16:42 23.10.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա […]
16:37 23.10.2024
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում իտալական «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 3-1 հաշվով հաղթել է բելգիական «Բրյուգեին»։ Հաշիվը 34-րդ րոպեին բացել է Քրիստիան Պուլիշիչը, անկյունայինից կատարած հարվածով։ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում դուբլ է գրանցել Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը։ «Միլանը» մրցաշարում առաջին հաղթանակը տարավ և 3 միավորով բարձրացավ 18-րդ տեղ, «Բրյուգեն» նույնքան […]
16:32 23.10.2024
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Թուրքիայի մտադրությանը: Հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի գործընկերը կարող է անդամակցել ԲՐԻԿՍ-ին, և արդյո՞ք պետքարտուղարությունն այդ կապակցությամբ ունի դիրքորոշում, Պատելը պատասխանել է. «Ո՛չ, սա հարց է, որը պետք է քննարկեք մեր թուրք գործընկերների հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր և կենսական դաշնակիցն է, և, ինչպես ասացի, մենք […]
16:25 23.10.2024
Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որի նպատակները, գործունեության ուղղությունները, սկզբունքները, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր մեխանիզմները սահմանվում են «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծում: Այս մասին ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում ասել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը: Ըստ զեկուցողի՝ փաստահավաք հանձնաժողովը […]
16:19 23.10.2024
Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան, ԱՄՆ) ընթանում են ԱՄՀ/ՀԲ 2024 թվականի տարեկան հանդիպումները, որոնց, որպես ԱՄՀ/ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարչին փոխարինող անձ, մասնակցում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը։ ԱՄՀ/ՀԲ տարեկան հանդիպումները ծառայում են որպես յուրօրինակ հարթակ, որտեղ տարբեր երկրների և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ հնարավորություն ունեն քննարկելու գլոբալ օրակարգային հարցերն ու երկկողմ գործընկերային հարաբերությունների խորացման […]
16:12 23.10.2024
Ամերիյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնել է առաջնության մամուլի ծառայությունը։ «Ոսկե գնդակի» 8-ակի դանփեկիրը հոկտեմբերին MLS-ի կանոնավոր առաջնությունում 3 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» 74 միավորով դարձել է կանոնավոր առաջնության չեմպիոն և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ, որտեղ պայքարը […]
16:07 23.10.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը: Նիշա Բիսվան ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները և քննարկել փոխվարչապետի հետ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման […]
15:58 23.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական […]
15:52 23.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի` Չարենցի, Հանրապետության, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան և Ջիվանի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:44 23.10.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների եւ հանրության բավականին լայն շրջանակի հետ քննարկումների արդյունք է, արժանացել է նաեւ Վենետիկյան հանձնաժողովի դրական արձագանքին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը: Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է […]
15:37 23.10.2024
ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն ու կրթության շարունակականության իրավունքի իրացման գործընթացի հեշտացումն է: «Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք ընձեռում ուսումնառության ողջ ընթացքի համար տարկետում ստանալ մեկ […]
15:30 23.10.2024
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
15:20 23.10.2024
ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման անհրաժեշտ հստակեցումներին՝ պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքով: «Առաջարկվող […]
15:14 23.10.2024
Նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 92,3 մլն եվրո գումարի չափով, ի լրումն դրան նաեւ 16 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհի ստացում Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից: Վերջինս համաշխարհային բանկի կողմից ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել փախստականներ ունեցող երկրներին: Այս մասին ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստի ընթացքում ասել է Ֆինանսների նախարար Վահե […]
15:07 23.10.2024
Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական եւ վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքների չարաշահման դեպքերը, մյուս կողմից՝ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ ասել […]
14:54 23.10.2024
«Նոան» այսօր մեկնում է Վիեննա, որտեղ վաղը՝ հոկտեմբերի 24-ին, Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում կմրցի «Ռապիդի» հետ: Թիմի հետ չարթերային թռիչքով Վիեննա են մեկնում նաև FAF երկրպագուական շարժման անդամները: Հիշեցնենք, որ առաջին փուլում «Նոան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է չեխական «Մլադա Բոլեսլավին»:
14:45 23.10.2024
Հայաստանը հակված է Ադրբեջանի հետ լիակատար խաղաղության, հայ ժողովրդի մեջ ռևանշիզմ չկա, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե իբր Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան: «Մենք հակված ենք լիակատար խաղաղության: Մենք հակված չենք խաղաղության, […]
14:39 23.10.2024
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը: Պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն: Դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։ Այն վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ […]
14:32 23.10.2024
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շատ երկրներ ցանկություն են հայտնում ավելի ակտիվորեն նպաստել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և պատրաստ են հանդես գալ որպես միջնորդ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շատ երկրներ, իրոք, ցանկություն են հայտնում ավելի ակտիվորեն նպաստել կարգավորման գործընթացին և իրենց պատրաստակամությունը հայտնել լինել միջնորդ», – նշել է Պեսկովը NTV-ին՝ մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամի քննարկումը ԲՐԻԿՍ-ի […]
14:25 23.10.2024
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով: Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ն և 14:30-ից 17:30-ը: Մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Մրցույթն անցկացվելու է […]
14:19 23.10.2024
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունել էր Դոնեցկի «Շախտյորին» և հաղթել է 1-0 հաշվով։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 7 միավորով չորրորդ տեղում է, «Շախտյորը» 29-րդն է և ունի 1 միավոր։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում չկարողացավ հաղթել Էյնդհովենի ՊՍՎ-ին. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ «ՊՍԺ»-ն 4 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը, Նիդերլանդների չեմպիոնը […]
14:14 23.10.2024
ԲՐԻԿՍ-ի գրավչությունն այն է, որ ասոցիացիան պայմաններ չի դնում իր մասնակիցների համար, ինչպես ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԲՐԻԿՍ-ի շրջանակներում համագործակցության գրավչությունն այն է, որ ոչ ոք «կամ/կամ» հարց չի դնում: Սա պայման է, որը իսկապես շատ են սիրում կիրառել ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում: Բայց ԲՐԻԿՍ-ում ոչ ոք այդպես չի […]
14:10 23.10.2024
Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Դատախազության հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով: 2017 թվականի նոյեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործերով (նախաձեռնված վարույթներով), որոնք միացվել էին մեկ վարույթում, […]
14:05 23.10.2024
66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ. այս մասին տեղեկացրել է ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ստանձնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ Ավետ Պողոսյանը երդվել է ԱԺ նիստում:
14:00 23.10.2024
ԱՄՆ-ը պետք է աջակցի Իսրայելին Իրանի վրա ակնկալվող հարվածից հետո. Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ «Իրանի ագրեսիայի մասին և Մերձավոր Արևելքում տարածված արբանյակների միջոցով նրա ահաբեկչական գործունեության մասին զրույցի ժամանակ, նախարարը կարևորել է Միացյալ Նահանգների` Իսրայելի կողքին լինելու կարևորությունը Իրանի վրա Իսրայելի […]
13:56 23.10.2024
Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի 8 և «Hovo» մակնիշի 6 նոր մեքենայով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Սանմաքրման աշխատակցիների աշխատանքային պայմանների բարելավման ՝ բոլոր վարչական շրջաններում աշխատակիցներին հատկացվելու են տարածքներ՝ ապահովված լոգարաններով, հանդերձարաններով:
13:51 23.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:
13:47 23.10.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սլովակիայի հարավում գտնվող Կոմարնո քաղաքում քննարկել են ԵՄ միգրացիոն քաղաքականությունը և երրորդ երկրներին ապաստան տրամադրելու հարցումների «արտասահմանյան» ծրագրերը: Հունգարիայի վարչապետի խոսքով՝ 2023 թվականին որոշում է կայացվել ԵՄ երկրներից արտաքսել 430 հազար անօրինական միգրանտների, սակայն մինչ այժմ արտաքսվել է ընդամենը 84 հազարը։ Երեք […]
13:43 23.10.2024
ԱՄՆ նախկին նախագահ և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը McDonald’s արագ սննդի ռեստորանում նախընտրական քարոզարշավից հետո, որտեղ նա սպասարկում էր հաճախորդներին՝ մատուցելով կարտոֆիլ ֆրի, սկսել է վաճառել «աշխատավայրից» իր լուսանկարով և MAGADonald’s մակագրությամբ շապիկներ, որոնցում նա միավորել է ցանցի անվանումն ու իր նախընտրական կարգախոսը։ «Ես 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի առաջին և միակ թեկնածուն եմ, ով […]