Բոլոր լուրերը – Page 8 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

16:53 28.04.2025

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […]

̰
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:44 28.04.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

16:34 28.04.2025

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […]

̰
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

16:25 28.04.2025

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […]

̰
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

16:16 28.04.2025

Կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում:

̰
Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

16:09 28.04.2025

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […]

̰
Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

16:00 28.04.2025

Վատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։

̰
«Ռոման»  հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

15:57 28.04.2025

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։

̰
Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարի

15:54 28.04.2025

Կիևը, ինչպես և Ռուսաստանը, պետք է հրադադար հայտարարի Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս կոչն է պարունակում մայիսի 8-11-ը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը։ «Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին»,- ընդգծում է Մոսկվան Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների

15:47 28.04.2025

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող […]

̰
Վետերանների փորձն ուղենիշային է. ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են

15:45 28.04.2025

Ապրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնց փորձն ու մասնագիտական ուղին մշտապես օրինակ են ոստիկանության ծառայողների համար։ Շնորհավորական և շնորհակալական խոսքեր հղելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից՝ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, հասարակության-ոստիկանության կապի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի […]

̰
Ապրիլի 28-30-ը կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում

15:42 28.04.2025

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 28-30-ը ժամը 10։00-ից 16։00-ն կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերջինիս նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։ Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները հետևյալ պատվաստանյութերով․ ԱԴՓ-Մ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ […]

̰
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ ապրիլի 21-27-ը

15:39 28.04.2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում՝ ցողունակալումը։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը, նախալեռնային շրջաններում՝ տերևների առաջացումը և բողբոջների ուռչումը։ Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:35 28.04.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Բացահայտվել է չհայտարարագրված 1690 լիտր դիզելային վառելիքի տեղափոխման մի քանի դեպք։ Հայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։ Մաքսային հսկողությունից թաքցված 3960 տուփ ծխախոտի ներկրման փորձը կանխվել է։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 3290 կգ շների համար նախատեսված կեր։ 5 դեպքով փորձել են ՀՀ ներկրել […]

̰
Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ

15:30 28.04.2025

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը (2-3). «Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացին։ «Ռեալը»  Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և […]

̰
Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

15:26 28.04.2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ «Ռուսաստանը հրադադար է հայտարարում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի գիշերը՝ ժամը 00:00-ն»,-նշված է Պուտինի որոշման մեջ։ 

̰
Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը

15:21 28.04.2025

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […]

̰
ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

15:15 28.04.2025

Եվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […]

̰
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

15:10 28.04.2025

Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։  

̰
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

15:05 28.04.2025

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […]

̰
SHANTNEWS

15:00 28.04.2025

̰
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:52 28.04.2025

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […]

̰
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

14:46 28.04.2025

Թեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […]

̰
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

14:33 28.04.2025

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

14:27 28.04.2025

Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […]

̰
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

14:20 28.04.2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։

̰
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում է

14:16 28.04.2025

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։

̰
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

14:10 28.04.2025

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին:

̰
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա Կիևից

14:06 28.04.2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […]

̰
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

14:02 28.04.2025

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում:

̰
BACK_TO_TOP