Բոլոր լուրերը – Page 8331 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Երևանի ոստիկանապետն ու կենտրոնի ոստիկանապետը Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա. կան բերման ենթարկվածներ

20:41 04.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որ ժամեր առաջ Երևան […]

̰
Պարֆյումերը պատմել է՝ ինչպես ճիշտ օծանելիք ընտրել որպես նվեր

20:30 04.01.2020

Բրիտանացի պարֆյումեր Լի Հարդինգը պատմել է՝ որպես նվեր օծանելիք ընտրելիս ինչին է պետք ուշադրություն դարձնել: Մասնագետը խորհուրդ է տալիս հաշվի առնել հոտը, տվյալ անձի տարիքը, ապրելակերպն ու անգամ սննդային նախասիրությունները: Հարդինգի խոսքերով՝ կյանքի ընթացքում փոխվում է մարդու ինչպես ճաշակը, այնպես էլ հոտառությունը: Այսպես, դեռահասները հակված են ընտրել ավելի քաղցր և մրգային բույրեր, բայց հասուն մարդիկ […]

̰
Քանի՞ միլիոն դոլար կարելի է աշխատել Youtube-ով․ ամենաշատ գումար աշխատած բլոգերների ցանկում երրորդը 5-ամյա երեխա է

20:20 04.01.2020

Forbes կայքը հրապարակել է Youtube կայքում տեսանյութերի տեղադրման և մոնետիզացիայի միջոցով ամենաշատը գումար աշխատողների ցանկը։ Նրանցից երրորդ տեղում ռուսաստանցի մանկահասակ աղջնակ է։ Ստորև ցանկով ներկայացված են ամենահաջողակ վիդեոբլոգերների 2018 հունիսից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում աշխատած գումարները․ Ryan Kaji – $26 միլիոն Dude Perfect – $20 միլիոն Anastasia Radzinskaya – $18 միլիոն Rhett and […]

̰
ԱԻՆ-ում ամփոփել են տոնական 4 օրը

20:15 04.01.2020

ԱԻՆ ՃԿԱԿ-ում տոնական օրերին ևս աշխատում են: Մեր թղթակիցն այցելել է կենտրոն, զրուցել տոնական օրերին հրդեհների, ՃՏՊ-ների, շմոլ գազից թունավորման դեպքերի ու նաև ծիծաղաշարժ զանգերի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Ղուկասավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

20:06 04.01.2020

Հունվարի 4-ին` ժամը 19:04-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ղուկասավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 19:19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային […]

̰
Մենք այսօր հայտարարում ենք ջիհադ և համընդհանուր մոբիլիզացիա․ Խալիֆա Հաֆթար

20:03 04.01.2020

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս քայլն արվում է «օտարերկրյա ներխուժմանը դիմակայելու» նպատակով։ «Մենք այսօր հայտարարում ենք ջիհադ և համընդհանուր մոբիլիզացիա»,- հայտարարել է հրամանատարը: Նրա խոսքերով՝ զենք տրամադրվելու է և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Ավելի վաղ, Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունը դիմել էր Թուրքիային ռազմական օգնություն ստանալու համար: […]

̰
10-ամյա բրիտանացի աղջիկը IQ թեստում գերազանցել է Էյնշտեյնին ու Հոքինգին

19:50 04.01.2020

Բրիտանական Բիրմինգեմում բնակվող 10-ամյա աղջիկը IQ թեստ է անցել ու իր արդյունքով գերազանցել է աշխարհահռչակ ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնին ու Սթիվեն Հոքինգին։ Նրա արդյունքը եղել է 162, ֆիզիկոսներինը՝ 160 միավոր։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։ Հնդիկ ներգաղթյալների դուստր Ֆրեյա Մանգոտրան բարձր IQ ունեցողների Մենսի թեստն է լրացրել, որի ժամանակ ուսումնասիրվել են նրա ունակությունները խոսքային հաղորդակցության […]

̰
Պարզվել է Ագարակ գյուղում 5-ամյա երեխային վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը

19:40 04.01.2020

Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ […]

̰
Լուսանկարը շրջադարձային նշանակություն է ունեցել Քեյթի կյանքում

19:34 04.01.2020

27-ամյա Քեյթ Գիբբոնսը գիրացել էր առաջնեկի՝ Լուիի լույս աշխարհ գալուց հետո: Բանն այն է, որ ժամանակի սղության պատճառով նա սնվել է միայն քաղցրեղենով ու կիսաֆաբրիկատներով: Աղջկան դուր չէր գալիս իր կազմվածքը, բայց որևէ բան փոխելու ուժ չուներ: Եվ ահա նախորդ սուրբծննդյան տոնին հայրը որոշել է որդուն լուսանկարել մոր գրկում, ով մինչ այդ կտրականապես հրաժարվում էր […]

̰
Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

19:21 04.01.2020

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել․ «Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի,մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»։

̰
Հայտնի են առողջության համար ամենավտանգավոր սմարթֆոնները

19:12 04.01.2020

Անկախ հետազոտական ընկերությունները հաստատել են, որ iPhone-ի և Galaxy-ի որոշ մոդելներ էլեկտրամագնիսական ճառագայթման նորման գերազանցում են մինչև հինգ անգամ: Անկախ լաբորատորիաներն իրական պայմաններում փորձարկել են 6 սմարթֆոն՝ պամանական մարդու մարմնից 0-10մմ հեռավորության վրա: Ամենաբացասական արդյունքն ունեցել է iPhone 8-ը, որի ճառագայթումը սահմանված նորման գերազանցել է 5 անգամ: Յուրաքանչյուր երկրում սմարթֆոնները սերտիֆիկացվում են, և դրա պարամետրերից […]

̰
Անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացու գրպանից հափշտակել են դրամապանակն ու փախուստի դիմել․ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

18:54 04.01.2020

Հունվարի 3-ին՝ ժամը 01։55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի օտարերկրացուց հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք իր տնից փող են վերցրել ու փախել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 01․20-ին՝ Տիգրան Մեծի 8 շենքի բակում, անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացու գրպանից հափշտակել են դրամապանակն ու փախուստի դիմել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, համագործակցելով […]

̰
Գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղը կարող է պաշտպանել սրտի հիվանդությունից

18:40 04.01.2020

Իտալիայի նյարդաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղի հաճախակի օգտագործումը կարող է օգնել նվազեցնելու սիրտ-անոթային և ուղեղանոթային հիվանդություններից մահվան վտանգը: Այդ մասին հայտնում է EurekAlert-ը: Հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 23 հազար մարդ, հնարավոր է եղել պարզել, որ սրտի կաթվածից մահացության մակարդակը նրանց շրջանում, ովքեր շաբաթական մեկ անգամ պղպեղ են օգտագործում, 40%-ով ցածր է, […]

̰
Երեկ ադրբեջանական կայքերը ապատեղեկատվություն էին տարածել, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ

18:37 04.01.2020

ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ադրբեջանական կայքերը ապատեղեկատվություն էին տարածել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ (https://m.facebook.com/story.php?story_fbid=10216914607358212&id=1256201785), իսկ արդեն այսօր լուրը թարգմանվել է պարսկերեն և ատրպատականյան թյուրքերեն ու ակտիվորեն տարածվում է իրանական տիրույթում և սոցցանցային հարթակներում։ Հ.Գ. Հուսանք ինստիտուտները ֆիքսել […]

̰
Զարթոնք գյուղում ավելի քան 23 հոգու մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. գործի են դրվել մահակներ, քարեր ու դանակներ

18:28 04.01.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ հունվարի 3-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց միջև տեղի է ունենում վիճաբանություն-ծեծկռտուք: Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշար գյուղի բնակիչ 24-ամյա Սերոբ Գրիգորյանը, լինելով սև […]

̰
Հրդեհներից ու թունավորման դեպքերից մինչև զավեշտալի զանգեր. ԱԻՆ-ում ամփոփել են անցած 4 օրը

18:16 04.01.2020

ԱԻՆ ՃԿԱԿ-ում տոնական օրերին ևս աշխատում են: Մեր թղթակիցն այցելել է կենտրոն, զրուցել տոնական օրերին հրդեհների, ՃՏՊ-ների, շմոլ գազից թունավորման դեպքերի ու նաև ծիծաղաշարժ զանգերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հորիզոն 18.00

18:05 04.01.2020

̰ ̰
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին մեքենան շրջվել է․ վարորդն ու ուղևորը մահացել են

18:02 04.01.2020

Հունվարի 2-ին` ժամը 23:15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 30-րդ կմ-ին, «Մերսեդես» ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վարորդը՝ 44-ամյա Ալբերտ Նիկոլյանը տեղում մահացել էր, իսկ ուղևոր՝ 65-ամյա Լևիկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Պլաստիկ վիրահատությունը դարձել է գլխուղեղի վնասման պատճառ

17:48 04.01.2020

Երբ 18 տարեկան Էմմալին Նգուենը որոշեց պլաստիկ վիրահատության դիմել, արդեն ավարտել էր դպրոցը և առողջական ոչ մի խնդիր չուներ: Սակայն վիրահատության ընթացքում, որի համար ծնողները վճարել էին 6000 դոլար, աղջկա մոտ գրանցվել էր սրտի կանգ, իսկ վիրահատությունից հետո պարզ էր դարձել, որ նրա գլխուղեղը վնասվել է: Անզգայացումից 15 րոպե անց աղջկա դեմքը և շրթունքները սկսել […]

̰ ̰
Մուտացիան երկու տարեկան աղջկան վերածել է ծեր կնոջ

17:30 04.01.2020

Բրիտանիայում «Բենջամին Բուտոնի հիվանդությունը» երկու տարեկան մի աղջկա վերածել է ծեր կնոջ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Իսլա Կիլպատրիք-Սկրիտոն անունով մի աղջիկ ապրում է բրիտանական Լեյստեր քաղաքում: Նա ծնվել է 2017 թվականին և նրա մոտ հայտնաբերվել է նախկինում անհայտ տեսակի մուտացիա: Հիվանդությունը առաջացրել է ոչ միայն ոսկորների դեֆորմացիա և բջիջների արագ ծերացում, այլև դրա […]

̰
Այսօր ու վաղը դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից․ Արայիկ Հարությունյան

17:29 04.01.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ու վաղը հնարավորություն կա օգտվելու թանգարաններ և թատրոններ այցելելու բացառիկ հնարավորությունից։ «Գիտեմ, որ այս օրերին հազարավոր մարդիկ օգտվել են թատրոններ, համերգներ, թանգարաններ հաճախելու հնարավորությունից: ? Այսօր ու վաղը դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից: Բաց մի թողեք այն: Ձեր երեխաներին հաղորդակից դարձրեք […]

̰
Բաղդադում հրաժեշտ են տալիս իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

17:16 04.01.2020

Այսօր Բաղդադում հրաժեշտ են տալիս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Տեսանյութը հրապարակել է The Sun-ը։ Հրաժեշտի արարողության  մի քանի հազար մարդ է ներկա։ Նրանցից շատերը Իրաքի և իրանամետ շիա աշխարհազորայինների դրոշներով են և վանկարկում են «Մա՛հ Ամերիկային»: Հունվարի 5-ին Թեհրանում տեղի կունենա […]

̰
Մահացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն

16:52 04.01.2020

Այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Նիկոլայ Դյաչենկոն հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնել […]

̰
Շնորհավորում եմ մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ. Դավիթ Անանյան

16:43 04.01.2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորել է Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ․ «Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, իսկ աշխատանքում` հեղափոխական տրամադրվածություն` իրագործելու համար այն ամենն, ինչ նախանշել ենք այս տարվա համար»:

̰
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում

16:36 04.01.2020

Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։  

̰
«Ռոման» 10 մլն եվրո է առաջարկել «Արսենալին» Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերի համար

16:25 04.01.2020

«Ռոման» 10 մլն եվրո է առաջարկել «Արսենալին» Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերի համար, սակայն մերժում է ստացել։ Այսպիսի տեղեկություն է տարածվել իտալական պարբերականներում: Մխիթարյանն իտալական ակումբում այս պահին խաղում է վարձավճարով։  Չնայած մերժմանը՝ աղբյուրն ընգդծում է, որ լոնդոնյան ակումբը բաց է բանակցությունների համար։ Մխիթարյանը, իր հերթին, ցանկություն ունի մշտական բնակություն հաստատել Իտալիայի մայրաքաղաքում։

̰
Տղամարդը բժիշկներից տեղեկացել է իր «հղիության» մասին

16:15 04.01.2020

Նովգորոդի մարզի Բորովիչի քաղաքի հիվանդանոցի բժիշկները տղամարդ պացիենտին հայտնել են նրա «հղիության» մասին: Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Տեղացի բնակիչը դիմել է բուժհաստատություն մոտավորապես մեկ տարի առաջ՝ ձեռքի ծանր կոտրվածքով: Բայց նրան դուրս գրելիս փաստաթղթերում նշել են «հղիություն»: Որոշ ժամանակ անց, տարօրինակ ախտորոշումը նկատել են այն բժիշկները, որոնց տղամարդը դիմել է մետաղե կապերը հանելու […]

̰ ̰
BACK_TO_TOP