Բոլոր լուրերը – Page 821 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին

12:43 10.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.04 դրամ:  

̰
Իրանը հայտարարել է, որ Թեհրանը կապեր է պահպանում ԱՄՆ-ի հետ երրորդ երկրների միջոցով

12:35 10.10.2024

Իրանը շփումներ է պահպանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​ուղիներով երրորդ երկրների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​ուղիները բաց են այլ երկրների միջոցով»,- ասել է Արաղչին Al Jazeera- ին տված հարցազրույցում։ Նա պարզաբանել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը «կարծիքներ են փոխանակում անուղղակիորեն»։

̰
Սյունիքի մարզի պարեկներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

12:28 10.10.2024

Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենան: Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Պարեկների հաջորդ բացահայտումն արձանագրվել […]

̰
1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 18 համայնքում թվով 20 սուբվենցիոն ծրագրի համար

12:22 10.10.2024

Պետական բյուջեից 1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի մարզպետների աշխատակազմերին՝ 18 համայնքերում թվով 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անահիտ Մանասյանը մեկնաբանել է խոսակցություններն արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ

12:11 10.10.2024

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։ «Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- «Արմենպրես»-ի […]

̰
Իրանը մտադիր է ամեն կերպ աջակցել դիմադրության ուժերին

12:04 10.10.2024

Իրանը անհրաժեշտ աջակցությունը կտրամադրի Իսրայելին ընդդիմացող դիմադրության ուժերին՝ չսահմանափակվելով քաղաքական ու դիվանագիտական ​​քայլերով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Մեր աջակցությունը չի սահմանափակվի քաղաքական և դիվանագիտական ​​միջոցառումներով, մենք նրանց կտրամադրենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է, անկախ նրանից, թե ինչ է դա», – ասել է Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում:

̰
SHANTNEWS

12:00 10.10.2024

̰
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն կիրականացվի

11:56 10.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային օգնության ու համագործակցության պատասխանատու Իրինա Մովսեսյանը և ԵՄ փորձագետ Փիլիպոս Միթլթոնը, ով այս օրերին Երևանում է՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության […]

̰
Մասիս համայնքի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:53 10.10.2024

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
17-ամյա պատանիները ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին

11:45 10.10.2024

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու, անկանոն վարելու և հետիոտնային անցումներով անցնող անձանց կյանքը վտանգելու համար ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-ամյա երկու բնակչի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

̰
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

11:38 10.10.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը, – սննդամթերքի […]

̰
Այս տարվա կարգախոսն է. «հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»․ ԱՆ

11:32 10.10.2024

Այս տարվա կարգախոսն է. «հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»։ Նպատակն է շեշտադրել աշխատանքի և հոգեկան առողջության կարևոր կապը: Չափահաս մարդկանց մեծ մասն օրվա մեծամասնությունն անցկացնում է աշխատավայրում։ Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը, աջակցող պայմանները պաշտպանիչ գործոն են հոգեկան առողջության համար: Մինչդեռ աշխատանքային անառողջ պայմանները, ներառյալ` խարանը և խտրականությունը, բացասական ազդեցություն են ունենում անձի […]

̰
«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. 1 զոհ, 8 վիրավոր

11:23 10.10.2024

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի մեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորակը: 44-ամյա ուղևորը մահացել է, իսկ վարորդը և յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է

11:14 10.10.2024

Հոկտեմբերի 9-ին, ժամը 22-ին, «Հյունդայի» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վարորդը՝ 36-ամյա Արտակ Գ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է

11:10 10.10.2024

Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է։ 70մ երկարությամբ կամուրջը վթարային էր։ Հիմնանորոգման շրջանակում արդեն իսկ ապամոնտաժվել են կամրջի բազրիքները, անվահրիչները, ասֆալտե ծածկի, պաշտպանիչ ու հարթեցնող շերտերը։ Բոլոր հեծանները հանվելու են, և տեղադրվեն նորերը։ Նոր հեծանները պատվիրված են կապալառու կազմակերպության կողմից։ 27 հեծաններից տասն արդեն իսկ պատրաստ են։ Կամրջի հիմքերի ամրացումից հետո […]

̰
Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

10:55 10.10.2024

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին տեսչական մարմնի ընթացիկ և առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցել և տեղեկատվություն է ներկայացրել տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը: Կառավարման խորհուրդը հաստատել է տեսչական մարմնի 2024 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների կատարողականի […]

̰
Մեկ օրում գրանցվել է 23 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:46 10.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 8, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 7, […]

̰
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:39 10.10.2024

  Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Բայդենը հրաժարվել է ասել, թե ինչպես է անցել իր զրույցը Նեթանյահուի հետ

10:33 10.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է ասել, թե ինչպես է անցել իր հեռախոսազրույցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նույն օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ամերիկացի առաջնորդը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչպես է անցել զրույցը Իսրայելի կառավարության ղեկավարի հետ։ Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Բայդենը Նեթանյահուի հետ երկխոսության ժամանակ վերահաստատել է «Իսրայելի անվտանգությանը […]

̰
«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայում ավերել է մոտ 125 տուն

10:25 10.10.2024

Ֆլորիդայում մոտ 125 տուն ավերվել է «Միլթոն» փոթորկի հետևանքով: Այս մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային գործակալության ղեկավար Քևին Գաթրին։ Նա պարզաբանել է, որ ավերված տների մեծ մասը եղել են շարժական տներ և տարեցների համար նախատեսված բազմաբնակարան համալիրներ։ Գաթրին նաև ավելացրել է, որ իշխանությունները կենտրոնացած են օգնելու բնակչության առավել խոցելի խմբերին՝ ապահովելու իրենց անվտանգությունը: […]

̰
Այրվել է մոտ 120 հակ կուտակած անասնակեր

10:18 10.10.2024

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21:55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 23։36-ին։ Այրվել է […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

10:09 10.10.2024

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր։

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

10:00 10.10.2024

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված […]

̰
ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Ալիևի վրա՝ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքմանը հասնելու համար

22:27 09.10.2024

Բաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […]

̰
SHANTNEWS

22:00 09.10.2024

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին նվիրված՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը

21:50 09.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին: Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ […]

̰
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող

21:40 09.10.2024

Ավելի քան 175 լրագրող է սպանվել Պաղեստինի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով անցյալ տարվա աշնանից սկսած ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, չորեքշաբթի հայտնել է գոտու կառավարության մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածում, իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր, լրագրողների զոհերի թիվը հասել է 176-ի», -նշել են անկլավի իշխանությունները: Օգոստոսի սկզբին Al Jazeera-ն հայտնել էր, որ իր թղթակիցը և […]

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 1-ից ավելի քան 1100 հարված են հասցրել Լիբանանի հարավին

21:29 09.10.2024

Հոկտեմբերի 1-ից Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան 1,1 հազար հարված են հասցրել Հարավային Լիբանանի տարբեր թիրախներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Օդային հարվածներն իրականացվել են կործանիչների, հարվածային ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ցամաքային ստորաբաժանումների հետ համակարգելով՝ աջակցելու Իսրայելի կողմից հոկտեմբերի 1-ին Լիբանանի հարավում մեկնարկած սահմանափակ ցամաքային գործողությանը, հայտնել են բանակից: Ըստ մամուլի […]

̰
ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. The Wall Street Journal

21:20 09.10.2024

Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած […]

̰
Մոլդովացի ֆերմերները հայտարարել են նոր բողոքի ակցիաների մասին

21:08 09.10.2024

Մոլդովացի ֆերմերները հոկտեմբերի 11-ի համար հայտարարել են նոր բողոքի ցույցեր, որոնք հանրապետական ​​իշխանություններին մեղադրել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրների նկատմամբ անտարբերության մեջ, համապատասխան հայտարարությունը տարածել է «Ֆերմերների ուժը»։ «Պետական ​​կառույցները չեն կատարել բողոքավոր գյուղացիներին տրված բացարձակապես ոչ մի պարտավորություն՝ բանավոր կամ գրավոր, տասնյակ հազարավոր գյուղացիներ, ովքեր մնացել են առանց բիզնեսի և աշխատանքի, ստիպված են լինելու արտագաղթել, […]

̰
BACK_TO_TOP