20:33 14.02.2025
Կիբեռմարտահրավերի եթերում այս շաբաթ էլեկտրոնային խարդախություններից ֆիշինգն է։ Հաճախ մարդիկ գույքը վաճառելու նպատակով հայտարարություններ են տեղադրում տարբեր կայքերում։ Գույքը ձեռք բերելու պատրվակով հանցագործը կապ է հաստատում այդ անձանց հետ և, բերելով տարբեր պատճառաբանություններ, առաջարկում է գույքը ձեռք բերել փոստային առաքման միջոցով, իսկ որպես վճարման միջոց առաջարկում է էլեկտրոնային եղանակը։ Որպեսզի չդառնաք ֆիշինգի զոհ, պետք է […]
20:24 14.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության խորհրդի ընդլայնված կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր […]
20:15 14.02.2025
Մադրիդի «Ռեալը» որոշել է արագացնել «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիր կնքելու գործընթացը։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Տրենտն արդեն տեղեկացրել է «Լիվերպուլի» ղեկավարությանը գործող պայմանագրի ժամկետը չերկարաձգելու որոշման մասին: 26-ամյա խաղացողը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Միաժամանակ, մադրիդյան ակումբը պետք է մեծ գումար վճարի խաղացողին՝ որպես բոնուս։ Ընթացիկ մրցաշրջանում Առնոլդը […]
20:00 14.02.2025
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիո Կոստան Մյունխենում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով նրան «կայուն աջակցություն» Ուկրաինային մինչև խաղաղության հասնելը։ «Նախագահ ֆոն դեր Լայենը և նախագահ Կոստան պարտավորվել են շարունակական և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային մինչև արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելը», – ասվում է հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ: […]
19:54 14.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ փակ հանդիպման ժամանակ քննարկել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցը և ընդհանրապես Միացյալ Նահանգների հետ զարգացող շփումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, քննարկել է»,- համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։
19:51 14.02.2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:48 14.02.2025
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։ «Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ […]
19:40 14.02.2025
ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստիպված կլինեն պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի ավելի քան 3%-ի՝ ներկայիս 2%-ի փոխարեն: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ժամանելով Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նրա ելույթը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ «Կարծում եմ՝ ՀՆԱ-ի առնվազն 3 տոկոսից ավելին կլինի»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է նա։ Ռյուտեի խոսքով, դաշինքը ներկայումս գնահատում […]
19:34 14.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում շատ զինված ծայրահեղական խմբավորումներ արդեն քայքայվել են, և երկրի նոր իշխանությունները շարունակում են երկիրը ահաբեկիչներից մաքրելու ծրագիրը իրականացնել: Այս մասին նա ասել է լրագրողներին՝ վերադառնալով ասիական շրջագայությունից։ «Մենք տեսնում ենք, որ Սիրիայում շատ զինված խմբավորումներ արդեն քայքայվել են: Ահաբեկչական կազմակերպությունները պետք է հասկանան, որ Սիրիայում իրենց […]
19:28 14.02.2025
Չի կարելի ենթադրել, որ ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայում հավերժ կտևի։ Այս մասին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Եվրոպայում Միացյալ Նահանգների զգալի ռազմական ներկայություն կա։ Միևնույն ժամանակ չի կարելի ենթադրել, որ ամերիկյան ներկայությունը Եվրոպայում հավերժ կտևի», – ասաց նա։
19:22 14.02.2025
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Թուրքիա, սակայն հավելել է, որ այդ երկրներում շփումներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ նախատեսված չեն։ Նրա խոսքով, ԱՄԷ-ն ծրագրում է «խոշոր մարդասիրական ծրագիր, ներառյալ գերիների փոխանակում»։ «Դրանից հետո ես նույն հարցերով անմիջապես կայցելեմ Սաուդյան Արաբիա, կհանդիպեմ թագավորի հետ։ Այնուհետև […]
19:20 14.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, այլ երկրների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:
19:17 14.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպման ընդմիջմանը կոշտ զրույց է ունեցել ֆուտբոլիստների հետ, հայտնում է Marca-ն։ Ընդմիջմանը «Մանչեսթեր Սիթին» առջևում էր 1-0 հաշվով: Սակայն իվերջո մադրիդցիները հաղթեցին 3-2 հաշվով։ Աղբյուրի համաձայն, այդ խոսակցությունը բեկումնային է եղել: Այն ոչ միայն ազդել է նրանց վրա, ում Անչելոտին դիմել է, […]
19:13 14.02.2025
Բրազիլիան կարող է մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների վրա, եթե Թրամփի վարչակազմը որոշի մաքսատուրքեր սահմանել բրազիլական պողպատի վրա։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Ես լսել եմ, որ նրանք (ԱՄՆ կառավարությունը) պատրաստվում են հարկել բրազիլական պողպատը: Եթե նրանք դա անեն, մենք կպատասխանենք համապատասխան տնտեսական միջոցներով՝ կա՛մ բողոք ներկայացնելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, […]
19:00 14.02.2025
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին հայ-կիպրական երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահելու մեջ իր ներդրման համար, որի արդյունքում երկու երկրներում վերջապես մեկնարկում է վաղուց սպասված դիվանագիտական ներկայացուցչությունների բացման գործընթացը։ Տիգրան […]
18:57 14.02.2025
Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, […]
18:52 14.02.2025
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղի քառորդ եզրափակչի մրցախաղում աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը 6-2, 7-5 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Կիսաեզրափակչում Շվյոնտեկը կմրցի Օնս Ժաբեր (Թունիս) – Ելենա Օստապենկո (Լատվիա) մրցախաղի հաղթողի դեմ:
18:48 14.02.2025
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» և «Toyota Vits» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։
18:42 14.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ։ Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, ծրագրին առնչվող մի շարք հարցեր։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը […]
18:36 14.02.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Եվրոպա, հայտնում է Cadena SER-y: 33-ամյա ֆուտբոլիստը մտադիր է եվրոպական թոփ թիմ տեղափոխվել, բայց դրա համար դեռ պետք է համոզել ակումբներին: Բրազիլիայի հավաքականի աստղը բոլոր հնարավոր տարբերակներից հավանական է համարում կատալոնական «Բարսելոնան», որի առաջարկը կընդունի առանց քննարկելու: Նեյմարը Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալում» մեկուկես տարվա […]
18:25 14.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
18:18 14.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և ձյուն) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Բերդի, Աշտարակի (մառախուղ) տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր և Էջմիածին […]
18:14 14.02.2025
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթին սպառնում է առնվազն երկխաղյա որակազրկում, հայտնում է The Telegraph-ը: Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Էվերթոն» – «Լիվերպուլ» խաղից հետո նիդերլանդցի մասնագետը մոտեցել էր հանդիպումը սպասարկած Մայքլ Օլիվերին և ինչ-որ բան էր ասել նրան: Դրանից հետո մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել մարզչին: Սլոթը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Վուլվերհեմփթոնի» դեմ […]
18:10 14.02.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի գործընկերների հետ համատեղ: Հունվարի 30-ին՝ ժամը 22։50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում ձերբակալվեցին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում հաշվառված 40-ամյա մի տղամարդ և երկու երևանցի` 35-ամյա կին ու 42-ամյա տղամարդ: Վերջինիս […]
18:06 14.02.2025
2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման […]
17:58 14.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը: Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի […]
17:54 14.02.2025
Փետրվարի 12-ին Երևանի պարեկները Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու։ Հարցին, թե իր մոտ ինչ արգելված իր ու առարկա կա, 40-ամյա տղամարդը գրպանից ներկայացրել է փաթեթ և նշել, որ մարիխուանա է։ Ընթացք չտալու համար տղամարդը պարեկներին առաջարկել է 20 հազարանոց երկու թղթադրամ։ Իսկ երբ պարեկներն փորձել են նրան ձերբակալել` տղամարդը […]
17:50 14.02.2025
Կատարի իշխանությունները հնարավոր է՝ դադարեցնեն ֆրանսիական ՊՍԺ-ի ֆինանսավորումը, հաղորդում է RMC Sport-ը։ Պատճառն ակումբի նախագահ և սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆիին առաջադրված մեղադրանքներն են՝ Ֆրանսիայում «ձայն գնելուն օժանդակելու և քվեարկության ազատությունը խախտելու» մասով: «Կատարցիները հոգնել են այս բոլոր չարաշահումներից: Կեղծ հետապնդումներից, շանտաժից, ամենօրյա քննադատությունից: Ֆրանսիայի բոլոր խնդիրներն իրենց մեղքով են»,- մասնավորապես նշում է աղբյուրը: