Բոլոր լուրերը – Page 8324 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Սեբաստիան Կուրցը երկրորդ անգամ դարձել է Ավստրիայի կանցլեր

15:16 07.01.2020

Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենն այսօր՝ հունվարի 7-ին, անցկացրել է կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ կառավարության երդմնակալության արարողություն: Սա հանրապետության երկրորդ կառավարությունն է, որը ղեկավարում է Կուրցը: Առաջին կաբինետը, որը ձևավորվել է 2017-ի դեկտեմբերին, փլուզվել է 2019-ի մայիսին՝ նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեին հետ կապված սկանդալի ֆոնին: Արարողությունը տեղի է ունեցել դաշնային նախագահի գրասենյակում: […]

̰
Հետո չասեն՝ «ռուս հաքերներն են մեղավոր»․ Զախարովան մեկնաբանել է Պենտագոնի նամակը

15:15 07.01.2020

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Պենտագոնից Իրաք ուղարկված նամակը, որում ասվում է ամերիկյան զորքերի մոտալուտ դուրսբերման մասին։ Պենտագոնից հետո հայտարարել են, որ այդ նամակն ուղարկելը սխալ էր, քանի որ դա նախագծային տարբերակ էր։ Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան կողմը օգտագործում է «սխալ» բառը։ «Առաջարկում եմ ֆիքսել «սխալ» […]

̰
Սոլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է

15:12 07.01.2020

Տարբեր տեղեկություններ են տարածվում իրանցի գեներալի հուղարկավորության վերաբերյալ: Դրան մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանց հոսքը այնքան շատ է եղել, որ սկսվել է հրմշտոց: Քաղաքի շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ դրա պատճառով զոհվել է առնվազն 35, վիրավորվել՝ 50 մարդ: Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ սկսված հրմշտոցի պատճառով գեներալի հուղարկավորությունը հետաձգվել է: Այս պահին […]

̰
Ավստրալիայում նախատեսված թենիսի խոշոր մրցաշարը հնարավոր է տեղափոխվի հրդեհների պատճառով

15:08 07.01.2020

Ավստրալիայում շարունակվող անտառային հրդեհների պատճառով հնարավոր է տեղափոխվի թենիսի «Մեծ սաղավարտ» առաջին մրցաշարը, որի մեկնարկը նախատեսված է հունվարի 20-ին՝ Մելբուռնում: Նշենք, որ երկու մրցաշարեր արդեն տեղափոխվել են Կանբերայից Բենդիգո: Վիկտորիա նահանգի մայրաքաղաք Մելբուռնում հիմա ոչ թե արտակարգ իրավիճակի, այլ աղետի ռեժիմ է հայտարարված, որի պարագայում իշխանություններն իրավունք ունեն հարկադրաբար տարհանել մարդկանց:

̰
Ֆինլանդիայի վարչապետը ցանկանում է ներմուծել քառօրյա աշխատանքային շաբաթ

15:03 07.01.2020

Ֆինլանդիայի վարչապետը ցանկանում է ներմուծել քառօրյա աշխատանքային շաբաթ: Այդ մասին հայտնում է Independent- ը: «Ես կարծում եմ, որ մարդիկ արժանի են ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի, սիրելիների հետ: Ավելի շատ ժամանակ ծախսել հոբբիների և մշակույթի վրա»,- ասել է Մարինը: Նախկինում նա նաև հայտարարել էր, որ մտադիր է աշխատանքային օրը կրճատել մինչև վեց ժամ: Սաննա Մարինը […]

̰
Հորիզոն 15.00

15:00 07.01.2020

̰
ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Իրան

14:55 07.01.2020

Հունվարի 8-10-ը Թեհրանում կկայանա Թախթիի Գավաթի ավանդական խաղարկությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն ազատ ոճային ըմբիշները։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Իսլամական Հանրապետության մայրաքաղաք է մեկնել 16 ըմբիշ․ Միհրան Ջաբուրյանը, Ռազմիկ Միսակյանը, Արսեն Հարությունյանը, Ռազմիկ Պապիկյանը, Վազգեն Թևանյանը, Գևորգ Մխեյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Խաչատուր Պապիկյանը, Արման Ավագյանը, Վարուժան Կաջոյանը, Հովհաննես Մխիթարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մհեր Մարկոսյանը, […]

̰
Մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Ավստրալիայի ժողովրդին և կառավարությանը. Զոհրաբ Մնացականյան

14:42 07.01.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ավստրալիայում բռնկված հրդեհների հետ կապված Twitter-ում գրառում է կատարել։  «Խորապես անհանգստացած եմ Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհների աղետով: Զոհերը և միլիոնավոր տուժածները շատ հզոր ուղերձ են կրում՝ հանդիսանալով նաև գլոբալ գործողության դիմելու կոչ, որ վերաբերում է աշխարհի բոլոր ժողովուրդներին: Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, և լիակատար համերաշխություն՝ Ավստրալիայի ժողովրդին ու կառավարությանը»,- […]

̰
Քայլենք ու քայլելով ճանաչենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան

14:33 07.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է արշավախմբի ղեկավար Տիգրան Վարագ Շահբազյանի գրառումը՝ նշելով. «Կրկին շնորհակալ եմ հետաքրքիր, անվտանգ արշավի և հաճելի ընկերակցության համար: Քայլենք ու քայլելով ճանաչենք մեր հայրենիքը: Մինչ նոր հանդիպում»:

̰
Վարչապետի հետ նույն շարքում. մի արշավականի օրագրից

14:29 07.01.2020

Արշավախմբի ղեկավար Տիգրան Վարագ Շահբազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեպի Արտանիշ կազմակերպված քայլարշավից տպավորությունները: Նա մասնավորապես գրել է. «Ամեն արշավ սկսվում է հրահանգավորումից, որի ամենակարևոր կետը, ամենամեծ խնդրանքս ու պահաջս է քայլել շարքով։ Շարքով քայլելն անվտանգ է, բոլորը քայլում են մի տեմպով, խումբը դառնում է մի օրգանիզմ։ […]

̰ ̰
Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները ծանոթացել են շինաշխատանքներին

14:26 07.01.2020

Թատրոնի աշխատակազմին մինչ օրս, անվտանգությունից ելնելով, արգելված էր մուտք գործել շինհրապարակ, թեև շատերը մի քանի անգամ եղել էին շինհրապարակում: Շենք մուտք գործելն արգելված էր՝ վտանգավոր էր: Հիմա արդեն պատերն ամուր են՝ դերասանական կազմը, ի վերջո, կարող  է մուտք գործել շենք: Դերասաններն անցնում են ծանոթ վայրերով, հիշում, համեմատում, այստեղ ամեն ինչ նույնն է` իր տեղում. դահլիճը, […]

̰
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը՝ Իտալիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

14:22 07.01.2020

Իտալիայում անցկացված միջազգային շախմատային  մրցաշարում գերազանց ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը: 9 հնարավորից նա վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Սամվելը նաև 11․8-ով ավելացրել է իր վարկանիշը և այժմ ունի 2617 միավոր: Հայ շախմատիստը տոնել է 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ-ոքի: Սամվելը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 6 […]

̰
Իրականություն դարձավ տարիների երազանքս. Հասմիկ Պապյան

14:20 07.01.2020

Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի՝ գերմաներենով գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը: Երգեր, որոնք հեղինակը ստեղծել է Բեռլինում ուսանելու տարիներին, հիմնվելով Գյոթեի, Լենաուի, Ուլանդի և այլոց բանաստեղծական տեքստերի […]

̰
Մերձմոսկվայի ջերմոցային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել

14:14 07.01.2020

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Ռամենսկոյեում գտնվող ջերմոցային համալիրում հրդեհի հետևանքով զոհվել է վեց մարդ: Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների` հրդեհ է բռնկվել Նեստերովո գյուղի ջերմոցային համալիրում, մետաղե տնակները բռնկվել են: Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են վեց մարդու դի:  

̰
ԶԼՄ-ները հրապարակել են Պենտագոնի նամակը Իրաքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ

14:13 07.01.2020

Հունվարի լույս 7-ի գիշերը Reuters-ը և մի շարք այլ ԶԼՄ-ներ հրապարակել են նամակ, որը ստորագրել է գեներալ Ուիլյամ Սիլին, որն Իրաքում ԱՄՆ ուժերի հրամանատարն է: Այն պատմում է Միացյալ Նահանգների՝ Իրաքից զորքերը դուրս բերելու մտադրության մասին (այժմ այս երկրում տեղակայված է մոտ 5 հազար զինվորականից կազմված ամերիկյան զորք): Գործակալությունները պնդում են, որ նամակն իրական է: […]

̰
2020-ին ԵՄ-ը կարող է կորցնել Հունգարիան. դանիացի փորձագետների կանխատեսումները

14:00 07.01.2020

2020 թվականին ԵՄ-ը կարող է կորցնել Հունգարիան: Այս եզրակացությունն են արել դանիական Saxo Bank ներդրումային բանկի տնտեսագետները: Կազմակերպությունը պնդում է, որ ԵՄ անդամակցության 15 տարվա ընթացքում Հունգարիան դարձել է տարածաշրջանում ամենահաջողակ տնտեսություն ունեցողը: Eurostat-ի տվյալներով՝ երկիրն ունի ՀՆԱ-ի ամենաարագ աճի տեմպերից մեկը (1,1%), այն դեպքում, երբ Գերմանիայում և Իտալիայում ՀՆԱ-ն 0,1% է, Ֆրանսիայում՝ 0,3%: Ավելին, […]

̰
Դանիական «Ռանդերս»-ը ցանկանում է հետ բերել Էդգար Բաբայանին

13:59 07.01.2020

Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» ակումբի կիսապաշտպան Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել «Ռանդերս»-ում: Ակումբի տնօրեն Սորեն Պեդերսենը նշել է, որ հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով: «Բաբայանը որակյալ ֆուտբոլիստ է: Մենք հետևում ենք նրա խաղին և ուրախ կլինենք, եթե Էդգարը միանա մեր թիմին»,- ասել է Պեդերսենը: Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ի ամռանը հենց «Ռանդերս»-ից էր տեղափոխվել […]

̰
Թեհրանը ներկայացրել է Սոլեյմանիի սպանության համար վրեժի 13 տարբերակ

13:47 07.01.2020

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը մշակել է ավելի քան 10 տարբերակ՝ պատասխանելու ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հայտնում է Fars գործակալությունը: Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի՝ ներկայումս Անվտանգության խորհրդում ներկայացված է «վրեժի» 13 տարբերակ: Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ Իրանի խորհրդարանը Պենտագոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն:

̰
Վանդալները հարձակվել են Սանչեսի արձանի վրա

13:42 07.01.2020

Միլանի «Ինտեր»-ի և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի արձանի վրա հարձակում է կատարվել: Միջադեպը տեղի է ունեցել Սանչեսի հայրենի քաղաքում՝ Տոկոպիլայում: Վանդալները կոտրել են արձանի դեմքը և ջնջել են մարզաշապիկի` 7 համարանիշը, նաև վնասել են արձանի աջ ոտքը և խաղակոշիկը: Սանչեսի արձանը տեղադրվել էր 2017 թվականին:

̰
Հրդեհներ Ավստրալիայում. մայրաքաղաքի բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ

13:35 07.01.2020

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում օդն այնքան է ծխով պատվել անտառային հրդեհների պատճառով, որ երկուշաբթի՝ հունվարի 6-ին, տեղական իշխանությունները հորդորել են բնակիչներին մնալ տանը, հայտնում է DW-ն: Մարդկանց խորհուրդ է տրվում առնվազն 48 ժամ չլքել իրենց տները: Մայրաքաղաքի օդանավակայանը չեղյալ է հայտարարել բազմաթիվ թռիչքներ, քաղաքի թանգարանները, խանութներն ու համալսարանները փակ են: Միևնույն ժամանակ, երկրի հարավարևելյան ափերին անձրև […]

̰
Կարեն Խաչանովը հաղթանակ է պարգևել Ռուսաստանի թիմին

13:30 07.01.2020

ATP Cup-ի խմբային փուլում Կարեն Խաչանովը Նորվեգիայի հավաքականի հետ պայքարում առաջին միավորն է բերել Ռուսաստանի թիմին: Խաչանովը երկու պարտիայում առավելության է հասել Վիկտր Դուրասովիչի նկատմամբ (6:2, 6:1): Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ավելի վաղ Ռուսաստանի ընտրանին հաղթել էր ԱՄՆ-ի և Իտալիայի հավաքականներին:

̰
Ես սիրում եմ «Արսենալը»․ Օբամեյանգը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին տեղեկությունները

13:23 07.01.2020

«Արսենալի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին տեղեկությունները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գաբոնցի հարձակվողը մտադիր է հեռանալ ակումբից և չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան»: «Ես կցանկանայի պատասխանել իմ շուրջ պտտվող որոշ լուրերի: Մարդիկ սիրում են պատմություններ հորինել, բայց նրանք պետք է կենտրոնանան […]

̰
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը

13:20 07.01.2020

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Երկրի բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է պատարագ։ Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-դը պատարագ է մատուցել երկրի մայր տաճարում՝ Սամեբայում (Սուրբ երրորդություն): Ուղղափառ եկեղեցու հավատացյալները դեռ նախօրեին՝ հունվարի 6-ի գիշերը մոմեր են վառել իրենց պատուհանների մոտ: Թբիլիսիում այսօր տեղի կունենա նաև ավանդական դարձած «Ալիլո» բարեգործական […]

̰
Թեհրանը հայտարարել է, որ չի ցանկանում ունենալ միջուկային զենք

13:12 07.01.2020

Իրանը չի ցանկանում ունենալ միջուկային զենք: Այդ մասին PBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՄԱԿ-ում երկրի դեսպան Մաջիդ Թախտ-Ռավանչին: Ըստ նրա` իսլամական հանրապետության կողմից Միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու Իրանի որոշումը չի ​​նշանակում, որ պատրաստվում է ստեղծել այդ տեսակի զենք: Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իրանի իշխանությունները հայտարարեցին 2015թ. Միջուկային գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների […]

̰
Դեպի Ամուլսար տանող պաշտպանական դիրքերն ամուր են. Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել

13:07 07.01.2020

Դեպի Ամուլսար տանող պաշտպանական դիրքերն ամուր են: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Անգամ այս տոնական օրերին դիրքապահները, տարածքի բնակիչները և բնապահպանական ակտիվիստները, ովքեր շուրջօրյա հերթապահություն են իրականացնում`չեն պատրաստվում դիրքերը զիջել: Դիրքապահներին միացել են նաև «պաշտպանական դիրքերում» ծնված այս հրաշալի ձագուկները»,- գրել է նա:

̰
Երեք նախարարությունների մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացվել է որպես պարգևավճար. ԿԳՄՍ պարզաբանումը

13:02 07.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել կայքերից մեկում ներկայացված հրապարակման վերաբերյալ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է. «Տեղեկացնում ենք, որ տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ […]

̰
Հորիզոն 13.00

13:00 07.01.2020

̰
Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

12:56 07.01.2020

Իրանի Քերման քաղաքում այս պահին տեղի է ունենում Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման արարողությունը: Հուղարկավորության վաղ առավոտից մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ միավորման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին, Իրաքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Նրա սպանությունը մեծապես սրել է Միացյալ Նահանգների և Իրանի […]

̰
Ռոնալդուն հեթ-տրիկներով առաջ է անցել Մեսսիից

12:48 07.01.2020

Թուրինի «Յուվենտուսը» Ռոնալդուի հեթ-տրիկի և գոլային փոխանցման շնորհիվ Իտալիայի առաջնության շրջանակներում 4:0 հաշվով առավելության է հասել «Կալյարիի» նկատմամբ: 34-ամյա պորտուգալացու համար այս հեթ-տրիկը 36-րդն էր եվրոպական առաջնություններում (34-ը Իսպանիայում, 1-ական Անգլիայում և Իտալիայում): Այս ցուցանիշով նա առաջ է անցել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիից, ում հաշվին կա 35 հեթ-տրիկ:

̰
BACK_TO_TOP