Բոլոր լուրերը – Page 8409 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Բոլոր լուրերը

Շատերը պետք է մեծերի գործերին չխառնվեն․ Մելքումյանը հակադարձեց Ուրիխանյանի հասցեին քննադատությանը

13:16 04.12.2019

Ազգային ժողովում այսօրվա թեժ թեմաներից մեկը Երևանի քաղաքապետի ու Էմիրություններից եկած ներդրողների միջև հանդիպման արձագանքներն էին։ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քննադատությանը հակադարձեց իմքայլական Վաղարշակ Հակոբյանը՝ ասելով, որ Ուրիխանյանը հրահրում է։ Նրան էլ պատասխանեց ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը։ «Որևէ մեկը ցուցում, խորհուրդ, չգիտեմ, ինչ-որ մեծավարի բաներ անելու… Եվ շատ շատերն էլ պետք է մեծերի գործերին չխառնվեն»,- ասաց […]

̰
Պարոն Ուրիխանյանը իրեն չսազական բաներ է անում արդեն որերորդ անգամ․ Վաղարշակ Հակոբյան

13:14 04.12.2019

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր վեճի մեջ մտավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, երբ քննադատում էր Երևանի քաղաքապետի վարքը Էմիրություններից ժամանած ներդրողների հետ հանդիպմանը։ Սրան արձագանքեց նաև իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ «Պարոն Ուրիխանյանը իրեն չսազական բաներ է անում արդեն որերորդ անգամ։ Եվ նման գործելաոճը, նման հրահրող գործելաոճը պատիվ չի բերում։ Սա՝ անձնապես իր մասով»,- ասաց […]

̰
Ամենաթողություն չի լինելու. Ալեն Սիմոնյան

13:09 04.12.2019

Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Անդրադառնալով վերջին օրերի ցույցերին՝ Սիմոնյանն ասել է՝ ոմանք թավիշը շփոթում են թուլության հետ. «Ամենաթողություն չի լինելու: Օրենքի տառը պետք է պահպանվի»: Նա ոստիկանության գործողությունները համարում է համաչափ: Սիմոնյանն ասաց նաև, որ ոմանք  երիտասարդների ֆոնին սկսում են քաղաքական դիվիդենտներ […]

̰
Կրիշտիանուն ավելի շատ տիտղոս է նվաճել, քան դու քո ողջ կարիերայի ընթացքում. Ռոնալդուի քրոջ կոշտ պատասխանը Վան Դեյկին

13:08 04.12.2019

«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝  Կատյա Ավեյրուն, քննադատել է «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ընթացքում նրա պահվածքի համար: Պատասխանելով լրագրողի` Ռոնալդուի բացակայության մասին հարցին, Վան Դեյկը կատակով ասել էր. «Իսկ Ռոնալդուն մրցակի՞ց էր»: «Մարդիկ իրականությունից դուրս են ապրում: Ինչպիսի համեստություն: Այո՛, հայտնի էր, որ Կրիշտիանուն չի հաղթելու, բայց դա արդեն այլ թեմա […]

̰
Ես ոչ թե տարին մեկ անգամ եմ բարեգործություն անում, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան

13:00 04.12.2019

«Ես ոչ թե տարին մեկ մարաթոնին բարեգործություն եմ անում, այլ ամեն օր Արցախ-Սփյուռք-Հայաստանի իմ ժողովրդի համար, իմ հնարավորության սահմաններում իմ ընտանիքի կողմից դա կատարում եմ` ոչ թե տարին մեկ, այլ ամեն օր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին իր չմասնակցելու հարցին: Հարցին, թե ինչու այս տարի 10 մլն […]

̰
Ծառուկյանը վերահաստատում է, որ շինարարության թույլտվություն ունեցել է

12:52 04.12.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում թղթեր է ցույց տվել՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի կատարել։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է հարցին, թե ով է իրեն տվել շինթույլտվությունը: «Ուրեմն կարող եք հարցնել. այդ ժամանակ եղել է Նարեկ Սարգսյանը. ամենակարևորը, որ քաղաքապետը տեղյակ է շինությունից: ԱՊԶ-ն նա տվել էր իր ստորագրությամբ 2019 […]

̰
Էրիկ Վարդանյանը վիրահատվել է. ապաքինումը կտևի մի քանի ամիս

12:50 04.12.2019

«Սոչի» ակումբի նորեկ Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել: «Էրիկի ծնկի հետ խնդիրները մշտապես անհանգստացրել են: Նրան հետազոտել էր լավագույն բժիշկներից մեկը և ասել, որ եթե Վարդանյանը ցանկանում է ֆուտբոլ խաղալ առանց ցավի, պետք է վիրահատվի: Այսօր նա վիրահատության է ենթարկվել: Բժիշկը ասել է, որ ապաքինումը կտևի 3-6 ամիս»,- նշել է Վարդանյանի գործակալը: Հիշեցնենք, որ […]

̰
Եղանակի տեսությունը թռչուններին էլ է հետաքրքրում. Գագիկ Սուրենյան

12:48 04.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ծիծաղաշարժ տեսանյութ է տեղադրել և գրել. «Մի աղջիկ է ուղարկել, ասում է` ամեն օր ուշադիր ձեզ է նայում»:

̰
Դեկտեմբերի 5-ին կտեղափոխվեմ Հայաստան. ադրբեջանուհին դիմել է Ալիևին

12:45 04.12.2019

Սումգայիթ քաղաքում բնակվող Ադրբեջանի քաղաքացուհին տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նա հայտարարել է, որ պատրաստ է բնակություն հաստատել Հայաստանում՝ Ադրբեջանում ստեղծված անտանելի իրավիճակի և արդարադատության բացակայության պատճառով: «Ես որևէ մեկից օգնություն չեմ ուզում, այս տեսաուղերձով հայտնում եմ, որ տոմսեր եմ գնել և դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանը, կտեղափոխվեմ Հայաստան»,- ասել է Այսել Մուստաֆաևան: Ադրբեջանուհին […]

̰
Անաստասիա Գալուստյանն առաջին անգամ հաղթել է միջազգային մրցաշարում

12:43 04.12.2019

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը հաղթել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Santa Claus Cup միջազգային մրցաշարում: Ընդ որում, սա Անաստասիայի առաջին հաղթանակն է միջազգային մրցաշարում: «2019 թվականն ավարտում ենք լավ նոտայի վրա, և ինչո՞ւ 20 տարեկանում առաջին անգամ չհաղթել միջազգային մրցաշարում»,- գրել է Անաստասիան «Ինստագրամում» և լուսանկարներ տեղադրել: Մրցումներին կանանց մենասահքում հանդես են եկել […]

̰
Մարության-շեյխեր հանդիպման արձագանքները շարունակվեցին Ազգային ժողովում

12:39 04.12.2019

Ազգային ժողովում շրջիկ սրճարանների վերաբերյալ քննարկման ժամանակ պարզվեց, որ ոլորտում լիազորություններ են տրվելու Երևանի քաղաքապետին ու ավագանուն։ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց Հայկ Մարությանի և Էմիրությունների ներկայացուցիչների հանդիպման աղմկոտ պատմությունն ու ասաց, որ չի կարելի նման լծակներ տալ Մարությանին։ «Հիմա ստացվում է, որ Երևանը ինվեստորներին հյուրընկալելու տեսանկյունից ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգ էր […]

̰
Հայկական նոր ավիաընկերությունը կղեկավարեն բրիտանացիները

12:37 04.12.2019

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե նախօրեին խորհրդարանում որ նոր ավիաընկերության մասին է հայտարարել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Հրապարակման համաձայն` հայկական նոր ավիաընկերությունը կոչվում է Fly Armenia Airways: Ընկերության ղեկավարները բրիտանացիներ են: Հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի Boeing ինքնաթիռ: Ավիաընկերությունը պլանավորում է թռիչքները սկսել մարտի վերջին և մտադիր է վարձել աշխատակիցների, որոնք […]

̰
ԱԺ Քննիչ հանձնաժողով կստեղծվի. Էդմոն Մարուքյան

12:32 04.12.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ Քննիչ հանձնաժողով կստեղծվի: Նա, մասնավորապես, գրել է. «Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, […]

̰
Պերմում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. կա զոհ և վիրավոր

12:30 04.12.2019

ՌԴ Պերմ քաղաքում տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է մի կին և վիրավորվել է ոստիկան, գրում է Пятый канал-ը: Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը նախ` կրակել է տան դռան վրա, ապա փողոց է դուրս եկել և սկսել է կրակել մեքենաների և մարդկանց ուղղությամբ: Զոհվել է պատահաբար այդ փողոցով անցնող մի կին: Դրանից հետո տղամարդը հրաձգություն […]

̰
Հաճախորդները և ձեռնարկատերերը կարող են սիրել իրար․ Կարապետյանը՝ շրջիկ սրճարանների մասին

12:19 04.12.2019

Ազգային ժողովում արտահայտված պատգամավորները կողմ են, որ շրջիկ սրճարանների գործունեություն կանոնակարգվի։ Հարցը ժամկետն է, որով որևէ վայրում տրվելու է առևտրի հնարավորություն։ Նախագծի հեղինակը համաձայն է, որ ամեն 1-2 օրը մեկ «խաղարկվեն» կայանման տեղերը, որոշ պատգամավորներ պնդում են, որ դա բիզնեսի համար բարդություն է ստեղծում։ Հեղինակ Սիսակ Գաբրիելյանը ենթադրում է, որ տեղերի «խաղարկությունները» պետք է կատարվեն […]

̰
Քանի մարդ է մասնակցել «Հեռուստամարաթոն-2019»-ին

11:59 04.12.2019

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Հեռուստամարաթոն-2019»-ին մասնակցած ՀՀ քաղաքացիների թիվը դեկտեմբերի 3-ի դրությամբ։ Կառավարությունից տեղեկացնում են, որ հաշվարկը դեռ ընթացքի մեջ է: Դեկտեմբերի 3-ի դրությամբ՝ «Հեռուստամարաթոն-2019»-ին մասնակցողների թիվը նախորդ տարվա հեռուստամարաթոնի մասնակիցների թվի գրեթե կրկնապատիկն է:

̰
ԱԺ-ում քննարկվում են շրջիկ սրճարանների վերաբերյալ կարգավորումները

11:49 04.12.2019

Շրջիկ սրճարանների գործունեության կանոնակարգման համար առաջարկվում է, որ Երևանի քաղաքապետը տա այդ մեքենաների աշխատանքի թույլտվությունները։ Սա է ենթադրվում իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ ԱԺ ներկայացված նախագծից։ Առևտրի այս կետերը, ըստ նախագծի, պարտավոր կլինեն որոշակի գումար վճարել համայնքային բյուջե, իսկ դրանց տեղակայման վայրերը պարբերաբար կփոխվեն։ Ենթադրվում է, որ դրանց թույլտվությունները կտրվեն օրական, թեև դրան կողմ չեն հենց […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի մեկ մարմնամարզիկ

11:46 04.12.2019

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի ընդամենը մեկ մարմնամարզիկ՝ Արթուր Դավթյանը: Այս մասին հայտնել են մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարզիկ Արթուր Ավետիսյանը: «Ունենք վարկանիշային երեք մրցում՝ Մելբուրն, Բաքու, Դոհա․ կգնանք միայն Դոհա։ Կունենանք օլիմպիական միայն մեկ մասնակից, վերջ։ Կա ևս մեկ շանս՝ Եվրոպայի առաջնությունը։ Բայց այն նորից կայանալու է Բաքվում։ Մենք չենք մասնակցելու։ […]

̰
Չնետե՛լ շինարարական աղբն աղբամանների մեջ. կոչ քաղաքացիներին

11:43 04.12.2019

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հանդես է եկել հերթական զգուշացմամբ՝ դիմելով քաղաքացիներին. «Մի՛ նետեք շինարարական աղբն աղբամանների մեջ։ Դրանով դուք վնասում եք աղբամանները՝ վնասելով համայնքային գույքը, որը նաև ՁԵԶ է պատկանում։ Սիրենք մեր քաղաքը»։

̰
Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենք չէ. Ծառուկյանը դիմում է Մարությանին

11:40 04.12.2019

Լրագրողների հետ զրույցում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի՝ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռանալու թեմային և Մարությանի արձագանքին, Մարությանին կոչ է արել հիշել իր տված խոստումները երևանցիներին: «Ես ինչ ասել եմ, որևիցե սխալ բան չեմ ասել։ Իրականությունն եմ ներկայացրել։ Հարգելի քաղաքապետին ուզում եմ ասել, որ ինքը մի պահ պատկերացնի, որ Երևանի […]

̰
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին

11:38 04.12.2019

Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է նոյեմբերի 27-ից 28-ը Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին: Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել էր բիզնեսի ընդլայնման համար նոր հնարավորություններ փնտրող ընկերություններին, մատակարարներին, փորձագետներին, խորհրդատուներին, ներդրումային քաղաքականության ոլորտի մասնագետներին, ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներին, ներդրողներին աջակցող կառույցների ներկայացուցիչներին: Երկօրյա միջոցառման ընթացքում էքսպոյի հաճախորդներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար […]

̰
Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է շինության նախագծման փաստաթուղթը, ոչ թե շինթույլտվության. Հակոբ Կարապետյան

11:30 04.12.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրապարակած փաստաթղթին, որ ներկայացվել է իբրև շինթույլտվություն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է շինության նախագծման փաստաթուղթը, բայց ոչ թե շինթույլտվության: Թեմային ավելի մանրամասն նա խոստացել է անդրադառնալ այսօր հրավիրվելիք մամուլի ասուլիսում:

̰ ̰
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

11:09 04.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:01-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:

̰
2020-ից աշակերտների և ուսուցիչների տրանսպորտային ծախսի փոխհատուցման բյուջեն կավելանա

11:08 04.12.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020-ից աշակերտների և ուսուցիչների տրանսպորտային ծախսի փոխհատուցման բյուջեն կավելանա։ Ծրագրից կօգտվի շուրջ 3000 ուսուցիչ և 1000 աշակերտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում

10:59 04.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։ Այսպիսով` առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են […]

̰
Ազգային անվտանգության մարմիններում ղեկավար կազմի՝  համակարգից դուրս անձանց նշանակման մասին նախագիծը մերժվեց

10:55 04.12.2019

Այսօր ԱԺ-ն աշխատանքն սկսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին հարցի քվեարկությամբ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է. «Երեկ թեժ քննարկում տեղի ունեցավ, առաջին ընթերցմամբ ընդունել էին՝ քննարկելու և լավագույն տարբերակների լուծման: Սակայն քննարկումներից հետո պարզ դարձավ, որ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում ընդունումը: […]

̰
ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

10:40 04.12.2019

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

10:28 04.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ  իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից […]

̰
Վթար Երևանում՝ շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ․ հիվանդին քաղաքացիներն են հոսպիտալացրել

10:26 04.12.2019

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել […]

̰
BACK_TO_TOP