15:44 07.10.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Նոտարական պալատի 20-ամյակի միջոցառմանը՝ շնորհավորելով Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանին և ընդգծելով Պալատի մեծ ներդրումն իրավական բարեփոխումների գործում: Լևոն Բալյանը նշել է, որ նոտարներն զգալիորեն թեթևացրել են դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ստանձնելով այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են կատարողական մակագրության թերթի տրամադրման գործառույթը և 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների […]
15:38 07.10.2024
«Միլթոն» փոթորիկը Մեքսիկական ծոցի հարավում ուժեղացել է մինչև Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակի երրորդ կատեգորիա: Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը։ Փոթորիկը այժմ շարժվում է հարավ-արևելք՝ 13 կմ/ժ արագությամբ։ Էպիկենտրոնը գտնվում է Պրոգրեսո քաղաքից 285 կմ հյուսիս-արևմուտք և Տամպայից (Ֆլորիդա) 1210 կմ հարավ-արևմուտք: Ֆլորիդայի ափերի որոշ հատվածներում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։
15:30 07.10.2024
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմ կներկայացվի՝ «արտերկրում ապակայունացնող գործունեության համար»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ պատժամիջոցների նոր ռեժիմի հաստատումը նախատեսված է երեքշաբթի օրը։ Հոկտեմբերի 2-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են այս հարցում։ Ապագայում ԵՄ անդամ երկրները և Եվրահանձնաժողովը կկարողանան առաջարկել պատժամիջոցների սահմանափակումներում ներգրավված անձանց […]
15:19 07.10.2024
Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելանա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
15:12 07.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հոկտեմբերի 7-10-ն անցկացվում է վերապատրաստման դասընթաց՝ «Արդյունավետ հաղորդակցություն և սթրեսի կառավարում անհայտ կորած անձանց ընտանիքներին աջակցելու նպատակով» թեմայով։ Միջոցառումը կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով։ Փորձագետների հետ միասին մասնակիցները կուսումնասիրեն անհայտ կորածների ընտանիքների հետ աշխատանքի բարդությունները, հոգեբանական ազդեցությունը, Օմբուդսմանի դերը կարիքների լուծման […]
14:51 07.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Իրանի, պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի, լիբանանյան շիական «Հըզբոլլահի» և Եմենի «Անսար Ալլահի» հարձակումների դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին: Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հակամարտության մեկնարկի տարելիցի կապակցությամբ։ «Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից կարճ ժամանակ անց ես դարձա Ամերիկայի առաջին […]
14:41 07.10.2024
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.51մ (06.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 34սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 6-ը […]
14:34 07.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոց են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ […]
14:20 07.10.2024
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT 2024-ի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» (Enabling the Creative and Communicative Power of AI) թեմայով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են նաև Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն և Ռուանդայի ՏՀՏ և նորարարության […]
14:15 07.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
14:13 07.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ջիվանի, Հանրապետության, Սահմանապահների, Արարատյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի և Թումանյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:10 07.10.2024
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Այժմ տեղեդրվում է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն նաև կողնակները։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ […]
14:01 07.10.2024
WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը։ Լավագույն հնգյակում են նաև Արինա Սոբոլենկոն (Բելառուս), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պահպանել է 47-րդ տեղը։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1185 միավոր։
13:50 07.10.2024
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […]
13:48 07.10.2024
Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցներն ու աջակիցները մեղսակից են Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների դեմ Իսրայելի սանձազերծած ագրեսիային: Այս մասին ասվում է «Հըզբոլլահ» կազմակերպության ղեկավարության հայտարարության մեջ՝ նվիրված 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում արմատական ՀԱՄԱՍ շարժման անդամների կողմից իրականացված զինված հարձակման տարելիցին։ «Միացյալ Նահանգները և նրա գործընկերները պատասխանատվություն են կրում իսրայելական ռազմական գործողությունների համար, որոնք հանգեցրին […]
13:39 07.10.2024
Եվրամիությունը կվերսկսի աշխատանքները Վրաստանի՝ համայնք մտնելու ուղղությամբ, խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հանրապետությունում կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ մշտական ներկայացուցիչ Պավել Գերչինսկին։ «Կարծում եմ և հուսով եմ, որ ընտրություններից հետո մենք կվերսկսենք աշխատանքը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ուղղությամբ և կփոխհատուցենք կորցրած ժամանակը, սակայն, եթե Վրաստանը խախտի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են՝ ազատությունը, […]
13:29 07.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առիթով։ Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]
13:20 07.10.2024
Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 10-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք։ Հոկտեմբերի 14-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կմեկնի Ալբանիա։ Հաջորդ օրը մայրաքաղաք Տիրանայում տեղի կունենա ՈւԵՖԱ 2025 թ․Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ՝ Դավիթ Դավթյան ԲԿՄԱ Հայկ Խաչատրյան ԲԿՄԱ Գոռ […]
13:08 07.10.2024
Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանում կայացավ հայազգի անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի լուսանկարների ցուցադրությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրին՝ «Ազնավուրը՝ Ռոժե Կասպարյանի աչքերով» խորագրով: Ռոժե Կասպարյանը ֆրանսիական հասարակության լայն շրջանակներում հայտնի է դարձել հատկապես 60-ական թվականների ինչպես ֆրանսիացի, այնպես էլ անգլոսաքսոն աշխարհահռչակ աստղերի իր լուսանկարներով, որոնց համար արժանացել է «60-ական […]
13:00 07.10.2024
Ապօրինի ծառահատումների դեմ ՆԳՆ ոստիկանության ծառայողների պայքարը շարունակական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտվում ու նաև կանխվում են բնությանը հասցված վնասի դեպքերը: Ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Տավուշի մարզի պարեկները: Նրանք Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում ակնհայտ նկատվել է փայտանյութ: Բերդ քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ […]
12:54 07.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 69 տարեկանում կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը։ Արժանիկ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գտնվող հայկական միջնադարյան որմնանկարների վերականգնման գործում։ Նա, ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, վերապատրաստվել է որպես որմնանկարների վերականգնող մասնագետ և ողջ […]
12:48 07.10.2024
Երևանում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին և 12-ին` կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում […]
12:42 07.10.2024
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է: «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խումբն այժմ իրականացնում է փաթեթի ուսումնասիրություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ նախագծող ընկերությունը փաթեթը պաշտոնապես ներկայացրել է հոկտեմբերի մեկին:«Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված […]
12:37 07.10.2024
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարի ընթացքին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Ծաղկաձոր Օփեն 2024»-ի հաղթողի կոչմանն արժանացել է Հնդկաստանի ներկայացուցիչ, միջազգային գորսմայստեր Կարթիկ Վենկատարամանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ […]
12:32 07.10.2024
Հոկտեմբերի 6-ի լուսադեմին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս տանող ճանապարհին վճարային տերմինալ են քանդում: Նշված վայր ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու պարեկային կարգախումբը նկատել են, որ Մասիս-Չարբախ ճանապարհին՝ Նորաբաց գյուղի հատվածում, երկու տղամարդ մուրճով և լինգով փորձում են բացել վճարային տերմինալը: Տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ նրանք […]
12:26 07.10.2024
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Լեռնարոտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:21 07.10.2024
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 466 դեպք, որից 155-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի, որոնողափրկարարական` 2-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, երկրաշարժի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դժբախտ պատահարի՝ 1-ական, թունավորման՝ 7, օձի նկատման՝ 24, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ […]