17:46 14.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի: Պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ համագործակցությունն ունի մեծ հեռանկար, և […]
17:42 14.02.2025
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Լվովյան 19/9 հասցեում Երևանի բնակիչ 37-ամյա Լևոն Կ․-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կիսակողաշրջված, գլխիվայր հայտնվել նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի […]
17:36 14.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: […]
17:30 14.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի արդյունքում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել, իսկ մի շարք դեպքերում չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ երկու անգամ նույն քրեական […]
17:25 14.02.2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի, Նաիրիի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիություն՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ […]
17:20 14.02.2025
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է: Ցավոք, հայկական կողմի դիրքորոշման պատճառով խմբում աշխատանքը ներկայումս սառեցված է: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ […]
17:17 14.02.2025
Փետրվարի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարեկները Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 30-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց վարորդական իրավունքի վկայականի։ Երբ պարեկները նրան առաջարկել են սթափության թեստ հանձնել, նա 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին՝ իրեն բաց թողնելու համար։ […]
17:12 14.02.2025
ԵՄ երկրները կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հնարավոր բանակցություններին՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Կարծում եմ, որ բանակցությունները պետք է վարեն ԱՄՆ նախագահը Թրամփը, Ռուսաստանի նախագահ Պուտինը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին և, հավանաբար, Եվրոպան, որը նույնպես կմասնակցի այդ քննարկումներին», – ասել է նա։ […]
17:09 14.02.2025
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների […]
17:05 14.02.2025
Փետրվարի 13-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 34-ամյա մի տղամարդ զենքը ձեռքին, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է ընտանիքի անդամների հետ։ Դեպքի վայր մեկնած Երևանի պարեկները զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 34-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]
17:00 14.02.2025
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը այսօրվանից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքին մասնակցում են Ռաֆիկ Մինասյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը, Մնացական Աբրահամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը , Պետրոս Պետրոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:
16:56 14.02.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։ Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության […]
16:52 14.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ […]
16:48 14.02.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար, հայտնում է RMC Sport-ը: Հանրահայտ գործարարը 2018-ին օգտագործել է իր դիրքը` Կատարի սուվերեն ֆոնդի (QIA) առանցքային համարվող քվեն իր օգտին փոխելու համար: Ենթադրվում է, որ 51-ամյա Ալ-Խելաիֆին օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Քաթարի ֆոնդին փոխել դիրքորոշումը Lagardere ընկերության կառավարման հետ կապված վեճի […]
16:42 14.02.2025
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում 2025 թվականի փետրվարի 17-ից 21-ը կանցկացվի «𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟓» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի տարածաշրջանում ամենամեծ 30-րդ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երկու ազգային տաղավարով՝ ներկայացնելով 30 հայկական ընկերության արտադրանք։ Դուբայում կայանալիք «𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟓» միջազգային ցուցահանդեսը հանդիսանում է տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսներից։ Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 5500 ցուցադրող 129 երկրից։ Միջազգային առևտրի […]
16:37 14.02.2025
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում և վերջիններիս ֆինանսական աջակցությամբ ֆրանսերեն են թարգմանվել և ձայնագրվել Հայոց ցեղասպանության թանգարանի աուդիոգիդերի համար պատրաստված տեքստերը: Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանկաֆոն այցելուները աուդիոգիդերի միջոցով հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանային ցուցադրությանը: Հաշվի առնելով, որ նրանց թիվը զգալի մեծ է, ֆրանսերեն աուդիոգիդերի գործարկումը խիստ անհրաժեշտ էր և կարևոր: Նշենք, որ […]
16:33 14.02.2025
ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ 🔹Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ 🔹Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: 🔹Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը: 🔹Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս […]
16:28 14.02.2025
2025 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները մեկնել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաք՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած ծանր հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հոգեբանական աջակցությունն արտակարգ իրավիճակների մասնագետների կողմից ուղղված է եղել տուժած քաղաքացիների հոգեկան վիճակի բարելավմանը, սթրեսային իրավիճակների ազդեցության մեղմացմանը։ Աշխատանքի նպատակն էր ոչ միայն […]
16:23 14.02.2025
Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չի կարողացել ընտրել լավագույնին Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև: «Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար։ Երկուսն էլ իսկական չեմպիոններ են։ Ռոնալդուն ռմբարկու է, իսկ Մեսսին՝ ֆանտաստիկ խաղացող։ Ես երկուսով էլ անսահման հիանում եմ», — Բուֆոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։ 2023 թվականի օգոստոսի […]
16:18 14.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը: Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
16:15 14.02.2025
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումների պլաններ չկան։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մյունխենում լրագրողների հետ զրույցում։ «Ոչ, ես չգիտեմ դրա մասին, բայց գուցե ինչ-որ մեկը ինձնից ավելին գիտի»,- ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ռուս և ամերիկացի պաշտոնյաները բանակցություններ կվարեն ուկրաինական […]
16:10 14.02.2025
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շփումների հաստատումը որոշակի ժամանակ կպահանջի, իսկ այժմ Կրեմլն այս թեմայով ասելիք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Ուզում եմ հիշեցնել, որ օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները ցուցումներ են տվել իրենց օգնականներին՝ կապ հաստատելու համար, դա […]
16:05 14.02.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ից 14-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների (CCAMTAC) հարկային մարմինների ղեկավարների համաժողովի առաջին հանդիպմանը։ ՊԵԿ պատվիրակությունը համաժողովի ընթացքում մասնակցել է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ հարկային ոլորտում համաշխարհային միտումների, տարածաշրջանային իրավիճակի, մարտահրավերների, […]
15:59 14.02.2025
Լոնդոնի «Տոտենհեմի» սեփականատեր Դենիել Լևին ակումբը վաճառելու շահավետ առաջարկ է ստացել Կատարի ներդրողներից, հայտնում է The Guardian-ը: Այսօրվա դրությամբ բաժնետոմսերի 86.1 տոկոսը պատկանում է ENIC Group-ին: Գնորդը ձգտում է ձեռք բերել անգլիական ակումբի բաժնետոմսերի զգալի մասը: Ներդրումային ընկերությունը պատրաստ է նաև ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել Դենիել Լևիին: «Տոտենհեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել […]
15:52 14.02.2025
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
15:47 14.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նորանշանակ դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային […]
15:40 14.02.2025
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ մարտին, միջազգային դադարի ժամանակ, ազգային թիմ է հրավիրելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է L’Equipe-ը: «Ակնհայտ է, որ նա լինելու է հայտացուցակում»,- ասել է 56-ամյա Դեշամը: Կիլիան Մբապեն 2 անգամ անընդմեջ չէր հրավիրվել հավաքական: Մարտին Դիդյե Դեշամի գլխավորած թիմն Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում մրցելու է […]
15:36 14.02.2025
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցեր:
15:32 14.02.2025
Փետրվարի 13-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի ձեռնարկատիրությամբ, մասնավորապես, կեղծ օղիներ շշալցնելու վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացնելով, Արմավիր քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 22 և 24 տարեկան երկու երիտասարդի։ Նրանք հաստատել են տեղեկությունը և հայտնել, որ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և վաճառքով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […]
15:25 14.02.2025
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը: Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» 1/16 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է դանիական «Միտյուլանին»: Բասկյան թիմի կազմում պահեստայինների թվում էր Արսեն Զախարյանը, որը սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Ամստերդամի «Այաքսը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է բելգիական «Սենտ Ժիլուազին»: Ստամբուլի «Ֆեներբահչեն» տանը 3-0 հաշվով հաղթել է բելգիական «Անդերլեխտին», իսկ Հունգարիայի […]