Բոլոր լուրերը – Page 8451 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Հոգեկան խնդիրների պատճառով Չեխիայի հոկեյի հավաքականի դարպասապահը հեռացել է թիմից

17:47 17.11.2019

Չեխիայի հավաքականի դարպասապահ Պատրիկ Բարտոշակը հեռացել է թիմից հոգեկան խնդիրների պատճառով: 26-ամյա դարպասապահը հավաքականի կազմում հանդես է եկել այս տարվա Աշխարհի գավաթի խաղարկությունում և 2018 թվականի Օլիմպիական խաղերում: Նա խոստովանել է, որ հիվանդության պատճառով սկսել է ալկոհոլ օգտագրոծել: «Ես պայքարում էի հոգեկան հիվանդության դեմ, որը համակցված էր ալկոհոլի հետ: Ես հիմա բուժվում եմ: Այդ  պատճառով […]

̰
Աղավնին պատերազմի հուշահամալիրից «գողացած» ծաղիկներով իր համար բույն է հյուսել

17:42 17.11.2019

Ավստրալիայի պատերազմի հուշահամալիրը դարձել է անսովոր հանցագործության վայր: Անհայտ ավազակը ժամանակ առ ժամանակ հուշարձանից գողացել է արհեստական ​​ծաղիկներ: Կանբերայի հուշահամալիրի աշխատակիցները փորձել են գուշակել, թե ով կարող էր պղծել զինվորականների հիշատակը, բայց բռնել գողին կամ գոնե հասկանալ գողության դրդապատճառները, չի հաջողվել: Շուտով «հանցագործությունը» բացահայտվել է, երբ հուշահամալիրի սրահներից մեկում աշխատակիցները գտել են աղավնու բույն՝ պատրաստված […]

̰
Ջոն Լեջենդն աշխարհի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել

17:30 17.11.2019

People պարբերականը Ջոն Լեջենդին ճանաչել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդ: Լեջենդը նշել է, որ այդ փաստը իրեն և՛ վախեցնում է, և՛ անհանգստացնում: «Այժմ ինձ մասերի կբաժանեն, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք բավական սեքսուալ եմ այդ տիտղոսի համար, թե՞ ոչ»,- ասել է նա: Նա ունի 10 երաժշտական «Գրեմմի», նոմինացված է եղել «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»: Նախորդ տարի պարբերականը աշխարհի […]

̰
Վահանյանն ու Մովսիսյանը  առաջատարների թվում են. Շախմատի վետերանների ԱԱ

17:14 17.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝  Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հանդես են գալիս 50-ից բարձր տարիքայինների խմբում, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում մեր միակ ներկայացուցիչը Ռաֆայել Վահանյանն է: Երեկ երեկոյան կայացել է առաջնության հինգերորդ  տուրը,  որում կարեն Մովսիսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր […]

̰
Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիաներ են

17:07 17.11.2019

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի և «Ռեդիսոն» հյուրանոցի դիմաց սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները: Այս մասին գրում է Georgia Online-ը: Հրապարակման համաձայն՝ ակցիան սկսվել է տեղական ժամանակով 15.00-ին: Ցուցարարները պահանջում են, որպեսզի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ժամանակավոր կառավարության և անաչառ ընտրական գործընթացի պայմաններում: Մյուս ցուցարարները, որոնք պետք է հավաքվեն հյուրանոցում, առաջ են քաշելու «Վրացական երազանքի»՝ իշխանությունից հեռանալու […]

̰
Հնդկաստանում բռնել են մարդկային կյանքեր խլած «Բեն Լադեն» փղին

17:00 17.11.2019

Հնդկաստանի Ասամ նահանգում բռնել են հինգ մարդու կյանք խլած, զայրացած փղին, որը ստացել էր Բեն Լադեն մականունը (նկատի ունենալով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենին): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հոկտեմբերին փիղը նահանգի գյուղերից մեկում 5 մարդու կյանք էր խլել կատաղության նոպայի ժամանակ: Կենդանին մեկ ամիս շարունակ վախի մեջ է պահել […]

̰
Ո՞ր դեպքում Լուկաշենկոն ՌԴ-ի հետ ինտեգրվելու վերաբերյալ փաստաթղթեր չի ստորագրի

16:53 17.11.2019

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ստորագրելու փաստաթղթեր, որոնք թույլ կտան ռուսական կողմի հետ ինտեգրացիա, եթե դրանք սպառնան հանրապետության ինքնիշխանությանը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նա շեշտել է, որ չի պատրաստվում խախտել սահմանադրությունն ու բելառուսական հասարակության կյանքի սկզբունքները: «Ամենակարևոր սկզբունքն ինքնիշխանությունն է և անկախությունը»,- պարզաբանել է Լուկաշենկոն: Ըստ նրա՝ նա երբեք չի ստորագրի […]

̰
Ավստրիացի ընկերների սխալը նրանց խոշոր շահում է պարգևել

16:47 17.11.2019

Հարավային Ավստրիայից երիտասարդները պատահաբար կրկնակի ջեքփոթ են շահել, հայտնում է  Daily Mail-ը: Միասին աշխատող երկու տղամարդ տարիներ շարունակ վիճակախաղով էին տարված: Տղամարդիկ հերթով գնում էին տոմսեր՝ պայմանով, որ շահելու դեպքում կկիսեն գումարը: Վերջին անգամ նրանք շփոթեցին, թե տոմս գնելու ում հերթն էր, և երկուսով գնեցին: Երջանիկ զուգադիպությամբ՝ նրանք թվային համադրումների շնորհիվ շահեցին ջեքփոթը: Քանի որ […]

̰
Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է

16:31 17.11.2019

«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Տղաները և աղջիկները ճշգրիտ գիտությունները հավասար են ընկալում. գիտնականներ

16:30 17.11.2019

Քարնեգի համալսարանի հետազոտությունները փաստում են, որ տղա և աղջիկ երեխաները հավասարապես են ընկալում ճշգրիտ գիտությունները, գրում է The Daily Mail-ը: Ըստ վիճակագրության՝ ճշգրիտ գիտություններով զբաղվող ավելի քիչ կանայք կան, սակայն գիտնականները վստահ են, որ դա միայն կարծրատիպերի հետևանքով է: Գիտնականները հետազոտել են 3-10 տարեկան երեխաների տվյալները: Դրանից բացի, երեխաների ուղեղի ակտիվությունը չափվում էր գիտափորձին մասնակցող […]

̰
Վարչապետը մոմ վառեց Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցում

16:12 17.11.2019

«Շրջում եմ Նոր Հաճնով, այցելում եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար»,- գրել է իր էջում վարչապետը: Շրջայցի ընթացքում նրան էին մոտենում բնակիչներ, երեխաներ: «Եկեք քննարկենք, որտեղ տեսանք, որակի հետ կապված խնդիրներ չկան, մասշտաբային ծրագրեր են»,- ասաց […]

̰
«Սոյուզմուլտֆիլմ»-ը կթողարկի «Դե, սպասի´ր» մուլտֆիլմի նոր սերիաներ

16:00 17.11.2019

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան պատրաստվում է թողարկել «Դե, սպասի´ր» մուլտֆիլմի 26 նոր սերիա: Այս մասին գրում է ТАСС-ը: Նշվում է, որ նոր սերիաները թողարկվում են մուլտֆիլմի 50-ամյակի առթիվ: Առաջին սերիան հնարավոր կլինի դիտել արդեն 2020 թ-ի ամռանը: Կինոստուդիայի ներկայացուցիչները վստահ են, որ սա մեծ նվեր կլինի երեխաների համար:

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Իտալիա

15:47 17.11.2019

Նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց իտալական Կատանիա քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի ԵՎՐՈ 2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի ընտրանու հետ: Թիմը հանգրվանել է «Գրանդ Օտել Բայա Վերդե» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին մեր ընտրանին կանցկացնի մեկ մարզում, իսկ նոյեմբերի 18-ին կկայանա երիտասարդական հավաքականի նախախաղային մարզումը «Ցիբալի» մարզադաշտում: Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին։ […]

̰
Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է

15:33 17.11.2019

«Հասանք Նոր Հաճն. սուբվենցիոն ծրագրի շրջանակում այստեղ հիմնանորոգվում է մարզադպրոցը»,- իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարզադպրոցի տարածքում շրջելիս: Նրան մոտեցան նաև բնակիչներ՝ իրենց հուզող խնդիրների մասին պատմելով: «Վերջապես ձեզ տեսա»,- ասաց կանանցից մեկը: «Աստված Ձեզ պահապան»,- ավելացրեց նրանցից […]

̰
Նշվել է տարվա ամենասիրված ֆիլմը

15:30 17.11.2019

Լոս Անջելեսում նշվել է 2019 թվականի լավագույն ֆիլմը` համաձայն հեռուստադիտողների շրջանում արված հարցման: Այս մասին հաղորդվել է People’s Choice Awards մրցանակների պաշտոնական կայքում: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով՝ լավագույնն է ճանաչվել «Avengers: Final» ժապավենը: Բացի այդ, Ռոբերտ Դաունի կրտսերի «Երկաթե մարդ»-ը ճանաչվել է 2019 թվականի լավագույն դերասան: 2018-ին «Avengers: Infinity War»-ը նույնպես արժանացել է People Choice Awards […]

̰
Ռեկորդային չվերթի ուղևորները պատմել են՝ ինչու են նախաճաշի փոխարեն իրենց ընթրիք մատուցել

15:30 17.11.2019

Լոնդոնից Սիդնեյ թռիչքը տևել է 19 ժամ և 19 րոպե: Ավիաընկերությունում պատմել են, որ այն իր տեսակով ուղևորների և անձնակազմի «դիմացկունության թեստ»  է եղել: Նոյեմբերի 15-ին պատմության մեջ ամենաերկար թռիչքն ավարտած Qantas Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները պատմել են իրենց զգացողությունների ու զարմանքի մասին: Արտասովոր թռիչքի մասին հայտնում է Daily mail-ը: Ուղևորների խոսքով՝ չնայած վաղաժամ մեկնելուն, […]

̰
Չսպասված, բայց արդեն սիրված 11-րդ զավակը. ի՞նչ հաջողություն է բերելու փոքրիկ Լիան ընտանիքին

15:22 17.11.2019

Տեսախցիկների ներկայությունը Լիային այլևս չի խանգարում՝ փոքրիկը վարժվել է դրանց: Փոքրիկն իր ընտանիքի 11-րդ զավակն է, ծնվելու պահին՝ քաշով ամենաթեթևը, բայց նույնքան առողջ, որքան իր ավագ եղբայրներն ու քույրերը: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի տեսանյութում:

̰
Էմիլիա Քլարկը ցանկանում է գլխավոր դեր խաղալ Բոնդիանայում

15:17 17.11.2019

Բրիտանացի դերասանուհի էմիլիա Քլարկը, ով հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալից, պատմել է «Բոնդիանայում» նկարահանվելու իր ցանկության մասին, գրում է Metro պարբերականը: 2020 թ. ապրիլին մեծ էկրան կբարձրանա գործակալ 007-ի մասին 25-րդ ֆիլմը, որը կոչվում է «Մահանալու ժամանակը չէ»: Ֆիլմում Բոնդիանայի դերն է կատարել սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը: Empire պարբերականի այն հարցին, թե Քլարկը կցանկանա՞ արդյոք […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

15:09 17.11.2019

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 16-ի ժամը 22։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված  Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի […]

̰
Հորիզոն 15.00

15:00 17.11.2019

̰
Անաստասիա Վոլոչկովան անճանաչելիորեն նիհարել է

15:00 17.11.2019

Ռուսական բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ անճանաչելիորեն նիհարել է: Այս մասին գրում է Life-ը: Վոլոչկովան պատմել է, որ օրական 8 ժամ պարապում է իր նոր շոուի համար և գրեթե ոչինչ չի ուտում: «Ես ուտում եմ միայն հազարի տերևներ, հավ, ձու և բանջարեղենային ապուր: Ուտում եմ շատ քիչ, […]

̰
Կոսմետիկայի խանութի տեստերները կարող են լինել մահացու վտանգավոր. գիտնականներ

14:55 17.11.2019

Միացյալ Նահանգների փորձագետները հաստատել են, որ կոսմետիկայի խանութի տեստերները կարող են լինել մահացու վտանգավոր, դրանք պարունակում են հերպես, ստաֆիլակոկ, կարող են լինել նույնիսկ վեներական հիվանդության փոխանցողներ: Գիտափորձի տեսանյութը տեղադրվել է «WCNC Charlotte» հեռուստաընկերության յութուբյան ալիքում: Հետազոտության համար կոսմետիկայի խանութներից վերցրել են նմուշներ, որոնք այցելուները կարող են օգտագործած լինել: 5 օր հետո այն փոխանցել են մասնագետներին: […]

̰
Ծեծկռտուք Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում. կան բերման ենթարկվածներ

14:51 17.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։50-ի սահմաններում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել […]

̰
Գիտնականները մանրէների միջոցով կյանքը երկարացնելու եղանակ են գտել

14:30 17.11.2019

Գիտնականները պարզել են, թե ինչպես մանրէների միջոցով երկարացնել կյանքը և խուսափել վտանգավոր հիվանդություններից: Այդ մասին գրում է MedicalXpress գիտական ​​ամսագիրը: Պարզվել է, որ աղիքային միկրոֆլորայի որոշ մանրէներ բարելավում են առողջությունը և դրականորեն են ազդում օրգանիզմի գործունեության վրա: Հետազոտողները փորձ են անցկացրել վեց շաբաթական երիտասարդ մկների վրա: Նրանց փոխպատվաստել են 24-ամսական մեծահասակ մկների աղիքների միկրոօրգանիզմներ: Ութ […]

̰
Ջանլուիջի Դոննարուման շրջել է ողողված Վենետիկում

14:26 17.11.2019

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինայի և թիմի մենեջեր Ջանլուկա Վիալիի ընկերակցությամբ, շրջել է ջրով ողողված Վենետիկում: Բոսնիայի հետ խաղից հետո թիմը որոշել է աջակցություն հայտնել ջրի մեջ գտնվող քաղաքին, որին պատուհասել է վերջին 50 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ջրհեղեղը: Ջրի մակարդակն արդեն իջել է, բայց քաղաքի որոշ վայրերում, մասնավորապես […]

̰
Սիրելի՛ երիտասարդներ, համատեղ ուժերով կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը. Արայիկ Հարությունյան

14:13 17.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն  ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության […]

̰
Վարչապետը Նոր Երզնկայում ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին

14:08 17.11.2019

«Շարունակում եմ շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով. Նոր Երզնկա, գազաֆիկացման ծրագիր»,- ֆեյսբուքյան եթերում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Հիվանդանոցից դուրս է գրվել գրեթե առանց մաշկ ծնված երեխան

13:59 17.11.2019

Տեխասի մանկական հիվանդանոցից դուրս են գրել Ջաբարի Գրեյին. առանց մաշկի ծնված այս երեխան արդեն 10 ամսական է: Բժիշկները մի շարք բարդ փորձարկումներ են արել՝ մաշկային ծածկույթի փոխպատվաստման համար: Այդ մասին պատմել է FOX26-ը: Վիրահատությունից ավելի քան վեց ամիս անց երեխան վերջապես վերադարձել է տուն: Նրա մայրը՝ Պրիսցիլա Մալդոնադոն, պատմել է, որ  երեխային սենյակային պայմաններից դուրս […]

̰
Փաշինյանը ծանոթանում է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին

13:53 17.11.2019

«Ծանոթանում եմ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրելով վերանորոգման ընթացքը:

̰
Իրանի գերագույն առաջնորդն աջակցել է բենզինի գների բարձրացման որոշմանը

13:47 17.11.2019

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին երկրում անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին կողմ է արտահայտվել բենզինի գները բարձրացնելու երկրի իշխանությունների որոշմանը, հայտնում է Интерфакс-ը: Տեղական հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ փորձագետները կողմ են իշխանության ճյուղերի ղեկավարների կողմից ընդունված որոշմանը, և այն պետք է կյանքի կոչվի: Խամենեին պատմել է նաև գների բարձրացման դեմ հասարակական ընդվզումների ընթացքում […]

̰
BACK_TO_TOP