11:05 13.06.2025
Հնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին խուսափել լարվածության սրումից և առաջարկելով նրանց բոլոր հնարավոր աջակցությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք խորապես մտահոգված ենք Իրանի և Իսրայելի միջև վերջին իրադարձություններով։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին հաղորդագրություններին։ […]
11:00 13.06.2025
«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար։ Դարպասապահներ. Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ. Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Աիտ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ. Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բեռնարդու Սիլվա, Սավինյո, Մատեուշ Նունյես, Ռայան Շերկի, Կլաուդիո Էչևերի, Ֆիլ […]
10:53 13.06.2025
Ճապոնիայի կառավարությունը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածը այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում իրանական միջուկային ծրագրի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան: «Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ շարունակվում են իրանական միջուկային խնդրի խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները», […]
10:47 13.06.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […]
10:40 13.06.2025
Հունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գրասենյակի բակում՝ փայտե շինությունում (15 քմ) գտնվող էլեկտրական վահանակում, այնուհետև […]
10:32 13.06.2025
Իրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները […]
10:26 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […]
10:21 13.06.2025
Իրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […]
10:17 13.06.2025
Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հաղորդավարը։
10:11 13.06.2025
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը բաց չի թողնի նրան ( Իսրայելին – խմբ.), եթե դա է Ամենակարողի կամքը», – Խամենեիի ուղերձն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նա նաև հաստատել է, […]
10:03 13.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […]
10:00 13.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։
09:57 13.06.2025
Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի հարձակումը Թեհրանի վրա, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային, մեջբերում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։ «Ոչ մի չարիք ( իսրայելական հարձակում – խմբ.) անպատասխան չի մնա», – ասել է նա։
09:54 13.06.2025
Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։
09:51 13.06.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հաստատել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներում և նշել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է Իսրայելի կողմից հարվածների մասին, որոնք, նրանց խոսքով, «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Իրանում տասնյակ թիրախների, որոնք, նրանց խոսքով, […]
09:48 13.06.2025
Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում չվերթները դադարեցվել են Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո, հաղորդում է իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը ՝ հղում անելով օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնին։ «Առայժմ, մինչև Իրանի պետական ավիացիոն կազմակերպությունը չպարզաբանի իրավիճակը, մենք դադարեցնում ենք բոլոր չվերթները և կհետևենք իրավիճակի զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ։
09:43 13.06.2025
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ Իրանին հարված հասցնելու կապակցությամբ, հաղորդում է Axios պորտալը։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդում է պորտալը։ Axios-ը մեջբերում է նախարարի խոսքերը, որ մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։
09:37 13.06.2025
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով, հաղորդում է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը ։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է իսրայելական հարձակումների հետևանքով», – ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հեռուստաալիքի հաղորդավարը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ […]
09:35 13.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ Հինգշաբթի օրը CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում, մինչդեռ Վաշինգտոնը կարծում է, որ Իսլամական Հանրապետությունը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի […]
23:59 12.06.2025
Օղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:51 12.06.2025
Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:48 12.06.2025
Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […]
23:39 12.06.2025
Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […]
23:30 12.06.2025
ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […]
23:26 12.06.2025
Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […]
23:19 12.06.2025
Վաղը, հունիսի 13-ին, ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում կկայանա Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր փակումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Փառատոնի եզրափակիչ ծրագրում ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը կներկայացնի «Բոլերո X» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործությունների առաջնախաղերը: Մուտքն ազատ է:
23:14 12.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը […]
23:08 12.06.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդում է Sport 24-ը։ Սերբական ակումբը տրանսֆերի համար նախատեսված գումարն արդեն փոխանցել է «Լոկոմոտիվին»։ Հայ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի ու կվաստակի 700 հազար եվրո աշխատավարձ։ Եթե 26-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբի համար բարեհաջող […]
23:03 12.06.2025
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: […]
22:54 12.06.2025
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ավստրիական Գրաց քաղաքի միջնակարգ դպրոցում արյունալի ահաբեկչությունն իրականացրած երիտասարդը հայ է: Այդ կապակցությամբ որոշակի լարվածություն է առաջացել Ավստրիայի հայ համայնքի շուրջ: Ի՞նչ է հայտնի ահաբեկչի հայկական արմատների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ, որ այդ ողբերգության հետևանքով 10 հոգի զոհվել է, կա 28 վիրավոր: Զոհվածներից 9-ը […]