Բոլոր լուրերը – Page 818 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների դեմ պայքարը առողջապահության նախարարության գերակա ուղղություններից է

12:27 12.10.2024

Ծխախոտը առողջության հիմնական սպառնալիքներից մեկն է ամբողջ աշխարհում և հիմնական ռիսկի գործոնը ոչ վարակիչ հիվանդությունների համար, ինչպիսիք են` չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, շնչուղիների քրոնիկ հիվանդությունները և սրտանոթային հիվանդությունները: 2022թ. հետազոտությունների տվյալներով` Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են` 53,2%, կանանց շրջանում ամեն […]

̰
Գերմանիայի ԱԳՆ-ն Իսրայելից պարզաբանում է սպասում Լիբանանում մշակութային կենտրոնի վրա հարձակման առնչությամբ

12:22 12.10.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելից պարզաբանում է սպասում Լիբանանում Գերմանիայի կողմից աջակցվող «Դար էս Սալաամ» մշակութային կենտրոնի վրա ավիահարվածի առնչությամբ, որի հետևանքով վեց մարդ է զոհվել: «Մենք կապի մեջ ենք Իսրայելի կառավարության հետ այս հարցի շուրջ և սպասում ենք ամբողջական պարզաբանման», – ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահի» […]

̰
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

12:14 12.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:

̰
«Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողով՝ Երևանում

12:08 12.10.2024

Այս օրերին մայրաքաղաքում անցկացվում է «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին ուղղված միջազգային գիտաժողովին մասնակցում են 1000-ից ավելի բժիշկներ: Առողջապահության ոլորտի հայ մասնագետների հետ իր փորձով և գիտական ուսումնասիրություններով է կիսվել Յես Օլեսենը: Գիտաժողովին զուգահեռ անցկացվում է նաև Healhcare […]

̰
SHANTNEWS

12:00 12.10.2024

̰
Ֆյուրին նշել է Մայք Թայսոնի հետ մենամարտի չկայացման պատճառները

11:52 12.10.2024

Բրիտանացի գերծանր քաշային բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ մենամարտի չկայացման պատճառները: «Թայսոնի ներկայացուցիչները կապվեցին ինձ հետ: Դրանից հետո զրուցեցի Մայքի հետ, ամեն ինչ իրական էր, բայց այդպես էլ կյանքի չկոչվեց: Այն մարդը, որը պատրաստակամություն էր հայտնել հովանավորել Թայսոնի վերադարձը, գրոշներ առաջարկեց մեզ: […]

̰
Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

11:44 12.10.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հայկական ճարտարապետության փառատոնին մասնակցելու նպատակով: Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող միջազգային ստուգատեսի շրջանակում կներկայացվի շուրջ 150 նախագիծ: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Երևանի նոր գլխավոր հատակագծի հիմնական դրույթները, խոսել քաղաքաշինական այդ փաստաթղթի կարևորության ու հրատապության մասին: Խորհրդի […]

̰
Կիևը կստանա 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ. Շոլց

11:38 12.10.2024

Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան Ուկրաինային կհատկացնեն ևս 1,4 միլիարդ եվրո ռազմական օգնություն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ով Բեռլինում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Գերմանիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իր երկիրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ռազմական աջակցության առումով, և առաջինը՝ եվրոպական երկրների շարքում։ […]

̰
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարներ

11:31 12.10.2024

Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Երևանում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա Ստյուարտ Ատուելը, որն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է 4 հանդիպում ու ցույց տվել 18 դեղին քարտ։ Նրան եզրերում կօգնեն Ստյուարտ Բուրտը և Ակիլ Հոուսոնը։ Չորրորդ պաշտոնյան […]

̰
Նորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի մի հատվածը

11:24 12.10.2024

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի կմ8+777 – կմ19+107 հատվածում։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 10կմ է, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծրագրի շրջանակում նախատեսված է ճանապարհային ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է։ Զուգահեռ ընթանում է կողնակների լրացումը, իջատեղերի ու մուտքերի նորոգումը։ Աշխատանքները կատարվում են ՀՀ […]

̰
10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են․ քաղաքապետի մամուլի խոսնակ

11:18 12.10.2024

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են։ Հայկ Կոստանյանը նաև հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ, որոնք աշնան ընթացքում կլինեն Երևանում։

̰
«Ինտերը» հուշանվեր է հանձնել Հենրիխ Մխիթարյանին

11:10 12.10.2024

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին հուշանվեր է հանձնել ակումբի կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ։ 35-ամյա կիսապաշտպանը 2022 թվականից է խաղում իտալական ակումբում, որի կազմում անցկացրել է 104 հանդիպում, դարձել 7 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ նախկինում Հենրիխ Մխիթարյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», ուրկրաինական «Մետալուրգում», «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», […]

̰
Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի իննամսյա աշխատանքների ամփոփում

11:00 12.10.2024

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի իննամսյա աշխատանքների ամփոփում։ Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքներն […]

̰
ՃՏՊ Սպիտակ քաղաքում

10:53 12.10.2024

Հոկտեմբերի 11-ին, ժամը 22:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Դ․, ծնված 1993 թ․) և մեկ այլ «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված […]

̰
Բրազիլիայի կամային հաղթանակն ու Արգենտինայի ոչ-ոքին. ԱԱ-2026

10:46 12.10.2024

ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 9-րդ տուրում Բրազիլիայի հավաքականն արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Չիլիի ընտրանու նկատմամբ: Տանտերերի կազմում երկրորդ րոպեին հաշիվը բացել է Էդուարդո Վարգասը: Առաջին կեսի ավելացված ժամանակում հավասարակշռությունը վերականգնել է Իգոր Ժեզուսը, իսկ 89-րդ րոպեին բրազիլացիների հաղթական գոլը խփել է Լուիս Էնրիկեն: Այս հաղթանակից հետո Բրազիլիայի հավաքականը 13 միավորով […]

̰
Անահիտ Մանասյանը այցելել է Լոռու մարզ

10:37 12.10.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 11-ին այց է կատարել Լոռու մարզ: Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ: Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից: Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ: Հոսպիտալի […]

̰
Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում կարճատև զրույցներ է ունեցել պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ

10:28 12.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակներում հակիրճ զրույցներ է ունեցել Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ […]

̰
Սուլշերը մերժել է Դանիայի հավաքականը գլխավորելու առաջարկը

10:21 12.10.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հրաժարվել է գլխավորել Դանիայի հավաքականը, հայտնում է Tipsbladet-ը: Դանիայի ֆուտբոլային միությունը առաջարկ է ուղարկել նրան, սակայն 51-ամյա նորվեգացին մերժել է՝ պատճառաբանելով, որ բանակցություններ է վարում թոփ ակումբի հետ: Հիշեցնենք, որ Սուլշերը ժամանակին աշխատել է «Մյոլդեում» և «Քարդիֆում», սակայն 2021-ին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո չի աշխատում:

̰
Հրդեհ ավտոմեքենայում

10:14 12.10.2024

Հոկտեմբերի 12-ին, ժամը 03:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։14-ին, մարվել՝ 04։21-ին։ Այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենան։

̰
Արգիշտի Քյարամյանի ելույթը ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի առիթով հրավիրված հանդիսավոր միջոցառմանը

10:08 12.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ելույթ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի առիթով հրավիրված հանդիսավոր միջոցառմանը։ «Անցնող ժամանակը վկայում է, որ միասնական քննչական մարմնի գաղափարը նպաստում է նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքների ու մեթոդների միասնականացմանը, քննչական ապարատի կառուցվածքի կատարելագործմանը, և որպես նշվածի հետևանք՝ քննչական ստորաբաժանումների գործունեության համակարգման մակարդակի բարձրացմանը. հանգամանքներ, որոնք հուսալի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 12.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իլհամ Ալիևը սկսում է Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը

22:28 11.10.2024

Օկուպացված Ստեփանակերտում սկսվել է հայերին պատկանող տների զանգվածային ապամոնտաժումը: Հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Ի՞նչ են քանդել և արդյո՞ք ադրբեջանցիները սկսել են Արցախի զանգվածային բնակեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Սերգեյ Շահվերդյանը, ով նաև Արցախի մշակույթի նախկին նախարարն է, իր […]

̰
SHANTNEWS

22:00 11.10.2024

̰
ԵՄ երկրները հանդես են եկել Իսրայելին զենքի մատակարարումների սահմանափակման օգտին

21:57 11.10.2024

Միջերկրական ԵՄ գագաթնաժողովին (MED-9) մասնակցած պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են արել կասեցնել Իսրայելին Գազայի հատվածում և հարավային Լիբանանում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվող զենքի մատակարարումը։ Այս մասին գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ֆրանսիան կոչ է արել դադարեցնել զենքի արտահանումը, որն օգտագործվում է պատերազմում: Մյուս առաջնորդներն այստեղ արել են նույնը, և […]

̰
Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան չի ունեցել. Իսահակ Հերցոգ

21:45 11.10.2024

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն անդրադարձել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նա «Խոշոր ամերիկյան-հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի» ընթացքում, որն անցկացվել է Երուսաղեմում, ասել է. «Ես տեսա Թուրքիայի ղեկավարի որոշակի մեկնաբանությունները, այսպես կոչված, Թուրքիայի դեմ Իսրայելի պլանների մասին: Ես ցանկանում եմ բացահայտ կերպով նշել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան […]

̰
Անդրե Կալիզիրի գիտելիքները Հայաստանի ու Ֆարերյան կղզիների մասին. ՀՖՖ-ի տեսանյութը

21:37 11.10.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութ, որում ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Կալիզիրին հարցեր են տալիս Հայաստանի ու Ֆարերյան կղզիների վերաբերյալ և նա պետք է գուշակի, թե որն է ճիշտը: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2-2 է ավարտել հանդիպումը Ֆարերյան կղզիների թիմի հետ:

̰
ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով. վարչապետ

21:28 11.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, […]

̰
Երկրաշարժ՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

21:20 11.10.2024

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Պոլ Պոգբան պատրաստվում է կարիերան շարունակել Ֆրանսիայում

21:18 11.10.2024

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստվում է կարիերան շարունակել Ֆրանսիայում: 31-ամյա ֆուտբոլիստն արդեն մի քանի շաբաթ բանակցում է Մարսելի «Օլիմպիկի» հետ: Սպասվում է, որ կողմերը պայմանագիր կստորագրեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Պոգբան 1 տարի առաջ դոպինգ օգտագործելու պատճառով որակարզկվել էր մինչև 2027 թվականը, սակայն որակազրկումը կրճատվել է: Այն ավարտվելու է 2025-ի մարտին: Պոգբան և «Յուվենտուսը» […]

̰
Բայդենը կայցելի փոթորկից տուժած Ֆլորիդա

21:10 11.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի կայցելի փոթորկից տուժած Ֆլորիդա, հայտնել են Սպիտակ տանը։ «Կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, նախագահը կմեկնի Ֆլորիդա՝ այցելելու «Միլթոն» փոթորկից տուժած շրջաններ», – ասվում է հաղորդագրության մեջ: Չորեքշաբթի ուշ երեկոյան «Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի կենտրոնական արևմտյան ափին՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի 3-րդ կատեգորիայի:

̰
BACK_TO_TOP