Բոլոր լուրերը – Page 504 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Գազայում ազատ արձակված պատանդները հանձնվել են Կարմիր խաչի աշխատակիցներին

12:29 15.02.2025

Գազայի հատվածում պաղեստինցի արմատականների պատանդները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Տրուֆանովը, հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Հեռարձակումն իրականացնում է եգիպտական ​​Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը։ Ցուցադրված կադրերում երեւում էր, թե ինչպես են բժիշկներն ու արմատականների ներկայացուցիչները ստորագրում պատանդներին տեղափոխելու վերաբերյալ փաստաթղթերը։ Ազատ արձակվածներին տեղափոխող ԿԽՄԿ մեքենաները ներկայումս լքում են Գազայի հատվածի հարավային Խան Յունիս […]

̰
Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է

12:19 15.02.2025

Փետրվարի 15-ին Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնն է։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակված է՝ որպես երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս․ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը […]

̰
ՀՖՖ-ի և Հակադոպինգային գործակալության միջև երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվել են

12:08 15.02.2025

Հայաստանի հակադոպինգային գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները: «Չնայած համապատասխան ռեսուրսների բացակայությանը՝ գործակալությանը հաջողվել է 2024 թվականին 43%-ով ավելացնել թեստերի քանակը։ Գործակալությունը երախտագիտություն է հայտնում ՀԱՕԿ-ին և աթլետիկայի, պաուերլիֆտինգի, ծանրամարտի, ըմբշամարտի և հեծանվասպորտի ազգային ֆեդերացիաներին 2024 թվականին արդյունավետ համագործակցության համար։ Ցավոք, 2024 թվականին ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվեցին»,- ասվում է […]

̰
SHANTNEWS

12:00 15.02.2025

̰
Եթովպիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:57 15.02.2025

Եթովպիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նազրեթ քաղաքից 84 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Թրամփը համոզված է, որ ԶԼՄ-ները ցանկանում են իրեն կռվեցնել Մասկի հետ

11:45 15.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ամերիկյան մամուլը փորձում է իրեն կռվեցնել ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի հետ։ «Ես անընդհատ տեսնում եմ այս մեդիա գործունեությունը: Իլոնը զանգահարեց ինձ և ասաց՝ գիտե՞ք, նրանք փորձում են սեպ խրել մեր միջև։ Ես պատասխանեցի՝ այդպես է որ կա»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ Ամերիկացի […]

̰
Մակրոնը Զելենսկու հետ զրույցից հետո խոստացել է աջակցել Կիևին խաղաղ բանակցություններում

11:35 15.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել և խոստացել է աջակցել Կիևին այդ հարցում։ «Հենց նոր խոսեցի Վլադիմիր Զելենսկու հետ», – գրել է Մակրոնը X-ում: Նա նշել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի […]

̰
Տեխասում 5,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:23 15.02.2025

ԱՄՆ Տեխաս նահանգի արևմտյան հատվածում 5,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Օդեսա քաղաքից 168 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 118 հազար մարդ։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Որոշվել է ՉԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

11:15 15.02.2025

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ՝ Ֆեդերիկո Գատի («Յուվենտուս»), Դեոտշանկյուլ Ուպամեկանո («Բավարիա»), Ջիվայրո Ռիդ («Ֆեյենորդ»), Դանիել Սվենսոն («Բորուսիա Դորտմունդ»)։ Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ՝ Իգոր Պայշաո («Ֆեյենորդ»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), Սերու Գիրասի («Բորուսիա Դորտմունդ»), Վանգելիս Պավլիդիս («Բենֆիկա»)։

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 15-ին

11:03 15.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․36 դրամ:  

̰
Աբխազիայում նախագահական ընտրություններ են

10:52 15.02.2025

Աբխազիայում սկսվել են նախագահական ընտրությունները։ Պետության ղեկավարի պաշտոնի համար հավակնում է հինգ թեկնածու՝ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում Ավբխազիայի առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։

̰
Ինձ ընդամենը մեկ հարված է հարկավոր Մախաչևին նոկաուտի ենթարկելու համար․ Իլյա Տոպուրիա

10:45 15.02.2025

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան Full Send Podcast-ի եթերում վստահություն է հայտնել, որ կարող է նոկաուտի ենթարկել թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին: «Մախաչևի համեմատ շատ առավելություններ ունեմ, նա շատ լավ է հասկանում դա: Ինձ ընդամենը մեկ դիպուկ հարված է հարկավոր Իսլամին հաղթելու համար: Մախաչևը գիտի, որ հարվածներս հենց այնպես շաղ չեմ տալիս, […]

̰
Բժիշկը հերքել է մրգերի մասին հիմնական միֆերը

10:34 15.02.2025

Դուք կարող եք միրգ ուտել օրվա ցանկացած ժամի, նույնիսկ նիհարելիս, ասում է SberZdorovye բժշկական ընկերության էնդոկրինոլոգ Վերոնիկա Նեյդախինան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում հերքել է մրգերի մասին հիմնական առասպելը։ Բժիշկը նշել է, որ ֆրուկտոզան, ինչպես սովորական շաքարավազը, չարաշահման դեպքում հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման։ Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ երեկոյան միրգ չի կարելի ուտել։ […]

̰
Շոլցը կարծում է, որ Եվրոպան և Ուկրաինան պետք է մասնակցեն բանակցություններին

10:23 15.02.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, սակայն նշել է, որ անհրաժեշտ է ԵՄ-ն և Ուկրաինան ներգրավել հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության մեջ։ «Լավ է, որ նախագահները զանգահարել են միմյանց»,- ասել է Շոլցը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ բոլորը կիսում են Ուկրաինայում հակամարտությունը որքան հնարավոր […]

̰
Զիզուն հրաշալի թեկնածու է, նրան սպասում են հավաքականում․ Դեշամ

10:14 15.02.2025

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն իրեն փոխարինելու լավ թեկնածու է համարում Զինեդին Զիդանին, հաղորդում է RMC Sport-ը: «Զիզուն հրաշալի թեկնածու է, նրան սպասում են հավաքականում, սակայն ես չգիտեմ, թե արդյոք Զիդանը կցանկանա գլխավորել ազգային թիմը»,- ասել է 56-ամյա մարզիչը: Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ից հետո Դիդյե Դեշամը հեռանալու է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

̰
Ինչպիսի իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

10:07 15.02.2025

Փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]

̰
Հայտնի է քնելու համար ամենավնասակար դիրքը

10:03 15.02.2025

Քնի որակը և ինքնազգացողությունը արթնանալուց հետո կախված են նրանից, թե որ դիրքով է քնել մարդը, ասել է սոմնոլոգ Վիոլետտա Գերասիմովան։ RuNews24.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է առողջ քնի գաղտնիքները։ Ըստ Գերասիմովայի՝ սխալ դիրքով քունը կարող է հանգեցնել պարանոցի և մեջքի ցավի, գլխացավի, այրոցների, շնչառության հետ կապված խնդիրների։ Ճիշտ դիրքը, ընդհակառակը, նպաստում է մկանների թուլացմանը, արյան […]

̰
Հայտնի է առողջության համար ամենավնասակար մթերքը

09:44 15.02.2025

Շաքարավազի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա Ufatime.ru-ի հետ զրույցում նշել է առողջության համար ամենավնասակար մթերքը։ Ուրազակովայի խոսքով՝ շաքարի կանոնավոր օգտագործման հետեւանքները կարող են բավականին լուրջ լինել։ Բժիշկը նշել է, որ շաքարավազը առկա է գրեթե ամենուր՝ թխուկներում, ըմպելիքներում, սոուսներում, առաջին հայացքից առողջ թվացող մթերքներում։ Գաստրոէնտերոլոգը բացատրել է, որ […]

̰
Ինչո՞վ են առանձնահատուկ ՀՀ-Հնդկաստան հարաբերությունները. Նվարդ Չալիկյանի հետ հարցազրույցը

09:37 15.02.2025

Այս շաբաթ Հնդկաստանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերաբերում են ոչ միայն ռազմական ոլորտին: Ընդանրապես ինչպե՞ս են բնորոշվում դրանք: Այս ու այլ հարցերի անդրադարձել է APRI Armenia-ի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Եթե Իսլամ Մախաչևը չտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ, մենք դարձյալ կհանդիպենք․ Արման Ծառուկյան

09:28 15.02.2025

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը խոսել է այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ հնարավոր մենամարտի մասին։ «Կարծում եմ՝ իրատեսական է այդ մենամարտը։ Եթե Իսլամ Մախաչեւը չտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ, մենք դարձյալ կհանդիպենք»,- ասել է Արման Ծառուկյանը։ Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին […]

̰
Ալթայում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:14 15.02.2025

Ալթայի Հանրապետությունում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Կոշ-Աղաչ գյուղից 27 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 8 հազար մարդ։ Օջախըը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։  

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:59 15.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում): Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզում տեղում է ձյուն։ Արագածի, Ապարանի, Աշտարակի և Աշոցքի […]

̰
ՀՖՖ-ն անդրադարձել է Պրեմիեր լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխության դրդապատճառներին

08:45 15.02.2025

Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունը հնարավորություն կտա կայունացնել մրցաշարի մասնակից թիմերի քանակը, ակումբներին կընձեռի հնարավորություն հանդիպումների գերակշռող մասն անցկացնել շաբաթ-կիրակի օրերին, գրում է ՀՖՖ-ի կայքը: ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանը խոսել է առաջարկված փոփոխության դրդապատճառների և առավելությունների մասին։ «Ակումբների հետ ինտենսիվ շփումների արդյունքում պարզ դարձավ, որ որոշակի բարեփոխումների կարիք կա։ Ակումբները հիմնականում ուզում են խաղալ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 15.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հրդեհ չգործող կարի արտադրամասում

02:42 15.02.2025

Փետրվարի 14-ին, ժամը 22:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող կարի ֆաբրիկայում՝ այրվում է տանիքը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկ փողոցում […]

̰
ՀՀ հավաքականի հերթական մեդալը՝ հրաձգության Եվրոպայի Մ18 առաջնությունից

02:30 15.02.2025

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտին է մոտենում հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Մ18 տարեկանների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում մեր տղաները նվաճել են արծաթե մեդալ։ Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան եռյակը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Այստեղ մեր տղաները 12:10 հաշվով առավելության են հասել Լեհաստանի թիմի նկատմամբ, իսկ արդեն […]

̰
«Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել

02:23 15.02.2025

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Կադրերը հրապարակել է Москвич տելեգրամ ալիքը: Աղբյուրը նշել է, որ թռիչքուղու վրա բռնկվել է ձյուն մաքրող մեքենան։ Տուժածներ չկան։ Օդանավակայանի մամուլի ծառայությունից հաստատել են հրդեհի մասին տեղեկությունը։ Նրանք նշել են, որ հրդեհվել է կզավագոնը։ Կրակը մարվել է օդանավակայանի փրկարարական ուժերի կողմից: Հրդեհի պատճառները պարզվում են։ «Դոմոդեդովո» օդանավակայանն աշխատում է […]

̰
Ուկրաինական հակամարտության հիմնական պատճառը ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ցանկությունն է. Օրբան

01:27 15.02.2025

Ուկրաինայի հակամարտության հիմնական պատճառը ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա մտադրությունն է, ինչը բացարձակապես անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։ «Իմ դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ միշտ եղել է հետևյալը. եկեք չմոռանանք, որ սա պարզապես Ուկրաինայի համար պատերազմ չէ: Մի սխալվեք: Այս պատերազմի ռազմավարական պատճառը […]

̰
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը

01:18 15.02.2025

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: Աշխարհի գավաթի առաջին փուլը կանցկացվի փետրվարի 18-24-ը: Երկրորդ փուլին, […]

̰
Օրբանը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման պայմաններից մեկը

01:12 15.02.2025

Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանը պետք է լինի Ռուսաստանի վերաինտեգրումը միջազգային անվտանգության համակարգին և նրա հետ նորմալ տնտեսական համագործակցության վերականգնումը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։ Խոսելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման մասին՝ Օրբանը նշել է, որ ամերիկացի առաջնորդի առջև «բարդ խնդիր […]

̰
BACK_TO_TOP