Բոլոր լուրերը – Page 8325 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Այսօր Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է

11:02 07.01.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է Քիչ առաջ Նարինե Թուխիկյանի և Արա Խզմալյանի հետ այցելեցինք Կոմիտասի անվան պանթեոն: Այսօր մեր մեծանուն հայրենակցի մահվան 100-րդ տարելիցն է: Կարդացե՛ք Տերյան»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157899523228501

̰
Հայտնի է պատմության ամենաեկամտաբեր մուլտֆիլմը

10:49 07.01.2020

«Սառցե սիրտ 2» մուլտֆիլմը դարձել է ամենաեկամտաբերը համաշխարհային կինոմատոգրաֆիայի ողջ պատմության ընթացքում։ Այն վարձույթում աշխատել է 1,325 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Boxofficemoj պորտալը։ Նախկին ռեկորդակիրները եղել են «Սուպերընտանիք 2» մուլտֆիլմը՝ 1,243 մլրդ ցուցանիշով և «Սառցե սիրտը»՝ 1,281 մլրդ դոլար արդյունքով։ Walt Disney-ի «Սառցե սիրտ 2»-ը դարձել է ընկերության 6-րդ նախագիծը, որը 2019 թվականին […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:39 07.01.2020

Հունվարի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ 8 տուժածների թվում կան երեխաներ

10:27 07.01.2020

Հունվարի 6-ին` ժամը 23:21-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) […]

̰
ԵՄ-ն և Ճապոնիան կոչ են արել Իրանին պահպանել միջուկային համաձայնագիրը

10:16 07.01.2020

ԵՄ-ում խորին անհանգստություն են արտահայտել՝ կապված իրանական կողմի հայտարարության հետ, որ այլևս չեն պահպանելու միջուկային համաձայնագրով նախատեսված սահմանափակումները։ Իրանին կոչ է արվել շարունակել իրագործել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պահանջները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Իրանի համար կարևոր է միջուկային համաձայնագրի լիարժեք պահպանմանը վերադառնալը։ «Մենք պետք է համոզենք Իրանին, որ դա բխում […]

̰
Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայերին Սուրբ Ծնունդի առթիվ

10:03 07.01.2020

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում շնորհավորել է հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ։ «Happy Armenian Christmas!»,-գրել է նա։ Օգտատերերից մեկը նրա շնորհավորանքին պատասխանել է անիմացիոն նկարներով, որտեղ պատկերված են հայերը՝ տոնական սեղանի շուրջ նստած։ Happy Armenian Christmas! — Kim Kardashian West (@KimKardashian) 6 января 2020 г. ??✨???? pic.twitter.com/iPAETLVpQG — Ara the Rat (@aratherat) […]

̰
IKEA-ն 46 մլն դոլար կվճարի կոմոդի ընկնելու հետևանքով մահացած երեխայի ծնողներին

09:50 07.01.2020

Շվեդական IKEA ընկերությունը 46 մլն դոլար փոխհատուցում կվճարի ամերիկացի զույգին՝ իր արտադրած կոմոդի ընկնելու հետևանքով 2 տարեկան երեխայի մահվան պատճառով։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Երեխան մահացել է 2017 թվականին՝ MALM սերիայի արտադրության կոմոդի ընկնելու պատճառով։ Վերջին տարիներին այդ արտադրանքը դարձել է 10 մարդու մահվան պատճառ։ Տղայի ծնողների՝ Ջոլին և Քրեյգ Դուդեկների խոսքով՝ կոմոդն […]

̰
Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում․ այրվել է խոհանոցի և հյուրասենյակի գույքը

09:44 07.01.2020

Հունվարի 7-ին` ժամը 05:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Նիգերիայում պայթյունն առնվազն 30 մարդու կյանք է խլել

09:35 07.01.2020

Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգում՝ կամրջի վրա, ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ռումբը պայթել է Կամերունի հետ սահմանակից Գամբորու առևտրային քաղաքում։ Ականատեսների վկայությամբ՝ ևս ավելի քան 35 մարդ հոսպիտակացվել է։ Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

̰
Վթար Ոստան գյուղում․ տուժածների վիճակը ծանր է

09:21 07.01.2020

Հունվարի 6-ին՝ ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոստան գյուղի վերջնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմինե Դ., ծնված […]

̰
ԱՄՆ վարչակազմը սկսել է պատժամիջոցներ պատրաստել Իրաքի դեմ․ The Washington Post

09:08 07.01.2020

ԱՄՆ-ը սկսել է Իրաքի դեմ պատժամիջոցների պատրաստումը՝ երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերման վերաբերյալ խորհրդարանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցները հայտարարել են, որ եթե պատժամիջոցներ սահմանվեն, ապա դա կլինի հիմնականում Ֆինանսների նախարարության և Սպիտակ տան կողմից, միևնույն ժամանակ աղբյուրներն ընդգծել են, որ պատժամիջոցների սահմանման մասին որոշումը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:59 07.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝  մարդատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

̰
SpaceX-ը 60 արբանյակով հրթիռ է արձակել

08:50 07.01.2020

Ամերիկյան SpaceX ընկերությունն արձակել է Falcon 9 հրթիռակիրը՝ Starlink ինտերնետ-փրովայդերի 60 միկրոարբանյակներով։ Արբանյակները կօգտագործվեն համացանցային գլոբալ ծածկույթի ստեղծման նախագծի շրջանակում։ Արձակումը կատարվել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի կայանից։ Արբանյակները դուրս կբերվեն ուղեծիր՝ 290 կմ բարձրության վրա։

̰
Զարիֆը չի մասնակցի ՄԱԿ ԱԽ նիստին․ ԱՄՆ-ը հրաժարվել է վիզա տրամադրել  

08:36 07.01.2020

ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին, ով պետք է հունվարի 9-ին մասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։ Նման որոշումը հաջորդել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարմանը։ Օրերս Բաղդադի օդանավակայանի շրջանում ամերիկյան կողմի հրթիռակոծման հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ […]

̰
Իրանն ԱՄՆ-ին հիշեցրել է 1988 թվականին խոցված ինքնաթիռի մասին

08:22 07.01.2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter-ում հիշեցրել է ԱՄՆ-ին 1988 թվականին խոցված իրանական ուղևորատար ինքնաթիռի մասին։ Ռոհանին նշել է, որ իր երկիրը շատ ավելի պատճառներ ունի ԱՄՆ-ի օբյեկտներին հարվածելու համար՝ որպես վրեժ։ «Նրանք, ովքեր վկայակոչում են 52 թիվը, պետք է հիշեն 290 թիվը և IR655 չվերթը։ Երբեք չսպառնաք իրանցի ժողովրդին»,-գրել է Ռոհանին։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ […]

̰
Սիսիանում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ

08:13 07.01.2020

Հունվարի 6-ին` ժամը 17։02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Երիտասարդական այգու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:33-ին: […]

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է վիրահայերին՝ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

00:01 07.01.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է վիրահայերին՝ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ «Շնորհավորում եմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծնունդը և Ջրօրհնեքը։ Խաղաղություն, երջանկություն և բարօրություն եմ մաղթում։ Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը ամրանում է դարերով և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 06.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝  մարդատարների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն […]

̰
Ուղևորը նկարահանել է ինքնաթիռի անիվի պոկվելու պահը

23:53 06.01.2020

Օդաչուներին հաջողվել է կրկին վերադառնալ օդանավակայան և անվտանգ վայրէջք կատարել:

̰
Հասկանում ենք Հայաստանի չեզոք դիրքորոշումը. իսրայելցի քաղաքագետ

23:39 06.01.2020

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը լարվածություն է առաջացրել ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, այլև, այսպես ասենք, փչացրել է համաշխարհային ու տարածաշրջանային գերտերությունների ղեկավարների տոնական տրամադրությունը: Սոլեյմանին Իրանի համար սոսկ գեներալ չէր: «Այդ մարդն ուղղակի պատասխանատվություն էր կրում Մերձավոր Արևելքում հազարավոր մարդկանց մահվան համար, և նրա սպանության համար Իսրայելում որևէ մեկը չի զղջում: Ես սպասում եմ, որ […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի այրված դին

23:25 06.01.2020

Հունվարի 6-ին` ժամը 17:29-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում (ներսում քաղաքացի կա): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել են ներքնակ և մոտ 2 […]

̰
Դժոխք երկրի վրա. հիմա արդեն այսպես են անվանում այն, ինչ կատարվում է Ավստրալիայում

23:19 06.01.2020

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ավստրալիայում մեծամասշտաբ հրդեհներ են: Ինչպես է այն սկսվել, ինչ զարգացում ունեցել և ինչ մասշտաբների հասել. ներկայացնում ենք տեսանյութում: Դժոխք երկրի վրա. հիմա արդեն այսպես են անվանում այն, ինչ կատարվում է Ավստրալիայում։  

̰
Իրանցի գեներալի սպանությունը և սոցցանցերում տարածվող ապատեղեկատվությունը Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահին շնորհավորելու հետ կապված

23:08 06.01.2020

Իրանցի գեներալի սպանությանը հետևել են արձագանքները աշխարհի տարբեր անկյուններից: Իսկ ինչպես է խնդրին վերաբերվում պաշտոնական Երևանը: Նախ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, իսկ վարչապետը ուղերձ է հղել կողմերին, նաև անդրադարձել համացանցում տարածված ապատեղեկատվությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանին դեռ չենք անցել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք. Փաշինյանը խմբագրել է գրառումը

23:07 06.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում։ Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ուշադրություն՝ գրառումը խմբագրվել է: Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ […]

̰
SHANT DIGITAL TV-ի «Տեսադարանը» արդեն հասանելի է IOS համակարգով

22:49 06.01.2020

SHANT DIGITAL TV հավելվածը նոր հնարավորություններով է ներկայանում IOS համակարգով աշխատող սմարթ հեռախոսներից և տաբլետներից օգտվող մեր բաժանորդների համար: Թե խոսքն ինչ  հնարավորության մասին է, Android համակարգով աշխատող սմարթ հեռախոսներից և տաբլետներից օգտվող մեր բաժանորդներն արդեն գիտեն: Երկար սպասված տեսադարանն արդեն հասանելի է նաև IOS համակարգով աշխատող սարքերի համար 6 կամ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: […]

̰
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել

22:34 06.01.2020

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել: Ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ:

̰ ̰
Իրանի հոգևոր առաջնորդը արտասվել է Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ

22:30 06.01.2020

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չի կարողացել զսպել հուզմունքը «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ հրաժեշտի արարողության ժամանակ: Կադրերը, որտեղ Խամենեին արտասվում է, հրապարակվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից: #Iran‘s SL Khamenei chokes up while leading funeral prayers for #Soleimani in Tehran. Video via the government-run daily Iran. pic.twitter.com/3rhcjVmZJI — Kian Sharifi […]

̰
Սիրիայի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

22:28 06.01.2020

Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:14 06.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
BACK_TO_TOP