12:14 05.02.2025
Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ մարտերի ընթացքում կորցրել են 45 100 զինծառայողի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ «45 100 մարդ զոհվել է, և կա վիրավորումների մոտ 390 000 դեպք: Հստակեցնեմ՝ վիրավորումների թիվն ավելի մեծ է, քան վիրավորների թիվը, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, այնուհետև […]
11:56 05.02.2025
Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր: «Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- Radar Armenia-ին հայտնել են ՆԳՆ-ից:
11:54 05.02.2025
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
11:40 05.02.2025
«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին շարունակում է վերականգնվել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1:0) խաղում ստացած գլխի վնասվածքից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Փոխանցում է Armsport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա խաղացողը դեռ գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո և հետևում է վերականգնման հատուկ ծրագրին: Այդ պատճառով կիսապաշտպանը ստիպված է եղել բաց թողնել երեկ ՝ փետրվարի […]
11:25 05.02.2025
Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզու շրջանում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 10:12-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի վտանգ չկա։
11:10 05.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Անկարայում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Անկարան նոր ժամանակաշրջանում նրանց կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։ Նա նշել է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահի այցն Անկարա դիտարկում է որպես մշտական բարեկամության շրջանի սկիզբ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, […]
10:53 05.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4-ի5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, […]
10:44 05.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ մի քանի երկրներ շահագրգռվածություն են հայտնել ընդունել պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցիներին: Խոսելով այն մասին, Գազայի բնակիչներից քանիսը պետք է տեղափոխվեն՝ Թրամփն ասել է. «Նրանք բոլորը: Նրանք կտեղափոխվեն այնպիսի տարածքներ, որտեղ կարող են հիանալի կյանքով ապրել և չանհանգստանալ, որ կարող են […]
10:37 05.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքներ։ Մենք պատասխանատվություն ենք կրելու տարածքի բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զինատեսակների […]
10:27 05.02.2025
Ֆրանսիացի անկախ լրագրող Նատաշա Ռեյը, որը դատապարտվել է զրպարտության համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը իրականում տղամարդ է, մտադիր է բողոք ներկայացնել Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ։ Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է РИА Новости-ն ՝ վկայակոչելով նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանին։ «Մենք բողոք կներկայացնենք Փարիզի դատարան այն անձանց դեմ, ովքեր կարողացել են հասնել Ռեյի […]
10:11 05.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
10:00 05.02.2025
NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […]
09:51 05.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […]
09:48 05.02.2025
Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։ Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության […]
09:37 05.02.2025
Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում Ուկրաինայի տարածքների հետագա կորստի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա։ «Իհարկե, առանց ԱՄՆ աջակցության կամ դանդաղ աջակցության դեպքում մենք կարող ենք կորցնել մեր տարածքի մի մասը: Ես երբեք չէի բարձրացնի այս թեման, բայց ես թվերով եմ արձագանքում այն պնդումներին, որ ուկրաինացիները հարյուր միլիարդավոր դոլարներ են ստացել ԱՄՆ-ից, և […]
09:27 05.02.2025
Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռներ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայի Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայի Մացույամա օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության տեղական մասնաճյուղին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել՝ վառելիքի վերջանալու պատճառով։ Վայրէջքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.05-ին: Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ճապոնիայի պաշտպանության նախարարության Չուգոկու շրջանի և Սիկոկու […]
09:15 05.02.2025
ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել «Գազայի հատվածը կրկին մեծացնել»՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ՝ Գազայի հատվածը «վերահսկելու» ԱՄՆ պատրաստակամության մասին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու է լինելու տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «մերձավորարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար։ Միևնույն ժամանակ, […]
09:00 05.02.2025
Իսրայելի իշխանությունները պաշտպանում են Գազայի հատվածի ճակատագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Թրամփը այլ ապագա է տեսնում այս տարածքների համար, որը եղել է ահաբեկչության կենտրոնը, որտեղից մեզ վրա այդքան հարձակումներ են եղել։ Նա այլ պատկերացում ունի Գազայի […]
08:50 05.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այցելել Իսրայել, Գազայի հատված և Սաուդյան Արաբիա։ Այդ մասին նա երեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած երկկողմ բանակցություններով համատեղ մամուլի ասուլիսում։ «Ես սիրում եմ Իսրայելը և կայցելեմ Գազա և կայցելեմ այլ վայրեր ամբողջ Մերձավոր Արևելքում»,-ասել է նա։ Նախագահը չի հստակեցրել հնարավոր ուղեւորությունների ժամկետները։
08:43 05.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել փորձագետների մի շարք հարցերի: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի ելույթը և Ջոն […]
08:40 05.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:35 05.02.2025
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի մասին նրա արտահայտությունների համար։ «Պաթետիկ խոսող Մարկո Ռուբիոն չի կարող քնել առանց Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի մասին մտածելու, գուցե այն պատճառով, որ չնայած ատելությանը և շրջափակումներով, պատժամիջոցներով և ագրեսիայով վնասելու ցանկությանը, այս երկրների ժողովուրդները ժամանակ առ […]
08:19 05.02.2025
ԱՄՆ-ը ավելի ագրեսիվ կդառնա, եթե պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը չշարունակի պատանդների ազատ արձակումը։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ ենք աշխատում բոլոր պատանդներին վերադարձնելու համար։ Մինչ այժմ ամեն ինչ ընթանում է բավականին արագ, գրեթե` ըստ ժամանակացույցի։ […]
08:10 05.02.2025
Նյու Դելիում և հարակից շրջաններում մեկնարկել են Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածքի օրենսդիր ժողովի ընտրությունները։ Ընտրողները կընտրեն համագումարի 70 անդամներ, որոնք կկառավարեն քաղաքը և շրջակա տարածքները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ Դելիում ընտրելու իրավունք ունեն մոտ 15,6 մլն ընտրողներ, և բոլորը կկարողանան այցելել 13766 ընտրատեղամասերից […]