16:03 12.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իր գրքի՝ թոփ տասնյակում մնալու հանգամանքին, հետևյալ գրառումն է արել. «Ուրախ եմ, որ «Երկրի հակառակ կողմը» դեռ շարունակում է Երևանի գրախանութներում վաճառվող գրքերի Top-10-ի մեջ լինել: Կարդացեք հայ գրականություն, որովհետև հայ գրականությունը կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու»:
15:50 12.12.2019
«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ-ում ընդդիմությանը համեմատեց «Թթենին» ֆիլմի Գասպարի կերպարի հետ, որը խնդրում է հարևան Սամսոնին, որ թույլ տա իրեն խփել, քանի որ տղաները նայում են ու չի ուզում խայտառակ լինել: Նրա այս ելույթն անարձագանք չթողեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Շատ հետաքրքիր ձևաչափ է, դուրս գալ այստեղ, խոսել կոռեկտությունից, անցկացնել համեմատություններ […]
15:49 12.12.2019
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 22։15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի […]
15:43 12.12.2019
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստան ուղևորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է. «ТурСтат ռուսական տուրիստական պորտալը ներկայացրել է 2019 թվականին հանրահայտ երկրների վարկանիշը ռուս զբոսաշրջիկների շրջանում: ԱՊՀ երկրների շարքում Ռուսաստանից Հայաստան ուղևորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է՝ հասնելով մինչև 406 հազարի: Ռուսաստանի քաղաքացիների համար […]
15:42 12.12.2019
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքը, դժգոհություն է հայտնել Հայաստանի դիրքորոշումից: «Հայաստանը կրկին շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում: Հայաստանն ամեն կերպ խոչընդոտում է բանակցային գործընթացին: Նախ և առաջ, Հայաստանի կողմից հնչող հակասական հայտարարություններն են խանգարում բանակցություններին»,- նշել է Հաջիևը: Ըստ […]
15:33 12.12.2019
Կառավարության շենքի առջև մի կին սպառնում էր ինքնահրկիզվել: Նա նշում էր՝ որդին ավտովթարից հետո արդեն ութ ամիս է՝ կոմայի մեջ է: Կինը համոզված էր՝ իրականում ավտովթար չի եղել, սակայն իր որդու գործը չի բացահայտվում: Անվտանգության աշխատակիցները փորձում էին կնոջ ձեռքից վերցնել բենզինով լցված շիշը: Ի վերջո, կնոջն ընդառաջ եկան կառավարության աշխատակազմից և նրան ուղեկցեցին ընդունարան:
15:32 12.12.2019
ԱԺ-ում քննարկվում է միջազգային տարբեր կազմակերպություններից վարկեր վերցնելու համաձայնագիրը: Այն ուղեկցվում է ոչ միայն քննադատություններով, այլև հայկական կինեմատոգրաֆից հետաքրքիր մեջբերումներով: Մասնավորապես, ընդդիմությունից Միքայել Մելքումյանը, խոսելով վարկերի աննպատակահարմարության մասին, ասել է հետևյալը. ««Երևանյան օրերի խրոնիկա», տենց ֆիլմ կար, որտեղ գլխավոր դերում Խորեն Աբրահամյանն էր, նստում է տաքսի, ասում է` վարպե´տ, քշի´ գարնանային փողոց, մի ամբողջ օր […]
15:30 12.12.2019
Այսօր` Երևանի ժամանակով 23:55-ին, «Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ավստրիական «Վոլֆսբերգին»: Հռոմեացիները խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ցուցակում և ամենայն հավանականությամբ կմասնակցի խաղին: Բուքմեյքերական ընկերությունները «Ռոմա»-«Վոլֆսբերգ» զույգի ֆավորիտ են համարում իտալական ակումբին: Այսօր կայանալիք խաղում «Ռոմայի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1.2 […]
15:28 12.12.2019
ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր 3 հարց՝ 1. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում: 2. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը: 3. 2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատում: Գործադիր կոմիտեն քննարկեց ՀՖՖ ՀԿ 5 անդամների՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ, Հայաստանի ֆուտբոլի […]
15:27 12.12.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից: Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
15:22 12.12.2019
ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիևային: Կիսաեզրափակչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:
15:20 12.12.2019
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում, որտեղ խորհրդարանը պետք է հաստատեր Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին, պարտադրված տեխնիկական ընդմիջում է հայտարարվել, հայտնում է 1tv.ge-ն: Անհրաժեշտություն է առաջացել կանչել շտապօգնություն այն բանից հետո, երբ նիստերի դահլիճում սուր հոտի պատճառով վատացել է մի քանի պատգամավորի ինքնազգացողությունը: Ի դեպ, նիստերի դահլիճում գտնվել են միայն իշխող կուսակցության պատգամավորները: Ինչպես նշել է պատգամավոր, […]
15:14 12.12.2019
Կրպակի վրայի գրությունն այլևս ակտուալ չէ, որովհետև Գյուղինստիտուտի այգում գտնվող ապօրինի կրպակն այլևս չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները։
15:12 12.12.2019
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։ «Իրավասու մարմինը կգործի ՀՀ գլխավոր դատախազության կազմում։ Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ, մասնավորապես, որոշակի հանցագործությունների քրեական գործերի շրջանակներում […]
15:10 12.12.2019
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի բացահայտմանն ուղղված միջոցառումները: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում կատարված վերլուծությամբ փաստվել է, […]
15:04 12.12.2019
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը: Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն)- Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն […]
14:59 12.12.2019
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախօրեին՝ գիտության օրվան նվիրված միջոցառմանը, բանակի մասին հայտարարությունից հետո հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում: Նախօրեին գիտնականների հետ հանդիպմանը Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը «չունի բանակ, չունի զենք և չի էլ ունենա: Չկա այնպիսի տնտեսական մեծ ներուժ բնագավառն արագ գրավելու համար: «Փոխարենը Վրաստանն ունի տարածաշրջանը գրավելու ամենահզոր զենքը՝ գիտելիք, գիտություն ու մշակույթ»,- ասել էր […]
14:55 12.12.2019
Վերջին 5 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն են անցկացվում:
14:53 12.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջիկա օրերին եղանակի կանխատեսման մասին. «Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի […]
14:38 12.12.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանը նոր հանգամանքներ է հայտնել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց վերաբերյալ: «Թեհրանի հարակից շրջաններում զոհվածների 85 տոկոսը չի մասնակցել բողոքի ցույցերին Հաստատվել է, որ սպանությունների կազմակերպման հստակ ծրագիր է եղել։ Իրանի հոգևոր առաջնորդի համաձայնությամբ՝ զոհված անձանցից ոմանք «շահիդ» են ճանաչվել, Իրանի կառավարությունն ազգային անվտանգության գերագույն խորհրդի հորդորով է, որ մինչ […]
14:35 12.12.2019
UFC-ի նախագահ Դեն Ուայթն ասել է, որ Հաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի մարտը հաստատված է: Ուայթը նշել է նաև, որ Հաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մակգրեգորի հաղթանակների դեպքում հնարավոր է կայանա այս մարտիկների ռևանշ մենամարտը: «Հաբիբի և Ֆերգյուսոնի մարտի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռքբերված է: Եթե Նուրմագոմեդովը պարտության մատնի Ֆերգյուսոնին, իսկ Քոնոր Մակգրեգորը՝ Դոնալդ Սերոնեին, ապա Մակգրեգորի և […]
14:30 12.12.2019
«Հարգելի´ գործընկերներ, ակնհայտ է, որ պատգամավորը չի կարող իմանալ ամեն ինչի մասին»,- այս խոսքերով իմքայլական Համազասպ Դանիելյանը ԼՀԿ խմբակցությունից Գևորգ Գորգիսյանին ուղղեց իր խոսքն Ազգային ժողովում։ Խորհրդարանում քննարկվում էր կառավարության նախագիծը 152 միլիոն դոլարի նոր վարկեր վերցնելու մասին։ Գորգիսյանն էլ մինչ այդ ասել էր, որ ֆինանսների նախարարությունը չի կարողանում հիմնավորել, թե ինչի համար են պետք […]
14:16 12.12.2019
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է նախարար Դավիթ Տոնոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ «Զորակոչն իրականացվելու է 2019-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2020-ի հունվարի 20-ը ներառյալ։ Զորակոչվելու են մինչև 74 բժիշկ-մասնագետներ։ «Մինչև» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ, եթե չկարողանանք զորակոչել այդ […]
14:06 12.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. ««Իմ քայլը» հիմնադրամը սկսում է մարզային մշակութային տների հզորացման նոր ծրագիր։ Այն ուղղված է Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը, որն իրականացվելու է մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակազմերի կարողությունների զարգացման, ենթակառուցվածքային բարելավման և տեխնիկական վերազինման միջոցով։ Ինչպես և […]