02:33 05.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
02:18 05.02.2025
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ փոխել է ֆուտբոլը իր պրոֆեսիոնալիզմով: Այս մասին հայտնում է Arm Sport-ը: «Ես տեղյակ եմ այս մասին, հատկապես ֆիզիկական վերականգնման առումով: Սա չափազանց կարևոր է. սա է իմ փիլիսոփայությունը: Շատ ֆուտբոլիստների ընկալումը փոխեցի: Կարիերայիս ընթացքում աշխատել եմ բազմաթիվ մարզիչների հետ և ունեմ իմ սեփական պատկերացումները՝ ֆուտբոլի ամենաբարձր պահանջներով։ […]
01:21 05.02.2025
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը։ «Անդրադարձել եմ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել ԲՏԱ նախարարության ընթացիկ […]
01:07 05.02.2025
Երգչուհի Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ քնի պակասի հետևանքով սկսում է կորցնել խելքը։ mk.ru-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ վերջին ժամանակներս խնդիրներ ունի քնի հետ։ Նա ընդգծել է, որ իրականում շատ քիչ է քնում: «Օրական միայն մի քանի ժամ։ Զգում եմ, որ դրա պատճառով արդեն սկսում եմ կորցնել խելքս»,- ասել է նա։ Կորոլյովան նաև […]
00:40 05.02.2025
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. Այսօր «Եվրասիա» հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակում հանդիպեցի հիմնադրամի ավագ տնօրեն Հրաչյա Թոփալյանի և ավագ փոխնախագահ Ռոբ Օ’Դոնովանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչներից մեկին Հայաստան հրավիրելու հարցը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև […]
00:15 05.02.2025
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 2 խաղափուլից հետո մեր շախմատիստները ունեն 2 միավոր։ Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։
00:06 05.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:54 04.02.2025
Երգիչ Պրոխոր Շալյապինը Telegram-ի իր ալիքում պատմել է, որ իրեն աստղ են նվիրել երկնքում։ Երգիչն այն անվանել է ամենավատ նվերը։ Նա դա անիմաստ է համարել։ «Ինձ աստղ են նվիրել երկնքում: Գիտեք, ինձ համար, աստղերը երկնքում, քամին դաշտում … Ինձ դուր չեն գալիս նման նվերներ: Դե, պատկերացրեք, վկայական են տալիս, որտեղ գրված է՝ «Երկնքի այսինչ աստղը […]
23:26 04.02.2025
ԱՄՆ վարչակազմը վերահսկողության տակ է վերցնում Միջազգային զարգացման գործակալությունը, որը, կանոնադրության համաձայն, անկախ կազմակերպություն է: Նախագահ Դոնալդ Թրամփն իր հրամանագրով Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել է գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ինչո՞վ է պատճառաբանվում դրա անհրաժեշտությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Reuters-ը, սեփական աղբյուրները վկայակոչելով, պնդում է, որ այժմ Դոնալդ Թրամփի իրավաբանները փորձում են հասկանալ […]
23:08 04.02.2025
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում ասել է, որ կենտրոնական հարձակվողի դիրքը հարմար չէ Կիլիան Մբապեի համար: «Եթե «Ռեալում» լինեի, կսովորեցնեի Մբապեին՝ ինչպես խաղալ «9» համարի դիրքում: Նրա համար դժվար է, որովհետև Կիլիանը չգիտի, թե ինչպես պետք է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Կարծում եմ՝ այդ դիրքը նրա համար չէ: Ես […]
22:48 04.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
22:36 04.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև […]
22:23 04.02.2025
Մայրաքաղաքում իրականացվող տրանսպորտային նոր բարեփոխումների վերաբերյալ անցկացվող հարցումների ընթացքում երևանցիները ներկայացնում են իրենց առաջարկները, մտահոգությունները և բարեփոխումների առավելությունները։
22:11 04.02.2025
Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
21:51 04.02.2025
Ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է P. Diddy բեմական անունով, բանտից տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց: Պատճառը ծնկի ցավն է: Այս մասին հայտնել է TMZ-ին: Նշվում է, որ արտիստը հոսպիտալացվել է դեռ հունվարի 30-ին։ Երաժիշտին տեղափոխել են Բրուքլինի հիվանդանոց։ «Ես չեմ կարող մեկնաբանել բանտարկյալների տեղաշարժերի հետ կապված որևէ բան։ Բացի այդ, ես չեմ մեկնաբանի որևէ […]
21:26 04.02.2025
Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ոստիկանները հայտարարել են, որ, նախնական տվյալներով, սպանվել է մոտ 10 մարդ: Եվս 6-ը հոսպիտալացվել են: Տեղում աշխատում են ոստիկաններ, բժիշկներ ու փրկարարներ։ Ոստիկանությունը կատարվածը որակում է որպես ծանր հանցագործություն։ Իշխանությունները կոչ են արել մարդկանց հեռու […]
21:09 04.02.2025
Երգչուհի Ալսուն mk.ru-ի հետ զրույցում խոստովանել է, որ կազմվածքը պահպանում է ֆիզիկական վարժությունների և սննդակարգի միջոցով։ Երգչուհին ամեն օր ձգումներ և քսան հրում է անում։ Նա զբաղվում է սպորտով, սակայն առանց ֆանատիզմի։ Սննդի հետ կապված, Ալսուն ասել է, որ չի ուտում տապակած, շատ կծու, թթու և աղի ուտելիքներ։ «Ես սիրում եմ ամեն ինչ «չեզոք» և […]
21:00 04.02.2025
Հոկեյի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանի թիմին մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան: Այս օրերին Շվեյցարիայում անցկացվում է հոկեյի միջազգային ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ էլ որոշվել է արգելքն ուժի մեջ թողնել: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Շվեյցարիայում: 2025-ին մրցաշարը կանցկացվի Շվեդիայում և Դանիայում: Այդ առաջնությանը Ռուսաստանի մասնակցությունն արգելվել էր ավելի […]
20:50 04.02.2025
Իսրայելի անվտանգության ուժերը 2025 թվականի հունվարին Արևմտյան ափում ոչնչացրել են 55 զինված պաղեստինցի արմատականների և կալանավորել 380 կասկածյալի։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ներկայումս հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է երեք գոտիներում՝ Ջենինում, Թուլկարմում և հյուսիսային Սամարիայում: Վերջին օրերին զորքերը հայտնաբերել են մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ հրացաններ, ատրճանակներ և մի շարք […]
20:40 04.02.2025
Կենտրոնական բանկի խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75%: Խորհրդի գնահատմամբ՝ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
20:35 04.02.2025
Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Ներմին Զոլոտիչը կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կազմում: Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։ 31-ամյա պաշտպանը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է պորտուգալական «Կասա Պիայում», որտեղ հանդես է գալիս արդեն 5 մրցաշրջան։ Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։ Իր կարիերայի ընթացքում […]
20:31 04.02.2025
Այս տարի՝ հենց այս ամսին, լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին։ Այդ ժամանակահատվածը առանձնացավ բազմաթիվ շրջադարձերով։ Հենց այդ շրջադարձերի համատեքստում նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այն տարբեր փուլերն են, որոնք վերջին շրջանում քննարկման առարկա դարձան։ Երբ այժմ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացներ են, իրադարձությունների ընդհանուր համատեքստը հասկանալու համար ուշադրության են արժանանում տարբեր իրողություններ։ Հենց այս […]
20:30 04.02.2025
Արաբական աշխարհի երկրները մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Արաբական խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Ահմեդ Ալ Յամահին Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։ «Մեզ համար շատ կարևոր են հարաբերությունները, որոնք ձևավորվել են ռուս խորհրդարանականների և արաբական խորհրդարանի միջև, այս այցի ընթացքում մենք տեսանք, որ համագործակցության կապերը, որոնք […]
20:23 04.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան Մոնթե Մելքոնյան փ. 46, 46/1, 48, 50, 52, 52/1 շենքերի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ֆիրդուսի թաղամաս մասնակի, Տիգրան Մեծի պող. […]
20:13 04.02.2025
«Ինտերի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեսանդրո Անտոնելոն հեռացել է պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անմոռանալի դարձրին այս 10 տարիները: Աշխատակիցներից մինչև խաղացողներ, տեխնիկներից մինչև մենեջերներ, հովանավորներից մինչև մատակարարներ: Երախտապարտ եմ նաև ակումբի միլիոնավոր երկրպագուներին: Այս փառահեղ ակումբում աշխատելն անջնջելի հիշողություն կլինի, որն ինձ հպարտություն է պարգևում։ Ես […]
20:08 04.02.2025
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու քաղաքի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։ «Ադրբեջանական ավիաուղիների Embraer-190 օդանավի հետ ինքնաթիռի վթարի հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակված է հանրային սեփականությունում՝ տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության` AZAL ինքնաթիռի կործանումից առաջ դիսպետչերները զգուշացրել են Գրոզնիում «Կարպետ» պլանի ներդրման մասին. Օդանավի անձնակազմը […]