Բոլոր լուրերը – Page 831 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Լոնդոնի դպրոցում ծծմբային թթվով հարձակման մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է

20:35 03.10.2024

Երեքշաբթի օրը անհայտ անձը Լոնդոնի դպրոցներից մեկի մոտ ծծմբային թթու էր լցրել երկու անչափահասների և ուսուցչի վրա, այնուհետ դեպքի վայրից դիմել էր փախուստի: Երեք տուժածներից երկու անչափահաս՝ 16-ամյա տղա և 14-ամյա աղջիկ, հոսպիտալացվել էին։ Կասկածյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ «Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել և հոկտեմբերի 3-ին, առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով, 35-ամյա տղամարդը բերման […]

̰
Հոկտեմբերի 4-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը

20:26 03.10.2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի […]

̰
Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս

20:17 03.10.2024

Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի Կամերունի «Դուալա» միջազգային օդանավակայան թռչող Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի մոտ երկունքի ցավեր են սկսվել։ Ինքնաթիռի անձնակազմն անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մորն ու նորածնին։ Այս մասին գրում է Ahram Online-ը։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լիբիայի հարավում գտնվող «Կուֆրա» միջազգային օդանավակայանում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբիայի իշխանությունների […]

̰
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Լիբանանին

20:08 03.10.2024

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հակամարտության սրման ֆոնին 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկվի Լիբանան։ Օգնության փաթեթը նպատակ ունի ուժեղացնել մարդասիրական աջակցությունը Լիբանանում՝ տրամադրելով սնունդ, ապաստան, առողջապահական և այլ անհրաժեշտ ծառայություններ: Սեպտեմբերի վերջին հատկացված լրացուցիչ 10 մլն եվրոյից հետո այս տարի օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 104 մլն եվրո։ «Մեր նոր […]

̰
SHANTNEWS

20:00 03.10.2024

̰
«Ռեալը» պատրաստ է բաժանվել Չուամենիից

19:55 03.10.2024

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին կարող է հեռանալ ակումբից։ Fichajes-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։ «Ռեալը» պատրաստ է բաժանվել 24-ամյա Չուամենիից ու վաճառել նրա տրանսֆերը։ Հիշեցնենք, որ Չուամենին 2022 թ. ամռանը 80 միլիոն եվրոյով է ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Մոնակոյից» տեղափոխվել «Ռեալ»։

̰
ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ է անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար

19:48 03.10.2024

ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ է անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։ «Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն կրել Արցախում ցեղասպան […]

̰
Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր

19:42 03.10.2024

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, կազմակերպվել է երկօրյա դասընթաց։ Դասընթացը վարում էր լիտվացի փորձագետ Էվալդաս Պիլիպավիչուսը: Մասնակցում էին ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը, վարչության անձնակազմը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներ։ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի վարչապետը բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը

19:33 03.10.2024

Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում […]

̰
«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազային

19:25 03.10.2024

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Սախնին ռազմաարդյունաբերական բազայի վրա, հինգշաբթի հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։ «Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16.40-ին, Իսլամական դիմադրության (Հեզբոլլահի – խմբ.) մարտիկները հրթիռներ են արձակել Ակրի ծոցում գտնվող Սախնին ռազմարդյունաբերական բազայի ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ: Հինգշաբթի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ […]

̰
Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների  փուլում. ՄՊՀ նախագահ

19:16 03.10.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։ «Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

19:11 03.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց […]

̰
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

19:04 03.10.2024

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի […]

̰
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

18:56 03.10.2024

Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) Wing մասնագիտացված կայքը։ Ըստ IDRW-ի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 […]

̰
Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

18:50 03.10.2024

Ռուանդայում հայտնաբերվել է Մարբուրգի վիրուսի 36 դեպք, 11 հիվանդ մահացել է, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Այժմ կա 36 հաստատված դեպք, այդ թվում՝ 11 մահ, երկրի 30 շրջաններից յոթում», – ասել է նա: Թեդրոսը հավելել է, որ 25 հիվանդ մեկուսացված է և ստանում է բժշկական օգնություն, իսկ նրանց […]

̰
Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

18:44 03.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական […]

̰
Կանցկացվի «Գլխացավերի իրազեկման արշավ»

18:37 03.10.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ համատեղ մեկնարկվում է «Գլխացավերի իրազեկման արշավ» նախագիծ, ըստ որի Հայաստան է գալու նյարդաբան, պրոֆեսոր, «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա»-ի կառավարման խորհրդի անդամ, Հռոմի համալսարանի պատվավոր դոկտոր Յես Օլեսենը։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, արշավին ներկայացվելու են Երևանի առողջապահական բոլոր հիմնարկները։ Արդեն 500-ից ավելի բժիշկ-մասնագետ մասնակցելու ցանկություն է հայտնել: Հոկտեմբերի 10-ից […]

̰
Ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի. Սարգիս Խանդանյան

18:32 03.10.2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Տիկի’ն նախագահ, ԵԱՀԿ-ի հիմնական մանդատներից մեկը եղել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման կենսունակ շրջանակի […]

̰
Լույս է տեսել Հովհաննես Չեքիջյանի կյանքին և գործունեությանը նվիրված գիրք

18:25 03.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի «Ohannes Tchekidjian: Life and Career» գիրքը: Աշխատությունը նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի հետ

18:19 03.10.2024

Աշխատանքային այցով Ֆրանսիա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վարչապետ Միշել Բարնիեի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Փաշինյանը:

̰
Հուսով ենք՝ մրցակցից ավելի լավը կլինենք. Ռուի Մոտան՝ «Նոա»-«Մլադա Բոլեսլավ» խաղի մասին

18:14 03.10.2024

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ «Մթնոլորտն ավելի լավ լինել չէր կարող, քանի որ տղաները շատ ոգևորված և անհամբեր սպասում են առաջիկա խաղին: Մենք քրտնաջան աշխատել ենք, լավ ենք պատրաստվել խաղին: Առավելագույնս մոտիվացված ենք: Իհարկե, լավ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարի հետ

18:07 03.10.2024

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Տոգոյի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը՝ օրակարգը համագործակցության տարբեր ոլորտներով հարստացնելու, փոխայցելությունների, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու միջոցով։ Որպես համագործակցության ներուժ ունեցող […]

̰
SHANTNEWS

18:00 03.10.2024

̰
Ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ

17:58 03.10.2024

Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Հենրի Ավագյան – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա) Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) […]

̰
ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարում

17:54 03.10.2024

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նոր ծրագրերը: Համաժողովի աշխատանքները շարունակվել են պլենար քննարկումների ձևաչափով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]

̰
Բորելը կոչ է արել չհարձակվել միջուկային օբյեկտների վրա Մերձավոր Արևելքում հակամարտության ժամանակ

17:47 03.10.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախազգուշացրել է մերձավորարևելյան հակամարտության կողմերին միջուկային օբյեկտների վրա հարձակումներ չիրականացնել։ «Առաջին ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել այսօր, խնդրանքն է, պահանջը ԵՄ-ից՝ թույլ չտալ հարձակումներ միջուկային կայանքների վրա», – ասել է նա Իսպանիայում ֆորումի ժամանակ: Դիվանագետի ելույթը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի տեսալսողական ծառայության կայքում։ «Եվրամիությունը միշտ […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

17:40 03.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, ներդրումային համագործակցության հնարավորությունները հատկապես պարենային անվտանգության և ագրովերամշակման ոլորտներում, ինչը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը և արտադրական կարողությունների զարգացմանը: […]

̰
«Ժիրոնան» պարտվել է «Ֆեենորդին». ՉԼ՝ 2-րդ փուլ

17:32 03.10.2024

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում իտալական «Ատալանտան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին»։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 4 միավորով 7-րդն է, «Շախտյորը» 1 միավորով 25-րդը: Ռոտերդամի «Ֆեյենորդը» մրցակցի դաշտում գոլառատ խաղում 3-2 հաշվով առավելության է հասել պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին մասնակցող կատալոնական «Ժիրոնայի» նկատմամբ։ Ընդորում «Ժիրոնայի» ֆուտբոլիստները երկու անգամ գրավել են […]

̰
Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը․ Միրզոյան

17:25 03.10.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին․ «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, Մեծարգո՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, որը բնութագրվում […]

̰
Կներդրվեն բիոմետրիկ անձնագրեր, կփոխհատուցվեն աղետից տուժածները. գործադիրի նոր որոշումները

17:23 03.10.2024

Կփոխհատուցվեն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժածները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելանա 8-ով, բիոմենտրիկ անձնագիրը կապահովի անձի նույնականացման բարձր ստանդարտ, Սյունիքի էկոպարեկների համար ձեռք կբերվի մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա. որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP