Բոլոր լուրերը – Page 612 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Բրազիլիայի հավաքականի լեգենդը հանդիպում է իրենից 30 տարի երիտասարդ աղջկա հետ

18:36 04.02.2025

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն հարաբերություններ է սկսել 29-ամյա ուսանողուհի Ալիսիա Գոմեսի հետ, հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ զույգը ծանոթացել է անցյալ տարի՝ Բրազիլիայում մունիցիպալ ընտրությունների ժամանակ։ Նրանք առաջին անգամ հանրության առաջ միասին հայտնվել են 2024 թվականի հոկտեմբերին, երբ գնացել են տեսնելու Մրայա Քերիի ելույթը Rock in Rio գիշերային ակումբում։ Դրանից երկու օր անց […]

̰
SHANTNEWS

18:00 04.02.2025

̰
Ի՞նչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ կան ուռուցքաբանության ոլորտում

17:53 04.02.2025

Ի՞նչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ կան ուռուցքաբանության ոլորտում և ի՞նչ նոր զարգացումներ այն կարող է ունենալ: Հայաստանում անցկացվել է Հայկական ուռուցքաբանական 5-րդ համաժողովը, որին մասնակցել են եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետներ, ովքեր 2 օր շարունակ քննարկել են ոլորտին առնչվող հարցերն ու խնդիրները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Ֆլամենգոն» դարձել է Բրազիլիայի սուպերգավաթակիր

17:41 04.02.2025

«Ֆլամենգոն» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոտաֆոգոյի» հետ խաղում և պատմության մեջ երրորդ անգամ դարձել է Բրազիլիայի սուպերգավաթակիր: «Ֆլամենգոյից» դուբլ է ձևակերպել Բրունո Էնրիկեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լուիս Արաուժոն, իսկ «Բոտաֆոգոյի» գոլը խփել է Պատրիկ դե Պաուլան:

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ

17:34 04.02.2025

Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հատուկ անդրադարձ է […]

̰
Ներկայացվել են պետական բյուջեի հաշվետվության նոր ձևաչափի մանրամասները

17:29 04.02.2025

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչությունը կազմակերպել է հանդիպում պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր ներկայացնել պետական բյուջեի հաշվետվության նոր ձևաչափի մանրամասները: Հանդիպման շրջանակներում ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետները ներկայացրել են ձևաչափում իրականացված փոփոխությունները՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն տարբեր շահառուների համար պետական բյուջեի հաշվետվությունը դարձնել էլ ավելի մատչելի: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են […]

̰
Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

17:22 04.02.2025

Փետրվարի 8-24-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ուշագրավ է, […]

̰
Հայ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Սանդեռլենդի» Մ21 թիմում

17:16 04.02.2025

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը դուբլ է գրանցել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում: 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել է «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել էր 2-2 հաշվով: Գերագուսյանը գոլերը խփել է առաջին և 81-րդ րոպեներին: Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

17:12 04.02.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կալվադոսի դեպարտամենտի փոխնախագահ Մելանի Լեպուլտեն, Առնուվիլի, Լիոնի, Կլամարի ու Էքս ան Պրովանսի փոխքաղաքապետերը և այլոք։ Պատվիրակությունը քառօրյա այցով Հայաստան է ժամանել «Արարատի և Արմավիրի մարզերում փախստական բնակչության և հյուրընկալող համայնքներին […]

̰
Առևտրային պատերազմն աշխարհում կսրվի. Էրդողան

17:06 04.02.2025

Աշխարհում առևտրային պատերազմը կսրվի, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր է ձեռնարկում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Միջազգային համակարգն այսօր ցավալի շրջան է ապրում: Աշխարհաքաղաքական պայքարն այլևս չի ընթանում այնպես, ինչպես նախկինում էր: Մենք հետևում ենք վերջին զարգացումներին: Առևտրային պատերազմում պայքարը կսրվի: Նման ցավալի համատեքստում Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր […]

̰
Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Գևորգ Պապոյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

17:00 04.02.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկու երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության […]

̰
Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի․ քրեական ոստիկանները բացահայտել են դեպքը

16:54 04.02.2025

Փետրվարի 1-ին՝ ժամը 16։20-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Թամրուչի փողոցում երկու մեքենաների ուղևորներ մահակներով հարվածում են միմյանց։ Նշվել է նաև, որ ավտոմեքենաներից մեկի դիմապակին կոտրած է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Ժամեր անց հիվանդանոցից ստացվել է […]

̰
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող

16:47 04.02.2025

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճում թիմային սպրինտ մրցաձևով փետրվարի 4-ին ավարտվել են դահուկավազքի մրցումները։ Առաջին տեղը գրավել են Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Աշոցքի թիմերը` Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան, Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան: Հատկանշական է՝ այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված […]

̰
Քարահունջ գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

16:42 04.02.2025

Փետրվարի 4-ին՝ ժամը 13:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:

̰
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան

16:35 04.02.2025

ՀՀ նախագահի հրամանագրով Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Իննա Թորգոմյանին նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,- ասվում է […]

̰
Ծխախոտի տուփերում և ջերմոցում հայտնաբերվել են կանեփ ու մարիխուանա. Կապանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:27 04.02.2025

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երկաթուղայինների փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրանյութ: Հունվարի 27-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տարբեր գրպաններում հայտնաբերվեց տարբեր տեսակի ծխախոտի երեք տուփ: Դրանցից մեկում կար կանեփի 13 սերմ, մյուսում` դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ երրորդում` կանեփանման զանգվածով կաթուցիչ: Նա հայտնեց, […]

̰
ԱՄՆ կոնգրեսում կայացած քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

16:22 04.02.2025

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հյուրընկալել է Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները բարձրաձայնել են նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ մանրամասնելով, որ կրոնական […]

̰
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ կայացել է աշխատանքային քննարկում

16:16 04.02.2025

Ներքին գործերի նախարարությունում փետրվարի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման ու արձագանքման, քննության իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության, Համայնքային ոստիկանության, Քննչական կոմիտեի և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկայացվել են կենդանիների նկատմամբ […]

̰
Հունաստանի նվերը` Հայաստանին. Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։

16:12 04.02.2025

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Այսօր առավոտյան կամրջի վրայով առաջին մեքենան է անցել։ Կամուրջը Հունաստանի նվերն է Հայաստանին։ Կամրջի կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել էին Հայաստան և տեղում իրականացվել են հավաքման աշխատանքները։ Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի […]

̰
Թանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրականացման համար․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրենների հետ

16:06 04.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում […]

̰
Իրանի դեսպան. Մոսկվան և Թեհրանը նոր ատոմակայանների վերաբերյալ բանակցություններ են վարում

16:00 04.02.2025

Ռուսաստանը և Իրանը բանակցում են Իսլամական Հանրապետությունում նոր ատոմակայանների կառուցման նախագծերի և պայմանագրերի մշակման շուրջ։ Այս մասին լրագրողներին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը այստեղ կառուցել է 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրող ատոմակայաններ, ռուս գործընկերների հսկողությամբ կառուցվում են ևս երկու բլոկներ։ Ես կարող եմ նաև հաստատել, որ բանակցություններ են ընթանում նոր […]

̰
ՊԵԿ-ը կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը

15:55 04.02.2025

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով նաև հարկ վճարողների առաջարկությունները, 2025 թվականից կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հարկային պարտավորություններ բաժնում ներդնելով նոր «Անձնական հաշվի քարտ» էջ։ Նորույթը զգալիորեն պարզեցրել է հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։ Իրականացված փոփոխություններից մեկով վարչական ակտերով ներկայացված պարտավորություններն առանձնացվել են հարկատեսակների պարտավորություններից․ հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկատեսակների ԱՀՔ-ում, իսկ վարչական ակտերով ներկայացված […]

̰
Ստոլտենբերգը դարձել է Նորվեգիայի ֆինանսների նախարար

15:45 04.02.2025

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է երկրի նոր կաբինետի կազմը կոալիցիայի փլուզումից հետո։ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար Յենս Ստոլտենբերգը կդառնա ֆինանսների նախարար։ Ինչպես երևում է նորվեգական VG թերթի հրապարակումից, Ստյորեն մամուլի առջև դուրս է եկել նոր ձևավորված կառավարության նախարարների հետ միասին։ Նրանց թվում է Ստոլտենբերգը։ «Նոր նախարարների շարքում կան նոր դեմքեր, որոշակիորեն ծանոթ դեմքեր և […]

̰
Արտաշատի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

15:39 04.02.2025

Համայնքային ոստիկանություն Արտաշատի բաժնում հունվարի 11-ին Այգեստան գյուղի 44-ամյա մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ իր հողատարածքից գողացել են երկաթյա խողովակներ: Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանները պարզել էին, որ հունվարի 10-ից հունվարի 11-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում նշված հողամասից գողացել են երկաթյա 18 խողովակ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]

̰
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը

15:34 04.02.2025

Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է մայրության նպաստի նշանակումն ու վճարումը: Այս մասին ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական […]

̰
PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա․ ՆԳՆ

15:25 04.02.2025

PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ «Հարգելի՛ քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում […]

̰
Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

15:22 04.02.2025

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025 թ. կարճ ցանկում։ Ցանկում ընդգրկվել են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ […]

̰
Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայկական խաղաղապահ զորախմբի անդամներին

15:15 04.02.2025

Փետրվարի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և հյուպատոս Սեդրակ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Շամաայում տեղակայված ՄԱԿ ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան և հանդիպել հայկական զորախմբի անդամներին, տեղում ծանոթացել ծառայության պայմաններին:

̰
Արեգակի վրա չորս ուժեղ բռնկում է գրանցվել

15:10 04.02.2025

Փետրվարի 4-ին Արեգակի վրա չորս հզոր բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Առաջին բռնկումը տեղի է ունեցել գրեթե անմիջապես կեսգիշերից հետո: «Փետրվարի 4-ին 12 րոպե տևողությամբ M1.5 բռնկում է գրանցվել արևային բծերի 3981 (N06E16) խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Ավելի ուշ գրանցվել է ևս երեք բռնկում՝ M1.2, M1.3 և M2.7։ […]

̰
SHANTNEWS

15:00 04.02.2025

̰
BACK_TO_TOP