18:34 07.01.2020
Եվրոպական միությունը սահմանել է, որ 2021 թվականից Ուկրաինայի, Բրիտանիայի ու Կանադայի քաղաքացիները, որոնք կցանկանան մուտք գործել միության տարածք, պարտավոր կլինեն գրանցվել ETIAS համակարգում։ Այն նախատեսում է անձի նույնականացում մի շարք պարամետրերով։ ԵՄ մուտք գործողները այդ համակարգին պետք է տան տեղեկություններ․ իրենց անձի մասին տեղեկություններ, այցի մասին փաստաթղթեր, առողջության մասին տեղեկություններ, տեղեկություններ նախորդ այցերի մասին։ Դրանից […]
18:26 07.01.2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով մահացածների թիվը հասել է 50-ի: Հիշեցնենք, որ թաղումը նախատեսված էր այսօր, սակայն այն հետաձգվել է այս պատճառով: Զոհերի մեծ մասը տղամարդ է: Տուժածների թիվը գերազանցում է 200-ը: Ավելի վաղ հայտնել էինք` […]
18:23 07.01.2020
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով անվտանգության լրացուցիչ միջոցներ է կիրառում և զգոնության ու զգուշավորության կոչ անում Վրաստանում գտնվող քաղաքացիներին: «Իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրաստիճան սրված է, ինչի պատճառով հնարավոր է, որ արտերկրում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների կյանքը վտանգվի»,- ասվում է դեսպանատան էջում հրապարակված հայտարարության մեջ: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է զերծ […]
18:20 07.01.2020
Տատյանա Սերգեևնա Վլասովան օրերս Լաս Վեգասից, որտեղ ապրում էր որդու՝ Ստեփանի հետ, վերադարձել է Մոսկվա՝ Արմեն Ջիգարխանյանի մոտ: Նախկին ամուսինները միասին են անցկացրել ամանորյա տոները: Վլասովան սիրելիին նվեր է բերել բրդի կարմիր գուլպաներ, լուսանկարների և իրերի հսկայական ճամպրուկ: Նա նախատեսում է այժմ շատ ժամանակ անցկացնել Մոսկվայում: Արմեն Բորիսովիչը պնդել է, որ Տատյանան վերադառնա իր մոտ: […]
18:18 07.01.2020
Արձանագրվող 100 խախտումից միայն 25-ի դեպքում է, որ բալեր են հանվում, այս պահին՝ դեռ միայն տեսանկարահանող սարքերի օգնությամբ: 5000 դրամանոց տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալի։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ-ով գերազանցելը, որի համար գործող օրենքով […]
18:08 07.01.2020
Ամանորի և Սուրբծննդյան տոներից հետո մասնագետները հաճախ բարձրաձայնում են հետտոնական սթրեսների մասին: Քաղաքացիներն էլ իրենց օրինակով են հաստատում, որ տոներից հետո աշխատանքի վերադառնալը դժվար է, սթրեսային: SHANTNEWS.am-ը հարցումներ է իրականացրել երևանյան փողոցներում, նաև մասնագետից պարզել, թե ինչ պետք է անել հետտոնական սթրեսը հաղթահարելու համար:
18:02 07.01.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ 2018 ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո որոշել էի գրքի տեսքով վերապատմել հեղափոխության իմ փորձառությունը։ 1.5 տարվա ընթացքում հիմնական ազատ ժամանակս տրամադրել եմ գրքի աշխատանքներին և վերջապես հասել եմ ավարտական փուլին։ Կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանք է ստացվել, փորձել եմ նկարագրել նախահեղափոխական Հայաստանը, պատմել […]
17:37 07.01.2020
Հայաստանը 81-րդ հորիզոնականում է այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի աշխարհի տարբեր երկրներ այցելել: Հայաստանն իր դիրքը կիսում է Բենինի ու Մոնղոլիայի հետ։ Այս ցուցանիշը ներկայացված է Henley & Partners միջազգային խորհրդատվական կազմակերպության՝ տարբեր երկրների անձնագրերի ամենամյա վարկանշային աղյուսակում: Առաջատարը այս աղյուսակում Ճապոնիան (191 երկիր) և Սինգապուրն են (190 երկիր): Ճապոնիային […]
17:28 07.01.2020
2019 թվականը հագեցած էր սկանդալային դատաքննություններով ու ձերբակալություններով: SHANTNEWS.am-ն առաջարկում է ծանոթանալ ամենաաղմկոտ քրեական պատմությունների խճանկարին: Մանրամասները` տեսանյութում:
17:27 07.01.2020
Կալավանը զբոսաշրջային կենտրոն դարձրած Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի խորհրդական դառնալու առաջարկ ստացավ հենց գյուղում: Արդեն մի քանի ամիս է՝ պատուհանից Կալավանի բնապատկերները չեն երևում: Փոխարենը նոր հեռանկարներ են նշմարվում, թե ինչպես մյուս համայնքներն էլ Կալավանի նման գրավիչ դարձնել: Ղուկասյանը վստահ է՝ յուրաքանչյուր գյուղ ունի իր չբացահայտված հարստությունը։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
17:14 07.01.2020
Երեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խախտել է ՄԱԿ-ի համաձայնագրի դրույթները և իրեն մուտքի արտոնագիր չի տրամադրել Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար: «Մի պետություն, որը զբաղվում է պետական, տնտեսական ահաբեկչությամբ, պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների սպառնալիքներով, այնքան էլ չի կարևորի ՄԱԿ-ի համաձայնագրի դրույթները,- ասել է նա և շարունակել,- […]
17:04 07.01.2020
Ավելի վաղ հայտնել էինք` հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, […]
17:00 07.01.2020
Վրաստանի «Մթավարի» ալիքի փոխանցմամբ՝ Թբիլիսիում հատուկ ջոկատայինները տանջամահ են արել 24-ամյա երիտասարդի։ Աղբյուրի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին՝ Վարկեթիլի թաղամասի գերեզմանոցում, որտեղ ՆԳՆ-ի աշխատակիցները ծեծել և դանակահարել են, ապա մերկացրել և գերեզմանոցից մի քանի կմ հեռավորության վրա թողել վիրավոր երիտասարդին, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ստացած վերքերից: Ըստ տեղեկատվության` ծեծի է ենթարկվել […]
16:50 07.01.2020
Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով, բայց արտակարգ պատահարները շատ չեն եղել: Ամանորյա և Սուրբ Ծննդյան օրերին 5 ահազանգ է ստացվել, որոնց փրկարարներն արձագանքել են և օգնության շտապել: Ճանապարհատրանսպորտային պատահարներ, շմոլ գազից թունավորում, հրդեհներ, փակ դռների ահազանգեր: Դեպքերը տարբեր են եղել ու շատ ավելի քիչ՝ համեմատած նախորդ տարիների հետ: Տոնական […]
16:48 07.01.2020
ԱՄՆ-ը սկսել է տեղափոխել իր B-52 ռազմավարական ռմբակոծիչները Լուիզիանայի ավիաբազայից դեպի Հնդկական օվկիանոսի Դիեգո-Գարսիա կղզի: Այդ մասին հայտնում է Fox News- ը: Նշվում է, որ այնտեղից ռմբակոծիչները, անհրաժեշտության դեպքում, կարող են հարված հասցնել Իրանին՝ միաժամանակ իրանական հրթիռների համար մնալով անհասանելի: Տարածաշրջանում իրավիճակը կրկին սրվել է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին […]
16:37 07.01.2020
SHANTNEWS.am-ի հետ զրույցում իրանցի քաղաքագետ Ալիռեզա Նազիֆը հայտարարել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին Իրաք է մեկնել այդ երկրի վարչապետի հրավերով՝ նրա հետ հանդիպելու համար: Ամերիկյան կողմի արդարացումը, թե Սոլեյմանին Իրաք է մեկնել ԱՄՆ դեսպանության դեմ նոր հարձակում կազմակերպելու համար, իրանցի քաղաքագետի խոսքերով՝ չի համապատասխանում իրականությանը: «Գեներալ Սոլեյմանին ԻԻՀ բարձրաստիճան հրամանատարներից էր, որն Իրաքի, Սիրիայի և […]
16:24 07.01.2020
Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայողներ են վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում է News.am-ը: Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։ Վերջինիս հայրը պատմել է, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, Փայլակ Ասատրյանին հետո ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր: […]
16:21 07.01.2020
SHANTNEWS.am-ը ներկայացնում է 2019թ. ուշագրավ իրադարձությունները: Արագածում` արջ, սննդային յուղի մեջ հայտնված արագիլներ և ոչ միայն … Մանրամասները` տեսանյութում:
16:10 07.01.2020
Գերմանիան զորախմբի մի մասը Իրաքից Քուվեյթ և Հորդանան կտեղափոխի այդ երկրում իրավիճակի սրման պատճառով, հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Հայկո Մաասի և Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի կողմից Բունդեսթագին ուղղված նամակը: Այս գործողությունը հիմնականում կառնչվի Բաղդադում և Թաջում աշխատող զինծառայողներին: Նամակում նախարարները շեշտում են, որ իրենք շարունակում են շփումները Իրաքի կառավարության հետ՝ […]
15:54 07.01.2020
Բրիտանական բարեգործական Kino Klassika ընկերությունը կվերականգնի Սերգեյ Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժ գեղարվեստա-փաստագրական ֆիլմը: 1985թ. նկարահանված ֆիլմում Փարաջանովը ներկայացրել է 19-րդ դարի վրացի ինքնուս նկարիչ, պրիմիտիվիզմի ներկայացուցիչ Նիկո Փիրոսմանիի (կամ Փիրոսմանաշվիլի) գեղարվեստական ժառանգության նկատմամբ իր գեղագիտական հայացքը: Շեդևրը հանձնարարել են վերականգնել լեհական Fixafilm Studios ընկերությանը: Ֆիլմը 4K ձևաչափով թվայնացնելու համար Kino Klassika-ն դրամահավաք է սկսել […]
15:45 07.01.2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սոլեյմանիի հետ հրաժեշտի արարողության ժամանակ տուժածների թիվն աճել է՝ հասնելով 190 մարդու: Այս մասին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը՝ հղում անելով Իրանի շտապօգնության կազմակերպության ղեկավար Պիրհոսեյն Կուլիվանդին: «190 մարդ վիրավորվել է»,- ասել է նա: Կուլիվանդը հաստատել է նաև ավելի քան 30 […]
15:25 07.01.2020
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով՝ կառույցի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքում բոլորը համակարծիք են՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Յենս Ստոլտենբերգը այդ մասին հայտարարել է բոլորի անունից։ Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համակարծիք է նույնիսկ Իրանը։ Հենց այսօր ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք միջուկային զենք ստեղծելու մտադրություն […]
15:25 07.01.2020
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման E-draft.am կայքում հայտնվել է նախագիծ, որում ներկայացված է Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը: «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը Հայաստանի […]