19:43 24.10.2024
Ալաբամայում անծանոթ տղամարդը առևանգել է մի կնոջ, տարել եկեղեցի և ատրճանակի սպառնալիքով ստիպել ամուսնության երդում տալ: Այս մասին հայտնում է Fox News-ը։ 37-ամյա կինը մեքենան վարել է մայրուղու երկայնքով և ճանապարհի եզրին նկատել տղամարդու, ով կանգնեցրել է վերջինիս ընթացքը։ Երբ նա կանգ է առել, անծանոթը ատրճանակն ուղղել է նրա վրա, հրամայել նստել հետևի նստատեղին և […]
19:33 24.10.2024
ԱՄՆ-ը այնպիսի քաղաքականություն չի վարում, որն ուղղված կլինի Իրանում իշխանությունը փոխելուն։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարանում։ «Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք կարծում ենք, որ Իրանի ապագան պետք է որոշի իր ժողովուրդը: Եվ մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները մեծ արդյունքների չի հասել […]
19:23 24.10.2024
ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը շարունակում են միջնորդական ջանքերը՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Կատարի պետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և տարածաշրջանի գործընկերների ջանքերը շարունակվում են հակամարտության կարգավորմանը հասնելու, պատերազմը դադարեցնելու և պատանդներին ազատելու ուղղությամբ»,-ասել է Կատարի […]
19:15 24.10.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը դարձել է BRICS-ի գործընկեր պետություն։ «Մենք դարձել ենք գործընկերներ, սա պարտադիր քայլ է այս ակումբին միանալուց առաջ»,- ասել է Բելառուսի ղեկավարը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում «Известия»-ին տված հարցազրույցում, հայտնում է BelTA գործակալությունը։ Լուկաշենկոյի խոսքով՝ Կազանի գագաթնաժողովից հետո «12 կամ 13 պետություններ, այդ թվում՝ Բելառուսը», ձեռք են բերել […]
19:04 24.10.2024
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Զ., […]
19:00 24.10.2024
Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են, vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ […]
18:56 24.10.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում: Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 23-ին շրջիկ խումբը ծառայություններ է մատուցել Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ […]
18:52 24.10.2024
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:19-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Նար-Դոսի փողոցի տներից մեկին հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 17:14-ին: Այրվել […]
18:46 24.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Զ.-ն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, ի […]
18:40 24.10.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. – Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, […]
18:30 24.10.2024
ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի կերպով հալածվեց և բռնի տեղահանվեց Արցախից: «Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու […]
18:22 24.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով: […]
18:14 24.10.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 24-ին այց է իրականացրել «Փրկություն» հասարակական կազմակերպություն, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք: Նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին: Անահիտ Մանասյանը կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ուսումնասիրել՝ կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ […]
18:07 24.10.2024
ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։ Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել […]
17:54 24.10.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 18-ին և 22-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորք վարչական շրջանում՝ հոկտեմբերի 18-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
17:48 24.10.2024
Հյուսիսային Կորեան կրկին աղբով լի փուչիկներ է բաց թողել Հարավային Կորեա, որոնց մի մասն ընկել է նախագահական նստավայրի տարածքում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Երկրի իշխանությունները Սեուլի շրջանում հայտնաբերել են աղբով լի պարկեր, որոնցում եղել են նաև քարոզչական թռուցիկներ։ Պարկերի մեջ առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։ 2024 թվականի մայիսից սկսած Հյուսիսային Կորեան աղբով […]
17:42 24.10.2024
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:16-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից Վայք քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի […]
17:33 24.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանն այսօր դիտարկել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում՝ Աբովյան փողոցում, իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Մարզպետի տեղակալները շրջել են տարածքում, հետևել հիմնանորոգման աշխատանքներին և շինարարի հետ զրույցում կարևորել դրանց […]
17:25 24.10.2024
Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորներ Ռասա Յուկնեվիչիենեն եւ Անդրիուս Կուբիլիուսը պարգևատրվել են Հայաստանի Ազգային ժողովի շքանշանով։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շքանշանը տրվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ունեցած ներդրման համար։ ԵԽ լիագումար նիստի համար Ստրասբուրգում գտնվող պատգամավորներին շքանշանը հանձնել է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ Ռասա Յուկնեվիչիենեն X-ի իր էջում […]
17:18 24.10.2024
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը` նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, էներգետիկ ոլորտի, ճանապարհաշինության, ճանապարհային անվտանգության բարելավման […]
17:12 24.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, ՍԴ նախագահը նշել է, որ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների, ինչպես նաև սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Արման Դիլանյանը կարևորել է երկու […]
17:05 24.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման […]
16:57 24.10.2024
Լուիս Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։ «Իմ ներկայացուցիչները բանակցում են ակումբի հետ, բայց ես հանգիստ եմ։ Պատրաստվում եմ մրցաշրջանն ավարտել լավագույն կերպով։ Դա իմ գլխավոր նպատակն է։ Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում և հուսով եմ` կշարունակեմ լինել այս ակումբի պատմության մի մասը»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ 37-ամյա […]
16:50 24.10.2024
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում այրվում է շոգեբաղնիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեք հարկանի տանը (յուրաքանչյուր հարկը մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]
16:44 24.10.2024
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։ Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի […]
16:38 24.10.2024
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները: Այս ցուցանիշով նա 6-րդն է աշխարհում և երրորդը՝ Եվրոպայում։ Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 25 մլն եվրո տրանսֆերային արժեքով։ 1. Լիոնել Մեսսի — 25 մլն եվրո 2. Ռոբերտ Լևանդովսկի — 15 մլն եվրո 3. Կրիշտիանու Ռոնալդու — […]
16:33 24.10.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։
16:25 24.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Գործընկերներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության […]
16:21 24.10.2024
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակի խճուղու գազալցակայանի մոտ ինքը նախ՝ 30, ապա՝ 40 հազար դրամ է տվել անհայտ անձի, որն անհետացել է: Նշված վայր մեկնեց ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ ահազանգողը, որ Սյունիքի մարզի բնակիչ է, կեսօրին 70 հազար դրամ է տվել անհայտ անձի` իրեն կացարան տրամադրելու […]