17:40 15.02.2025
Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ մերժել է Ուկրաինայում ռազմական դրության գործողության ընթացքում ընտրություններ անցկացնելու գաղափարը և իր հետ չհամաձայնողներին խորհուրդ տվել փոխել իրենց քաղաքացիությունը։ Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նա փորձել է ներկաներին համոզել, որ «ուկրաինացիները լիովին դեմ են ընտրություններին և չեն ցանկանում խոսել դրանց մասին»։ «Մեզ պետք է միասնություն պատերազմի ժամանակ, եթե ինչ-որ մեկին […]
17:29 15.02.2025
Աբխազիայում ընթացող արտահերթ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` Մոսկվայի ժամանակով 15։00-ի դրությամբ, կազմել է 43,5%։ Այս մասին միջազգային մամուլի կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ Ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է հաղթահարել ընտրողների մասնակցության 50 տոկոսի շեմը։ Մոսկվայում` Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 15:00-ի դրությամբ քվեարկել […]
17:20 15.02.2025
Փետրվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:12 15.02.2025
Բավարիայի մայրաքաղաքում սկսվել է մեծ ցույց՝ ընդդեմ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի։ Նրանք հանդես են գալիս խաղաղ բանակցությունների օգտին և ընդդեմ Ուկրաինային և Իսրայելին զենք մատակարարելուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փետրվարի 14-16-ը Մյունխենում տեղի է ունենում Անվտանգության 61-րդ համաժողովը, որի ընթացքում տարբեր երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները, այդ թվում՝ […]
17:00 15.02.2025
Վերջին արտասահմանյան այցերի ժամանակ Հայաստանի վարչապետը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության խնդրի ընկալումը վերանայելու հարցը: Ու թեև ավելի ուշ վարչապետը հստակ հայտարարել էր, որ ցեղասպանության փաստը ուրանալու մտադրություն Կառավարությունում ոչ ոք չունի, նրա խոսքերը տարբեր մեկնաբանությունների առիթ էին տվել: Խնդիրը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել է Էդգար Վարդանյանի ու Հրանտ Մելքումյանի հետ: […]
16:49 15.02.2025
«Գիտուժ» նախաձեռնությունը միտված է գիտության և տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի հզորացմանը նպաստելուն: Նախաձեռնության հեղինակն է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Փետրվարի 14-15-ը կազմակերպված «Գիտություն և տեխնոլոգիա. Դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովում գիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչները քննարկել են ոլորտային կարևորագույն խնդիրներն ու լուծման ուղիները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:40 15.02.2025
Պետության աջակցությամբ ինչպե՞ս ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ մատչելի եղանակով: Ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Մեր այս ծրագիրը հնարավորություն է տալիս գյուղատնտեսներին և ագրովերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներին ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ ջերմատնային, սառնարանային և պահեստային տեխնոլոգիաներ, տեսակավորման և փաթեթավորման սարքեր, ինչպես նաև այլ կարևոր տեխնոլոգիաներ։ Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման […]
16:35 15.02.2025
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը. կրթության և առողջապահության գծով սահմանվել են նոր ուղղություններ և որոշ փոփոխություններ են կատարվել փոխհատուցման ընթացակարգում։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: Սահմանվել են կրթության գծով փոխհատուցվող նոր ուղղություններ Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է, և բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից […]
16:31 15.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
16:24 15.02.2025
Գամփռը Հայաստանում 2025 թվականին կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական խորհրդանիշն է: Փորձագիտական ժյուրին լավագույնը ճանաչել է հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ Այս մասին հայտնում են Հոկեյի ֆեդերացիայից: «Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում […]
16:12 15.02.2025
Վլադիմիր Զելենսկին, Եվրոպայի հասցեին ԱՄՆ իշխանությունների քննադատության ֆոնին, ասել է, որ չի հրաժարվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից, մինչդեռ դաշինքին միանալու իրական հեռանկարի բացակայության դեպքում նա սկսում է փոխարինող գտնել «մեկ այլ ՆԱՏՕ-ի» տեսքով, որի սահմանները կանցնեն Ուկրաինայի արևելքով, Բելառուսով, Բալթյան երկրներով և Ֆինլանդիայով: «Ես օրակարգից չեմ հանի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը… Մենք կարծում ենք, որ անվտանգության ցանկացած […]
15:58 15.02.2025
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել […]
15:48 15.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։ Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
15:42 15.02.2025
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետեր` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր […]
15:34 15.02.2025
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության (նստավայրը` Աթենք) արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկար սպասված եղբայրական պետություններում երկկողմ դեսպանությունների բացման գործընթացի սկիզբը։ Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան […]
15:22 15.02.2025
Փետրվարի 14-ին և 15-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացել է ձյուն, տեղումները շարունակվում են։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք […]
15:10 15.02.2025
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել հրատապ պատրաստել Ուկրաինայի վերաբերյալ եվրոպական պլանը։ «Եվրոպան հրատապ կարիք ունի իր գործողությունների ծրագրին՝ կապված Ուկրաինայի և մեր անվտանգության հետ, այլապես աշխարհի մյուս խաղացողները որոշումներ կկայացնեն մեր ապագայի վերաբերյալ»,- գրել է Տուսկը X-ում։ Նա ընդգծել է, որ նման ծրագիր «հենց հիմա պետք է պատրաստվի և ժամանակ չպետք է կորցնել»:
14:54 15.02.2025
Տիգրանը, Դավիթը, Սաշը վստահ են՝ մոտ է օրը, երբ իրենք էլ հնչեցնելու են առողջացման մասին ավետող զանգը, ծառից կախելու են իրենց նկարներն ու շտապելու այլ երազանքների հետևից: Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի քաղցկեղ է ախտորոշվում, 75 տոկոս դեպքերում ամբողջովին ապաքինվում են։ Դեղորայքային գերթանկարժեք բուժման, ոսկրածուծի աուտո և ալոգեն փոխպատվաստման ֆինանսական բեռի զգալի մասը հոգում է […]
14:46 15.02.2025
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև […]
14:42 15.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման […]
14:35 15.02.2025
Լենինգրադի մարզի բնակչուհին խաբեբաների ազդեցության տակ ավելի քան 14,6 միլիոն ռուբլի է փոխանցել «անվտանգ հաշվեհամարին», հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ ուրբաթ օրը Լենինգրադի մարզի Սոսնովի Բոր քաղաքի ոստիկանությունը հաղորդում է ստացել 73-ամյա մի կնոջից: Պարզվել է, որ անհայտ անձինք համոզել են նրան, որ հաշվի վրա խարդախությունը կանխելու նպատակով իր խնայողությունները […]
14:23 15.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
14:12 15.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Երևան-Սևան, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում տեղում […]
14:06 15.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ։ Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում՝ հեռանկարային համարելով կիբեռանվտանգության ուղղությունը։
13:54 15.02.2025
«Բարսելոնան» հույս ունի նոր պայմանագրեր կնքել ևս երեք առանցքային խաղացողի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է armsport.am-ը: Ակումբը վերջերս հայտարարեց Պեդրիի, Գավիի, Ռոնալդ Արաուխոյի և Պաու Կուբարսիի հետ պայմանագրի ժամկետների երկարաձգման մասին, սակայն, ինչպես երևում է, նրանք չեն պատրաստվում սահմանափակվել դրանով: Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն այժմ աշխատում է նոր գործարքների […]
13:40 15.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։
13:35 15.02.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է իր տարածքում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։ «Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի անցկացումը և հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամուր խաղաղության հասնելու իր մշտական ջանքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն նաև […]
13:24 15.02.2025
Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day), նպատակը` հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու խնդրին, քաղցկեղ ունեցող երեխաներին ու դեռահասներին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2024 թվականին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք` ✔️ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ, […]
13:16 15.02.2025
Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 15-ի […]