13:16 15.02.2025
Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։
Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն:
12:14 09.05.2025
Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանինՀաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: ...
12:05 09.05.2025
Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ․ ԱվինյանՄեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ․ այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ։ «Այսօր նշում ենք ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ որպես համամարդկային արժեքների պաշտպանության խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը վճռական մասնակցություն է ունեցել այդ պայքարում. ավելի քան կես […] ...
11:55 09.05.2025
Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալՆախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների նոր հանդիպում՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այո, կլինի։ Դեռևս ամսաթվեր չկան, բայց կա փոխըմբռնում, որ շփումն անհրաժեշտ է։ Այս ուղղությունը հիմնականում գործում է, կա առաջընթաց, այն պետք է զարգացնել», – ասել է նա Մոսկվայում լրագրողներին։ ...
11:44 09.05.2025
Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոսԳարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ […] ...
11:30 09.05.2025
Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համարԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սերտորեն համագործակցել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։ «Նախագահ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Մերցը համաձայնել են սերտորեն համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Թրամփը նշել է, որ վճռականորեն կաջակցի Գերմանիայի ջանքերին հասնելու երկարատև խաղաղության։ Միևնույն ժամանակ, […] ...