Բոլոր լուրերը – Page 6 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:38 13.06.2025

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով հունիսի 11-ին այցելել են Սարի թաղի 21-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածներում նկատել են կանեփանման բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 205 բույս: 38-ամյա տանտերը ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն:

̰
Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

16:30 13.06.2025

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ:

̰
Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

16:22 13.06.2025

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր […]

̰
AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետո

16:16 13.06.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իր միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կհետևեն նոր հարվածներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել […]

̰
Վերապատրաստում` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

16:10 13.06.2025

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ՈՒԱՀ–ի դասընթացներում […]

̰
Հայաստանը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները. Փաշինյան

16:05 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ: «Մեր մտահոգությունն ենք հայտնում ու դատապարտում ենք Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները: Այն կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը, […]

̰
Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

16:00 13.06.2025

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Բնականաբար, ոչ միայն հիմա, այլև 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մենք ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում գերիների ազատման […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսին

15:52 13.06.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ «Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։ Իր խոսքում […]

̰
Fars. Իրանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինտերնետի հասանելիության վրա

15:40 13.06.2025

Իրանի իշխանությունները որոշել են ժամանակավոր սահմանափակումներ մտցնել ինտերնետին հասանելիություն ստանալու հարցում՝ կապված Իսրայելի հարձակման հետ: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ: «Երկրում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով և իրավասու մարմինների որոշումների համաձայն՝ մտցվել են ինտերնետ մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ», – նախարարության հայտարարությունը մեջբերում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նախարարությունը […]

̰
Իրանը սկսել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների

15:33 13.06.2025

Թեհրանը նախաձեռնել է «անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ»՝ ի պատասխան Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, հայտարարել է Իրանի կառավարությունը։ «Իրանի կառավարությունը նախաձեռնել է անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ, որպեսզի Իսրայելը զղջա և զրկվի քնից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը հայտնել էր, որ Իրանը վերջին մի […]

̰
Ալոնսոյի առաջարկը մերժվել է․  աղմկոտ կոնֆլիկտ «Ռեալում»

15:27 13.06.2025

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու ակումբի որոշումից, հայտնում է Don Balón-ը։ Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա […]

̰
Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ Երևանում

15:20 13.06.2025

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը միտված միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արձագանքման արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական անվտանգության առավելագույն մակարդակ, ինչի շրջանակում հունիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել են «Աշխատանքներ բարձրությունների վրա հրշեջ ավտոսանդուղքով» խորագիրը կրող թեմատիկ տեսական և […]

̰
Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

15:12 13.06.2025

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […]

̰
Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

15:07 13.06.2025

Defa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […]

̰
SHANTNEWS

15:00 13.06.2025

̰
Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

14:57 13.06.2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […]

̰
Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

14:52 13.06.2025

Իսրայելի գործողությունները «հանգեցրել են հրդեհի» ամբողջ տարածաշրջանում, Թուրքիան հույսը դնում է միջազգային հանրության հստակ դիրքորոշման վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածները։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի երեկվա հարձակումը Իրանի վրա և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և պետությանը։ Այս հարձակումը ևս մեկ […]

̰
13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

14:45 13.06.2025

Այսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […]

̰
Գրոսսին պատրաստ է մեկնել Իրան միջուկային անվտանգությունն ապահովելու համար

14:38 13.06.2025

Իսրայելի հարվածից հետո ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանի իշխանություններին ասել է, որ պատրաստ է հնարավորինս արագ ժամանել երկիր՝ ապահովելու միջուկային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նա նաև երկու կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար։

̰
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին է տրամադրել աշխարհի ամենամահացու զենքը

14:30 13.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը՝ Իսրայելի՝ Իրանին հարվածելուց հետո, հայտարարել է, որ Իսրայելն ունի աշխարհում ամենամահացու զենքը։ Թրամփն իր TRUTH Social սոցիալական ցանցում զգուշացրել է Իրանին ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքների մասին ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ունի «աշխարհում ամենամահացու զենքը, որն ունի նաև Իսրայելը»։

̰
Հայաստանը սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք է համարում խաղաղության օրակարգի առաջմղումը․ ԱԽ քարտուղար

14:24 13.06.2025

Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր բաժին կայունությունը բերել տարածաշրջան՝ առաջ մղելով խաղաղության օրակարգը, քանի որ Երևանը հենց դա է սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարն, անդրադառնալով հարցին, թե որո՞նք […]

̰
Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

14:17 13.06.2025

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […]

̰
Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

14:10 13.06.2025

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […]

̰
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

14:08 13.06.2025

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […]

̰
Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

14:06 13.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։

̰
Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

14:03 13.06.2025

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։

̰
ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

13:58 13.06.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […]

̰
Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը, անհապաղ դեէսկալացիայի և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ է անում․ Ալեն Սիմոնյան

13:53 13.06.2025

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը։ «Խորապես մտահոգված եմ ընթացիկ զարգացումներով, մասնավորապես Իրանի վրա այս առավոտ տեղի ունեցած միակողմանի հարձակմամբ։ Այս գործողությունը տեղի է ունենում միջուկային բանակցությունների միջանկյալ փուլում և խաթարում է գլոբալ և տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը, անհապաղ դեէսկալացիայի […]

̰
Մերցն ասել է, որ Նեթանյահուն իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների մասին

13:47 13.06.2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և դրանց նպատակների մասին։ «Գիշերվա ընթացքում իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչպես նաև Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կառույցներին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր առավոտյան ինձ հեռախոսով տեղեկացրեց ռազմական […]

̰
ՖԻՖԱ-ն կդիտարկի ակումբային ԱԱ-ի մասնակիցների քանակի ավելացման տարբերակը

13:42 13.06.2025

ՖԻՖԱ-ն խորհրդակցություններ կանցկացնի 2029 թվականին Աշխարհի ակումբային առաջնությունը 48 թիմով անցկացնելու վերաբերյալ, եթե 2025 թվականի մրցաշարը հաջող անցնի, հայտնում է The Guardian-ը։ Եթե ՖԻՖԱ-ն չհանի Եվրոպայից 12 մասնակիցների սահմանաչափը, ապա ընդլայնումն այնտեղից ավելի շատ ակումբներ ներգրավելու միակ միջոցն է։ Նշվում է, որ մրցաշարին մասնակցությամբ հետաքրքրված են «Բարսելոնան», «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»։ Բոլոր շահագրգիռ […]

̰
BACK_TO_TOP