19:11 12.12.2019
Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորական ուղերձում ԱԳ նախարարը մասնավորապես նշել է․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք […]
19:07 12.12.2019
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։ Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում […]
18:51 12.12.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ից 12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը:
18:42 12.12.2019
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ՝ այսօր հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահական կազմը. վերջինիս համակարգողն է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: «Վոլոշինից բացի, խորհրդում ներառվել են ՌԴ կառավարության երեք նախկին ղեկավարներ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ […]
18:30 12.12.2019
Ի՞նչ ռիսկեր է պարունակում ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալու նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, թեմայի շուրջ թեժ քննարկում է ծավալվել նախագծի հեղինակների և դրան դեմ արտահայտվող մասնագետների միջև: Քննարկմանը մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության անդամ, օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, […]
18:26 12.12.2019
Քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել՝ արձագանքելով իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ահազանգին, թե իրենց կենտրոնում ապաստանած կնոջն ամուսինն առևանգել է, և թե նրա կյանքին վտանգ է սպառնում: «Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում բռնության դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել առերեսում կնոջ և ամուսնու միջև: Առերեսման գործողություններն ավարտելուց, բաժնից դուրս […]
18:18 12.12.2019
Ազգային ժողովում այսօր ընդունվեց ոստիկանության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է երեք տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները ապահովել տեսախցիկներով։ Սրանով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում։ Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են այդպիսի տեսախցիկներ տեղադրել Երևանի 11 բաժիններում։ Պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը, որ նախկին քննիչ […]
18:14 12.12.2019
Ազգային ժողովն այսօր ընդունեց արտահերթ նիստի ընթացքում քննարկված բոլոր 10 նախագծերը, թեև որոշ նախագծեր արժանացան ընդդիմադիր խմբակցությունների դիմադրությանը։ Իսկ դիմադրությունը վերաբերում էր կառավարության կողմից 152 միլիոն դոլար վարկ վերցնելուն։ Վարկային 4 համաձայնագրերի դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկեց կողմ, ԲՀԿ-ն՝ դեմ, ԼՀԿ-ն՝ ձեռնպահ։ Մյուս 6 նախագծերի դեպքում Ազգային ժողովի երեք խմբակցությունները միաձայն կողմ քվեարկեցին։ Այդ նախագծերն […]
18:11 12.12.2019
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում ահազանգել է Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանի կանանցից մեկի կյանքին սպառնացող վտանգի մասին: «Հենց հիմա մեր շահառուներից մեկի կյանքը վտանգված է։ Հայաստանի իրավապահ համակարգը դեռևս ունակ չէ կանանց պաշտպանել բռնությունից։ Այսօր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը առևանգվել է […]
18:08 12.12.2019
Ազգային ժողովն այսօր քվեարկություններով հաստատեց, որ կառավարությունը կարող է վարկեր վերցնել 4 վարկային համաձայնագրերով։ Վարկերի ընդհանուր ծավալը 152 միլիոն դոլար է (ավելի քան 130 միլիոն եվրո), որն օգտագործվելու է բյուջեի պակասուրդը լրացնելու համար։ Որոշումներն ընդունվեցին «Իմ քայլը» խմբակցության կողմ ձայներով։ Ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն դեմ քվեարկեց նոր վարկեր վերցնելուն։ Խմբակցության պատգամավորները առհասարակ օրվա քննարկումների ժամանակ դեմ […]
18:05 12.12.2019
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տեղի կունենա Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: «Սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ […]
18:00 12.12.2019
Պակիստանում Կաննու Պիրադիտտան անունով վարժեցնողը ցանկացել է կերակրել սպիտակ առյուծին: Տղամարդը երկաթե ճաղերի արանքից մսի կտորներ է գցել, իսկ առյուծը հարձակվել է նրա վրա և վնասել ձեռքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կրկեսի աշխատակիցը փորձում ազատվել առյուծի ճիրաններից: Հատկանշական է, որ տղամարդու գործընկերները նրա կողքին են և նրան չեն օգնում:
17:53 12.12.2019
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը, ով իր բողոքն է արտահայտել որդու՝ Հակոբ Երանոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի վերաբերյալ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն հայտնում է հետևյալը. «2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ […]
17:50 12.12.2019
Գյումրիում ծննդօգնության նոր կենտրոնի կառուցման մասին որոշումն առայժմ աշխատանքների մեկնարկի ու ավարտի ժամկետներ չի սահմանում, բայց արդեն հասցրել է արձագանքներ ստանալ ոչ միայն որպես նոր ներդրումային ծրագիր: Նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման մասին հրապարակումների ալիքը այլ ազդեցություն է ունեցել, ու դարձյալ ակտիվացել են լուրերն այն մասին, որ Գյումրիի ծննդատունը լուծարվել է: Ծննդատան բուժանձնակազմը պարզաբանում է` փակվելու, […]
17:40 12.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ […]
17:31 12.12.2019
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Մեջլիսի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ կուսակցության անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ առաջարկ է ներկայացվել խորհրդարան՝ Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի վտանգները ուսումնասիրելու համար, հայտնում է Ermenihaber-ը: Յավուզյըլմազը Մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մեծամորի ատոմակայանը Իգդիրից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում, և ատոմակայանի անվտանգությունը […]
17:26 12.12.2019
Միջազգային լրահոսում առաջնային տեղում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամերիկյան այցն է: Հանդիպումները բարձր մակարդակի էին` նախ` պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ապա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս այցը կայացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում առկա լարվածության պայմաններում: Հատկապես Ուկրաինայում գործընթացներից ու Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո այդ հարաբերությունները բավական կոշտ դրսևորում ունեցան՝ պատժամիջոցների աճող տեմպերով: Բայց դեռ տարիներ […]
17:20 12.12.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացուցչության գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Անդրադառնալով իրականացված ու ընթացիկ ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ: Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել […]
17:12 12.12.2019
Մուրմանսկում «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր նավի վրա հրդեհ է բռնկվել, գրում է Интерфакс-ը: Նշվում է, որ ավիակիրը գտնվում էր վերանորոգման փուլում: Նշվում է, որ հրդեհի հետևանքով 2 մարդ տարհանվել է, իսկ 1-ը համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ, տուժել է 6 մարդ, նրանցից 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածները թունավորվել են այրվող ապրանքների արտանետումների հետևանքով: […]
17:05 12.12.2019
Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը, կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների և նոր մրցումների […]
16:55 12.12.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 9 հազար երեխա երբեք Ձմեռ պապիկից նվեր չի ստացել. «Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 9 հազար երեխա երբեք Ձմեռ պապիկից նվեր չի ստացել։ Եկեք մի փոքր ժպիտ և ուրախություն պարգևենք այդ երեխաներին։ Ես մարտահրավեր եմ նետում բոլորին»:
16:41 12.12.2019
Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում վայրէջքի պատրաստվելիս վթարվել է զինված ուժերի Մի-28 հարվածային ուղղաթիռ, երկու օդաչուն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է Razm.info-ն: Ուղղաթիռը բարձրացել էր օդ բարդ կլիմայական պայմաններում ուսումնական թռիչք անելու համար։ Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի սև արկղերը, դրանք վնասված չեն։ Ուժային կառույցներում գործակալության աղբյուրն ասել է, որ հիմնական վարկածները սխալ պիլոտաժը կամ տեխնիկական […]
16:40 12.12.2019
Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
16:30 12.12.2019
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի քննարկմանն է ներկայացվել բանակի մարզական ակումբների վերաբացման հարցը։ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ հիմնականում իրենք շեշտը դնելու են օլիմպիական մարզաձևերի վրա։ Բալայանն ասաց, որ այս ակումբներում ներգրավվելու են այն մարզիկները, որոնց գրանցած հաջողությունները բավարար չեն տարկետում ստանալու համար։ Ֆեդերացիաների, ինչպես նաև նախարարության մասնագետներից կազմված հանձնաժողովների որոշումներով՝ նրանցից լավագույնները կընդգրկվեն […]
16:29 12.12.2019
Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում, որից հետո կողմերը հանդես են եկել հակառակ հայտարարություններով: «Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ ամրագրել ենք կողմերի հետագա երկխոսության մեջ մտնելու անհամեմատելիությունը կամ անկարողությունը: Ինձ թվում է, որ կողմերը չեն խոսել այդ մասին: […]
16:26 12.12.2019
Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որ վերաբերում էր զինված ուժերի կարգապահական կանոնագրքում փոփոխությունների կատարմանը, ռեկորդային կարճ քննարկում ունեցավ խորհրդարանում։ Նախ` պաշտպանության նախարարի տեղակալը մոտեցավ ամբիոնին ու ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում որևէ փոփոխություն չեն կատարել, ու նոր ասելիք չկա, ապա մոտեցավ հարակից զեկուցողը, հաստատեց նույնն ու ասաց, որ նախագիծը նորից դրական եզրակացություն է ստացել։ Հարցեր չեղան, […]
16:14 12.12.2019
«Թերևս այս երևույթը կոչվում է deep state, դիմադրություն կա շատ կառավարման օղակներում փոփոխությունների նկատմամբ: Օրինակ` ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը դասական deep state-ի օրինակ է»,- կառավարության նիստից հետո ասել է Դանիել Իոաննիսյանը, որը կառավարության այսօրվա նիստում նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: Որոշումը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Լրագրողները նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահից և վարչապետի […]