01:12 15.02.2025
Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանը պետք է լինի Ռուսաստանի վերաինտեգրումը միջազգային անվտանգության համակարգին և նրա հետ նորմալ տնտեսական համագործակցության վերականգնումը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։ Խոսելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման մասին՝ Օրբանը նշել է, որ ամերիկացի առաջնորդի առջև «բարդ խնդիր […]
00:56 15.02.2025
Նիգերիայի հյուսիսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, 48-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է TASS-ը: Պատահարը տեղի է ունեցել Կանո քաղաքում: Մարդկանց և ապրանքներ տեղափոխող բեռնատարը շրջվել և ընկել է էստակադայից: Նիգերիայի ավտոճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլահի Լաբարանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը թույլատրելի արագությունը […]
00:13 15.02.2025
Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում 61 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը գրավեց 47-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Գլեբին փետրվարի 15-ին հանդես կագա հատուկ ոլորավայրէջք մրցաձևում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Գլեբ Մոսեսովը հայաստանցի առաջին մարզիկն է, […]
00:06 15.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բերդ և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։ Գեղարոտ-Ալագյազ ավտոճանապարհին, Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում առկա է մերկասառույց։ […]
23:56 14.02.2025
Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի նախկին պետական այրերի դեմ Բաքվում շարունակվող անօրինական դատավարության հետ կապված կոչ է տարածել: Փաստաթուղթն ընդունվել է միաձայն: Ո՞վ է նախաձեռնողն ու ի՞նչ է նշվում այդ հայտարարությունում, ի՞նչ նոր տեղեկություններ կան դատավարություններից և ո՞րն է Ռուբեն Վարդնյանի ու Արցախի մյուս պետական գործիչների դեմ մեղադրանքերի տարբերությունը. այս հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
23:46 14.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են գտնվել նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն, ինչպես նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն ու այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության համար […]
23:37 14.02.2025
Փետրվարի 13-14-ը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Նիդերլանդներում մասնակցել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի Նիդերլանդների/Բելգիայի ենթախմբի ներկայացուցիչների բարձր մակարդակի համաժողովին։ Ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի նախագահների և ֆինանսների նախարարների երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են աշխարհատնտեսական ցնցումների երկարաժամկետ քաղաքականության արձագանքներին վերաբերող հարցեր:
23:26 14.02.2025
Փետրվարի 14-ին, ժամը 19:18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Փ., ծնված 1999 թ.) […]
23:17 14.02.2025
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի հետ։ ՀՀ դեսպանը կիպրացի խորհրդարանականին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը և նախաձեռնությունները, անդրադարձել` տարածաշրջանային զարգացումներին։ Քննարկվել են […]
23:09 14.02.2025
Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։ Հիշեցնեմ, որ մինչև փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները […]
22:58 14.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ: Այս անգամ ՊԵԿ մասնագետները հանդիպում են ունեցել Իջևան քաղաքում, ներկայացրել են հայտարարագրման գործընթացի մանրամասները և պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին:
22:47 14.02.2025
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է նաև բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը։ Ընդունելության ընթացքում Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել Գերմանիայի դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար-ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քավոլիի, ՆԱՏՕ-ի քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Նիլսենի […]
22:31 14.02.2025
Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային գործով Ադրբեջանի անհիմն պահանջները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Հայաստանը կհերքի Ադրբեջանի չհիմնավորված պահանջները, այդ թվում ՝ փոխհատուցման մասին անհեթեթ պահանջը 1979 թվականի Բեռնի կոնվենցիային համապատասխան արբիտրաժային վարույթում»- գրել է Կիրակոսյանը։ Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից […]
22:19 14.02.2025
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդը հաղթահարել է մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլը, հաղորդում է այդ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում զբաղեցրել է 23-րդ տեղը և հանդես կգա եզրափակչում: Մրցմանը մասնակցել են 133 լեռնադահուկորդներ:
22:12 14.02.2025
Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Ոսկան աբեղա Ոսկանյանը։ Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Մանուկ Հիսուս եկավ որպես խաղաղության իշխան՝ […]
21:48 14.02.2025
Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։ Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» «Նեմրա» խմբերը։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, […]
21:32 14.02.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 14-ին ընդունել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կառուցապատման շուկայի ֆինանսական զարգացման հեռանկարները, վաճառքի խթանման ուղղությամբ անելիքները, ռենովացիոն ծրագրերի գոտում հնարավոր նոր ֆինանսավորման գործիքների կիրառման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել կառուցապատման գործունեության օրենքի ընդունման անհրաժեշտության, կառուցապատողների […]
21:20 14.02.2025
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ ափսոսում է, որ 2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: «Ես հաճույքով կմնայի «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև կարիերայիս ավարտը և երբեք չէի հեռանա, բայց ոչինչ փոխել հնարավոր չէր: Կարիերայիս ընթացքում ամենաշատը ափսոսում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել եմ Մադրիդի «Ռեալ», — ասել է Բեքհեմը: Իր պրոֆեսիոնալ […]
21:05 14.02.2025
ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-ին պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև ոչ ֆորմալ շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի գործընկերների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի […]
20:58 14.02.2025
Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ։
20:48 14.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Հայավտոկայարան» ՓԲԸ։ Նախարարը նախ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի, համայնքապետ Էդուարդ Բաբայանի հետ շրջայց է կատարել ավտոկայանի տարածքում։ Տեղում նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ քննարկել են ավտոկայանի գործունեության հետ կապված հարցեր, ավտոկայանի զարգացման ծրագիրը։ Այնուհետև նախարարն այցելել է Կոտայքի մարզի միասնական երթուղիների […]
20:43 14.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ: Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր ուղղություններով հարաբերությունների հետևողական ընդլայնումն ու ամրապնդումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, […]
20:33 14.02.2025
Կիբեռմարտահրավերի եթերում այս շաբաթ էլեկտրոնային խարդախություններից ֆիշինգն է։ Հաճախ մարդիկ գույքը վաճառելու նպատակով հայտարարություններ են տեղադրում տարբեր կայքերում։ Գույքը ձեռք բերելու պատրվակով հանցագործը կապ է հաստատում այդ անձանց հետ և, բերելով տարբեր պատճառաբանություններ, առաջարկում է գույքը ձեռք բերել փոստային առաքման միջոցով, իսկ որպես վճարման միջոց առաջարկում է էլեկտրոնային եղանակը։ Որպեսզի չդառնաք ֆիշինգի զոհ, պետք է […]
20:24 14.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության խորհրդի ընդլայնված կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր […]
20:15 14.02.2025
Մադրիդի «Ռեալը» որոշել է արագացնել «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիր կնքելու գործընթացը։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Տրենտն արդեն տեղեկացրել է «Լիվերպուլի» ղեկավարությանը գործող պայմանագրի ժամկետը չերկարաձգելու որոշման մասին: 26-ամյա խաղացողը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Միաժամանակ, մադրիդյան ակումբը պետք է մեծ գումար վճարի խաղացողին՝ որպես բոնուս։ Ընթացիկ մրցաշրջանում Առնոլդը […]
20:00 14.02.2025
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիո Կոստան Մյունխենում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով նրան «կայուն աջակցություն» Ուկրաինային մինչև խաղաղության հասնելը։ «Նախագահ ֆոն դեր Լայենը և նախագահ Կոստան պարտավորվել են շարունակական և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային մինչև արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելը», – ասվում է հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ: […]
19:54 14.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ փակ հանդիպման ժամանակ քննարկել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցը և ընդհանրապես Միացյալ Նահանգների հետ զարգացող շփումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, քննարկել է»,- համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։
19:51 14.02.2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: