19:00 14.02.2025
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին հայ-կիպրական երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահելու մեջ իր ներդրման համար, որի արդյունքում երկու երկրներում վերջապես մեկնարկում է վաղուց սպասված դիվանագիտական ներկայացուցչությունների բացման գործընթացը։ Տիգրան […]
18:57 14.02.2025
Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, […]
18:52 14.02.2025
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղի քառորդ եզրափակչի մրցախաղում աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը 6-2, 7-5 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Կիսաեզրափակչում Շվյոնտեկը կմրցի Օնս Ժաբեր (Թունիս) – Ելենա Օստապենկո (Լատվիա) մրցախաղի հաղթողի դեմ:
18:48 14.02.2025
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» և «Toyota Vits» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։
18:42 14.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ։ Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, ծրագրին առնչվող մի շարք հարցեր։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը […]
18:36 14.02.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Եվրոպա, հայտնում է Cadena SER-y: 33-ամյա ֆուտբոլիստը մտադիր է եվրոպական թոփ թիմ տեղափոխվել, բայց դրա համար դեռ պետք է համոզել ակումբներին: Բրազիլիայի հավաքականի աստղը բոլոր հնարավոր տարբերակներից հավանական է համարում կատալոնական «Բարսելոնան», որի առաջարկը կընդունի առանց քննարկելու: Նեյմարը Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալում» մեկուկես տարվա […]
18:32 14.02.2025
Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում:
18:25 14.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
18:18 14.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և ձյուն) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Բերդի, Աշտարակի (մառախուղ) տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր և Էջմիածին […]
18:14 14.02.2025
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթին սպառնում է առնվազն երկխաղյա որակազրկում, հայտնում է The Telegraph-ը: Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Էվերթոն» – «Լիվերպուլ» խաղից հետո նիդերլանդցի մասնագետը մոտեցել էր հանդիպումը սպասարկած Մայքլ Օլիվերին և ինչ-որ բան էր ասել նրան: Դրանից հետո մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել մարզչին: Սլոթը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Վուլվերհեմփթոնի» դեմ […]
18:10 14.02.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի գործընկերների հետ համատեղ: Հունվարի 30-ին՝ ժամը 22։50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում ձերբակալվեցին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում հաշվառված 40-ամյա մի տղամարդ և երկու երևանցի` 35-ամյա կին ու 42-ամյա տղամարդ: Վերջինիս […]
18:06 14.02.2025
2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման […]
17:58 14.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը: Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի […]
17:54 14.02.2025
Փետրվարի 12-ին Երևանի պարեկները Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու։ Հարցին, թե իր մոտ ինչ արգելված իր ու առարկա կա, 40-ամյա տղամարդը գրպանից ներկայացրել է փաթեթ և նշել, որ մարիխուանա է։ Ընթացք չտալու համար տղամարդը պարեկներին առաջարկել է 20 հազարանոց երկու թղթադրամ։ Իսկ երբ պարեկներն փորձել են նրան ձերբակալել` տղամարդը […]
17:50 14.02.2025
Կատարի իշխանությունները հնարավոր է՝ դադարեցնեն ֆրանսիական ՊՍԺ-ի ֆինանսավորումը, հաղորդում է RMC Sport-ը։ Պատճառն ակումբի նախագահ և սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆիին առաջադրված մեղադրանքներն են՝ Ֆրանսիայում «ձայն գնելուն օժանդակելու և քվեարկության ազատությունը խախտելու» մասով: «Կատարցիները հոգնել են այս բոլոր չարաշահումներից: Կեղծ հետապնդումներից, շանտաժից, ամենօրյա քննադատությունից: Ֆրանսիայի բոլոր խնդիրներն իրենց մեղքով են»,- մասնավորապես նշում է աղբյուրը:
17:46 14.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի: Պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ համագործակցությունն ունի մեծ հեռանկար, և […]
17:42 14.02.2025
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Լվովյան 19/9 հասցեում Երևանի բնակիչ 37-ամյա Լևոն Կ․-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կիսակողաշրջված, գլխիվայր հայտնվել նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի […]
17:36 14.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: […]
17:30 14.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի արդյունքում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել, իսկ մի շարք դեպքերում չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ երկու անգամ նույն քրեական […]
17:25 14.02.2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի, Նաիրիի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիություն՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ […]
17:20 14.02.2025
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է: Ցավոք, հայկական կողմի դիրքորոշման պատճառով խմբում աշխատանքը ներկայումս սառեցված է: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ […]
17:17 14.02.2025
Փետրվարի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարեկները Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 30-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց վարորդական իրավունքի վկայականի։ Երբ պարեկները նրան առաջարկել են սթափության թեստ հանձնել, նա 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին՝ իրեն բաց թողնելու համար։ […]
17:12 14.02.2025
ԵՄ երկրները կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հնարավոր բանակցություններին՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Կարծում եմ, որ բանակցությունները պետք է վարեն ԱՄՆ նախագահը Թրամփը, Ռուսաստանի նախագահ Պուտինը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին և, հավանաբար, Եվրոպան, որը նույնպես կմասնակցի այդ քննարկումներին», – ասել է նա։ […]
17:09 14.02.2025
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների […]
17:05 14.02.2025
Փետրվարի 13-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 34-ամյա մի տղամարդ զենքը ձեռքին, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է ընտանիքի անդամների հետ։ Դեպքի վայր մեկնած Երևանի պարեկները զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 34-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]
17:00 14.02.2025
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը այսօրվանից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքին մասնակցում են Ռաֆիկ Մինասյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը, Մնացական Աբրահամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը , Պետրոս Պետրոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:
16:56 14.02.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։ Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության […]
16:52 14.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ […]
16:48 14.02.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար, հայտնում է RMC Sport-ը: Հանրահայտ գործարարը 2018-ին օգտագործել է իր դիրքը` Կատարի սուվերեն ֆոնդի (QIA) առանցքային համարվող քվեն իր օգտին փոխելու համար: Ենթադրվում է, որ 51-ամյա Ալ-Խելաիֆին օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Քաթարի ֆոնդին փոխել դիրքորոշումը Lagardere ընկերության կառավարման հետ կապված վեճի […]