Բոլոր լուրերը – Page 8408 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Չի կարող որևէ նախարարի հրաժարական քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքի արդյունք լինել․ Փաշինյան

19:24 04.12.2019

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։ Վարչապետը բացատրեց, որ կրթության ոլորտում քաղաքականությունը վարում է ոչ թե ԿԳՄՍ նախարարը, այլ կառավարությունը։ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ խոսքը ոչ թե ուսանողների, այլ մի քաղաքական ուժի մասին է, որը «կոռումպացված իշխանությունների հենասյուներից» է […]

̰
Էն կրթության նախարարը, որ փորձում է բան անել, դառնում է բոլորի աչքի գրողը․ Փաշինյան

19:21 04.12.2019

Հայաստանի կրթության բոլոր նախկին նախարարները իմացել են, որ բոլորի համար ընդունելի լինելու համար պետք է կրթության ոլորտում ոչինչ չանել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Էն կրթության նախարարը, որը Հայաստանի Հանրապետությունում կփորձի բան անել, նա դառնում է բոլոր այդ մարդկանց աչքի գրողը, ովքեր մեր երեխեքի ապագան գողացել են՝ դպրոցից սկսած նրանց սովորեցնելով […]

̰
Բրատիսլավայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

19:12 04.12.2019

Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: On the margins of 26th #OSCE Ministerial in #Bratislava meeting of #Armenia FM @ZMnatsakanyan w/ @OSCE Minsk […]

̰
Նժդեհի հարցն օգտագործվում է որպես սադրանք հայ-ռուսական հարաբերություններում սրացում մտցնելու համար․ Փաշինյան

19:03 04.12.2019

Գարեգին Նժդեհի մասին հարց հայ-ռուսական հարաբերություններում չկա։ Դա օգտագործվում է որպես սադրանք որոշ ուժերի կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ դրանով փորձ է արվում սրացումներ մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ինչ վերաբերում է Նժդեհի անձին, ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Բալկանյան պատերազմին և Առաջին համաշխարհային պատերազմին նա մասնակցություն է ունեցել որպես ռուսական […]

̰
Դարձյալ` ձիով. Կիմ Չեն Ինը զարմացրել է իր նոր` տպավորիչ ֆոտոսեսիայով

19:00 04.12.2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գնացել է Պեկտուսան լեռ, գրում են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ այդ վայրերում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ճամբարներն են տեղադրել ճապոնացի զինվորների դեմ պայքարող պարտիզանները: Իր այցի ընթացքում Կիմ Չեն Ինը կոչ է արել երիտասարդներին դաստիարակել Պեկտու ավանդույթներով, որպեսզի երկրի բնակչությունը քաջություն ունենա` հաղթահարելու ներկայիս դժվարությունները:  

̰
ՍԴ իրավիճակը չի համապատասխանում Սահմանադրության նկարագրածին․ Փաշինյան

18:59 04.12.2019

Բնության մեջ չկա այնպիսի օրենք, որ քաղաքական նկատառում չունի։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանների անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի մասին։ «Քաղաքական նկատառումը հետևյալն է։ ՀՀ ՍԴ-ում հաստատված իրավիճակը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին։ Եվ եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035 թիվը։ Այսինքն` այն սահմանադրական իրավիճակը, որ գործող […]

̰
Հայտնի են լավագույն արկածային լուսանկարները

18:55 04.12.2019

Համացանցում հայտնվել են Red Bull Illume միջազգային լուսանկարչական մրցույթի լուսանկարները: 2019թ. մրցույթին մասնակցել է 5955 լուսանկար: Եզրափակիչ փուլին մասնակցել է 60 նկար, որոնք առաջադրվել են 11 անվանակարգերում: Մրցույթն ունեցել է ժյուրիի 50 անդամ: Հաղթող է ճանաչվել սերֆինգիստի «ճախրանքը» ֆիքսած ֆրանսիացի լուսանկարիչ Բենու Թուարան:    

̰
Հորիզոն 18:00

18:53 04.12.2019

̰
Բավարարված եմ Բաքվում Լավրովի հայտարարություններով․ Փաշինյան

18:49 04.12.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանոթ է Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին ու բավարարված է դրանցով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք ծախելու հնարավոր գործարքներին, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը մշտապես լինելու է Հայաստանի կառավարությունների օրակարգում՝ անկախ այդ կառավարությունների ճաշակներից, քանի որ դա ազգային անվտանգության հարց է։

̰
Պետական մարմիններին հօգուտ «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի հրահանգ չի եղել․ Փաշինյան

18:47 04.12.2019

Ինչո՞ւ են ոստիկանությունը և մի քանի այլ պետական մարմիններ պետական միջոցներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարց տվեց ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը՝ մեկնաբանելով, որ իրենք հիմնադրամի դեմ ոչինչ չունեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գուցե դա ավանդույթ է ոստիկանությունում, և որ ոստիկաններն իրենց միջոցներն են հավաքել ու փոխանցել հիմնադրամին։ Փաշինյանը […]

̰
Արցախյան բանակցությունների սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա․ Փաշինյան

18:45 04.12.2019

Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կարող է հրապարակվել հնգակողմ հայտարարություն, դա ընդամենը նշանակում է, որ մասնակիցները կարող են իրենց բանակցությունների բովանդակության մասին հայտնել այդ հայտարարությամբ։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «[Բանակցությունների] սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա»,- ասաց Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Վարչապետի խոսքերով՝ ներկայումս դեռ պետք է պարզաբանումներ […]

̰
Ոստիկանության բաժնում անձի խոշտանգման մասին տեսանյութի բոլոր մասնակիցների ինքնությունը բացահայտված է. Փաշինյան

18:45 04.12.2019

Ոստիկանության բաժնում անձի խոշտանգման մասին տեսանյութի բոլոր մասնակիցների ինքնությունը բացահայտված է, նույնիսկ հնարավոր է` մեղադրյալ կա արդեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Իմքայլական Քրիստինե Պողոսյանի հարցն այն մասին է, որ երբեմն հայտարարություններ են հնչում, որ հիմա էլ են ոստիկանությունում խոշտանգումներ լինում։ Վարչապետն ասաց, որ կարելի է այդ մասին ասել, […]

̰
Մենք օգնում ենք Վրաստանին և Ուկրաինային ավելի մերձենալ ՆԱՏՕ-ին. Ստոլտենբերգ

18:38 04.12.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումն առ այն, որ Վրաստանն ու Ուկրաինան դաշինքի անդամ են դառնալու, մնում է վավեր: Այս մասին հայտարարել է Ստոլտենբերգը` պատասխանելով Լոնդոնում ՆԱՏՕ-ի համաժողովում հնչած հարցերից մեկին: Յենս Ստոլտենբերգը չի նշել ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշակի ամսաթիվ, ասում է, որ ՆԱՏՕ-ն միտված է օգնել Վրաստանին […]

̰
Բերման է ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը

18:30 04.12.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաև […]

̰ ̰
Տեղեկություն ունենք, որ ԻՊ կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ․ Փաշինյան

18:28 04.12.2019

Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել տարբեր ծայրահեղական խմբավորումների գործունեության համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք տեղեկություն ունենք, որ ԻՊ կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ։ Եվ երբ, եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի Ադրբեջանում որոշակի հենակետ ունենալ կամ ընդլայնել իրենց հենակետը, Ադրբեջանը աշխարհագրորեն նրանց շատ […]

̰
Կտրում ենք և կտրելու ենք «Հյուսիս-հարավ» ծրագիրը կթողների թաթիկները․ Փաշինյան

18:17 04.12.2019

ԲՀԿ խմբակցության կողմից բիզնես միջավայրի վերաբերյալ դժգոհությունները ժամանակագրորեն սկսել են այն ժամանակ, երբ քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ժամանակ թույլլ տրված չարաշահումների վերաբերյալ, և գործն առնչվում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը։ «Այ, «Հյուսիս-հարավ» պրոյեկտը շատ լավ ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են էդ նախագիծը, որպես […]

̰
Ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը բանակցություններում․ Փաշինյան

18:06 04.12.2019

«Մեկուկես տարվա ընթացքում ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով բանակցությունների ներկա փուլը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների ու ժողովուրդների պատկերացումները լիարժեք, 100 տոկոսով նույնական են Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, ապա, ըստ Նիկոլ […]

̰
Հորիզոն 18.00

18:00 04.12.2019

̰
Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին

18:00 04.12.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, […]

̰
Նախագահը ստորագրել է «Հայաստանի և Դանիայի կառավարությունների միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» օրենքը

17:55 04.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին  ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:  

̰
Փաշինյանը բացատրեց, թե ինչու են դեմ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքականացնելու նախագծին

17:50 04.12.2019

Կառավարության ղեկավարն այսօր Ազգային ժողովում բացատրեց, թե ինչու են դեմ արտահայտվել ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր քաղաքական դարձնել ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բովանդակության հետ խնդիր չունեն, համամիտ են, սակայն խնդիր են տեսնում իրավական տեսանկյունից։ Նա ասաց, որ եթե որոշեն քաղաքական դարձնել, օրինակ, ոստիկանության պետի ու տեղակալների պաշտոնները, ապա […]

̰
Թույլ տվեք այնքան էլ վստահ չլինել, որ այդ անձինք շեյխերի ներկայացուցիչ են․ Փաշինյան

17:42 04.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կասկածի տակ դրեց խոշոր սեփականատեր, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի այն պնդումները, որ Երևանի քաղաքապետի հետ հանդիպում ունեցած էմիրաթցիները եղել են Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարի ներկայացուցիչներ։ Նա ասաց, որ եթե այդ մարդիկ լինեին շեյխերի ներկայացուցիչներ, ապա կարող էին դեսպանության միջոցով դիմել իրենց, ոչ թե Գագիկ Ծառուկյանի միջոցով հանդիպում կազմակերպել Հայկ Մարությանի հետ։ Սակայն […]

̰
Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

17:38 04.12.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։ Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, որը գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան […]

̰
Դպրոցներում բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերով 126 քրգործ է հարուցվել․ Փաշինյան

17:33 04.12.2019

Թեև դպրոցների աշխատողների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացվել են, սակայն 100-ավոր քրեական գործեր են հարուցված նույն դպրոցների աշխատակիցների նկատմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Էս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 126 քրեական գործ է հարուցվել, որոնց շրջանակներում ավելի քան 220 անձինք 126 դպրոցների տնօրենների կողմից ձևակերպված են եղել որպես աշխատող, բայց իրականում եղել են […]

̰
Փաշինյանը` Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած ԿամԱԶ-ների մասին

17:23 04.12.2019

Եթե Երևանում բնական աղետ լիներ կամ ջրհեղեղ, անտրամաբանական կլիներ որևէ օգնության մերժում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պատասխանելով Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած ԿամԱԶ-ների մասին հարցին։ «Ես կարծում եմ, որ էն իրավիճակը, որ աղբի հետ կապված կար, դա, ըստ էության, բնական աղետի նման բան էր Երևան քաղաքում»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է գործարար Սամվել Ալեքսանյանի […]

̰
Վարչարարության պատճառով ծրագիրը վիժեցվել է. Գևորգ Պետրոսյանը` 2 մլրդ դոլար ներդրման մասին

17:19 04.12.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գագիկ Ծառուկյանը փորձում էր 2 մլրդ դոլար ներդրում կատարել: Եվ այդ հարցում, ըստ նրա, Ծառուկյանը որևէ շահ չի ունեցել: Ըստ Պետրոսյանի` գործը գրեթե ավարտին էր մոտենում, բայց վարչարարության պատճառով ծրագիրը վիժեցվել է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստան ժամանած […]

̰
Նախարար նշանակվելուց հետո քունս ու հանգիստս խանգարվել է. Արայիկ Հարությունյան

17:16 04.12.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հասարակական կազմակերպությունների ու նախարարի մասնակցությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագիծը: Մասնակիցների թվում է եղել նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը, որը, հիշեցնենք, վերջին մեկ ամսվա ընթացքում մի խումբ ակտիվիստների հետ դասադուլ և նախարարության դիմաց նստացույց էր անում` պահանջելով նախարարի հրաժարականը: Պատճառը, ըստ ակտիվիստների, այն է, […]

̰
Գնում եմ տուն, շնորհակալ եմ բոլորին. Արա Վարդանյան

17:08 04.12.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Գնում եմ տուն։ Շնորհակալ եմ բոլորին»: Հիշեցնենք` Արա Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն այսօր փոխարինվել է գրավով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Վարդանյանին:

̰
Լավրովի այցն Ադրբեջան և իմ այցը Արցախ, որևէ կապ չունեին իրար հետ․ Փաշինյան

17:07 04.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ այն պնդումներին, որ եթե ինքն այցելել է Արցախ, իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնել է Բաքու, ապա շուտով հանդիպում է նախապատրաստվում։ Փաշինյանն ասաց, որ Սերգեյ Լավրովի` Բաքու այցի ժամկետը վաղուց էր պլանավորված, իսկ իր՝ Արցախ մեկնելու ժամկետի ընտրությունը պայմանավորված էր եղանակով, որպեսզի ավելի արդյունավետ ծախսվի ժամանակը։ «Լավրովի այցն Ադրբեջան, […]

̰
BACK_TO_TOP