14:42 16.11.2019
Ստուգում անցկացնելու նպատակով Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի քրեական գործից առանձնացրել է նոր նյութեր՝ նրանց հոր` Միխայիլի հետ կապված: Ներկայացված նյութերը վերաբերում են Քրիստինա Խաչատուրյանին ինքնասպանության փորձի հասցնելուն և քույրերի առողջությանը լուրջ վնաս պատճառելուն: Այս մասին ТАСС-ին հաղորդել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: «Քննչական կոմիտեն Խաչատրյան քույրերի քրեական գործով նյութեր է առանձնացրել: Դրանց մեջ ներառվում […]
14:37 16.11.2019
Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները […]
14:29 16.11.2019
«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, գերազանցելով «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, կրկին գլխավորում է «Bloomberg»-ի կազմած` միլիարդատերերի վարկանշային աղյուսակը: Գեյթսին առաջին հորիզոնականը զբաղեցնել հաջողվել է «Microsoft»-ի՝ Պենտագոնի հետ կնքած 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագրի շնորհիվ: Պայմանագրով նախատեսվում է ստեղծել «ամպային» ենթակառուցվածք՝ ռազմական գերատեսչության տվյալների պահպանման համար: «Microsoft»-ի բաժնետոմնսերի թանկացման շնորհիվ Գեյթսի ունեցվածքը դարձել է 110 մլրդ դոլար: […]
14:25 16.11.2019
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են: Պատճառը վառելիքի գների բարձրացումն է: Այս մասին հայտնել է VOA News-ը: Իրանական նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը, առանց նախազգուշացման, հայտարարել է, որ 50 տոկոսով բարձրացնում է սուբսիդավորված բենզինի գինը և սահմանում է տարբեր քվոտաներ, տարբեր տեսակի մեքենաների համար: Սահմանված չափը գերազանցելուց հետո մարդիկ ստիպված կլինեն ավելի թանկ վճարել վառելիքի […]
14:18 16.11.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: «Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը: ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին […]
14:10 16.11.2019
Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում դատական համակարգին և ի՞նչ անել, որպեսզի վստահի. այս ու նաև «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում է կազմակեպվել, որին մասնակցել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, […]
14:00 16.11.2019
Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Բաժնի քրեական […]
13:59 16.11.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։ Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերևս այն է, որ պետությունը տարիներ շարունակ […]
13:49 16.11.2019
Նոյեմբերի 15-ին` ժամը 4-ին, «Աբովյան» բժշկակական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով, բուժօգնության են դիմել Առինջ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի չորս բնակիչները։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է իրենց տանը՝ նոյեմբերի 14-ին` ժամը 21.30-ից սկսած։ Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
13:40 16.11.2019
Մեծ Բրիտանիայի արևմտյան Բոլթոն քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է The Telegraph-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ մեքենա: Շենքից տարհանվել են բոլորը: Մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և հնարավորության դեպքում չմոտենալ դեպքի վայրին: Տուժածների մասին չկան տեղեկություններ:
13:30 16.11.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և նրա ամուսինը` Տիգրան Քեոսայանը, հայրենասիրական երգեր են երգում: Մարգարիտան իր «Ինստագրամի» էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նրանք մոսկովյան ռեստորաններից մեկում երգում են «Զարթի՛ր, լաո»-ն և այլ հայկական երգեր ու մակագրել է. «Ուրբաթ երեկո։ Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»: https://www.instagram.com/p/B45cNOwq03l/?utm_source=ig_web_copy_link
13:26 16.11.2019
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Կարեն Փահլևանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Պաշտպանության նախարարությունում, որի հաշվեկշռում է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, տնօրենի համար հայտարարվել էր մրցույթ, […]
13:20 16.11.2019
Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորել են Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել՝ […]
13:11 16.11.2019
Հովհաննես Ազոյանը «Մել» ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերում՝ մարմնավորելով Մելինե Դալուզյանին, գրել է live24.am-ը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնում մեկնարկել են «Մել»-ի նկարահանումները՝ նվիրված մարզիկ Մելինե Դալուզյանին։ «Ֆիլմի երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը։ Գլխավոր դերում խաղում է Հովհաննես Ազոյանը, ով շատ լավ էր նայվում տրանսգենդերի դերում և մենք որոշում կայացրեցինք վերցնել հենց նրան այդ դերում»,- մեկնաբանել […]
12:58 16.11.2019
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ ոստիկանությունում այսօր իրականացվել է ԱՀ քաղաքացիական պաշտպանության(ՔՊ) կառավարման մարմինների և ՔՊ ուժերի պատրաստակամության աշխատակարգի բերման ստուգումներ: Ստուգումներին մասնակցել են ԱՀ ոստիկանության հանրապետական հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար կազմը: ՔՊ ստուգումներն իրականացվել են ԱՀ ՔՊ պետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ընդգրկվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար կազմը` ԱԻՊԾ […]
12:52 16.11.2019
Aravot.am-ը տեղեկացնում է, որ «Կենդանապատում» նախագիծը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի ահազանգի հետքերով այցելել է Բաղրամյան պողոտային հարակից բակային տարածքներից մեկը, որտեղ, ինչպես ահազանգողն էր հայտնել, վանդակում qայլ է պահվում: Հարցուփորձի արդյունքում վանդակի տեղը գտնվել է, և կենդանին լուսանկարվել է, երբ մոտեցել է մի անձ և հետաքրքրվել, թե ինչու են նկարում: Զրույցի ժամանակ անձը ներկայացել է, պարզաբանել, […]
12:41 16.11.2019
Այսօր ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս, քառօրյա պատերազմի նահատակ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ռոբերտը կդառնար 23 տարեկան: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր […]
12:30 16.11.2019
Երեկ տրիբունաներում լարվածություն է առաջացել նաև ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ: Խաղի վերջնամասում ՖԱՖ երկրպագուների ակումբի սեկտորում տեղի ունեցած միջադեպի պատճառով ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 4 անձի և զեկուցել, որ ծառայություն իրականացնող անվտանգության աաշխատակիցները մատնացույց են արել նշված 4 քաղաքացիներին: Նրանց վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Արդեն կեսգիշերից […]
12:14 16.11.2019
Իրաքի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ականապատ մեքենա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 30 մարդ: Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել […]
12:01 16.11.2019
Նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
11:59 16.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերություններըհետագայում ևս կնպաստեն միջպետական համագործակցության արդյունավետության ավելացմաննինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է նախագահի շնորհավորականուղերձում: Արմեն Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն,երջանկություն և բարօրություն:
11:52 16.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից նոր լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Նախագահական նստավայրի այգի. Հերթական աշխատանքային նկարահանումները»:
11:48 16.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հանդես են գալիս 50-ից բարձր տարիքայինների խմբում, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում մեր միակ ներկայացուցիչը Ռաֆայել Վահանյանն է: Երեկ երեկոյան կայացել է առաջնության չորրորդ տուրը, որը, ի տարբերություն նախորդ երկու տուրերի, շատ անհաջող […]
11:44 16.11.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է փաստեր «Բյուջե-2020»-ի մասին: «Եվ այսպես ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ։ Առաջին ընթերցմամբ կարելի է նկատել հետևյալ 20 փաստերը. Փաստ #1 ՀՆԱ-ն անվանական արժեքով առաջին անգամ կհատի 7 տրիլիոն դրամը՝ կազմելով 7 տրիլիոն 95 մլն դրամ կամ շուրջ 14.5 մլրդ դոլար։ Փաստ #2 […]
11:40 16.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:37 16.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մեծ թվով […]
11:25 16.11.2019
Այսօր ԱՄՆ-ի Սպոքեն քաղաքում կանցկացվի խառը մարտերի հերթական մրցաշարը, որին կմասնակցեն միայն կանայք: Ընդհանուր ամամբ կանցկացվի 6 մենամարտ: Արտասովոր ոչինչ չէր լինի այս մրցաշարում, եթե մենամարտերից մեկում մրցող զույգը չլինեին 12 տարեկան աղջիկները: Դարինա Գլեսսբերնի և Լոլա Պապադատոսի համար ռինգ դուրս գալն ինքնանպատակ չէ: Նրանք շատ փոքր տարիքից են մարզվում: Իսկ մարզիչները համոզված են, որ […]
11:16 16.11.2019
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել […]