Բոլոր լուրերը – Page 823 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

ՄՊՀ-ն հարուցել է վարույթ «Յուտաքսի» ընկերության կողմից առերևույթ մոլորեցնող հրապարակման առնչությամբ

12:15 07.10.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Ընկերությունը «Utaxi» ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ամենամատչելի տաքսին Երևանում, ամենացածր սակագները դեպի մարզեր, անհավատալի՞ է, ներբեռնիր և համոզվիր» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ պատվեր գրանցելիս որոշ դեպքերում «Utaxi» հավելվածում առաջարկվող գներն ամենամատչելին չեն։

̰
Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից

12:10 07.10.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 4-ին «Ջրվեժ անտառապարկի» տարածքից ապամոնտաժելու միջոցով փորձել են գողանալ մոտ 100 մետր մետաղյա խողովակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողության փորձը կատարելու կասկածանքով, ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել հինգ տղամարդիկ, որոնցից չորսը՝ Երևանի, մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել […]

̰
Իսրայելը պայքարում է Մերձավոր Արևելքում խաղաղության և բարգավաճման համար․ Իսրայելի նախագահ

12:04 07.10.2024

Իսրայելը պայքարում է Մերձավոր Արևելքում խաղաղության և բարգավաճման համար, և ողջ միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն աջակցի նրան այս պայքարում։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների կողմից Իսրայելի վրա հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ, որը հանգեցրեց տարածաշրջանում զինված հակամարտությունների սրմանը։ Պետության ղեկավարի գրասենյակի համաձայն, Հերցոգը վաղ առավոտյան ժամանել է Գազայի […]

̰
SHANTNEWS

12:00 07.10.2024

̰
Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:57 07.10.2024

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են աշնանացան ցորենի նախացանքի աշխատանքները, կատարվել են բանջարանոցային մշակաբույսերի, հնդավորների, խաղողի, ընկույզի, նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաք, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի և հնդավորների բերքահավաքը։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենը կտցել է, […]

̰
Վրաստանի իշխող կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը

11:53 07.10.2024

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը՝ կառավարության հետ չհամաձայնեցված նրա արտասահմանյան այցերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մեր սահմանադրությունը այն հիմնարար ակտն է, որում հատկապես արտացոլված է վրաց ժողովրդի կամքը, հետևաբար, դրա կանխամտածված, բացահայտ խախտումը չի կարող անարձագանք մնալ։ Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունը […]

̰
Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգ

11:48 07.10.2024

Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը: «Մետրոպոլիտենի ամեն կայարանում ունեինք 1-ական անցակետ, որն աշխատում էր ժետոնով, դա փոխարինվելու է: Մինչև ամսվա վերջ ժետոնները կհանվեն և կգործի միասնական վճարման համակարգը»,-ասաց նա: Բաբկեն Սեդրակյանը նաև նշեց, որ […]

̰
Մերձավոր Արևելքում պատերազմը վատ նորություն է ամբողջ աշխարհի համար․ Բորել

11:44 07.10.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը վատ նորություն կլինի ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի համար։ «Կան տարբեր դիրքորոշումներ Եվրամիությունում այն մասին, թե ինչպես է Իսրայելն իրականացնում իր պաշտպանության իրավունքը, ինչը, անկասկած, կանխել է արդյունավետ ճնշման միջոցները այս առումով։ Ես պարզ  ասել եմ, որ Գազայի […]

̰
ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

11:37 07.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչներ Սոհի Ռաստեգարին և Ալեքսանդր Սիմոնյանին: Նախարարի տեղակալը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին և կարևորել երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման […]

̰
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

11:32 07.10.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ․ «Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Մեծ հաշվով սա տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գիրքը: Տոն է գիրք ստեղծողների, պահպանողների և ընթերցողների համար: Գրադարանը մարդկությանը հայտնի ամենահին մշակութային հաստատություններից մեկն է: Այստեղ ամբարվում է այն ամենը, ինչ […]

̰
Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի․ Բորել

11:28 07.10.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 15 օրում առանց Կիևին արևմուտքի աջակցության։ «Շատերը ցանկանում են, որ պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի: Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհասնի իր նպատակին: Բայց մենք դա ուզո՞ւմ ենք ուկրաինացիների […]

̰
Ամսական կանոնավոր ինքնազննումը, բժշկի կլինիկական զննումը և թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հիմնական բաղադրիչներն են․ ՀՀ ԱՆ

11:24 07.10.2024

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ազդում է բուժման արդյունքների վրա, փոքրանում է միջամտությունների ծավալը, դեղորայքային բուժումից հրաժարվելու հնարավորություն է ստեղծվում, կրճատվում են կրծքագեղձի հեռացմամբ բարդ վիրահատությունների դեպքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ամսական կանոնավոր ինքնազննումը, բժշկի կլինիկական զննումը և թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հիմնական բաղադրիչներն են։ Յուրաքանչյուր կին պետք է ուշադրություն […]

̰
Լեգենդար Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում

11:20 07.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա լեգենդար Պլասիդո Դոմինգոն: Հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։ Բացառիկ երեկոյի […]

̰
Արագածոտնի մարզի Ավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:17 07.10.2024

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 51 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:57 07.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 189 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ խարդախության` 26, թմրանյութի հայտնաբերման` 25, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության՝ 15, ֆիզիկական ներգործության` 14, […]

̰
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

10:50 07.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Նախագահը մասնակցելու է Համբուրգի կայունության համաժողովին և հանդես է գալու ելույթով։ Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և մի շարք բարձրաստիճան գործընկերների հետ:

̰
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Զորական բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:43 07.10.2024

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Զորական բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին

10:38 07.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.1 դրամ:  

̰
Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի աշխատանքային միջավայրում․ Պեսկով

10:33 07.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նշում է ծննդյան 72-ամյակը։ Կառավարության բարձրագույն պաշտոնում նա 21-րդ անգամ կնշի ծննդյան տոնը։ Ինչպես ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը այս տարիքում ևս բազմազբաղ է։ «Նախագահն անգամ օրվա ընթացքում չունի աշխատանքի և հանգստի կոնկրետ ժամեր, եթե պետք է, նա հաշվետվություններ է ստանում գիշերը»,-ասել է նա։ Պեսկովը հայտնել է, […]

̰
Բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը

10:22 07.10.2024

Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են ՃՏՊ։ Պարզվել է, որ բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1988 թ․)։ Փրկարարները մոտոցիկլետավարին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ […]

̰
Եթե համեմատենք ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական ծախսերը, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

10:17 07.10.2024

ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցն «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ – Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին: […]

̰
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում

10:10 07.10.2024

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Վթարային ջրանջատում Երեւանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 7-ին

10:07 07.10.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` Դ. Մալյան 1-30 համարների. Երևանի Ավան վարչական շրջանի՝ Խուդյակովի 68, 68/1, 70, 84/1, 84/2, 84/3 համարների, Ավան 3-14 փողոցների, Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Մ. Մկրտչյան 1-12 փողոցների: […]

̰
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են

10:04 07.10.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագրի շինարարությունը մեկնարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Նշված հատվածի ձախակողմյան մասը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երկկողմանի երթևեկության համար։ Ընդհանուր առմամբ իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների […]

̰
Քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում

10:00 07.10.2024

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գետահովիտ գյուղի «Սառնաղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Հ․ Ն․-ին (ծնված 1966 թ․) և ուղեկցել անվտանգ […]

̰
Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության չափը

23:59 06.10.2024

Նիդերլանդների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալն աճել է գրեթե 700 միլիոն եվրոյով և կազմել մոտավորապես 3,76 միլիարդ եվրո, ասել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդերլանդներն արդեն տրամադրել է Ուկրաինային մոտ 3,76 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Այս գումարն ավելացել է գրեթե 700 միլիոն եվրոյով՝ այս տարվա հունիսին Ներկայացուցիչների պալատին (Նիդեռլանդների խորհրդարանի ստորին […]

̰
Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Ավինյան

23:20 06.10.2024

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների […]

̰
Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն կօգնի Իրանին

22:55 06.10.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելին զենք վաճառելու արգելքները միայն կամրապնդեն Իրանին, գրում է The Times of Israel-ը։ «Ակնկալվում է, որ Իսրայելի ընկերները կաջակցեն և չեն կիրառի սահմանափակումներ, որոնք միայն կամրապնդեն իրանական ահաբեկչական առանցքը»,- ասել է Նեթանյահուն Մակրոնին։ Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակն իր հերթին նշել […]

̰
Իրանը Իսրայելի հետ անմիջական առճակատման դեպքում գործողությունների մի քանի սցենար ունի․ Tasnim

22:23 06.10.2024

Իրանական հրամանատարությունը մի քանի գործողությունների ծրագիր է մշակել այն դեպքում, երբ Թեհրանը բախվի Իսրայելի հետ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրիբը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։ Նա բացատրել է, որ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրակի հետ է խաղում», և այդ կապակցությամբ իրանցի զինվորականները մի շարք վարժանքներ են անցկացրել։ […]

̰
Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

21:55 06.10.2024

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Մասնավորապես, նա այցելել է Խարկով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Երեկոյան մոտ նա հրապարակել է մի գրառում, որտեղ ասել է, որ իր աչքերով է տեսել «ռուսական ծանր ռմբակոծության հետեւանքները»։ «Բնակարաններն ավերված են, էլեկտրաէներգիայի պակաս կա: Երեխաները դպրոց են գնում բունկերում: Ուկրաինան […]

̰
BACK_TO_TOP