Բոլոր լուրերը – Page 816 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Ինիեստան հերքել է, թե երկրպագել է «Ռեալին»

16:32 14.10.2024

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան հերքել է լուրերը, թե մանկության տարիներին երկրպագել է Մադրիդի «Ռեալին»։ «Միանշանակ, դա այդպես չէ։ Իմ մասին խոսվել են տարբեր բաներ, որոնք ճիշտ չեն։ Ասում էին, թե ես նախնական պայմանագիր եմ կնքել։ Թող հաշտվեն դրա հետ»,- AS-ի հետ զրույցում նշել է 40-ամյա իսպանացին, որը վերջերս հայտարարել էր […]

̰
Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր

16:24 14.10.2024

ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։ Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր […]

̰
ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Պեկին

16:17 14.10.2024

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի շենքի մոտ տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության պաշտոնական դիմավորման արարողությունը՝ պատվո պահակախմբի վաշտի և նվագախմբի մասնակցությամբ։ Չինաստանի պաշտպանության նախարար ծովակալ Դուն Ցզյունը ողջունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին։ Անդրեյ Բելոուսովը Պեկինի Տյանանմենի հրապարակում ծաղկեպսակ […]

̰
Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

16:11 14.10.2024

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն հնգյակում փոփոխություն չի եղել։ Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել իտալացի Յանիկ Սիները, որին հաջորդում են Կառլոս Ալկարասը և Ալեքսանդր Զվերևը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը մնացել է չորրորդ տեղում, իսկ թոփ-5-ը եզրափակում է ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է […]

̰
Պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ

16:06 14.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պարենային […]

̰
Քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ՇՄ նախարարության համագործակցության ընթացքը

15:59 14.10.2024

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը: Ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․ «Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի […]

̰
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան տուժածներ

15:53 14.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սարգիս Դ.-ն իր վարած «Mercedes G 550» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սնզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, մասամբ կոտրել այն, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին: […]

̰
Նա բացառիկ է․ Գվարդիոլան՝ Մեսսիի մասին

15:45 14.10.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ «Մեսսին յուրաքանչյուր երեք օրը մեկ կայունություն է գրանցել 15 տարի շարունակ։ Ինձ բախտ է վիճակվել տեսնել դա ամեն օր։ Նա բացառիկ է»,- Che Tempo Che Fa-ի եթերում ասել է կատալոնացի մասնագետը։ Գվարդիոլան […]

̰
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ը իջել է 1 սմ-ով

15:39 14.10.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 7-13-ը: Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.49մ (13.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

15:32 14.10.2024

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի […]

̰
Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել Մ22 ԵԱ-ում

15:26 14.10.2024

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում։ Մրցումային երկրորդ օրը իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը և 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Եվրոպայի Մ22 առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տարել Հարություն Հակոբկոխյանը։ 67 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Լորիս Իդրիսին։ Հաղթական մեկնարկ է […]

̰
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում գազանջատումներ կլինեն

15:21 14.10.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:14 14.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը: ▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց ▪️Մաքսային հսկողությունից թաքցնելով` օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և առանց հայտարարագրման 20,600 ԱՄՆ դոլար ▪️Մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է ▪️Գնացքի ուղևորի մոտից հայտնաբերվել են մաքսային […]

̰
Մեքենայի սրահում զենք-զինամթերք և թմրանյութ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

15:08 14.10.2024

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քասախ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը իր «Ռաֆ-2203» մակնիշի մեքենայի սրահում թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Հոկտեմբերի 11-ին 50-ամյա տղամարդը, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

̰
SHANTNEWS

15:00 14.10.2024

̰
Բայդենն այս շաբաթ կայցելի Գերմանիա

14:54 14.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կայցելի Գերմանիա՝ Ռամշտայնի գագաթնաժողովին իր այցի չեղարկումից հետո, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը։ «Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ նախագահը կփոխհատուցի իր բաց թողնված այցը Գերմանիա այս շաբաթվա վերջին»,- ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ Բայդենը որոշել էր հետաձգել պետության ղեկավարի պաշտոնում իր վերջին այցերից մեկը Գերմանիա և Անգոլա՝ […]

̰
2 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունից

14:47 14.10.2024

Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթե և 7 բրոնզե։ Փոխչեմպիոն է դարձել 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը և 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել 46 կգ քաշային Սևակ Դավոյանը, 64 կգ քաշային Միքայել Թումասյանը, 71կգ Ռադիկ Ղուկասյանը, 71 […]

̰
Հերհեր գյուղում անասնագոմ է այրվել

14:41 14.10.2024

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։18-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։10-ին, մարվել՝ […]

̰
Լոռու մարզպետի հետ քննարկվել են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից մարզում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

14:34 14.10.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանին և «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի տնօրեն Թագուհի Միրզախանյանին։ Ինչպես տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից, քննարկվել են փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հիմնադրամի ներկայացուցիչները մարզի ղեկավարին են ներկայացրել հասարակության տարբեր թիրախային խմբերի […]

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էին առաջարկել

14:26 14.10.2024

Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին: Ոստիկանության Կոտայքի մարզի […]

̰
Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը

14:20 14.10.2024

Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:

̰
Հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի

14:16 14.10.2024

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

̰
Ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել

14:11 14.10.2024

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 9․36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել: Ըստ նախնական տեղեկատվության՝ մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության։

̰
Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը.  ԱԳՆ մամուլի խոսնակ

14:06 14.10.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

14:00 14.10.2024

Երևանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում ամպրոպ։ Հոկտեմբերի […]

̰
«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը

13:56 14.10.2024

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում հայտնաբերել է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող FETÖ կազմակերպության ղեկավար, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի բնակության նոր վայրը։ Գործակալության լրագրողները անօդաչու թռչող սարքից լուսանկարել են Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում գտնվող տունը։ Ավելի քան 400 քմ մակերեսով առանձնատունը, որը գտնվում է անտառի մեկուսի տարածքում և գնահատվում է մոտավորապես 1 […]

̰
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր

13:50 14.10.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

13:45 14.10.2024

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։

̰
Նեթանյահուն հայտարարել է, որ ափսոսում է Լիբանանում խաղաղապահներին հասցված վնասի համար

13:40 14.10.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իր իտալացի գործընկեր Ջորջիա Մելոնիին հեռախոսազրույցում վստահեցրել է, որ ափսոսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանին հասցված «ցանկացած վնասի համար»: Իսրայելի կաբինետի ղեկավարը համապատասխան հայտարարություն է հրապարակել X-ում։ «Իմ ափսոսանքը հայտնեցի UNIFIL-ի անձնակազմին հասցված ցանկացած վնասի համար և ընդգծեցի, որ Իսրայելի պաշտպանության բանակն անում է […]

̰
Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

13:32 14.10.2024

Հոկտեմբերի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 18, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 167, հրդեհի […]

̰
BACK_TO_TOP