00:17 06.02.2025
Հնդկաստանում 26-ամյա բորտուղեկցորդուհի Սուրաբհի Խաթունը ձերբակալվել է Հարկային հետախուզության վարչության կողմից՝ գրեթե մեկ կիլոգրամ ոսկու մաքսանենգության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Իրավապահների մոտ կասկած է առաջացրել աղջկա քայլվածքը, ինչի հետևանքով նա կանգնեցվել է մաքսային ստուգման համար։ Երբ Խաթունը հրաժարվել է անցնել ռենտգեն հետազոտություն, մաքսային ծառայողները բժշկական զննում են անցկացրել, որի ընթացքում նրա ուղիղ աղիքում […]
00:06 06.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:53 05.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով: Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Ինձ համար պատիվ է այս շատ կարևոր թեմայի շուրջ կարծիքներով կիսվելու այս հնարավորությունն ունենալը։ Իմ տեսանկյունից կրոնի ազատությունը ժողովրդավարության մասին է: Չի կարող լինել ժողովրդավարություն՝ […]
23:33 05.02.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։ «12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման […]
22:59 05.02.2025
ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն […]
22:42 05.02.2025
Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կոնգրեսականների հետ, խոսում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից և նրանց ուշադրությունը հրավիրում այդ զարգացումների վրա: Հայ-ամերիկյան հարաբերությունների և Թրամփի վարչակազմի տրամադրվածության մասին հարցերին «Հեռանկար»-ում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
22:13 05.02.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել […]
21:51 05.02.2025
Բրազիլիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Արմեն Եգանյանի աշխատանքային հանդիպումը Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ, Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնալդու Ժարդիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված խորհրդարանական բարեկամության խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։
21:39 05.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […]
21:28 05.02.2025
Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել […]
21:17 05.02.2025
Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են: Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: […]
21:11 05.02.2025
Փետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Երկուստեք կարևորվել է Հայաստան – Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև […]
21:01 05.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Գրառմանը կից վարչապետը լուսանկարներ է հրապարակել:
20:53 05.02.2025
Նիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […]
20:39 05.02.2025
Բրազիլական «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարն առաջին մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով, հաղորդում է Globo Esporte-ն։ Ֆուտբոլիստը դեռ զբաղվում է Սանթուսում առանձնատուն ձեռք բերելու հարցերով և մարզմանը ժամանել է Ռիո Դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքից, որտեղ բնակվում է։ Նեյմարը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կգնի առանձնատուն Սանթուսի Մորո թաղամասում։ 2019 թվականի արտադրության ուղղաթիռը Նեյմարին Մանգարատիբայից Սանթուս […]
20:30 05.02.2025
Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել դատարան ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ քաղաքի դատախազին վիրավորելու համար։ Նրան սպառնում է մինչև յոթ տարի և չորս ամիս ազատազրկում, հաղորդում է CNN Türk-ը։ Հունվարի վերջին հետաքննություն է սկսվել Իմամօղլուի նկատմամբ, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, դատախազի հասցեին կոշտ հայտարարություններ անելու համար, որոնք քննիչները վիրավորանքներ և սպառնալիքներ են […]
20:09 05.02.2025
Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Չարլզ III թագավորից ստացել է Պատվո ասպետների շքանշան՝ նորաձևության աշխարհում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Լրագրողը պարգևատրմանը ներկայացել է մոխրագույն բաճկոնով և երկար կիսաշրջազգեստով։ Նա կրել է նաև արևային ակնոցներ, որոնք նրա տեսքի անբաժանելի մասն են: Սակայն Վինտուրը […]
19:54 05.02.2025
Սիմոնա Հալեպը հայտարարել է, որ ավարտում է կարիերան, հաղորդում է The Guardian-ը: Կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետն իր հայրենիքում՝ Ռումինիայում մասնակցել է Տրանսիլվանիա Open-ին: «Մեծ սաղավարտի» կրկնակի դափնեկիրը 1-6, 1-6 հաշվով պարտություն է կրել իտալացի Լուչիա Բրոնզետիից և հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Չգիտեմ՝ սա ուրախությա՞ն, թե՞ տխրության զգացում է, բայց այս որոշումը […]
19:28 05.02.2025
Արգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չի գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ […]
19:17 05.02.2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին հայտնաբերել են […]
19:08 05.02.2025
Փետրվարի 4-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։ ԱԳ […]
19:04 05.02.2025
«Չելսին» ֆրանսիական «Սենտ-Էթյենից» ձեռք է բերել կիսապաշտպան Մատիս Ամուգուին, հայտնում է ակումբի կայքը: Կողմերը պայմանավորվածության են հասել 15 միլիոն եվրոյի շուրջ: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն 8 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Առաջիկա օրերին Ամուգուն կմիանա լոնդոնյան ակումբին: Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը կմարզվի «Չելսիում», իսկ հաջորդ մրցաշրջանում […]
18:56 05.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
18:43 05.02.2025
Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգվում է մինչև մայիսի 9-ը, հաղորդում է ուկրաինական Strana.ua պարբերականը։ «Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայում ռազմական դրությունը և մոբիլիզացիան մինչև մայիսի 9-ը երկարաձգելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմ է մտցվել 2022 թվականի փետրվարի 24-ից: Հաջորդ օրը Զելենսկին հրամանագիր է […]
18:36 05.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «CitiBank»-ի ներկայացուցիչ Ջուլիե Մոնակոյի հետ: Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության, ինչպես նաև փոխադարձ վստահության համար։ Ներկայացնելով Հայաստանի ընդհանուր տնտեսական և քաղաքական վիճակը՝ նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին: Նախարարը, մասնավորապես, խոսել է Ներդրումների աջակցության ազգային կենտրոնի մասին և նշել, որ […]
18:29 05.02.2025
Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները հավանություն են տվել 49 ընդդիմադիր պատգամավորի՝ մանդատներից հրաժարվելու հայտերին՝ օրենսդիր մարմնի պատգամավորների քանակը 150-ից պաշտոնապես նվազեցնելով 101-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը։ Դիմումները ներկայացրել են «Լելոն հանուն Վրաստանի», «Միասնություն-Ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր անդամները: «Ընդդիմությունը չի կարող անընդհատ […]