Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ

15:34 15.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության (նստավայրը` Աթենք) արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպմանը բարձր է գնահատվել երկար սպասված եղբայրական պետություններում երկկողմ դեսպանությունների բացման գործընթացի սկիզբը։

Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով Կիպրոսի հետ ակտիվ երկխոսության, ինչպես նաև Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում Կիպրոսի անվերապահ աջակցության համար:

Դեսպանը ներկայացրել է մանրամասներ ԵՄ անդամության հայտ ներկայացնելու քաղաքացիական նախաձեռնությանը ընթացք տալու Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ, որին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել:

Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, բարեփոխումները և եվրոպական մոդելի երկիր կառուցելու հետևողականությունը: Նա վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը ընթացող գործընթացներին: Այս համատեքստում նա նշել է, որ Կիպրոսը 2026 թ․ առաջին կեսին նախագահելու է ԵՄ խորհրդում: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կիպրոսի նախագահը հիշատակել է 2015 թ. ԱԳ նախարարի կարգավիճակով Հայաստան իր այցը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով և նշել, որ երկկողմ հարաբերությունների առաջ մղման նպատակով առաջիկայում կնախատեսի այցելություն Երևան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

19:47 14.05.2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

19:34 14.05.2025

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...

BACK_TO_TOP