23:44 04.12.2019
Թաիլանդի Չոնբուրի քաղաքում տղամարդը մահացել է լիցքավորիչին միացված բջջային հեռախոսով խաղալիս: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեկտեմբերի 2-ին 28-ամյա Քիթթիսակ Մունկիթին փակվել է իր սենյակում՝ սմարթֆոնով խաղալու համար: 57-ամյա մայրը մի քանի անգամ կանչել է նրան, որպեսզի նա իրեն օգնի տան մաքրման աշխատանքների ժամանակ, բայց նա անտեսել է նրա խնդրանքները: Աշխատանքի մեկնելուց առաջ կինը […]
23:30 04.12.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Լոնդոնում երկու նախագահների միջև կայացած հանդիպումն անկացվել է դռնփակ պայմաններում և այն տևել է շուրջ կես ժամ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով Էրդողան-Թրամփ հանդիպմանը, գրառում է […]
23:24 04.12.2019
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման […]
23:12 04.12.2019
Վիետնամի անտառներում նկարահանել են 30 տարի անհետացած համարվող հազվագյուտ մուկ-եղնիկի: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն՝ հղում անելով Global Wildlife Conservation (GWC)-ին։ Եղջերուների ընտանիքի Վիետնամական մուկ-եղնիկներն աշխարհի ամենափոքր կաթնասուններից են: Կշռում են 4.5 կիլոգրամից պակաս՝ կարելի է համեմատել կատվի կամ նապաստակի հետ, իսկ արտաքինից մկան և եղջերուի տարօրինակ խառնուրդ են հիշեցնում: 1990 թվականից ի վեր այս […]
23:05 04.12.2019
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:36-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 15:53-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովիկ Թ., ծնված […]
23:00 04.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, […]
22:59 04.12.2019
ԱՄՆ Արկանզաս նահանգում մեկ տարեկան երեխան վերադարձել է այրվող տուն՝ սիրելի շնիկին փրկելու համար, և մահացել է: Այդ մասին հայտնում է The Sun- ը: Նոյեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 17-ին, հրդեհ է բռնկվել ամուսիններ Քուրթիս և Քեյթլին Շարփերի տանը: Նրանք իրենց որդու՝ Լոքի Նիքոլի Մեյսոնի հետ միասին դուրս են եկել փողոց և սկսել օգնություն կանչել: […]
22:44 04.12.2019
Հայտնի ռուս ռոք երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր Գարիկ Սուկաչևը, որ վերջերս նշել է իր ծննդյան 60-ամյակը, խոսել է իր մեջ ծնվող նոր երգերի հետ կապված հետաքրքիր դեպքերի մասին: Նման կոմպոզիցիաներից մեկը երգչի «246» նոր ալբոմից էր: Սուկաչևը այն ձայնագրել է հայերի հետ փողոցում պատահական հանդիպումից հետո: «Երգի մասին նշված է, որ հեղինակն անհայտ է: Իրոք […]
22:41 04.12.2019
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Լոս Անջելեսում կանգնել է դատարանի առջև, նրան դատի է տվել բրիտանացի սուզորդ Վերնոն Անսվորսը, որին Մասկը վիրավորել է Twitter-ում, գրում է BBC-ն: Մասկը նախորդ տարի Անսվորսին մանկապիղծ է կոչել, այն բանից հետո, երբ վերջինս չի ընդունել նրա առաջարկը միանալ Թաիլանդում 12 երեխաներին քարանձավից փրկելու օպերացիային: Մասկն իր հերթին […]
22:30 04.12.2019
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ:
22:19 04.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով […]
22:18 04.12.2019
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
22:05 04.12.2019
Արցախը երբեք չի ունեցել որևէ բարդույթ որևէ ազգության հանդեպ։ Մենք չունենք ատելություն ադրբեջանական ժողովրդի հանդեպ, քանի որ մենք չենք պայքարում ադրբեջանցի ժողովրդի դեմ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ղարաբաղում մուղամ լսելու Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի ցանկությունը և ՀՀ վարչապետի տիկին Աննա […]
21:43 04.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Հայրումյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքում ստացած «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» մարմնական վնասվածքներով։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, […]
21:38 04.12.2019
Armtimes.com-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ ԱԱԾ բերման ենթարկված անձը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հրաչ Քանանյանն է։ Վերջինիս անվան հետ են կապվում Կելմե, Ջիվովա սպորտային ապրանքանիշները։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրա բարեկամուհին աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում։ Նախկինում, երբ ԿԳՄՍ-ն ՀԱՕԿ-ի հետ նույն շենքում էր, նա Լոռեցյանի հետ աշխատել է նույն հարկում։ […]
21:31 04.12.2019
Գարդաբանիի շրջանում վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Ջանդարիի լճում փրկարարները գտել են օրեր առաջ անհետ կորած ձկնորսների դիակները։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Ջանդարի լճում ձկնորսների նավակն ուժգին քամին քշել էր անցյալ շաբաթ։ Նրանց որոնման համար փրկարարներին էին միացել նաև ջրասուզակներ, ջերմային անօդաչու սարքեր, ուղղաթիռ։ «Ձկնորսների որոնողական աշխատանքներն իրականացվել […]
21:27 04.12.2019
Հայաստանի իրավապահները երբեմն բախվում են խնդրի, որ արդարության մասին հանրային ընկալումը հակասում է իրավականության սկզբունքին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով մի շարք նախկին պաշտոնյաների՝ արտերկրում գտնվելը։ Նա բերեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի օրինակը։ Վարչապետն ասաց, որ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումից առաջ նա հեռացավ Հայաստանից, քանի դեռ ուներ պատգամավորի անձեռնմխելիություն։ Իշխանությունները, […]
21:14 04.12.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը […]
21:10 04.12.2019
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան ասել են, որ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում: Հիշեցնենք, որ գործի վերաբերյալ քաղաքական գնահատականներն արդեն հնչեցվել են ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության […]
20:52 04.12.2019
Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից իր տեղակալին բերման ենթարկելու մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:37 04.12.2019
Վարչապետը համարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքների ժամանակ իշխանությունները տարբեր օլիգարխների խնդրել, համոզել, սպառնացել են, որ նրանք գումար նվիրեն հիմնադրամին, կամ գոնե խոստանան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց Կառավարության նիստում։ Ըստ Փաշինյանի՝ հիմա իրենք ուզում են, որ այս հիմնադրամն, իրոք, համահայկական դառնա։ «Իր գոյության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 350 միլիոն […]
20:28 04.12.2019
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն՝ ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։ Առաջիկա օրերին այն կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր […]
20:20 04.12.2019
Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ «ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան «ոգևորված էր 2018 թվականի գարնան խաղաղ դեմոկրատական նվաճումներով Հայաստանում և կշարունակի խրախուսել և աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը […]
20:12 04.12.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ ընդունում է Էդգար Մանուկյանի մարտահրավերը։ «Սիրով ընդունեցի Էդգար Մանուկյանի մարտահրավերը, գրանցվեցի himnadram.org կայքում, եւ այսուհետ ամեն ամիս իմ քարտից 10 հազար դրամ կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մարտահրավիրում եմ Մարիամ Փաշինյանին, Սիփան Փաշինյանին և Հրաչյա Հակոբյանին»,- գրել է Աննա Հակոբյանը:
20:04 04.12.2019
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ․ «Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային […]
19:57 04.12.2019
Ազգային ժողովում կառավարությանը հարցեր ուղղելիս ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Երևանի քաղաքապետարանի ստացած ԿամԱԶ-ների մասին ու հարցի շուրջ զուգահեռներ անցկացրեց նախկին «Երևան» հիմնադրամի հետ։ «Տպավորություն է, որ նախորդ իշխանության օրոք խնդիրը տեսնում էիք, հիմա չեք տեսնում, որովհետև ուզում եք չտեսնել… Հիմա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ»,- ասաց Մարուքյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]
19:50 04.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինին և «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին […]
19:47 04.12.2019
Այն հարցը, որ ՀՀ քաղաքացիները առողջապահության հիմնարկներ դիմելու խնդիր չունենան, կառավարությունում քննարկվել է մեկ տարի։ Եվ առաջարկված առողջապահության ապահովագրության ծրագրի վերաբերյալ միասնական տեսակետ չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքերով՝ այդ ծրագրի մասին իրենք հայտնել են, որպեսզի հանրային բանավեճ սկսվի, և իրենք հասկանան, թե ինչ կարծիքներ կան դրա վերաբերյալ, քանի որ […]