18:23 05.02.2025
Թուրինի «Յուվենտուսն» ու իտալական Ա Սերիան շնորհավորել են Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Լեգենդար պորտուգալացին դարձավ 40 տարեկան։ Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-2021 թվականներին՝ 98 խաղում խփել 81 գոլ։ Նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր և գավաթակիր։
18:17 05.02.2025
Վիճակագրական տվյալների համաձայն` 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմտությամբ 79.7 տոկոսով պակաս: Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը: Անտառային հրդեհների վերացման գործընթացը […]
18:12 05.02.2025
Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս […]
18:06 05.02.2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գարեգին Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին` Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին […]
17:55 05.02.2025
Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։ Ազգային ժյուրիում ընդգրկված էին […]
17:48 05.02.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության առաքման համար։ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7,6 միլիոն մանաթի […]
17:43 05.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը […]
17:37 05.02.2025
Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը վիրավորել է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենին: «Մեծամիտ, ինքնահավան, անտեղյակ ու ամենակարևորը՝ վախկոտ: Քո մանկական էգոն շարունակում է աղավաղել իրականությունը՝ ի վնաս շախմատի: Դու ինքդ քեզ հաղթեցիր շախմատային տախտակից դուրս, և ժամանակի հարց է՝ երբ նույնը կլինի նաև տախտակի վրա»,- գրել է ամերիկացի շախմատիստը: Նորվեգացին ցանկացել է, որ իր կազմակերպած Freestyle […]
17:32 05.02.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը: Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման […]
17:26 05.02.2025
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները մանրամասն քննարկելու նպատակով փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է նման նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա եւս մեկ առիթ է հանրությանն իրազեկելու այս գործընթացի մասին: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը չափազանց կարեւոր բարեփոխում են իրականացնում: Նա […]
17:21 05.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրենի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև փորձագետների մի շարք հարցերի: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:16 05.02.2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը։ Գևորգ Պապոյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, ներկայացրել տնտեսական վերջին զարգացումները և իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես […]
17:11 05.02.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]
17:06 05.02.2025
Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Դրական արդյունք են գրանցել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները. արձանագրվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Արդյունավետ էր նաև Համայնքային ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական […]
17:00 05.02.2025
Marca պարբերականը հրապարակել է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների աշխատավարձը 2025 թվականին: Կրկին ամենաբարձրը կվարձատրվի աշխարհի գործող չեմպիոն, «Ռեդ Բուլը» ներկայացնող Մաքս Ֆերստապենը, որն այս տարվա ընթացքում կվաստակի 65 միլիոն դոլար: 2025թ. ամենաբարձր վարձատրվող 10 պիլոտները. 1. Մաքս Ֆերստապեն՝ 65 միլիոն դոլար 2. Լյուիս Հեմիլթոն՝ 60 մլն 3. Շառլ Լեկլեր՝ 34 մլն 4. Ֆեռնանդո Ալոնսո՝ 20 մլն […]
16:55 05.02.2025
Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այս մասին […]
16:48 05.02.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 25-31-ը (2025թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրիում՝ հունվարի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին, Արարատում՝ հունվարի 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին, Հրազդանում՝ 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին: Վանաձորում քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել […]
16:42 05.02.2025
Արաբական Միացյալ Էմիրություններում մարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական խաղում մրցել է «Էլիտ Ֆալկոնսի» հետ, որը հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնում: Հայկական թիմն առավելության է հասել 3:1 հաշվով։ Աչքի են ընկել Սանի Բուհարին, Դավիդ Դավիդյանը և իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփել է Թեմուր Ջիկիան: Նախորդ ընկերական խաղում «Փյունիկը» ԱՄԷ-ում 1:4 […]
16:37 05.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը:
16:34 05.02.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է հանդիպում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնակիցները ներկայացրել են […]
16:28 05.02.2025
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Marca-ն: «Մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելս կարող էի խաղալ «Բարսելոնայում»: Երբ «Սպորտինգում» էի, առաջարկ ստացա «Բարսելոնայից», բայց նրանք ինձ ցանկանում էին թիմում տեսնել հաջորդ տարիր, իսկ հետո հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդն» ու առաջարկեց անմիջապես […]
16:21 05.02.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ազատան գյուղի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրանյութ: Ազատանցի երիտասարդի հայտնածով՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով […]
16:16 05.02.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 29- փետրվարի 4-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 29-ին, փետրվարի 3-ին և 4-ին, Արաբկիրում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 4-ին, Շենգավիթում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 3-ին Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ […]
16:08 05.02.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, հնարավոր է, կարիերան շարունակի իր հայրենիքում, գրում է AS-ը: «Ռոմայի» սեփականատեր Վիլյամ Ֆրիդկինը մտադիր է անձամբ բանակցել իտալացի մասնագետի հետ՝ համոզելու նրան, որ ակումբն ապագային միտված հավակնոտ ծրագրեր ունի: Այդպես Ֆրիդկինին 2021-ին հաջողվեց համոզել լեգենդար Ժոզե Մոուրինյուին: Անչելոտին ֆուտբոլիստի կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է Իտալիայի մայրաքաղաքում 1979-1987թթ.:
15:58 05.02.2025
2024 թվականի ընթացքում Կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել շուրջ 70 միլիարդ դրամով»,-գրել է նա:
15:55 05.02.2025
Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին դրանք ավելացել են ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 […]
15:48 05.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում […]
15:40 05.02.2025
Փետրվարի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ պատուհանի ապակին կոտրելու միջոցով մտել են իր պահպանությանը հանձնված տուն և գողություն արել: Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի վերոհիշյալ տուն մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ փետրվարի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը կոտրելու միջոցով մտել են տուն և գողացել ոսկյա շղթա, […]
15:23 05.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անկլավում ապրող պաղեստինցիներին արաբական երկրներ վերաբնակեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից։ «Մենք կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին և նախագահ Թրամփին հրաժարվել իրենց անպատասխանատու հայտարարություններից, որոնք հակասում են միջազգային նորմերին և խախտում մեր պաղեստինցի ժողովրդի բնական իրավունքները իրենց հողի նկատմամբ»,- ասվում […]