Բոլոր լուրերը – Page 605 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկարողանա լուծել Գազայի հարցերը ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետո

11:07 06.02.2025

Միացյալ Նահանգները կկարողանա լուծել Գազայի հատվածի կարգավիճակի հետ կապված հարցերը միայն այն բանից հետո, երբ Իսրայելը ոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Ոչնչացնելով ահաբեկիչներին, ովքեր ձգտում են ոչնչացնել Իսրայելը, խաղաղություն եք բերում, և ես աջակցում եմ դրան։ Այն, ինչ տեղի կունենա դրանից հետո, ավելի երկար խոսակցություն է», – […]

̰ ̰
Իսրայելը ծրագիր կպատրաստի, որը թույլ կտա Գազայի բնակիչներին լքել անկլավը

10:58 06.02.2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է բանակին պատրաստել ծրագիր, որը թույլ կտա Գազայի բնակիչներին կամավոր լքել անկլավը և մեկնել աշխարհի ցանկացած կետ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համարձակ ծրագիրը: Գազայի բնակիչներին պետք է տրվի ելքի և միգրացիայի ազատություն, ինչպես դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Ծրագիրը […]

̰
Կյանքի պուրակում շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են

10:47 06.02.2025

Կյանք հանուն ապրելու. հուշայգի՝ նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին: Կյանքի պուրակում շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

̰
ՊԵԿ-ում շարունակվում են հարկային ծառայողի պատրաստման դասընթացները

10:34 06.02.2025

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացները: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կազմակերպվում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։ Ովքեր կարող են դիմել Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին […]

̰
Անցկացվել են ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ

10:18 06.02.2025

Կարևորելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է հերթական վերապատրաստման դասընթացը։ Հունվարի 29-ից կրթահամալիրում վերապատրաստվում են Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։ Գործնական պարապմունքների ընթացքում զարգացնում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների համաչափ գործադրման հմտությունները՝ կատարելագործելով մարտավարական հնարքները։ Դասընթացի նպատակն է նաև ամրապնդել ծառայողների հաղորդակցման հմտությունները։ […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 6-ին

10:11 06.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:  

̰
Շոլցը կարծում է, որ անօրինական միգրացիայի դեմ Գերմանիայի քաղաքականությունը ճիշտ է

10:00 06.02.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարում իր և իր կառավարության վարած քաղաքականությունը ճիշտ է և տալիս է իր պտուղները։ Ապաստանի դիմումների թիվը, նրա խոսքով, վերջերս նվազել է մեկ երրորդով: «Ես մտցրեցի սահմանային հսկողություն և համոզվեցի, որ Գերմանիայի սահմաններում ավելի քան 40 հազար մուտքի մերժում է գրանցվել։ Հունվարին մենք ունեցել ենք […]

̰
Ալ-Շարաան Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա

09:53 06.02.2025

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այց կատարել Փարիզ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը՝ Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցից հետո։ «Ահմեդ Ալ-Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա»,- ասվում է տեքստում։ Գրասենյակի տվյալներով՝ Մակրոնը շնորհավորել է ալ-Շարաային նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ […]

̰
Կանադան անփոփոխ դիրքորոշում է հայտնել Գազայի հատվածի նկատմամբ

09:45 06.02.2025

Կանադայի կառավարությունը չի փոխել իր դիրքորոշումը Գազայի հատվածի հակամարտության վերաբերյալ և շարունակում է հանդես գալ Պաղեստինի ճանաչման օգտին։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Կանադայի վաղեմի դիրքորոշումը Գազայի մասով չի փոխվել: Մենք աջակցում ենք երկու պետությունների հակամարտության լուծմանը, որով իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են ապահով ապրել միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-գրել է նախարարը […]

̰
Մերկելը սխալ չի համարում Գերմանիայի վերջին 10 տարվա փախստականների քաղաքականությունը

09:40 06.02.2025

Գերմանիայի նախկին կանցլեր (2005-2021) Անգելա Մերկելը սխալ չի համարում երկրի վերջին 10 տարիների միգրացիոն քաղաքականությունը։ «Ես չեմ կարծում, որ վերջին 10 տարվա փախստականների քաղաքականությունը սխալ է եղել»,- ասել է Մերկելը Die Zeit թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ։ Դա լավ է արվել 2017, 2018 և 2019 թվականներին, ասել է նա՝ նկատի ունենալով Ավստրիայի հետ սահմանային վերահսկողությունը և […]

̰
Մարկո Ռուբիոն ասել է, որ չի մասնակցի G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Հարավային Աֆրիկայում

09:35 06.02.2025

ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ չի գնա Յոհանեսբուրգում կայանալիք 20-րդ խմբի (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ Հարավային Աֆրիկայի հակաամերիկյան քաղաքականության պատճառով։ Այս մասին նա չորեքշաբթի օրը գրել է X-ում։ «Ես չեմ մասնակցի Յոհանեսբուրգում G20-ի գագաթնաժողովին: Հարավային Աֆրիկան ​​շատ վատ բաներ է անում: Օտարում է մասնավոր սեփականությունը։ Իմ աշխատանքն Ամերիկայի ազգային շահերն […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է համակարգել ջանքերը Իսրայելի հետ Իրանին հակազդելու հարցում

09:30 06.02.2025

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պայմանավորվել են համակարգել Իրանին հակազդելու ջանքերը: Այս մասին ասվում է ամերիկյան ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Հեգսեթը և Նեթանյահուն «համաձայնել են, որ Իրանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգության համար և պայմանավորվել են համատեղ աշխատել այս խնդրի լուծման համար»։ Հանդիպման ընթացքում Հեգսեթը նաև […]

̰
Կոլումբիայի ՆԳՆ ղեկավարն առաջարկել է ցրել երկրի կառավարությունը

09:23 06.02.2025

Կոլումբիայի ՆԳՆ ղեկավար Խուան Ֆերնանդո Քրիստոն առաջարկել է երկրի կառավարության նախարարներին հրաժարական տալ՝ առկա հակասությունների պատճառով։ «Կաբինետը, որը ձևավորվել է այսօր, անկայուն է: Կառավարությանը անհրաժեշտ է մեկուկես տարի մինչև Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի նախագահական ժամկետի ավարտը, կոլումբիացիները ակնկալում են, որ կառավարության ծրագրի և ազգային զարգացման ծրագրի հիմնական ասպեկտները կիրականացվեն։ Առաջարկում եմ, որ նախարարները հրաժարական տան՝ […]

̰
Թայվանը հայտնել է չինական ինքնաթիռների և նավերի մոտենալը կղզուն

09:15 06.02.2025

Թայվանի զինված ուժերը գրանցել են 27 ինքնաթիռի, Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) 6 նավի, ինչպես նաև ՉԺՀ-ի մեկ պաշտոնական նավի մոտեցումը կղզուն։ Ինչպես հայտնել է կղզու պաշտպանության նախարարությունը X-ում, 23 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը, որը բաժանում է կղզին և մայրցամաքային Չինաստանը: «Այսօր առավոտյան Թայվանի շրջակայքում հայտնաբերվել է 27 PLA ինքնաթիռ, 6 PLA […]

̰
Չինաստանի բանակը երկու նավ կուղարկի Պակիստան՝ մասնակցելու «Խաղաղություն-2025» զորավարժություններին

09:05 06.02.2025

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը երկու նավ կուղարկի Պակիստան՝ մասնակցելու «Խաղաղություն 2025» բազմակողմ զորավարժություններին։ Այս մասին հայտնում է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է ռազմական գերատեսչության WeChat էջում, ի պատասխան Պակիստանի զինված ուժերի հրավերի, Պեկինը փետրվարի առաջին կեսին կուղարկի Baotou կործանիչն ու Gaoyuhu նավը։ Առաջիկա զորավարժությունների ընթացքում կիրականացվեն այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ծովային մատակարարումը և ծովահենության […]

̰
ԱՄՆ կառավարական նավերը կկարողանան անվճար անցնել Պանամայի ջրանցքով

09:00 06.02.2025

Միացյալ Նահանգների կառավարությանը պատկանող նավերն այսուհետ կկարողանան անվճար անցնել Պանամայի ջրանցքով։ Այս մասին Պետդեպարտամենտը հայտնել է X-ում։ «Միացյալ Նահանգների կառավարական նավերն այժմ կարող են տարանցիկ անցնել Պանամայի ջրանցքով առանց գանձման՝ ամեն տարի խնայելով ԱՄՆ կառավարությանը միլիոնավոր դոլարներ»,-ասվում է հայտարարության մեջ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 2-ին հանրապետության մայրաքաղաքում հանդիպել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի […]

̰
Նեթանյահու. եթե Իսրայելը չլիներ, Իրանը 10 տարի առաջ միջուկային զենք կստանար

08:50 06.02.2025

Իրանը կկարողանար միջուկային զենք ձեռք բերել 10 տարի առաջ, եթե Իսրայելը դրան չխանգարեր։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Կասկած չկա, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ձեռք բերել: Նրանք, հավանաբար, արդեն ձեռք բերած կլինեին այն 10 տարի առաջ, եթե մենք տարբեր գործողություններ չձեռնարկեինք դրանք զսպելու համար։ Մենք դանդաղեցրինք […]

̰
Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

08:43 06.02.2025

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ «Փետրվարի 4-ին Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի Տանը» անցկացվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական […]

̰
WSJ. ԱՄՆ ավելի քան 40 հազար աշխատակիցներ համաձայնել են ազատվել աշխատանքից

08:38 06.02.2025

ԱՄՆ դաշնային կառավարության ավելի քան 40 հազար աշխատակիցներ համաձայնել են աշխատանքից ազատվել՝ մինչև սեպտեմբեր աշխատավարձերի վճարման դիմաց։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ հինգշաբթի օրվա վերջում նման առաջարկին համաձայնածների թիվը զգալիորեն ավելի մեծ կլինի։ Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ դաշնային կառավարության […]

̰
Վարչապետ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

08:29 06.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ջորջթաունի համալսարան: Վարչապետին դիմավորել է Էդմունդ Վոշլի անվան Արտաքին ծառայության ինստիտուտի դեկան, պրոֆեսոր Ջոուլ Հելմանը: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա են եղել քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ: Երկրի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրականացվող բարեփոխումների ընթացքին, տարածաշրջանում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

08:20 06.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Թրամփի իշխանության գալը փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում․ Նեթանյահու

08:15 06.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հսկայական աջակցություն է տալիս նրանց, ովքեր ցանկանում են ճնշել Իրանի ագրեսիան։ Այն խրախուսում է Իսրայելին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ Մերձավոր Արևելքը տարբերվի, որպեսզի Մերձավոր Արևելքը լինի […]

̰
Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն

08:05 06.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի բացմանը

08:00 06.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Ելույթ ունեցա ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի բացմանը»։  

̰
Նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»․ սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է․  Փաշինյան

03:25 06.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին նաև պատասխանել բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին: Դեյվիդ Քարի – Շնորհակալություն պարոն վարչապետ այս միջոցառմանը ներկա լինելու համար, դա մեզ համար պատիվ է։ Ամենակարևոր հարցն այսօր այն է, թե ինչպես հասնել խաղաղության այն բարդ տարածաշրջանում, որտեղ Դուք ապրում եք։ Ուզում եմ շնորհավորել Ձեզ` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության […]

̰
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և երկու տուժած

03:02 06.02.2025

Փետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ […]

̰
Փետրվարի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

02:49 06.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ Դիվելսփեր, ՔՍ Քոնսթրաքշն ՍՊԸ-ներ և հարակից […]

̰
Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ զեկույցը ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև նոր առճակատում է առաջացրել

00:29 06.02.2025

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը պաշտոնապես չեն մեկնաբանել Ղազախստանի տրանսպերոտի նախարարության երեկ տարածած նախնական զեկույցը՝ դեկտեմբերի 25-ին Ռուսաստան մեկնող ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման մասին: Հիշեցնենք, Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռում 67 մարդ է եղել, որոնցից 38-ը մահացել են: Ի՞նչ եզրակացություններ կան զեկույցում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Սա նախնական զեկույց է և ողբերգության […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

00:23 06.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
BACK_TO_TOP