10:22 03.10.2024
Բուլղարիայի առաջնության հերթական տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ի և «Սեպտեմվրիի» միջև հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Այդ հանդիպումը սակայն ավելի շատ հիշվելու է մի զվարճալի միջադեպի շնորհիվ։ Մի տաքսին խաղադաշտ է ներխուժել հենց դերբիի ժամանակ։ Դա զարմացրել է հանդիսատեսին, հնարավոր է՝ նաև տաքսիստին, որը չի էլ հասկացել, թե ինչպես է մուտք գործել խաղադաշտ։ Հետագայում պարզվել է, որ […]
10:15 03.10.2024
Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու Իրանի հարձակումներից, սակայն Մերձավոր Արևելքում մեծ պատերազմից պետք է խուսափել։ Այս մասին լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Ակնհայտ է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու այդ (Իրանի) հարձակումներից, բայց միևնույն ժամանակ մենք պետք է փորձենք անել հնարավորը, որպեսզի խուսափենք ավելի մեծ պատերազմից Մերձավոր Արևելքում»,- ասել է կառավարության ղեկավարը։ Թրյուդոն հավելել […]
10:08 03.10.2024
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Մինչ փրկարարների կանչի […]
10:00 03.10.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայում մասնակցել է 41 հանդիպման ու խփել 42 գոլ։ Գլխավոր եվրագավաթային մրցաշարի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 4:0 հաշվով հաղթել էր Բրատիսլավայի «Սլովանին», Էրլինգ Հոլանդը խփել էր 1 գոլ։ Չեմպիոնների լիգայում Էրլինգ Հոլանդը 19 գոլ խփել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում, 15 գոլ՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 8 […]
09:21 03.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
22:50 02.10.2024
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը հարյուրավոր բալիստիկ և թևավոր հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ: Գիշերային հրթիռակոծությանը պատասխան է խոստանում Իսրայելը, թեև Իրանը մոտ օրերս իրադրության կայունացում է ակնկալում Մերձավոր Արևելքում: Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
22:45 02.10.2024
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատում է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում իր վճռականությունը: Ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ հարցի լուծումը վճռական փուլին է մոտենում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Ռուսաստանի արտգործնախարարության հյուպատոսային դեպարտամենտի պետ Ալեքսեյ Կլիմովը, պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իր ղեկավարած վարչությունը միացել […]
21:40 02.10.2024
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն համեմատել է Մադրիդի «Ռեալի» ներկայիս՝ Բելինգեմ-Մբապե-Վինիսիուս (BMV) և նախկին՝ Բենզեմա-Բեյլ-Ռոնալդու (BBC) հարձակման եռյակները: «2014 թվականի եռյակն ամեն ինչ ապացուցել է: Այս եռյակը դեռ պետք է ապացուցի, չեմպիոն դառնա: Ներկայիս ֆուտբոլիստներն ամեն ինչ ունեն իրենց անունները պատմության մեջ գրելու համար: Նրանք նույն մակարդակում են, բայց պետք է ապացուցեն դա խաղադաշտում»,- «Բարսելոնայի» նախկին […]
21:35 02.10.2024
Թեհրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ Իսրայելին, եթե նա հարձակվի Իրանի վրա, չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կատարի էմիրի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, ուր նա ժամանել է պաշտոնական այցով։ «Մենք ավելի ուժեղ և կոշտ կպատասխանենք, եթե Իսրայելը պատասխանի մեզ»,- ասել է Փեզեշքիանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում անվտանգության ապակայունացումը չի բխում եվրոպացիների և […]
21:25 02.10.2024
Եգիպտոսի Ասյուտ նահանգում հնագետները հայտնաբերել են Մերձավոր Թագավորության թաղման պալատ, որը թվագրվում է մ.թ.ա. 20-րդ դարով, հայտնում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը: «Սոհագի և Բեռլինի համալսարանների եգիպտա-գերմանական հնագիտական համատեղ առաքելությունը հայտնաբերել է կնոջ թաղման պալատը, որը Ասյուտ շրջանի տիրակալի միակ դուստրն էր Փարավոն Սենուսրեթ I-ի օրոք (XII դինաստիա, XX դ. մ.թ.ա.)»,- ասված է զեկույցում։ […]
21:17 02.10.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին։ Իր խոսքերով՝ հանդերձարանում տիրում է հումորային մթնոլորտ, իսկ գլխավոր կատակասերը Նաիր Թիկնիզյանն է։ «Թիմում լավ մթնոլորտ է տիրում, հիմնականում կատակներ ենք անում։ Հնարավոր է՝ ամենալավ կատակներն անում է Նաիր Տիկնիզյանը, քանի որ խելքը թռցրած է»,- ծիծաղելով ասել է Սևիկյանը Советский спорт-ին։ «Լոկոմոտիվը» զբաղեցնում է […]
21:12 02.10.2024
Լիբանանում հումանիտար իրավիճակը մոտենում է աղետի՝ երկրի այն շրջաններից, որոնք ռմբակոծվում են Իսրայելի կողմից փախստականների մեծ հոսքի ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լիբանանի ժամանակավոր կառավարության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարը։ «Լիբանանի հումանիտար իրավիճակը վտանգավոր փորձության է ենթարկվում, կառավարությունն անում է հնարավոր ամեն բան՝ չնայած մեծ դժվարություններին»,-ասել է Հաջարը։ Նախարարը նշել է, որ օգնության տրամադրումը բարդանում […]
21:00 02.10.2024
Համբուրգի ոստիկանությունը մասամբ արգելափակել է քաղաքի գլխավոր կայարանը՝ կասկածելով, որ Ռուանդայում Մարբուրգի տենդով վարակված տղամարդը գնացքներից մեկով է ժամանել, հայտնում է Hamburger Morgenpost-ը՝ հղում անելով իրավապահներին։ «Մեկ մարդ ժամանել է ICE արագընթաց գնացքով և ենթադրվում է, որ վարակված է Մարբուրգի վիրուսով»,–գրում է թերթը։ Ինչպես հայտնում է Hamburger Morgenpost-ը, ուղեւորը ժամանել է Ֆրանկֆուրտից, որտեղ ավելի վաղ […]
20:49 02.10.2024
«Մլադա Բոլեսլավի» պաշտպան Մարեկ Սուխին Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրի «Նոայի» դեմ խաղից առաջ պատասխանել է Հայաստանում խաղալու փորձի մասին հարցին: «Հայաստանում խաղացել եմ Չեխիայի ազգային ու երիտասարդական հավաքականների կազմում: Մենք մրցել ենք հենց այն ստադիոնում, որտեղ խաղալու է «Մլադա Բոլեսլավը»: Հիշում եմ առաջին շարքերում ոստիկաններ ու ոստիկանական շներ էին, իսկ խաղադաշտը կոշտ էր: Չեմ հիշում […]
20:43 02.10.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադները, ստանձնել են երեքշաբթի երեկոյան Թել Ավիվի հարավում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել: ««Ալ-Քասամ» բրիգադները ստանձնել են Jaffa գործողության պատասխանատվությունը, որը հանգեցրեց յոթ սիոնիստների մահվանը և 16-ի վիրավորմանը»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: Երեքշաբթի օրը Թել Ավիվի հարավում երկու ահաբեկիչներ մտել են տրամվայի […]
20:33 02.10.2024
Իսրայելը կպատասխանի Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը, իսրայելական զինվորականները ունակ են հարձակվել Մերձավոր Արևելքի ցանկացած կետի վրա և պատրաստ են դա ապացուցել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեւին։ «Երեկ Իրանը մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայել պետության ուղղությամբ: Իրանը հարձակվել է քաղաքացիական տարածքների վրա և վտանգի տակ է դրել բազմաթիվ խաղաղ […]
20:23 02.10.2024
Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: La Gazzetta dello Sport-ը գրում է, որ իտալացու թեկնածությանն աջակցում է անգլիական ակումբի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Ալեգրիի հիմնական մրցակիցն է համարվում գերմանացի Թոմաս Տուխելը: Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին ակումբի ղեկավարությունը «Տոտենհեմից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո 2 խաղ է տվել […]
20:18 02.10.2024
ՀՀ ԱԳՆ ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի անդրադարձն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին. «Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը. Անջա Վեհլեռ-Շոկ. Ես ուզում էի Ձեզ հետ խոսել խաղաղության պայմանագրի մասին, որի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցել են ամիսներ շարունակ, և կարծես թե այս պահին առաջընթաց չկա: Կարո՞ղ եք մի փոքր լույս սփռել իրավիճակի վրա: Արարատ […]
20:11 02.10.2024
Լիբանանի կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը 2006 թվականին պատերազմի ավարտին հասցված ՄԱԿ-ի 1701-րդ բանաձեւի իրականացմանը: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք հրադադարի կոչ ենք անում և պատրաստ ենք լիբանանյան բանակը ուղարկել հարավ՝ սահմանը պահպանելու համար՝ համաձայնեցնելով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահ զորամիավորումների հետ»,-ընդգծել է վարչապետը։
19:54 02.10.2024
Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր նախկին թիմակից, «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատասիրության մասին։ «Երբ ես գալիս էի մարզման, տեսնում էի, որ Ռոնալդուն արդեն մարզվում է։ Իսկ մարզումային օրվա ավարտին նա չէր շտապում հեռանալ։ Մենք բոլորս էլ ցանկացել ենք տիտղոսներ նվաճել և գոլեր խփել, բայց Ռոնալդուի համար գոլ […]
19:45 02.10.2024
Չորեքշաբթի իսրայելական ռազմական ավիացիան հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական Մեզզե շրջանում գտնվող շենքին, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել է, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Տեղական ժամանակով ժամը 17.25-ին Իսրայելը գրավյալ Գոլանի բարձունքներից ավիահարված է հասցրել Դամասկոսի Մեզզե շրջանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով 3 մարդ […]
19:37 02.10.2024
Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներին և դասախոսական կազմին, ոլորտի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը: Վարչապետը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաքի» գաղափարը, նախագծի կապը թամանյանական նախագծի հետ: Փաշինյանի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի […]
19:27 02.10.2024
Լեհաստանի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վերսկսում է կարիերան ու կխաղա կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 34-ամյա դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ հունիսի 30-ը։ Սպասվում է, որ նա կատալոնական ակումբում նորամուտը կնշի հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։ Լեհ դարպասապահն օգոստոսին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Նրա նախորդ […]
19:20 02.10.2024
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է: «44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել, ընդ որում՝ իմանալով են դրա մեջ եղել և, այդ թվում, ցավոք սրտի՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական […]
19:12 02.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզյանը պատասխանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը: Անջա Վեհլեռ-Շոկ: «Այս զարգացումներն ազդու՞մ են Ռուսաստանի նկատմամբ բնակչության դիրքորոշման վրա։ Ռուսաստանն այս հակամարտության միջոցով իր ազդեցությունն էր փորձում պահել Հայաստանի վրա, սակայն, երբ անցյալ տարի տեղի ունեցան ադրբեջանական հարձակումները, որևէ քայլ չձեռնարկվեց: Արդյո՞ք սա հայերին Ռուսաստանից հեռացրել […]
19:07 02.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի CyberEast ծրագրի և Արևելյան գործընկերության տարածաշրջանում կարողությունների զարգացման համատեղ նախաձեռնությունների շրջանակներում հոկտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է «Ֆինանսական հետաքննություն, վիրտուալ արժույթներ և դարքնեթ» խորագրով եռօրյա դասընթաց։ Դասընթացը կազմակերպվել է՝ որպես շարունակություն ՀՀ քննչական կոմիտեի կողմից, CyberEast+ CyberEast+ծրագրի աջակցությամբ, 2024թ. մայիսին Կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված եվրոպական փորձագետների մասնակցությամբ […]
19:00 02.10.2024
Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արժանացել է Գերմանիայի դաշնային շքանշանի՝ «ԳԴՀ-ի առջև ծառայությունների համար», հաղորդում է Bild-ը։ Պետական շքանշանների շնորհումը Գերմանական միասնության օրվա առթիվ է։ Օրը նշվում է հոկտեմբերի 3-ին։ Գերմանացի մարզչին պարգևատրել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։