21:25 15.10.2024
Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաևի […]
21:20 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
21:15 15.10.2024
Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Նիկիտա Սիմոնյանի մասին ֆիլմ է նկարահանվում: AP Cinema-ն և Start օնլայն կինոթատրոնը սկսել են Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուի մասին ֆիլմի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է tnzvezdy.ru-ն: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանում և ստացել է «Ոսկե դուբլ» անվանումը: 1973 թվականին Նիկիտա Սիմոնյանի գլխավորած «Արարատը» «ոսկե դուբլ» էր նվաճել՝ դառնալով ԽՍՀՄ-ի […]
21:10 15.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է արաբագետ Հայկ Քոչարյանին: Զրույցը հիմնականում ծավալվել է Մերձավոր արևելքում ծավալվող իրադարձությունների շուրջ: Մինչև ու՞ր կարող է հասնել էսկալացիան, ո՞րն է Հայաստանի համար սպառնալիքը, իսկ հնարավո՞ր է այնպիսի զարգացում, որից Հայաստանը առնվազն չտուժի և առավելագույնը ինչ-որ շահեկան վիճակ ունենա: Այս հարցերին է պատասխանել արաբագետը, նաև այդ համատեքստում խոսել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում նոր էսկալացիայի […]
21:00 15.10.2024
Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր շտապ գործողությունների կենտրոնը տվյալներ է տարածել Բաալբեկ-Հերմել, Բեքաա, Լիբանան լեռան, Նաբաթիա, Սաիդա և Տյուր գավառների վրա իսրայելական ավիահարվածների զոհերի վերաբերյալ: X-ում հրապարակված զեկույցում նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 124-ը։ Ամենաշատ զոհերը գրանցվել են երկրի հյուսիսում՝ Զգորտա շրջանում, 6-ը վիրավորվել են հարավային Նաբաթիե, Սաիդա […]
20:50 15.10.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը «Ոսկե գնդակի» մրցույթում ֆավորիտ է համարում Բրազիլիայի հավաքականում իր թիմակից, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ «Ես ցանկանում եմ, որ Վինիսիուսն արժանանա «Ոսկե գնդակին»։ Նա անցկացրել է հրաշալի մրցաշրջան և արժանի է մրցանակին։ Վինիսիուսն իսկական մարտիկ է, նա հաղթահարել է շատ դժվարություններ, բայց գերազանցել է բոլոր սպասելիքները։ Չնայած քննադատություններին՝ […]
20:45 15.10.2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի թուլության պատճառով, որի քաղաքականությունը նպաստեց գլոբալ լարվածության աճին, ասել է Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի անդամ Մայքլ Ուոլցը։ Երեքշաբթի օրը, ելույթ ունենալով CNN-ի եթերում, հանրապետական օրենսդիրը մատնանշել է, որ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն աշխարհը հասցրել են Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, որը […]
20:33 15.10.2024
Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքա նահանգի Խարաբ Ջիր օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սիրիական դաշտային աղբյուրը։ «Մի քանի անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Խարաբ Ջիր օդանավակայանի ամերիկյան բազայի վրա, երբ վայրէջք էր կատարում ռազմատրանսպորտային ինքնաթիռը»,-ասել է գործակալության աղբյուրը։ Աղբյուրի համաձայն՝ ռազմական օդանավը Հյուսիսային Իրաքից Հասաքա նահանգի […]
20:23 15.10.2024
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին Շվեդիայում մեղադրել են բռնաբարության մեջ: Հոկտեմբերի 10-ին ֆրանսիացին իր ընկերների հետ մեկնել է Ստոկհոլմ, այնուհետև տեղի ոստիկանությունը սկսել է հետաքննություն անցկացնել բռնաբարության մեղադրանքով, որը, ըստ տեղեկությունների, գրանցվել է ֆրանսիացու այցելած հյուրանոցում: Մբապեն սոցիալական էջերում այդ լուրը ֆեյք է անվանել: Նա նաև ակնարկել է՝ պատահական չէ, որ այդ լուրը հրապարակվել է […]
20:18 15.10.2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կանզասի նահանգապետ Լորա Քելիի հրավերով հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով եղել է նահանգում՝ մասնակցելու Կանզասի բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին Գեներալ-մայորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: «Միջոցառման ավարտից հետո դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետ Լորա Քելիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, Նահանգապետի […]
20:10 15.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն […]
20:05 15.10.2024
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Ալբերտ Թադևոսյանը, տեղափոխվել է լիտվական «Ալիտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր: Թադևոսյանը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ում և դարձել էր ՀՀ չեմպիոն:
19:50 15.10.2024
ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության […]
19:45 15.10.2024
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման առաջին փուլի վերջին խաղում մրցել է Վրաստանի ընտրանու հետ ու պարտվել 1-3 հաշվով: Հանդիպման 36-րդ րոպեից Հայաստանի հավաքականը մնացել է 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ է ստացել Հարություն Մովսիսյանը: Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը Սլովենիայում անցկացվող մրցաշարի 3 խաղում կրել է 3 պարտություն ու խմբում գրավել վերջին […]
19:40 15.10.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Թայվանի տարածքում Չինաստանի ծովային զորավարժությունների կապակցությամբ՝ կոչ անելով խուսափել տարածաշրջանում էսկալացիայից։ «Մենք մտահոգությամբ հետևում ենք ՉԺՀ-ի զորավարժություններին Թայվանի շուրջ: Ֆրանսիան վերահաստատում է իր հանձնառությունը նեղուցում խաղաղության և կայունության պահպանմանը, որոնք էական են գլոբալ անվտանգության և բարգավաճման համար, և դեմ է ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխությանը ուժի կամ հարկադրանքի միջոցով: Թայվանի […]
19:30 15.10.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վիրավորական է անվանել այն, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը Մոլդովան Վրաստանից վեր է դասել։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Վրաստանում «ավելի մութ պատկեր» է, քան Մոլդովայում։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցության վերջին գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և վկայում են ավտորիտարիզմի անցման մասին, […]
19:20 15.10.2024
Ազգերի լիգայի խմբային փուլի Իտալիա – Իսրայել խաղում (4-1) իտալացիների կազմում նորամուտը նշել է «Մոնցայի» կիսապաշտպան Դանիել Մալդինին: Opta-ն տեղեկացնում է, որ Մալդինիների ընտանիքը դարձել է Իտալիայի պատմության մեջ առաջինը, որը 3 սերունդ ունեցավ ազգային հավաքականում: Ավելի վաղ Իտալիայի հավաքականում են խաղացել Դանիելի հայրը՝ Պաոլո Մալդինին և պապը՝ Չեզարե Մալդինին:
19:15 15.10.2024
ԱՄՆ վարչակազմը Իսրայելի ղեկավարությունից պահանջում է միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավման համար 30 օրվա ընթացքում։ Այս մասին X-ում հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը: Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը համապատասխան նամակ են ուղարկել իսրայելցի իրենց գործընկերներին։ Ամերիկյան գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ իրավիճակը Գազայի հատվածում «ավելի ու […]
19:05 15.10.2024
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 15-16-ը գործուղվել է Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Հոկտեմբերի 15-ին նախարարը մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։ Նախարար Սանոսյանն իր ելույթում շեշտել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև […]
19:00 15.10.2024
Եվրոպայի Սուպերլիգան կարող է մեկնարկել 2025 թվականին: Եվրոպական ակումբային նոր մրցաշարի մեկնարկ է նշվում 2025-ի սեպտեմբերը, գրում է As-ը: Սուպերլիգայի գործադիր տնօրեն Բերնդ Ռայհարտը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը չի արդարացնում սպասելիքները, և Սուպերլիգան կրկին ակտուալ թեմա է: Ավելի վաղ Եվրոպական դատարանը վճռել էր, որ Սուպերլիգան արգելափակելու ուղղությամբ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործողությունները հակասում […]
18:52 15.10.2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 15-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրներն էին, բարեփոխումների իրական արդյունքները: Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, ուժային կառույցների, իրավապահ համակարգի, քաղհասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում […]
18:43 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:43-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ցեմենտով բեռնված բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ., ծնված […]
18:36 15.10.2024
«Հեզբոլլահը» պատրաստ է դադարեցնել մարտերը Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հրադադարից հետո, հայտարարել է լիբանանյան շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես դիմում եմ ներքին ճակատին (Իսրայելի – խմբ.). միակ լուծումը հրադադարն է, մենք կշարունակենք, եթե թշնամին կանգ չառնի», – ասել է նա։ Ըստ Քասեմի՝ անցած շաբաթվա ընթացքում իսրայելական բանակն ունի 25 […]
18:29 15.10.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխմարզպետերի հետ խորհրդակցություն՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի քննարկման վերաբերյալ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն առանձնացրել է մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկմանը, խնդիրների արձանագրմանն ու վերացմանը, հայտերի ընդունմանը, և համայնքային խնդիրների առաջնահերթությունների դասակարգմանը։ ՀՀ […]
18:22 15.10.2024
Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: 2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում […]
18:14 15.10.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները: ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի […]
18:07 15.10.2024
«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է դադարեցնել վճարումներն ակումբի լեգենդար գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացին բազմամիլիոնանոց աշխատավարձ էր ստանում որպես ակումբի դեսպան, գրում է The Athletic-ը: Վճարների դադարեցման մասին Ֆերգյուսոնին անձամբ հայտնել է ակումբի նոր համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը: INEOS-ի ղեկավարը բացատրել է, որ այդպես ցանկանում են կրճատել ակումբի ծախսերը: Հարցը խաղաղ լուծում է ունեցել: 2013 թվականին […]
17:55 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի տնտեսական և առևտրային հարցերով առաջին խորհրդական Էֆթիխիա Բակոպուլուին, հունական «KLEEMANN» ընկերության ներկայացուցիչ Լեոնիդաս Մավվիդիսին և «Ալեռտո» ընկերության տնօրեն Ստեփան Բաղդասարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ […]