14:00 03.10.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի և ծառայությունների վերաբերյալ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով ծրագրի իրականացումը: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, օրակարգային այս հարցով տրամաբանորեն ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և […]
13:53 03.10.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 2-ին մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ՝ նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն մշակութային և տնտեսական համագործակցության երկարամյա պատմություն, ինչն էլ հանգեցրել է երկու ժողովուրդների ամուր բարեկամությանը: «Այսօր ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններն […]
13:47 03.10.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն ընդունել է մայրաքաղաքային, հանրապետական և մարզային ծածկույթ ապահովող հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի Ինդուստրիալ կոմիտեի (ԻԿ) ղեկավարներին և ներկայացուցիչներին: Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա օրենսդրական, քաղաքական, անվտանգության, հանրային մուլտիպլեքսի և առնչվող այլ թեմաների հետ կապված իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների տեսանկյունից խոչընդոտում են ընկերությունների […]
13:40 03.10.2024
Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը: Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ […]
13:31 03.10.2024
ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է […]
13:23 03.10.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «հաղթանակի պլանը» ներառում է երրորդ երկրների մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Հաղթանակի ծրագիրը, որը ներկայացրել է Ուկրաինան, կապված չէ միայն այն բանի հետ, թե ինչ կանի Ուկրաինան, այլ այն, թե ինչ կանեն աշխարհի մյուս երկրները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը։ Սակայն նա հրաժարվել է […]
13:17 03.10.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Տաջիկստանի գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումը՝ ուղղված երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական […]
13:10 03.10.2024
Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 3-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում սկսում է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Սլովենիայում նախատեսված ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության առաջին ռաունդի մինի-մրցաշարին։ Մ-17 հավաքականը Սլովենիա կմեկնի հոկտեմբերի 8-ին։ Գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արթուր Պետրոսյան «Փյունիկ-2» Նուբար Գիշյան «Ուրարտու-2» Պաշտպաններ Շանթ Բեյբության «Արարատ-Արմենիա-2» Հայկազ Եղիազարյան «Ուրարտու-2» Դավիթ […]
13:03 03.10.2024
Եվրոպական խորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին եւ երկու փոխնախագահներին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ պատվիրակության նախագահ ընտրվեց լատվիացի պատգամավոր Նիլս Ուշակովսը։ Ֆրանսիացի եվրախորհրդարանական Նատալի Լուազոն եւ լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվեցին պատվիրակության փոխնախագահներ։ Հարավային Կովկասի պատվիրակության նախագահը մեծ պատիվ համարեց այս պաշտոնը ստանձնելը եւ շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Նշելով, որ տարածաշրջանը բազմաթիվ […]
12:54 03.10.2024
Երևանում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
12:47 03.10.2024
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հիասթափված է Մերձավոր Արևելքում արաբ դաշնակիցների անբավարար աջակցությունից՝ տարածաշրջանում իրավիճակի հերթական սրումից հետո։ Այս մասին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Մենք հիասթափված ենք տարածաշրջանի երկրների արձագանքից», – ասել է նա՝ հավելելով, որ միայն Իրանն էր «այն երկիրը, որը իսկապես աջակցել է դիմադրության առանցքին»։ Նաիմը նաև […]
12:40 03.10.2024
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է 8 դատավորով ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը: Որոշման անհրաժեշտությունը ծագել է հետևյալ օրենսդրական […]
12:33 03.10.2024
Հոկտեմբերի 2-ի ժամը 14.42-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուք է: Նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային ծառայողներ են մեկնել: Պարզվել է, որ քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի […]
12:28 03.10.2024
«Տարվա լավագույնները 2024» մրցութային հանձնաժողովին ներկայացվել է 37 հայտ 11 անվանակարգում. հաղթող է ճանաչվել 22 հայտ (20-ը՝ անհատական, 2-ը՝ խմբային): Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: Հաղթող ճանաչված անձինք Ուսուցիչների միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին, կխրախուսվեն […]
12:17 03.10.2024
Ֆրանսիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում արած գրառմամբ մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի որոշումը Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտում է բացառիկ ֆուտբոլիստ, ժամանակակից սերնդի ամենակարևոր խաղացողներից մեկը։ Շնորհակալություն ամնոռանալի հիշողությունների համար, որոնք պարգևել ես մեզ։ Դու երկար տարիներ օգտակար ես եղել թիմին և մեծ ներդրում […]
12:10 03.10.2024
Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում՝ նշելով. «Հարգելի՛ գործընկերներ, Վերջին երեք տարիներին մշտապես օգտագործել եմ այս հարթակը` բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ […]
11:49 03.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, խարդախության՝ 17, թմրանյութի հայտնաբերման՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […]
11:40 03.10.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին 46-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում: MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» արտագնա մրցավեճում 3-2 հաշվով հաղթանակ է տարել «Կոլամբուս Քրյուի» նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Ակումբի համար պատմական խաղում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը դարձել է դուբլի հեղինակ: Տանտերերի կազմում հերթական գոլն է […]
11:33 03.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են […]
11:27 03.10.2024
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։
11:22 03.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր […]
11:14 03.10.2024
Իրանի իշխանությունները չեղարկել են թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա զանգվածային հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն։ «Անվտանգ թռիչքների համար բոլոր պայմաններն ապահովելուց հետո, բոլոր սահմանափակումները հանվել են, և ավիաընկերություններին թույլատրվել է թռիչքներ իրականացնել առավոտյան ժամը 5:00-ից»,- Յազերլոուի խոսքերն է մեջբերում IRNA […]
11:04 03.10.2024
Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահն իր սպանությունից առաջ հայտարարել էր, որ շարժումը համաձայնության է եկել զինադադարի մասին, պատմել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը: Նախարարը հիշեցրել է սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին։ «Նրանք մեզ ասացին, որ (Իսրայելի վարչապետ Բենիամին – խմբ.) Նեթանյահուն հավանություն է […]
10:54 03.10.2024
ԱՄՆ-ի հարավ-արևելյան հատվածը պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի, հայտնում է CNN-ը ։ Ավելի վաղ NBC News-ը հայտնել էր 175 զոհի մասին։ «Վեց նահանգներում «Հելեն»-ի զոհերի թիվը հասել է առնվազն 191-ի»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հրապարակման մեջ։ PowerOutage.us մոնիտորինգի պորտալի տվյալներով՝ ավելի քան մեկ միլիոն բաժանորդ առանց էլեկտրականության է մնում Վիրջինիայում, Հյուսիսային […]
10:48 03.10.2024
Պեկինում կայացել է ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչը: Չեմպիոնական մրցախաղում հանդիպել են աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները և երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը: 3 ժամ 24 րոպե տևած պայքարում իսպանացի թենիսիստը հաղթել է 6-7 (6), 6-4, 7-6 (3) հաշվով: 21-ամյա Ալկարասը պարտվել է առաջին սեթը, բայց հաղթել է երկրորդում: Որոշիչ երրորդ սեթում խաղարկվել է թայ-բրեյք, որում իտալացին […]
10:40 03.10.2024
Այսուհետ մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում: Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն: Ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության […]