Բոլոր լուրերը – Page 8329 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

Հայ եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ

20:30 05.01.2020

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ ժամերգությունից հետո, և շարունակվում կեսգիշերից հետո: Պատարագից հետո մեկմեկու ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով:

̰
Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի հեղինակը 1 տարվա ընթացքում վաստակել է 92 միլիոն դոլար

20:20 05.01.2020

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը առավել հայտնի է Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարով, դարձել է 2019 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը: Այս մասին հայտնել է Forbes-ը: Այսպես, 1 տարվա ընթացքում Ռոուլինգը վաստակել է 92 միլիոն դոլար: Աղբյուրի փոխանցմամբ՝ գրողի եկամտի հիմնական աղբյուրը գրքերի վաճառքից ստացված գումարները չեն, այլ թատերական բեմադրությունները և թեմատիկ այգիները: Երկրորդ տեղում […]

̰
Պինգվինները փորձում են որսալ պատին ընկնող լույսը

20:14 05.01.2020

Պինգվինները փորձում են որսալ պատին ընկնող լույսը «Լեռնային թագավորի քարանձավում» կոմպոզիցիայի ներքո: Պրիմորսկի օկեանարիումում նկարահանել են մի դրվագ Հումբոլդտի պինգվինների կյանքից: Ինչպես պատմում են օկեանարիումում, լույսը որսալով՝ գիրացած պինգվինները քաշ են կորցնում: Կենդանիների շարժումները շատ հստակ և համաժամանակյա են, և եթե տեսանյութի վրա ավելացնենք Էդվարդ Գրիգի «Լեռան թագավորի քարանձավում» կոմպոզիցիայից մի հատված, այն ավելի լավն է […]

̰
ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

19:58 05.01.2020

Հունվարի 5-ին, ժամը 13։17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ` Կարո Ո.) և «Mercedes A» […]

̰
Հարբած տղամարդը 11-րդ հարկից ցած է նետել համակարգիչներ

19:39 05.01.2020

Կրասնոդարում հարբած քաղաքացին 11-րդ հարկի պատշգամբից բակում կայանած մեքենայի վրա է նետել երեք նոթբուք, համակարգային բլոկ և մոնիտոր: Նախնական տվյալներով՝ ողջ տեխնիկան պատկանել է նշված տղամարդուն, քանի որ վերջինս համակարգիչների վերանորոգման մասնագետ է: Տեխնիկան ընկել է Hyundai Solaris մեքենայի վրա, որի վարորդը գնացել է՝ տեղական այգում զբոսնելու: 46-ամյա տղամարդուն ձերբակալել են իր տան մեջ: Նա […]

̰
Apple-ը պահպանում է առաջատարի դիրքերը սմարթֆոնների շուկայում

19:25 05.01.2020

Counterpoint Research-ի ուսումնասիրության արդյունքներով, սմարթֆոնների շուկայում շարունակում է առաջատար մնալ ամերիկյան Apple ընկերությունը, որին բաժին է ընկնում սմարթֆոնների համաշխարհային շուկայի ողջ հասույթի 2/3-ը: Ըստ այդմ, Apple-ի շահույթը կազմում է 66% և 32% եկամուտ՝ սմարթֆոնների ամբողջ ոլորտից: 2-րդ տեղում է հարավկորեական Samsung ընկերությունը, որը մեծապես զիջում է Apple-ին՝ շուկայում ապահովվելով 17% շահույթ: Samsung-ի եկամտաբերությունը մեծապես ապահովվել […]

̰
Իրաքն ԱՄՆ-ին թույլ չի տվել հարված հասցնել Սուլեյմանիին

19:17 05.01.2020

Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադիլ Աբդուլ-Մահդին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրաքի կառավարությանը տեղյակ է պահել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին հարված հասցնելուց րոպեներ առաջ: Այս մասին հայտնում է RT-ն: Աբդուլ-Մահդին նշել է, որ Իրաքի կողմից նման գործողության թույլտվություն չի եղել: Խորհրդարանում ելույթի ժամանակ Աբդուլ-Մահդին տեղեկացրել է, որ Իրաքի կառավարությունը դեմ է արտահայտվել այդ հարվածին, երբ իրեն տեղեկացրել […]

̰
«Հորքուրի գանձ պարկովկա»՝ ըստ Դանիել Իոաննիսյանի

19:10 05.01.2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է վարորդը կանգառում կայանել իր ավտոմեքենան: Լուսանկարին կից՝ Իոաննիսյանը գրել է. « «Հորքուրի գանձ» պարկովկա։ Երևի սրա նմաններն են բալային համակարգին դեմ»։

̰
ԵՄ-ն Իրանի արտգործնախարարին հրավիրում է Բրյուսել՝ բանակցությունների համար

19:03 05.01.2020

Եվրամիությունն Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքի ապառազմականացման հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին առնչվող համապարփակ գործողությունների համաձայնագիրը: Ջավադ Զարիֆի Բրյուսել այցի ժամկետներ, սակայն, դեռ չեն նշվում: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Իրաքում լարվածության թուլացումը և իրանական միջուկային ծրագրի հետ կապված համաձայնագրի պահպանումը գլոբալ նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության համար: Եվրամիությունը նաև կոչ […]

̰
«Սուլայմանիի վրէժը պիտի լուծենք եւ ամերիկացիք պիտի վտարուին այս շրջանէն». Սէյիտ Հասան Նասրալլա

18:59 05.01.2020

Պէյրութի մէջ հեռասփռուած խօսք մը արտասանելով «Հըզպալլա»ի առաջնորդ Սէյիտ Հասան Նասրալլա դիտել տուաւ, որ Իրանցի զօր. Գասէմ Սուլայմանիի սպանութեան դէպքը սովորական սպանութիւն մը չէ, եւ այդ սպանութեան վրէժը լուծելու կոչուած է, ոչ միայն Իրանը այլ «Դիմադրութեան ճակատ»ի բոլոր թեւերը։ Նասրալլա, որ բաւական երկար մեկնաբանութիւն մը կատարեց ամերիկայի արտաքին քաղաքականութեան նշեց, որ ԱՄՆ նախագահ Տանըլտ Թրամբ […]

̰
Իրաքի խորհրդարանը քվեարկությամբ վերջ դրեց երկրում օտար ուժերի ռազմական ներկայությանը

18:51 05.01.2020

Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել օտարերկրյա ուժերի ռազմական ներկայության դադարեցմանը: Այս մասին հայտնում է TASS.ru-ն: Ավելի վաղ երկրի վարչապետի պարտականություններն իրականացնող Աբդել Մահդին խորհրդարանին կոչ էր արել վերանայել բոլոր համաձայնությունները, որ կարգավորում են երկրում օտարերկրյա ուժերի ներկայությունը: Մահդին նաև հայտարարել էր, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստում […]

̰
Սուլեյմանիի դիակը տեղափոխվել է ամերիկյան ավտոմեքենայով

18:51 05.01.2020

Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դիակն այսօր տեղի ունեցող հրաժեշտի արարողության ժամանակ տեղափոխվել է ամերիկյան Chevrolet ավտոմեքենայով: Սա չի վրիպել սոցիալական կայքերի օգտատերերի ուշադրությունից: Հունվարի 4-ին Սուլեյմանիին վերջին հրաժեշտն են տվել Բաղդադում. արարողությանը մասնակցել է մի քանի հազար մարդ: Ավելի ուշ Սուլեյմանիի դիակը բերվել է Իրանի հարավ-արևելք: Այնտեղ ևս ընթացել է զինվորական առաջնորդի հետ վերջին հրաժեշտի […]

̰
Ռուս երգչուհու դստեր անունը շոկ է առաջացրել համացանցում

18:42 05.01.2020

Ռուս երգչուհի Նյուշան մայր դառնալուց 2 տարի անց բացահայտել է դստեր անունն ու հայտնվել խիստ քննադատությունների թիրախում: Աստղը հարցազրույց է տվել «HELLO» ամսագրին: Երգչուհի Աննա Շուրոչկինան, ով ավելի շատ հայտնի է որպես Նյուշա, աղջիկ է լույս աշխարհ բերել 2018թ. նոյեմբերին: Այս ողջ ընթացքում երգչուհին պատմել է դստեր մասին՝ թաքցնելով նրա դեմքն ու անունը: Շապիկի վրա, […]

̰
Դանակով զինված հարձակում Երևանում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ի տարադրամի փոխանակման կետի վրա

18:34 05.01.2020

Երեկ՝ հունվարի 4-ին, դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։ Մինչ նա սպառնալիքներ է հնչեցրել փոխանակման կետի աշխատակցին, […]

̰
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

18:25 05.01.2020

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, և […]

̰
Սննդաբանները կարմիր խավիարը համարում են չափազանց օգտակար ուտելիք

18:10 05.01.2020

Սննդաբան Գուզել Եվստիգնեևան ասում է, որ կարմիր խավիարը պարունակում է ճարպ լուծող վիտամինների մի ամբողջ շարք (A, D, E, K), ինչպես նաև յոդ, ֆոսֆոր, կալիում և կալցիում: Սպորտային մարդաբանության և սննդաբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Իրինա Կոբելկովան իր հերթին հիշեցնում է՝ կարմիր խավիարը բարձր սպիտակուցային ուտելիք է: Այն ունի շատ օմեգա-3 ճարպաթթուներ: Օմեգա-3-ի պակասի պատճառով կարող […]

̰
Լիլիթ Մակունց

18:07 05.01.2020

̰
Հորդառատ անձրևները հեղեղել են Թել Ավիվը. կան զոհեր

18:00 05.01.2020

Հունվարի 4-ին Թել Ավիվում տեղացած հորդ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրհեղեղը երկու մարդու կյանք է խլել: Հաշված ժամերի ընթացքում Թել Ավիվում տեղացել է այնքան անձրև, որ կազմում է տարեկան նորմայի մեկ հինգերորդ մասը: Աղետի հետևանքով հեղեղվել են փողոցները և լուրջ վնաս հասցրել տրանսպորտային միջոցների սեփականատերերին: Քաղաքի հարավային հատվածում հեղեղների հետևանքով շարքից դուրս է եկել […]

̰
Մոլորակի ամենացուրտ շուկան

17:46 05.01.2020

Այս ձմեռ, երբ շատերը կարոտով սպասում են Ամանորի ձյանը, հիշատակման արժանի է Յակուտսկում գտնվող մսի ու ձկան շուկան: Այստեղ ակտիվ առևտուր է ընթանում անգամ 40 աստիճան սառնամանիքի պայմաններում: Տեղի բնակիչները գյուղական այս շուկան անվանում են «մոլորակի ամենացուրտ շուկա»: Զարմանալի չէ, որ այստեղ բոլոր ապրանքները սառեցված են: Эх, не хватает нам новогоднего снега! Тут и вспомнился […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

17:30 05.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ բաց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]

̰
Nirvana խմբի տեսահոլովակը YouTube-ում միլիարդավոր դիտումներ է հավաքել

17:23 05.01.2020

Nirvana խմբի Smells Like Teen Spirit տեսահոլովակը YouTube- ում միլիարդավոր դիտում է հավաքել: Սիեթլից ամերիկյան ռոք-խմբի ամենահանրաճանաչ հիթի տեսահոլովակը լույս տեսել էր 2009 թվականի հունիսի 16-ին: Այս ընթացքում տեսանյութը հավաքել էր 5,8 միլիոն հավանում և գրեթե 355 հազար մեկնաբանություն: Ըստ NME հրապարակման, 90-ականների տեսահոլովակների մեջ դիտումների քանակով այն երկրորդն է Guns’n’Roses խմբի November rain տեսահոլովակից […]

̰
Անգլիայում շունը գահավիժել է 150 մետրից և մեկ ամսից վերադարձել տերերի մոտ

17:08 05.01.2020

Անգլիական Դորսետ քաղաքում Շեդոու անունով շունն ընկել է 150 մետր բարձրությունից և ավելի քան մեկ ամիս ապրել է ժայռերում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ շան տերերը ավելի քան մեկ ամիս չէին կարողանում նրան գտնել ու արդեն կարծում էին՝ շունը կենդանի չէ: Շեդոուն սակայն կարողացավ ապրել. նա կոտրել էր թաթը, ինչի պատճառով […]

̰
Ավստրալիայում հրդեհները խլել են 24 մարդու և գրեթե 500 միլիոն կենդանու կյանք

16:54 05.01.2020

Ավստրալիայում բռնկված հրդեհի 200 օջախ դեռ մարված չէ: Ավելի քան 1 200 տուն է քանդվել, այրվել են միլիոնավոր հեկտարներ: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Բնապահպանները հայտնում են, որ հրդեհների հետևանքով ավելի քան կես միլիարդ կենդանի է մահացել: Վերջին 48 ժամվա ընթացքում բարեգործական հիմնադրամը կարողացել է Նոր Հարավային Ուելս նահանգում հրդեհաշիջման աշխատանքների համար հավաքել […]

̰
Շվեդիայում դարձյալ հարձակվել են Իբրահիմովիչի արձանի վրա

16:31 05.01.2020

Իտալական «Միլան» ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը կրկին հարձակման է ենթարկվել: Չարագործները կտրել են Զլատանի արձանի ոտքերը, ապա դրա վրա կապույտ վերնաշապիկ են հագցրել, որի վրա գրված է՝ «Սա Շվեդիան է»: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հիշեցնենք, որ արձանը արդեն մի քանի անգամ ենթարկվել է վանդալային հարձակումների: Այս հարձակումների ալիքը սկսվեց, երբ շվեդական «Մալմյո» ակումբի սան […]

̰
Իրանը Սուլեյմանիի սպանության հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

16:17 05.01.2020

Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության շուրջ ստեղծված դրության հարցով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Հիշեցնենք, որ Սուլեյմանին սպանվել էր Իրաքում ԱՄՆ իրականացրած գործողության հետևանքով: «Արտաքին գործերի նախարարությունն արդեն քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է […]

̰
Տրիպոլիի ռազմական ուսումնարանին հասցված ավիահարվածի հետևանքով մոտ երեք տասնյակ մարդ է մահացել

16:13 05.01.2020

Տրիպոլիի ռազմական ուսումնարանին ավիահարված է հասցվել: Այս մասին տեղեկությունը հայտնվել է Ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով մահացել է առնվազն 23 մարդ: Թե որտեղից է հասցվել ավիահարվածը՝ տեղեկություններ չեն հաղորդվում: Ռազմական ուսումնարանը ղեկավարում է Ազգային համաձայնության կառավարությունը: Ալ-Ջազիրայի տվյալներով, սակայն, այս պատահարի հետևանքով 28 մարդ է մահացել:

̰
Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը. Գագիկ Սուրենյանն՝ Ավստրալիայում բռնկված հրդեհների մասին

16:00 05.01.2020

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Ավստրալիայում բռնկված հրդեհներից՝ կից նշելով. «Երկարատև երաշտի պատճառով Ավստրալիային պատուհասել են պատմության մեջ ամենաաղետալի անտառային հրդեհները։ Ոչնչացել է մոտ 6 միլիոն հեկտար անտառային տարածք, 500 միլիոն կենդանիներ, տարահանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Անցած տարի էլ այրվեցին Ամազոնի և Սիբիրի անտառների մի մասը։ […]

̰
̰
Ի՞նչ անել, եթե արջերը պատրաստվում են հոշոտել մեկին

15:46 05.01.2020

Ինչպե՞ս վարվել, երբ քո պատուհանի տակ սպիտակ արջերը փորձում են կուլ տալ մի տղամարդու: Ճիշտ է, հարկավոր է տեսանկարահանել այդ պրոցեսը: Հենց այդպես է վարվել համացանցում շրջանառվող այս տեսանյութի հեղինակը: Что делать, если под твоим окном белые медведи пытаются сожрать мужика? Правильно! Записывай видео pic.twitter.com/7Gmy1jRzUN — Лента.ру (@lentaruofficial) December 23, 2019

̰
Հայտնվել են Ավստրալիայում բռնկված հրդեհի արբանյակային պատկերները

15:39 05.01.2020

Ավստրալիայում բռնկված հրդեհների պատճառով երկրի հարավ-արևելյան ափերը ծխով են պատվել: Արբանյակից արված վերջին լուսանկարները պատկերացում են տալիս այս բնապահպանական աղետի ծավալների մասին: Հրդեհի ծավալներն այնպիսին են, որ Նոր Հարավային Ուելսի նահանգն արտակարգ դրություն է հայտարարել ու խոստովանել, որ որոշ փոքր քաղաքներ փաստացի կուլ են գնացել կրակին: Այդպիսի քաղաքներից է Կոնջոլան, որ տեղակայված է համանուն ազգային […]

̰
BACK_TO_TOP