16:54 19.07.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
16:50 19.07.2025
Իրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ տուժածների թիվը՝ 34-ի, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։ Շաբաթ օրը ավելի վաղ Աբեդը հայտարարել էր, որ հարավային Իրանի Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ 27-ը՝ տուժել։ «Ֆարս […]
16:44 19.07.2025
Հուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի […]
16:34 19.07.2025
Սաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-ի, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության Հաջի և ուխտագնացության բժշկական կենտրոնի ղեկավար Ալի Մարաշին։ Հունիսի սկզբին Մարաշին հայտնել էր, որ Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 18-ի։ «Ցավոք, այս տարի Հաջի ժամանակ հիվանդության պատճառով մահացել է 32 ուխտավոր», – նրա խոսքերն է […]
16:22 19.07.2025
Ամերիկյան Լոս Անջելես քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ տուժել է, հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ անհայտ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ է տուժել», – ասվում է ծառայության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Ծառայության տվյալներով՝ մոտ տասը մարդ գտնվում է կայուն վիճակում, հինգը՝ ծանր […]
16:12 19.07.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը հուլիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 26-ամյա երիտասարդի, որը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
15:57 19.07.2025
Ճապոնիայի «Կանսայի էլեկտրաէներգիայի ընկերությունը» (KEPCO) քննարկում է Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա կայանում երկրաբանական հետազոտությունների վերսկսման հարցը՝ նախապատրաստվելով 1-ին էներգաբլոկի վերականգնմանը, որը կլինի Ճապոնիայում 2011 թվականի Ֆուկուսիմա Դաիչիի աղետից հետո ատոմակայան կառուցվելու առաջին դեպքը։ «Կանսայի էլեկտրաէներգիայի ընկերությունը» 2010-2011 թվականներին Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա կայանում 1-ին էներգաբլոկի վերականգնման համար երկրաբանական հետազոտություններ էր անցկացնում, սակայն Ֆուկուսիմա Դաիչիի աղետից հետո դադարեցրել […]
15:40 19.07.2025
Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10:00-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու […]
15:25 19.07.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Ինչ-որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: Այս պահին ջրազրկված են […]
15:11 19.07.2025
Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը: Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Ալեքսանդր Ուսիկի […]
14:53 19.07.2025
Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրման հեռանկարը ուրվագծվում է: Փոխըմբռնում կա նաև կոմունիկացիաների վերագործարկման սկզբունքների հարցում: Ովքե՞ր են վերահսկելու Մեղրիի ճանապարհը: Արդյո՞ք նույն մոտեցումը կգործի նաև Նախիջևանով անցնող մայրուղու դեպքում: Ի՞նչ արժե սպասել Մոսկվայից ու Թեհրանից, եթե մաքսային ու սահմանային հսկողության խնդիրները արտապատվիրակվեն արևմտյան ընկերության։ Այս թեմաների շուրջ իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ու «Ազատ […]
14:38 19.07.2025
Այսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի […]
14:24 19.07.2025
Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։ Եզրափակչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։Մրցաշարի […]
14:12 19.07.2025
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավագ սերնդի համար Ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: «Երկու ամիս է՝ Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում»,-ասվում է հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:58 19.07.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 19-ին՝ ժամը 14:00-ից մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 14:00-ն, կդադարեցվի Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը:
13:47 19.07.2025
Մարզերում հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-24-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի […]
13:36 19.07.2025
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանի 17-րդ դարում կառուցված պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված հայ կինոյի լեգենդներ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
13:24 19.07.2025
Հուլիսի 19-ին` ժամը 09։56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող էլեկտրական […]
13:12 19.07.2025
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի սկզբնամասում բախվել է «88» սուպերմարկետի ապակե դռանն ու պատուհանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Խանութին պատճառվել […]
13:00 19.07.2025
Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Երկու ամիս է Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում:
12:45 19.07.2025
Մեծ Բրիտանիայում դատապարտվել է 65-ամյա թոշակառուի գլխավորած ընտանեկան նարկոկարտելը։ Իր գործունեության ընթացքում խումբը տարածել է ավելի քան մեկ տոննա կոկաին, որի արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է People-ը։ Լոնդոնում Դեբորա Մեյսոնը, որը հայտնի է «Թագուհի Մեղու» և «Գանգստեր Տատիկ» մականուններով, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ Մեծ Բրիտանիայի ամենամեծ թմրավաճառական կարտելներից մեկը […]
12:30 19.07.2025
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է անհապաղ հրադադարի մասին Աս-Սուվեյդա նահանգում, որտեղ բախումներ են տեղի ունեցել աշխարհազորայինների և դրուզ լեռնային ինքնապաշտպանական ուժերի միջև։ «Հաշվի առնելով երկրի դժվարին իրավիճակը, ձգտելով փրկել սիրիացիների կյանքը, պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և նրա ժողովրդի անվտանգությունը, և առաջնորդվելով ազգային շահերով և մարդասիրական նկատառումներով, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը հայտարարում է անհապաղ […]
12:19 19.07.2025
Շաբաթ օրը Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։ «Պաղեստինյան բժշկական աղբյուրների համաձայն՝ Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող «Գազայի մարդասիրական հիմնադրամ» ամերիկյան կազմակերպության կողմից ղեկավարվող մարդասիրական օգնության կենտրոնի մոտ օկուպացիոն […]
11:57 19.07.2025
Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […]
11:45 19.07.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […]
11:20 19.07.2025
Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:59 19.07.2025
Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […]
10:50 19.07.2025
Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […]