12:51 18.11.2019
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ «Երբ առաջարկեցին, ես միանգամից համաձայնեցի, որովհետև գիտեի, որ դա կապված է մեր երեխաների հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, ես պատրաստ եմ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖԻՆ՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը»,- ասաց նա: […]
12:50 18.11.2019
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով չորս մարդ է մահացել, վեց մարդ տուժել է: Այս մասին հայտնում է RT-ն: Հաղորդվում է, որ երեք հոգի մահացել է տեղում, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է տուժել: Միջադեպը տեղի է ունեցել բնակելի տներից մեկի հետնաբակում, երբ […]
12:37 18.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչագան Ներսեսյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
12:37 18.11.2019
ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու էդգար Շաթիրյանը բարձրացրեց հայտարարագրերի բովանդակային վերանայման հարցը: «Այսօր հայտարարագրման ենթակա են սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տվյալները: Նաև չափազանց բարձր է թանկարժեք գույքի գումարային շեմը՝ 8 մլն դրամ: Անվերահսկելի են կանխիկ հոսքին վերաբերող գործընթացները, դրամական միջոցների մասով չկա տարանջատում՝ […]
12:35 18.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
12:34 18.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի հավաքականի հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նախ` Մխիթարյանից է խոսել` նշելով, որ նա հավաքականի ոգին է ու առաջատարը, սակայն միայն Մխիթարյանով չի որոշվում խաղի արդյունքը ու միայն նա չէ, որ բաց է թողնելու Իտալիայի հետ հանդիպումը: Ապա Խաշմանյանը պատասխանել է իտալացի լրագրողի հարցին, […]
12:34 18.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
12:23 18.11.2019
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը համոզված է, որ իր թիմը կարող է հաղթել նաև «Եվրո-2020»-ում։ «Մենք կարող ենք հաղթել «Եվրոն»։ Մեզ, իհարկե, երբեք ֆավորիտ չեն համարում, բայց Պորտուգալիան որակապես բարձրակարգ թիմ է։ Երբ մենք համատեղում ենք ստեղծարարությունն ու որակը, մեզ հաղթելը գրեթե անհնար է դառնում։ Մեզ հաղթելը շատ բարդ է»,- ասել է Սանտուշը պորտուգալական […]
11:59 18.11.2019
Ռուսաստանում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Երկրորդ դիվիզիոնի «Վոլգար»-«Լեգիոն Դինամո» խաղը, որն անցկացվել է Աստրախանում, ավարտվել է 1-1 հաշվով: Ընդ որում, հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ուդունյանը: Մրցավարի ավարտական սուլիչից հետո երկու ֆուտբոլիստներ սկսել են հարաբերություններ պարզել, վայրկյաններ անց վեճում ներքաշվել են մյուս խաղացողները, ու սկսվել է զանգվածային […]
11:55 18.11.2019
ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի 24 հավաքականներից 17-ը հայտնի են: Բելգիան, որը ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջինն է, նաև առաջինն է նվաճել եզրափակչին մասնակցելու իրավունքը: Հավաքականը խմբային փուլի բոլոր 9 հանդիպումներում հաղթել է՝ ընդհանուր 34-2 հաշվով: Իտալիան ևս 9 խաղում 9 հաղթանակ է տարել: Ռուսաստանն անընդմեջ 7 հաղթանակ է տարել: 21-րդ դարում հավաքականը բաց չի թողել Եվրոպայի ոչ […]
11:50 18.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանն՝ իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով, Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի: Վրաերթի ենթարկվածներին առաջինն օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի […]
11:49 18.11.2019
ԱԺ-ում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցը։ Հանձնաժողովի անդամների մեկական թեկնածու են առաջարկել ՀՀ կառավարությունը, ԱԺ խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: Կառավարությունը, որպես հանձնաժողովի անդամ, առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը: ԱԺ-ում Ալեքսանյանը նշեց, որ այն հանգամանքը, որ թեկնածուների ընտրությունը կատարվում է խորհրդարանում, ցույց է տալիս, որ առաջընթաց կա: Իսկ որոշումների ընդունման հարցում հիմնավորումները, […]
11:39 18.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է 8 կազմակերպություն, որոնցից բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը: Վերապատրաստումների իրականացման համար երաշխավորված կազմակերպություններն են. […]
11:33 18.11.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել է Կատար։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը և պաշտոնատար այլ անձինք։ Մեր գործընկեր Իրինա Մկրտչյանը Դոհայից կներկայացնի նախագահ Սարգսյանի հանդիպումների օրակարգը: Այսօր երեկոյան Արմեն Սարգսյանն ընթրելու է հայ համայնքի 160 […]
11:24 18.11.2019
Ըստ տեղի իշխանությունների՝ «Իսլամական պետության» անդամների մեծ մասը Պակիստանից է և այլ օտար երկրներից:
11:21 18.11.2019
ԱԺ-ում սկսվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումը: Ինչպես հայտնի է, այս պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: Առաջինը քննարկվել է կառավարության թեկնածուի ընտրության հարցը: Գործադիրն առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը, ով ելույթ է ունեցել ու ներկայացրել իր […]
11:11 18.11.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 11-ից 17-ը գրանցվել է 400 դեպք, որից 214-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 133 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել […]
11:06 18.11.2019
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 22:11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1994 […]
11:02 18.11.2019
Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ հենց այնպես չեն լինում, դրանք կարող են լինել որևէ միջադեպի, օրինակ՝ կշեռքի խափանման կամ այլ պատճառներով։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Որևէ կոնկրետ ընկերության դեպքում էլ, ըստ Անանյանի, կարող են ձգձգումներ լինել, եթե կասկած լինի, որ միջազգային սանկցիոն ապրանքներ են փորձում ներմուծել Ռուսաստան։ […]
10:59 18.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
10:53 18.11.2019
Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին ՊԵԿ-ը մտադիր է հայտարարել, որ այն մեքենաները, որոնք կներմուծվեն Վրաստանից, մաքսազերծում կանցնեն հենց Գյումրիի ավտոմաքսատանը։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա բացատրեց, որ մինչ այս այնտեղ են սկսել մաքսազերծել այն մեքենաները, որոնք ինքնուրույն են գալիս Գյումրի՝ սեփական ընթացքով։ Իսկ այսօրվանից, ըստ Անանյանի, նույն կերպ Գյումրիում մաքսազերծվելու են նաև թրեյլերներով […]
10:47 18.11.2019
Վրաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ Հայաստանում ստորագրված փաստաթղթերով իրականացվելու է ապրանքների մասին նախնական տեղեկատվության փոխանակում, որն աշխատելու է մաքսային հսկողությունը դյուրացնելու համար։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պաշտոնյան բացատրեց, որ եթե, օրինակ, Իրանից Հայաստան է գալիս որևէ բեռ, ապա իրանական մաքսային ծառայության աշխատակիցները, արդեն իսկ ունենալով բեռի մասին տեղեկություններ, միանգամից հաղորդում են […]
10:41 18.11.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հաստատեց, որ ավտոմաքսատան տեղափոխությունից հետո «հնարամիտ քաղաքացիները» մտածել ու գտել էին «բիզնեսի» նոր ձև․ հանում էին մեքենաների համարները, կանգնում էին հերթ ու առավոտյան իրենց «տեղը» վաճառում էին։ Անանյանի խոսքով՝ իրենք ահազանգել են այս խնդրի մասին իրավապահներին, և հիմա խնդիրն արդեն լուծված է։
10:38 18.11.2019
Անգլիացի միլիոնատերը մեկ օրում ակումբ է գնել, ազատել է մարզչին, իրեն նշանակել մարզիչ ու ձեռք բերել 15 ֆուտբոլիստի: Խոսքը մեծահարուստ Գլենն Տեմպլինի մասին է: Նա ձեռք է բերել Անգլիայի 8-րդ դիվիզիոնի «Ռոմֆորդ» ակումբը, ապա անմիջապես աշխատանքից ազատել է մարզիչ Փոլ Մարտինին ու ինքն իրեն նշանակել գլխավոր մարզիչ: Տեմպլինը նաև հայտարարել է, որ ակումբի համար նոր […]
10:31 18.11.2019
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել:
10:26 18.11.2019
Կառավարության և Պետեկամուտների կոմիտեի, միջազգային գործընկերների ջանքերով այսօր անցկացվում է համաժողով՝ նվիրված պետական եկամուտների, մաքսային ծառայությունների աշխատանքի թվայնացման հեռանկարներին։ Թվայնացումն այսօր դառնում է արդիական և ապագա հաջողությունների գրավական։ Այս մասին իր կարծիքն այսօր համաժողովին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա ապրանքների տեղափոխման նկատմամբ հաջողությամբ իրականացնել միջսահմանային և անդրսահմանային հսկողություն։
10:19 18.11.2019
Արմեն Սարգսյանը Կատարի կրթության հիմնադրամում հանդիպել է շեյխուհի Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդի հետ (Şeiḥa Mūzah bint Nāşir al-Misnid), ով քաղաքական և հասարակական գործիչ, Կատարի շեյխ Համադ բեն Քալիֆ-ալ-Թանիի երկրորդ կինն է: Նախագահը հիմնադրամի հուշերի մատյանում նկարել է ապագա սլացող հրթիռ: Շեյխուհին կրթությունը ստացել է Կատարի ազգային համալսարանում (1986—1990), սոցիոլոգ է: Ապա անցել է փորձաշրջան ԱՄՆ-ի […]
10:13 18.11.2019
Հայաստանի համար շատ կարևոր է, որ թվայնացումը տեղի ունենա պետական եկամուտների ոլորտում և այն աշխատանքի մոդել լինի պետություն-մասնավոր, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Այս մասին այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կառավարությունը խրախուսում և աջակցում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:54 18.11.2019
Ճոպաններով կապկպված մեքենայի լուսանկարը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել։ Օգտատերը հարցադրում է կատարել դրա իմաստի վերաբերյալ, ինչին վիրտուալ հանրությունն արձագանքել է տարաբնույթ մեկնաբանություններով։ Ոմանք կարծում են, որ այդ կերպ տերը լիցքավորում է մեքենայի մարտկոցը, ոմանք էլ կարծում են, որ դա արվել է մեքենայի առևանգումը կամ մեքենայի հայելիների գողությունը կանխելու նպատակով։ https://www.facebook.com/photo.php?fbid=2460998320665390&set=gm.612422359296927&type=3&theater&ifg=1