Բոլոր լուրերը – Page 807 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Ներկայացվել են բարեվարքության եզրակացությունների հրապարակման և պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության կառուցակարգերը

16:16 24.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է «Պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության և ԿԿՀ բարեվարքության վերաբերյալ եզրակացության հրապարակայնության հարցերի շուրջ» խորագրով հանրային քննարկում՝ շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկեր կառույցների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ գործընկերներին սույն գործողության շրջանակներում տրամադրվող […]

̰
Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

16:10 24.10.2024

Եվրոպական խորհրդարանում ձայների 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը: Քվեարկությանը մասնակցել է 573 պատգամավոր: Փաստաթղթում եվրապատգամավորները դատապարտել են Բաքվին՝ հանրապետությունում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար, կոչ են անում ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով դատապարտված […]

̰
Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով

16:06 24.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով: «Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը»,- ասվում է հաղորդագրությունում:

̰
«Ռապիդը» զգուշանում է «Նոայից» և հույսը դնում արտագնա խաղերում նրա ոչ բավարար արդյունքների վրա

16:00 24.10.2024

Հոկտեմբերի 24-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում, «Նոան» արտագնա խաղում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ։ Ավստրիական ակումբի պաշտոնական կայքը նախախաղային անոնսում նշել է, որ մրցակիցը բավականին ուժեղ թիմ ունի, սակայն արտագնա խաղերում գրանցել է ոչ բավարար արդյունք։ «Հայաստանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հաջողությամբ է հանդես գալիս Կոնֆերենցիաների լիգայում: Թիմը լավ մարզավիճակում է և […]

̰
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի

15:55 24.10.2024

Հոկտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «թեժ կետերում» խաղաղության կոչ է արել

15:50 24.10.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հանդես է եկել խաղաղության օգտին մի շարք թեժ կետերում, մասնավորապես Գազայում, Լիբանանում և Ուկրաինայում՝ կոչ անելով անցնել «խոսքից գործի»: «Մեզ խաղաղություն է պետք Գազայում՝ կրակի անհապաղ դադարեցմամբ, բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակմամբ, մարդասիրական օգնության արդյունավետ առաքմամբ, օկուպացիայի ավարտով…», – ասել է նա։ Գուտերեշն անդրադարձել է նաև […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Վլադիմիր Պուտին

15:46 24.10.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։ Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։ […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտումը

15:41 24.10.2024

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 50-ամյա մի տղամարդ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի իր բնակության վայրում պատրաստում է տարատեսակ թմրամիջոցներ և զբաղվում դրանց ապօրինի շրջանառությամբ: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանութան Կոտայքի […]

̰
Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցությանը, միջազգային քրեական արդարադատությանն առնչվող հարցեր

15:36 24.10.2024

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատավոր, ՄՔԴ մասնակից պետությունների ասամբելայի նախկին նախագահ Սիլվիա Ֆեռնանդեսին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը: Կողմերը քննարկել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել […]

̰
ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարներն առայժմ նոր անդամներ չեն ընդունի միավորման կազմում

15:30 24.10.2024

ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները Կազանի գագաթնաժողովում որոշում են ընդունել առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում, այլ մի քանի երկրի շնորհել միավորման գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA գործակալությունը: «ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարները, ի պատասխան 30-ից 35 երկրի՝ միավորմանն անդամակցելու խնդրանքների, Կազանի հանդիպմանը որոշում են ընդունել, որ այս պահին […]

̰
Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի

15:25 24.10.2024

Գործադիրի որոշմամբ ՀՀ-ն կընդունի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում՝ Ակներ գյուղում կկառուցվի կրթահամալիր: Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշումներ՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար […]

̰
Տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ

15:19 24.10.2024

Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

̰
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

15:16 24.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում՝ 23 անհայտ զինծառայողի ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության՝ 300 հազար դրամի վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր:

̰
Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն՝ ըստ Transfermarkt-ի

15:11 24.10.2024

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն՝ ըստ Transfermarkt-ի։ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 20 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա կիսում է առաջին տեղը ՌՊԼ-ում։ Սպերցյանը գլխավորում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշը։ «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր […]

̰
Կսահմանվեն համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին հասանելիության արգելափակման դեպքերը

15:05 24.10.2024

Կառավարությունը սահմանել է Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը: Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սրանով գործարկվում է օրենսդրությամբ սահմանված համակարգը, […]

̰
SHANTNEWS

15:00 24.10.2024

̰
Երթուղային ավտոբուսում ուղևորի դրամապանակը գողացած տղամարդիկ ձերբակալվել են

14:55 24.10.2024

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 47-ամյա և Արշալույս գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու տղամարդու: Ձերբակալման պահին արշալույսցի տղամարդը նետել է մոտը եղած դրամապանակը: Նույն օրը Մաշտոցի բաժին ներկայացած 55-ամյա […]

̰
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ Երևանի պարեկների բացահայտումը

14:51 24.10.2024

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հոկտեմբերի 22-ի առավոտյան Չարենցի փողոցում նկատել են քարերի տակ փաթեթներ տեղադրող երիտասարդի։ Պարզվել է՝ 24-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ է։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով նա ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ՝ ընդհանուր 5 գրամից […]

̰
Վաղը Դիլիջան քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

14:46 24.10.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Կալինինի 1-ից 130 հասցեների, Գետափնյա փողոցի թիվ 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Կալինինի 1-ին նրբանցքի, Արցախյան 1-ին փողոցի, Իվանովոյի, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և հարակից տարբեր նշանակության […]

̰
Հորիզոնում կան արդարադատության նախարարի թեկնածուներ, շուտով նշանակումը կլինի. Գևորգ Պապոյան

14:41 24.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածուներ կլինեն միգուցե ոչ կուսակցության անդամներից, բայց՝ քաղաքական թիմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա արդարադատության նախարար չի ընտրվել և արդյոք դրա պատճառը կադրերի սովն […]

̰
Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքով ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը ներկայացվեց ԱԺ

14:37 24.10.2024

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների և հանրության բավականին լայն […]

̰
Պետական աջակցության գործիքակազմ ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար

14:32 24.10.2024

Կառավարության հավանությանն է արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ բարձր […]

̰
Էջմիածին քաղաքի տնկարանին հարակից տարածքում այրվել է փայտե տնակ

14:27 24.10.2024

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 09:51-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի տնկարանին հարակից տարածքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է փայտե տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։04-ին, […]

̰
Որքա՞ն է «Բարսելոնան» վճարել Օլմոյի տրանսֆերի համար

14:22 24.10.2024

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացահայտել է, թե ակումբը որքան գումարով է գերմանական «Լայպցիգից» գնել իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը։ «Նախկինում ֆինանսական խնդիրներ ունեինք և չէինք կարողանում լուրջ տրանսֆերներ իրականացնել, բայց մեր սպորտային տնօրենը կարողացավ հարթել իրավիճակը։ Նախորդ ամռանը մենք կարողացանք ձեռք բերել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին։ Մենք խոշոր տրանսֆեր կատարելու համար նախատեսել էինք […]

̰
Հնդկաստանը մտավախություն ունի, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կընդլայնվի

14:17 24.10.2024

Հնդկաստանը մտավախություն ունի, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում կընդլայնվի, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ «Իրավիճակը Մերձավոր Արևելքում և Արևմտյան Ասիայում մեզ հասկանալի անհանգստություն է առաջացնում: Տարածաշրջանում հակամարտությունների հետագա տարածման հետ կապված անհանգստություն կա: Ծովային առևտուրը նույնպես լրջորեն տուժել է: Հետագա էսկալացիայի մարդկային և նյութական հետևանքները իսկապես լուրջ են»,-ասել է նա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի եզրափակիչ […]

̰
Տնտեսավարողներին կառաջարկվի կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ

14:11 24.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2023 թ. վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն բնակավայրի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքում կարկտի հասցրած վնասների վերաբերյալ հարցը, որի հետ […]

̰
Վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

14:06 24.10.2024

Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության […]

̰
Սպիտակ տունը հերքել է, որ Բայդենը կողմ է արտահայտվել Թրամփին բանտարկելուն

14:00 24.10.2024

Սպիտակ տունը հերքում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցություն է հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին բանտարկելուն։ Համապատասխան հայտարարությամբ լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։ Նա ասել է, որ Բայդենը «հասկացրել է, թե ինչ նկատի ունի»: «Նա ասել է, որ նկատի ուներ փակել քաղաքական իմաստով»,- ասել է Ժան Պիերը՝ պատասխանելով […]

̰
Թուրքիայում կասկածում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ

13:55 24.10.2024

Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ Անկարայի Tusaş օբյեկտում տեղի ունեցած ահաբեկչությունն իբր իրականացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Ըստ մեր ծառայությունների հասանելի տեղեկատվության՝ մենք կարող ենք ողջամիտ վստահությամբ ասել, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» ներգրավված է եղել հարձակման մեջ, հենց որ մենք ստանանք հաստատում, […]

̰
Սպառողի իրավունքների պաշտպանության նպատակով նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս կսահմանվի ակցիզային հարկ

13:49 24.10.2024

Առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները, դրանք համապատասխանեցվում են ԱՏԳ դասակարգման կանոնների համար հիմք հանդիսացած նկարագրությունների հետ` բացառելով տարընթերցումները: Առաջարկվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք համարել նաեւ նյութերն ու հավելանյութերը, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ […]

̰
BACK_TO_TOP