22:28 13.02.2025
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Տերունական տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ տարվա […]
22:17 13.02.2025
Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, […]
22:08 13.02.2025
Փետրվարի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգները (ՔՍՄ)։ Այս մասին նշվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեն։ Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, […]
21:52 13.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: […]
21:43 13.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […]
21:21 13.02.2025
Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
21:13 13.02.2025
Տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել:
20:44 13.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
20:39 13.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
20:14 13.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Սայաթ-Նովայի նրբ․ 76-84 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. […]
19:54 13.02.2025
Հոկեյի 4 Nations-ի առաջին տուրում Կանադայի հավաքականն օվերթայմում 4-3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի թիմի նկատմամբ: Տանտերերից դարպասի գրավմամբ են աչքի ընկել Նաթան Մակինոնը, Բրեդ Մարշանդը, Մարկ Սթոունն ու Միտչ Մարները: Հյուրերի գոլերը խփել են Յոնաս Բրոդինը, Ադրիան Կեմպեն ու Ջոել Էրիքսոնը:
19:50 13.02.2025
Ուկրաինան այսպես թե այնպես կմասնակցի կարգավորման բանակցություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին: Իհարկե, կլինի այս երկխոսության երկկողմ ռուս-ամերիկյան ուղղություն, և ևս մեկը, որը, իհարկե, կապված կլինի Ուկրաինայի ներգրավվածության հետ», – ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլը դիտարկում է Ուկրաինային […]
19:46 13.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է տևել շաբաթներ կամ մի քանի ամիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ժամանակ կպահանջվի նման հանդիպման նախապատրաստման համար, դա կարող է տևել շաբաթներ, ամիսներ, դա նույնպես հնարավոր է», – ասել է Պեսկովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում:
19:40 13.02.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Բրատիսլավայում մասնակցել է «Մարդակենտրոն խելացի քաղաքների միջազգային ուղեցույցի» մշակման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցությանը։ ️ ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի կողմից Սլովակիայի Հանրապետությունում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետություններ 30-ից ավելի փորձագետ։ ️Քաղաքային բնակավայրերում բնակչության թվի ավելացումը հաշվի առնելով՝ առաջնային է դիտարկվել քաղաքներում թվային համակարգերի ներդրումը, արհեստական բանականության կիրառումը և խելացի […]
19:30 13.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։ Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական […]
19:24 13.02.2025
Թշնամու կողմից իրանական 100 միջուկային օբյեկտների հարվածելու դեպքում տեղական փորձագետները դրանք կփոխարինեն՝ անհապաղ կառուցելով 1000 նոր միջուկային օբյեկտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բուշեհր նահանգի մտավորականների և էլիտայի հետ հանդիպմանը։ «Թշնամիները ցանկանում են պատժամիջոցներով և սպառնալիքներով նվաստացնել մեզ, բայց մենք չենք ենթարկվի դրան և մեր խնդիրները կլուծենք՝ հույսը դնելով ժողովրդի […]
19:14 13.02.2025
Վլադիմիր Զելենսկին դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, ով առաջինը զանգահարել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, Զելենսկիի խոսքերը մեջբերում է Strana.ua հրատարակությունը։ «Իրականում այնքան էլ հաճելի չէ»,- համապատասխան հարցին այսպես է պատասխանել նա: Զելենսկին հավելել է, որ իր առաջնահերթությունները Ուկրաինայի և Ամերիկայի հարաբերություններն են, ուստի ակնկալում էր, որ Սպիտակ տունը նախ կապ կհաստատեր Կիևի հետ։ […]
19:06 13.02.2025
Այսօր` փետրվարի 13-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն […]
18:59 13.02.2025
Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մասնավորպես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 […]
18:54 13.02.2025
Շարունակվում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը: ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը համալրվել է․ նշանակված են ռեկտորը և պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։ Ավարտին է մոտենում նաև նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքների համալրման գործընթացը, որն իրականացվում է բաց և թափանցիկ եղանակով։ […]
18:48 13.02.2025
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը:
18:43 13.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։
18:37 13.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագիրը փակուղի է մտել, և տարածաշրջանը կրկին ներքաշվում է «արյան ու արցունքների մեջ»: Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը Իսրայելի կողմից «պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։ Շարժումը պատանդներին Իսրայելին հանձնելու […]
18:30 13.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները: Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, […]
18:23 13.02.2025
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), […]
18:17 13.02.2025
Մյունխենում մեքենան մխրճվել է ցույցի դուրս եկած ամբոխի մեջ, կան տուժածներ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է Դոյչէ Վելլեն։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը միջինից ծանր վնասվածքներ է ստացել։ Դատելով սոցցանցերում հրապարակված դեպքի վայրից կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper-ը։ Ականատեսներից մեկը պատմել […]