Բոլոր լուրերը – Page 551 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

15:48 13.02.2025

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գեղարքունիք մարզի Սևան համայնքի Ռուսական փողոց թիվ 9 հասցեում գտնվող՝ անշարժ գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 190 500 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային […]

̰
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի քննարկմանը

15:45 13.02.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Համաշխարհային բանկի՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

̰
Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում

15:42 13.02.2025

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում: Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման […]

̰
Չերչեսովը կարող է դառնալ Գեորգի Հարությունյանի ակումբի մարզիչը

15:36 13.02.2025

Ռուսաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է վերադառնալ Հունգարիա ու աշխատանքի անցնել «Պուշկաշ Ակադեմիայում», գրում է Legalbet-ը։ «Պուշկաշ Ակադեմիան» այժմ մարզում է Ժոլտ Հոռնյակը, որի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։ Ֆելչուտը ներկահացնող ակումբը սլովակ մասնագետի փոխարինող դիտարկում է Չերչեսովի տարբերակը։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել նրա […]

̰
Հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն

15:30 13.02.2025

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել […]

̰
Սահմանվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

15:24 13.02.2025

Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից: Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, […]

̰
Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը․ Սպերցյան

15:17 13.02.2025

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին. «Մարդիկ ասում են, թե Հայաստանի հավաքականն ընտրելը հեշտ ճանապարհ էր։ Հայաստանը ներկայացնում եմ 2021 թ. մարտից, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունենում։ Հակառակը, այդ ժամանակ ամեն ինչ լրիվ այլ էր։ Երբեք չեմ խաղացել Ռուսաստանի որևէ հավաքականում, նույնիսկ, պատանեկան։ Հիշում եմ, երբ դեռ երկրորդ լիգայում […]

̰
Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո․ ՄԻՊ

15:10 13.02.2025

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հարկ վճարելու պարտավորության առնչությամբ բարձրացված հարցի հետ կապված վերջնական լուծումների բացակայության հարցը։ «Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ հաղորդակացության մեջ է իրավասու մարմնի հետ՝ բարձրացնելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացմանն առնչվող […]

̰
Իտալիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտին-Թրամփ զրույցը

15:03 13.02.2025

Եվրոպան չպետք է երկրորդական դեր խաղա Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցություններում, ասել է Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Պուտինը և Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում […]

̰
SHANTNEWS

15:00 13.02.2025

̰
Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը

14:46 13.02.2025

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները փետրվարի 8-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված, բայց Երևանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել: Տեղեկությունն իրացվեց Վայոց ձորի պարեկների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների հետ համատեղ: 32-ամյա տղամարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի […]

̰
Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ․ ԱԳ նախարարի տեղակալ

14:37 13.02.2025

Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով եվրաինտեգրման վերաբերյալ օրինագծին։ Կոստանյանի խոսքով՝ երկրի ղեկավարության համար էական են ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը։ «Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության […]

̰
ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները․ Կոստանյան

14:26 13.02.2025

Հայաստանը զարգացնում է իր պաշտպանական կարողությունները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, զինատեսակների մրցավազքին, որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս […]

̰
ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար

14:11 13.02.2025

ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը Սնուփ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա, լրագրողներին հայտնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին»,- ասել է նա։  

̰
Կրեմլում շատ կարևոր են համարում Պուտինի և Թրամփի զրույցը

13:55 13.02.2025

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով վերջին տարիներին Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով շփումների բացակայությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա շատ կարևոր խոսակցություն էր: Գիտեք, որ տեղի ունեցողի ֆոնին մի քանի տարի է, ինչ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ամենաբարձր մակարդակով շփումներ չեն […]

̰
Եվս 7 միավոր գույք վերադարձվեց Հայաստանին. Աննա Վարդապետյանը ներկայացրել է մանրամասներ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դրամական միջոցների վերաբերյալ

13:45 13.02.2025

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված երեք որոշումներով Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց ևս 7 միավոր գույք: Մասնավորապես. 1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը: 2-3. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի […]

̰
Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքները

13:39 13.02.2025

Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ «Պետությունների ղեկավարները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվել են, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,- […]

̰
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն

13:35 13.02.2025

ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: Պատգամավորը նախ ներկայացրել է ԱԱԾ տնօրենին ուղղված` իր պատրաստած գրության տեքստը, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Տիգրան Աբրահամյանը խոսել է ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին

13:27 13.02.2025

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին, չի բացառում, որ ցանկացած պահի կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Աբրահամյանն այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը իշխանությունների դեմ փողոցային պայքարը վերսկսելու պլաններ ունի։  Պատգամավորի խոսքով՝ հատկապես խորհրդարանական […]

̰
2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ծրագրի բովանդակությունը եղել է նույն «Լավրովի պլանը»՝ դետալային որոշակի փոփոխություններով․ Արման Եղոյան

13:20 13.02.2025

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված ծրագիրը բովանդակային առումով եղել է բոլորին հայտնի «Լավրովի պլանը»։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։Նրա դիտարկմամբ՝ 2019 թվականին ներկայացված այդ ծրագիրը նույն «Լավրովի պլանն» է եղել՝ միայն որոշակի դետալային փոփոխություններով։«Բովանդակության առումով դա նույն մեզ հայտնի […]

̰
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն

13:12 13.02.2025

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նախ հանդես է եկել կարճ ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

13:03 13.02.2025

ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին

12:57 13.02.2025

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին օրերին աշխատանքային կարգով զանգվածային լրատվության միջոցների գործընկերներից հարցումներ է ստանում, որոնք առնչվում են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելուն։ Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն պարզաբանում է․ «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

12:54 13.02.2025

Երևանում փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը, 18-ի երեկոյան սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 13-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-18-ին սպասվում […]

̰
Բերբոքը հանդես է եկել Ուկրաինայի բանակցություններում ԵՄ մասնակցության օգտին

12:43 13.02.2025

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել եվրոպական երկրներին մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այդ մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Եվրոպան այժմ «վճռական փուլ է հասել Եվրոպայում խաղաղության և անվտանգության գոյաբանական հարցի լուծման հարցում»։ «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ բոլորովին անհասկանալի է, թե ինչպես կզարգանա այս ամենը։ […]

̰
Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել

12:36 13.02.2025

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

̰
Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է համախմբել հակամարտող կողմերին խաղաղության հասնելու համար․ Փիթ Հեգսեթ

12:31 13.02.2025

Ամերիկյան վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կօգնի Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է համախմբել հակամարտող կողմերին խաղաղության […]

̰
3 ուղղությամբ կընդլայնվի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը

12:26 13.02.2025

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում Կառավարությունը 3 ուղղությամբ կընդլայնի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել է Ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին

12:12 13.02.2025

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

̰
Համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը

12:10 13.02.2025

Մարտի 1-ին և 2-ին՝ ժամը 10:00-17:00-ն, Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ Այն կազմակերպում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3nw6bpda: Գրանցումների վերջնաժամկետը […]

̰
BACK_TO_TOP