Բոլոր լուրերը – Page 820 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Կիրառական ռազմագիտության ծրագիր՝ ավագ դասարանի աշակերտների համար

16:12 10.10.2024

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ համայնքի ենթակայությամբ գործող դպրոցների բարձր դասարանների աշակերտները մասնակցում են կիրառական ռազմագիտության ծրագրին: Նախաձեռնության նպատակն է գործնական պարապմունքների միջոցով ամրապնդել նախնական զինվորական պատրաստության վերաբերյալ գիտելիքները: Դասընթացում ներկայացվում են զինատեսակները, անցկացվում է ինժեներական և կրակային պատրաստություն:

̰
Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

16:06 10.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ուտավիին: Դանիել Դանիելյանը ողջունել է դեսպանին և երկու ժողովուրդների հազարամյա պատմության ու մշակութային առնչությունների համատեքստում կարևորել Հայաստանի և Իրաքի միջև համագործակցության խորացման հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ մշակույթը երկխոսությունների կարևոր բաղադրիչ է: Իրաքի դեսպանության գործերի […]

̰
Պուտինը ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

16:00 10.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է առանց վիզայի ռեժիմի պայմանները Վրաստանի բոլոր քաղաքացիների համար։ Իրավական ակտերի պորտալում հրապարակված հրամանագրի նոր տարբերակն այլևս չի պարունակում բացառություններ, որոնց համար նախկինում վիզա էր պահանջվում։ Մասնավորապես, այժմ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն «աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով», խոսքը վերաբերում է […]

̰
Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետին ներկայացրել է իր «հաղթանակի ծրագիրը»

15:55 10.10.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում վարչապետ Քիր Սթարմերին է ներկայացրել իր «հաղթանակի ծրագրի» մանրամասները։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ «Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ ես նրան ներկայացրել եմ հաղթանակի ծրագրի մանրամասները։ Մենք պայմանավորվեցինք աշխատել դրա վրա մեր դաշնակիցների հետ միասին»,- գրել է […]

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

15:50 10.10.2024

Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ի ժամը 12.50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

̰
Կամավոր ատեստավորման փոփոխություն, էլեկտրամոբիլների ներմուծման նոր հնարավորություն. գործադիրի որոշումները

15:42 10.10.2024

Նոյեմբերին ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ, էլեկտրամոբիլ ներմուծելիս քաղաքացիներն ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հաշվառման քննական բաժիններում տեղադրված POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարում կատարելու արդյունքում էապես նվազում է միջնորդավճարը

15:35 10.10.2024

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման քննական բաժիններում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ Հաշվառման քննական բաժիններում տեղադրված POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարում կատարելու արդյունքում խնայվում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը, […]

̰
Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Իսրայելին․ Շոլց

15:29 10.10.2024

Գերմանիայի իշխանությունները կշարունակեն զենք մատակարարել Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչների մեղադրանքների, որոնք կշտամբում էին հանրապետության կառավարությանը՝ Իսրայելին աջակցության բացակայության համար։ «Հաճելի է, որ ես հնարավորություն ունեմ խոսելու որպես պատգամավոր, մենք զենք չմատակարարելու որոշում չենք կայացրել, և դա Գերմանիայի կառավարության դիրքորոշումն է Բունդեսթագում՝ նվիրված պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման՝ […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 10.10.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

̰
Եվրահանձնաժողովում պատրաստակամություն են հայտնել Շենգեն գոտի ընդունել Բուլղարիային և Ռումինիային

15:10 10.10.2024

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է ավարտել Բուլղարիային և Ռումինիային Շենգեն գոտի ընդունելու գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լյուքսեմբուրգ ԵՄ խորհրդի նիստին։ «Ինչ վերաբերում է Ռումինիային և Բուլղարիային, ապա մենք ունեցել ենք օդային տրանսպորտի բնագավառում սահմանային հսկողության վերացման շատ լավ փորձ, այժմ եկել է ժամանակը վերացնելու սահմանային հսկողությունը նրանց […]

̰
Ռոնալդուն ասել է, որ Նադալը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում

15:02 10.10.2024

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի անհավանական տաղանդը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով 2009-2018 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», այս մասին գրել է Նադալի՝ կարիերան ավարտելու մասին հրապարակման տակ: Հինգշաբթի Նադալը հայտարարեց, որ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան նոյեմբերին կայանալիք Դևիսի գավաթից հետո: Իսպանացին Մադրիդի «Ռեալի» երկրպագու է։ «Ռաֆա, դա անհավանական կարիերա […]

̰
SHANTNEWS

15:00 10.10.2024

̰
Իրանը մեկնաբանել է միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածի հնարավորությունը

14:51 10.10.2024

Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին կազդի Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի գաղափարաքաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Ռասուլ Սանայ Ռադը։ «Այսօր խոսվում է սիոնիստների արձագանքի մասին (Իսրայել), նույնիսկ նրանց տերերը, ներառյալ ԱՄՆ-ը, խորհուրդ են տալիս խուսափել միջուկային կենտրոնների և նավթագազային օբյեկտների վրա հարձակումներից»,- Իրանի ռազմական հրամանատարի խոսքերն է մեջբերում […]

̰
Պրոբացիայի ծառայողների համար կներդրվի ատեստավորման կարգ

14:42 10.10.2024

Կառավարության որոշումներով սահմանվել են Պրոբացիայի ծառայողների ատեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Մասնավորապես՝ սահմանվել են պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, ատեստավորման փուլերը, թեստավորման հարցաշարերի կազմման հիմնական սկզբունքները, գնահատման կարգը, ատեստավորման կազմակերպման այլ առանձնահատկությունները։ Ատեստավորման արդյունքներով պայմանավորված պրոբացիայի ծառայողին կհաշվարկվի հավելավճար: […]

̰
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին ձերբակալել են․ ՔԿ

14:35 10.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Քննիչի կողմից կայացվել է նշված […]

̰
Կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել

14:32 10.10.2024

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային […]

̰
Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար

14:26 10.10.2024

Կառավարությունը սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության […]

̰
Կապահովվի Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացումը

14:18 10.10.2024

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման համար պետական աջակցության ընթացքն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով, և մինչև տարեվերջ վճարման ենթակա կանխատեսվող գումարը կազմում է շուրջ 1 մլրդ դրամ: Ներկայումս ծրագրի շահառուների թիվը հասնում է շուրջ 16000-ի: Ակնհայտ է, որ շահառուների թիվն կավելանա, […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվել է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգ

14:11 10.10.2024

Գործադիրը սահմանել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ, հանրապետությունում դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ: Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել պետական իրավաչափ մոտեցմամբ, սոցիալական արդարության հիման […]

̰
ԱԱԾ-ն դպրոցի աշխատակցին տեղափոխել է ՀՀ քննչական կոմիտե

14:06 10.10.2024

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը

14:03 10.10.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

̰
Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

13:58 10.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ: Սոցիալական աջակցությունը պետք […]

̰
Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքը տանում է դեպի աղետ

13:45 10.10.2024

Մերձավոր Արևելքի երկրները պետք է միավորվեն՝ ապահովելու իրենց տարածաշրջանի անվտանգությունը։ Իսրայելը Մերձավոր Արևելքին մղում է դեպի աղետ։ Նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Իսրայելի ռեժիմը տանում է ողջ տարածաշրջանը դեպի աղետ: Խորաթափանցություն, իմաստություն, քաջություն և համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի տարածաշրջանը հաղթահարի մարտահրավերները այս դժվար ժամանակներում», – գրել է Արաղչին X-ում։  

̰
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

13:40 10.10.2024

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Է. Գ., ծնված […]

̰
Սարգսյանն ու Բաուերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը

13:37 10.10.2024

Հոկտեմբերի 9-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է հիմնադրամի՝ որպես հուսալի և կառուցողական գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության […]

̰
Նոյեմբերին ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

13:32 10.10.2024

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին: Նախարարությունը, վերլուծելով նախորդ տարիների փորձը, հանգել է այն եզրակացության, որ թղթային տարբերակով իրականացվող կամավոր ատեստավորումը ժամանակի հետ կապված խնդիրներ ու այլ բարդություններ է առաջացնում ուսուցիչներին համար: «Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, […]

̰
Կապահովվի ՀՀ առանց մաքսատուրքի էլեկտրոմոբիլների ներմուծման գործընթացը

13:27 10.10.2024

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԵՏՀ Խորհրդի 2023 թ. նոյեմբերի 24-ի որոշմանը համապատասխան՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ 2024 […]

̰
Կառավարությունն այս տարի պետբյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել մարզերին` սուբվենցիոն ծրագրերի համար

13:21 10.10.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ՝ 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորելու համար։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերն իրականացվում են 18 համայնքներում: «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ Կառավարությունը բյուջեից 17 մլրդ […]

̰
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով

13:17 10.10.2024

Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին […]

̰
Հուլիսի 9-ին սպանված երիտասարդի դին հայտնաբերվեց Ստեփանավանի մերձակա դաշտում

13:13 10.10.2024

Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, բայց` անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկություն տարածվեց մամուլով և սոցիալական ցանցերով ու կրկին՝ անարդյունք: Ըստ կարգի` Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով […]

̰
BACK_TO_TOP