18:48 13.02.2025
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը:
18:43 13.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։
18:37 13.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագիրը փակուղի է մտել, և տարածաշրջանը կրկին ներքաշվում է «արյան ու արցունքների մեջ»: Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը Իսրայելի կողմից «պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։ Շարժումը պատանդներին Իսրայելին հանձնելու […]
18:30 13.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները: Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, […]
18:23 13.02.2025
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), […]
18:17 13.02.2025
Մյունխենում մեքենան մխրճվել է ցույցի դուրս եկած ամբոխի մեջ, կան տուժածներ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է Դոյչէ Վելլեն։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը միջինից ծանր վնասվածքներ է ստացել։ Դատելով սոցցանցերում հրապարակված դեպքի վայրից կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper-ը։ Ականատեսներից մեկը պատմել […]
18:12 13.02.2025
Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը: «Վստահ եմ, որ ես յուրահատուկ եմ, ոչ թե «Յուրահատուկը»՝ 25 տարվա կարիերայի և 26 տիտղոսի արդյունքում, ոչ թե մեկ հանդիպման: Չկա այնպիսի հանդիպում, որը հստակ կընդգծի կարիերաս։ Այն տևում է արդեն 25 տարի։ Ինչ վերաբերում է Իկարդիի մեկնաբանությանն ու հրապարակմանը, նա պարզապես […]
17:54 13.02.2025
Արդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ: Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես […]
17:49 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից, մասնավորապես պաշտպանության նախարարությունից ստացած գումարը, այս մասին նա գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), իր հրապարակման մեջ, ասել է, որ Reuters-ը պաշտպանության նախարարությունից ստացել է ինը միլիոն դոլար։ Թրամփը պահանջել է նաև, որ Politico-ն միլիոնավոր դոլարները վերադարձնի […]
17:44 13.02.2025
Փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության […]
17:37 13.02.2025
Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով` բախվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […]
17:30 13.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Միլանը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է Ռոտերդամի «Ֆեյենորդին»։ Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության է մատնել «Սելթիկին»։ «Բենֆիկան» էլ 1-0 հաշվով հաղթել է «Մոնակոյին», որը երկրորդ կեսի գրեթե մեկնարկից խաղացել է 10 ֆուտբոլիստով։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին։
17:24 13.02.2025
Երևանի և մարզերի տարբեր դպրոցների 10-16 տարեկան աշակերտները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մասնակցել են «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Դպրոցականներին են ներկայացվել համացանցային անվտանգության խնդիրներն ու հնարավոր լուծումները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:17 13.02.2025
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ […]
17:11 13.02.2025
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 15 հասցեում շահագործվող բենզալցակայանը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Արդյունքում, արձանագրված իրավախախտումների […]
17:05 13.02.2025
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ակումբին չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։ «Ֆավորիտների թվում լինելու համար պետք է մի քանի տարի հասնես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ մենք դա չենք արել։ Ավելի լավը դառնալու համար ընթացիկ մրցաշրջանում մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Որքան էլ մեծ լինի ոգևորությունը և որքան էլ լավ խաղանք, «Բարսելոնան» ֆավորիտ […]
16:58 13.02.2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար: «Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, […]
16:52 13.02.2025
Սոչիում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը։ Ցնցումները զգացվել են Մակարենկո միկրոշրջանում: Տարեսկզբին Սոչիում մի շարք ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Սեյսմոլոգները դրանք բացատրում են Կովկասի երիտասարդ լեռների աճով:
16:46 13.02.2025
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն «Էվերթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում գոլային փոխանցում է կատարել և պատմական ռեկորդ գրանցել առաջնությունում, հայտնում է Squawka-ն։ Եգիպտացին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում արտագնա խաղերում 22 արդյունավետ գործողություն է ունեցել (13 խաղ, 13 գոլ, 9 գոլային փոխանցում)։ 32-ամյա Սալահը գերազանցել է […]
16:40 13.02.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների […]
16:35 13.02.2025
Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարները բացել […]
16:29 13.02.2025
Շրի Լանկայում մի քանի օր է՝ ջանում են աստիճանաբար վերականգնել էլեկտրաէներգիայի ազգային ցանցն այն բանից հետո, երբ հանգստյան օրերին կապիկը համատարած անջատել էր հոսանքը՝ խաթարելով կղզու 22 միլիոն բնակչության էլեկտրաէներգիայի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Երկրի էներգետիկայի նախարար Կումարա Ջայակոդիի խոսքով՝ «կղզու ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Պանադուրայում գտնվող […]
16:24 13.02.2025
Շվեյցարիայում մեկնարկել է բիաթլոնի աշխարհի 58-րդ առաջնությունը, որտեղ խաղարկվել են առաջին մեդալները։ Ֆրանսիայի թիմը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է խառը փոխանցումավազքում։ Էրիկ Պերո, Էմիլյեն Ժակլեն, Յուլյա Սիմոն, Լու Ժանմոնո քառյակը 8 կրակահերթից հետո մեկ տուգանային շրջան է անցել և եզրագիծը հատել 1 ժամ 4 րոպե 41 վայրկյանում։ Արծաթե մեդալակիր է դարձել Չեխիայի հավաքականը, իսկ բրոնզե […]
16:20 13.02.2025
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանը, Վասիլի Գլուխովը և Վիկտոր Պոպովը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ փետրվարի 11-12-ն այցելել են Սյունիքի մարզ՝ հետևել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար վարկ։ Ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ՀՀ կառավարության […]
16:16 13.02.2025
Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանում գործող սպանդանոցների ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է ոլորտի մասնագետների առաջարկները, դիտողությունները և բարձրացված խնդիրները՝ սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգի կատարելագործման նպատակով։ Հիմնական խնդիրները, որոնք բարձրացվել են՝ 🔹 վրիպակների խմբագրման հնարավորության բացակայություն, 🔹 տեսահոլովակների ներբեռման խափանումներ […]
16:11 13.02.2025
Փետրվարի 11-ին ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ափոյանը Շիրակի մարզպետի աշխատակազմում աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլերը։ Ներկայացվել են […]
16:06 13.02.2025
Փետրվարի 13-ին՝ ժամը 11:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է փայտե շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, […]
16:00 13.02.2025
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց: Ըստ հիմնավորման, կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և […]