15:28 05.01.2020
Իրանի Զինված ուժերի հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի համարձակվի «արագ և ուժգին» հարված հասցնել իրանական 52 օբյեկտների, ինչի մասին ասել էր Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել է իրանական IRIB ռադիոկայանը: «Կասկածում եմ, որ նրանք համարձակություն կունենան դա անել ապագայում՝ հնարավոր կոնֆլիկտի ժամանակ»,- Մուսավիի խոսքերն է մեջբերել իրանական ռադիոկայանը:
15:17 05.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: «Երբ 2019-ն ավարտվում է գեղեցիկ, իսկ 2020-ը նույնքան գեղեցիկ մեկնարկում է»,- լուսանկարին կից գրել է նա:
15:10 05.01.2020
Հունվարի 5-ին, ժամը 13։17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ` Կարո Ո.) և «Mercedes […]
15:00 05.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ավարտվեց այսօրվա քայլարշավը դեպի Արտանիշ լեռ: Նա հիշեցրեց՝ այսօրվա քայլարշավը նվիրեցին Հայաստանի բարեկամ երկրների՝ Իրանի ու ԱՄՆ միջև խաղաղության և փոխըմբռնման հաստատմանը: «Ի սկզբանե այս քայլարշավը պլանավորել էի՝ նաև մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրելու ժամանցի այսպիսի հետաքրքիր ձևին: Հոյակապ ժամանց է, կարևոր եմ համարում հայրենագիտության տեսակետից, կարևոր […]
14:47 05.01.2020
Տոնական օրերը արտերկրում, մասնավորապես Վրաստանում անցկացրած և այժմ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներն ու մեր երկիր ժամանող հյուրերը այս պահին խցանումների մեջ են հայտնվել սահմանային անցակետերում: Մեծ են հերթերը հատկապես Բագրատաշենի անցակետում: Իրավիճակի մասին մեկնաբանություն ստանալու խնդրանքով SHANTNEWS.am-ը դիմեց Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հարությունյանը հայտնեց, որ խցանումները վերջին […]
14:34 05.01.2020
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մասնագետները մշակել են տեխնոլոգիա, որը շոկոլադին ծիածանի լուսավորություն է հաղորդում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ գիտնականների խումբը որոշել է անսովոր շոկոլադ պատրաստել: Այդ պահին էլ ծնվել է շոկոլադը փայլուն շերտով ծածկելու գաղափարը: Փորձարկման սկզբում շոկոլադը թեթև փայլ էր ստացել, այնուհետ՝ երանգավորվել ծիածանի վառ գույներով: Գիտնականների կիրառած տեխնոլոգիական միջոցների շնորհիվ շոկոլադները նման […]
14:19 05.01.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակը պարաստ է հարված հասցնել Իրանին և դրա համար կարող է օգտագործել մինչև 2 տրիլիոն դոլարի ռազմական տեխնիկա: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում: «ԱՄՆ-ը թարմացրել է իր զինանոցը և դրա համար ծախսել է 2 տրիլիոն դոլար: Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ ցանկացած ամերիկացու […]
14:14 05.01.2020
Տոնական այս օրերին Հայաստանը շարունակում է գրկաբաց ընդունել աշխարհի տարբեր անկյուններից ժամանող զբոսաշրջիկներին: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը շրջել է Երևանի փողոցներով, զրուցել Ամանորը Հայաստանում անցկացրած զբոսաշրջիկների հետ: Վերջիններս նշել են, որ տպավորված են Հայաստան այցով: Մանրամասները՝ տեսանյութում:
13:57 05.01.2020
Համացանցում հայտնվել են կադրեր՝ Վլադիվոստոկում ընթացող փրկարարական գործողություններից: Այստեղ, հիշեցնենք, մի քանի տասնյակ ավտոմեքենաներ սառույցի տակ են հայտնվել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան: Փրկարարները հատուկ գործիքներով ջրից դուրս են բերում մեքենաները, դրանց մի մասը վնասված է: Նախապես նշվում էր, որ սառույցի տակ են անցել դրա վրա կայանած առնվազն 20 մեքենաները: Նշված հատվածի խորությունը […]
13:40 05.01.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եղանակային կանխատեսումներին է անդրադարձել: ԱԻՆ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում՝ Հունվարի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:25 05.01.2020
17-ամյա Լյուսի Շալոուն տանը փորձել է առանց ձեռքի հպման սալտո անել և այն նկարահանել: Վարժությունը հարթ չի գնացել և աղջիկը ստացել է լուրջ վնասվածք: Լյուսին պարել է ութ տարի, բայց դա էլ նրան չի փրկել վնասվածքներից: Վարժության կատարման ընթացքում նրա աջ կոճը թեքվել է գրեթե ուղիղ անկյան տակ, աղջիկը ընկել է հատակին: Անկումից անմիջապես հետո […]
13:14 05.01.2020
Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: ԱԳ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և […]
13:08 05.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշի բարձունքից ողջույններ հղեց իր գործընկերներին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որ իրավիճակն ավելի վատանա: Մեր բոլոր ծառայությունները պետք է նվիրված լինեն մեր ժողովուրդների և երկրների զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, խաղաղության, կայունության տրամաբանության մեջ: Ուրախ […]
12:56 05.01.2020
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կանադայում: Մոնրեալ-Սագենեյ չվերթի թռիչքն իրականացնող ինքնաթիռի շասսիի անիվներից մեկը պոկվել է գետնից կտրվելու պահին: Օդաչուները անմիջապես արտակարգ վայրէջքի որոշում են ընդունել, սակայն անել դա միանգամից չեն կարողացել: Արտակարգ վայրէջք կատարելու համար օդանավը մեկ ժամից ավելի պտտվել է օդանավակայանի վրայով, որպեսզի իրացնի վառելիքը, որից հետո բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավում եղել […]
12:40 05.01.2020
Գյումրիում տեղակայված Թռչունյան տուն հաստատության վերաբերյալ շրջանառվում են հակասական տեղեկություններ, որոնցից մի մասի դեպքում պնդում է արվում, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը չի հետաքրքրում հաստատությունում գտնվող երեխաների հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ տեղեկություններին՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, ուստի հարկ է համարում […]
12:22 05.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է: Նա մի խումբ երիտասարդների հետ բարձրանում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը:
11:57 05.01.2020
Ի՞նչ ուտել տարեմուտին, որպեսզի տարին լինի հաջողակ ու բարեբեր։ Այս հարցին է անդրադարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Տարեմուտի սովորույթներում յուրահատուկ տեղ են գրավում բարեբեր ու հաջողակ նոր տարի նախանշող ուտեստները։ Հայաստանում դա տարեհացն է կամ հատուկ գաթան։ Ձեր ընտանիքն արդե՞ն ճաշակել է տարեհացը։ ShareAmerica-ն անդրադարձել է տարբեր երկրների տարեմուտի կերակրատեսակներին:
11:45 05.01.2020
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան վերջին զարգացումներին: Նա, մասնավորապես, գրել է. « 1. Թրամփը սպառնում է հարվածներ հասցնել Իրանում 52 թիրախների: 2. Ամերիկացիները հաստատեցին երկու հրթիռակոծությունները: 3. Քաթաիբ Հիզբալլահը սպառնում է հարվածներով ու հարձակումներով ամերիկյան օբյեկտների դեմ: 4. Իրաքի խորհրդարանը կարող է այսօր քվեարկել ամերիկյան զինուժը երկրից հեռացնելու օգտին: […]
11:30 05.01.2020
Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Այս է պատճառը, որ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի […]
11:18 05.01.2020
Հաքերները կոտրել են ԱՄՆ-ի կառավարության՝ Federal Depository Library Program (fdlp.gov) կայքը: Հարձակումից հետո կայքի հիմնական էջի վրա տեղադրվել է հայտարարություն՝ ուղղված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ և ի աջակցություն Իրանի: Անգլերեն և պարսկերենով գրված տեքստում նշվում է, որ Իրանը չի դադարի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի իր բարեկամ երկրներին՝ Եմենին, Պաղեստինին, Բահրեյնին, Սիրիային և Իրաքին: Նաև նշվում է, […]
11:06 05.01.2020
Իրաքում ամերիկյան ավիահարվածների ժամանակ սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը այսօր տեղափոխվել է Իրան: Օրվա ընթացքում տեղի կունենա գեներալի հետ հրաժեշտի արարողությունը, իսկ հուղարկավորությունը կայանալու է հունվարի 7-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գեներալ Սուլեյմանիի ոչնչացման հրամանը տվել է անձամբ Դոնալդ Թրամփը: Սուլեյմանիի մահը Իրանում հասարակության լայն շերտերի զայրույթն ու վրդովմունքն է առաջացրել: Թեհրանը խոստացել […]
10:56 05.01.2020
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Թրամփի վերջին թվիթերյան փոսթերը մտահոգիչ են… արևմտյան արժեհամակարգի կրողը խոստանում է պատժիչ գործողություններ անել ոչ միայն մարդկանց նկատմամբ, այլ նշանակակետի տակ է առնված Իրանի համար խիստ կարևոր մշակութային արժեքները»:
10:44 05.01.2020
Բրիտանացի աշակերտուհին Tesco խանութից 1,5 ֆունտ սթերլինգով գնել է մի տուփ բարեգործական Սուրբծննդյան բացիկներ ու դրանց վրա գրություն է հայտնաբերել չինացի բանտարկյալներից, որոնք օգնություն են խնդրել: Գրում է The Times-ը: Վեցամյա Ֆլորենս Ուիդդիկոմբը կատվի նկարով բացիկին բացահայտել է Սանտայի գլխարկի վրա գրված նամակ: Այն գրել էին Շանհայում գտնվող բանտերից մեկի բանտարկյալները: Նամակի հեղինակները նշել էին, […]
10:33 05.01.2020
Հունվարի 4-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Դավիթ […]
10:18 05.01.2020
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ արձագանքել է իրեն ծեծի ենթարկելու մասին հրապարակմանը: Նա նշել է՝ ինքը ծեծի չի ենթարկվել, իրեն ծեծի ենթարկելն այնքան էլ հեշտ չէ, սակայն հիշատակվող անձը հասցրել է իրեն հարվածել: «Կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն հարմարվում հետհեղափոխական Հայաստանի օրենքների ու փոփոխությունների հետ ու կարծում են՝ սա ժամանակավոր բնույթ […]
10:00 05.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
23:59 04.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կայքերի տարածած ապատեղեկատվությանը․ «1.Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: 2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: 3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում ևւ […]
23:54 04.01.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան Աբովյան ՃՈ հենակետի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ բախվել են BMW-ն և Nissan Тeana մակնիշների ավտոմեքենաները։ Դեպքի վայրում էր հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
22:46 04.01.2020
Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել են Նորաշեն բնակավայրի բնակիչ, 23-ամյա Նարեկ Աթոյանի վարած УАЗ մակնիշի 212 AF 61 համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ, 64-ամյա Յուրիկ Բադալյանի վարած Opel Astra մակնիշի 36 PՏ 711 համարանիշի ավտոմեքենանները: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Ն. Աթոյանի ուղևոր, Մովսես […]