Բոլոր լուրերը – Page 8509 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Ոչ բոլոր աշխատող մայրերը կարող են ընդգրկվել «դայակների ծրագրում»

14:17 01.11.2019

Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ հետաքրքրվելով դայակների ծրագրի մասին, որը ենթադրում է երեխայի խնամքի փոխհատուցում կնոջ՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: Բաթոյանը պատասխանեց. «Դայակների ծրագիրն ամենամեծ պահանջարկ ունեցողն է, բայց բոլորը չէ, որ կարող են ընդգրկվել, դա չենք կարող անընդհատ անել, դա ենթադրում է առնվազն երկու տարվա վճարում, չափորոշիչները չեն […]

̰
«Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենն ազատման դիմում է գրել

14:16 01.11.2019

«Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրեն, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս տեղեկությունը նա հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ իր հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են:  

̰
Եվրոպական ընտանիքը Հայաստանում 78.8 մլրդ դրամի ծրագրեր կիրականացնի․ Ջանջուղազյան

14:07 01.11.2019

«Եվրոպական ընտանիքի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ընդամենը 78.8 միլիարդ դրամի ծրագրեր ունենք»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2020 թվականի բյուջեն։ Նախորդ տարի, ըստ Ջանջուղազյանի, այդ ցուցանիշը եղել է 42.6 միլիարդ դրամ։ Իսկ 2020 թվականի 78.8 միլիարդից 7.57 միլիարդը տրվել է որպես դրամաշնորհ, ևս 16 միլիարդ դրամ էլ տրամադրվելու է նպատակային […]

̰
Որևէ համոզիչ փաստարկ չի ներկայացվել կոնվենցիան վավերացնելու համար. Գևորգ Պետրոսյան

14:00 01.11.2019

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նշել է, որ իր համար ևս անընդունելի էր քննարկումը փակ ձևաչափով անցկացնելը, քանի որ ժողովուրդը պետք է իմանա, թե իր կողմից վստահություն ստացած քաղաքական ուժը ինչպես է ներկայացնում խնդիրը: «Քննարկման ժամանակ մեր քաղաքական ուժը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք պատասխաններ չեն ստացել: […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում դեռ չենք ծրագրում. Զ. Մնացականյան

13:59 01.11.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին: Նա տեղեկացրեց՝ թիրախային և նպատակաուղղված աշխատում են, հիշեցրեց՝ բոլոր դիրքորոշումները, որոնցով հանդես են գալիս, հանրությանն առավել քան ծանոթ են: «Մենք աշխատում ենք թիրախային և հետևողական, այդ հանդիպումները մենք երբևէ չենք դանդաղեցրել, չենք ձգձգել գործընթացը, և վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, […]

̰
Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում ներկայացրել է գիշերօթիկ հաստատությունների լուծարման ծրագիրը

13:54 01.11.2019

Զարուհի Բաթոյանն այսօր նախարարության 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև գիշերօթիկ հաստատությունների բարեփոխումների մասին: Խոսելով խնամքի ծառայությունների բարեփոխումների մասին` նշեց, որ խոսքը ոչ միայն ենթակայության ներքո գտնվող ծառայությունների մասին է, այլև տնային սպասարկման, տարեցների խնամքի և նման ծրագրերի: «Մեզ համար կարևոր է պատվիրակվող ծառայությունների ծավալի մեծացումը: Եթե խոսենք երեխաների շուրջօրյա խնամքի մասին, երեկ կառավարության որոշմամբ լուծարման […]

̰
Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել 18 սիրիացի գերիների

13:50 01.11.2019

Թուրքիան Ռուսաստանին է հանձնել նախկինում գերեվարված 18 սիրիացի զինվորների: Այս մասին Twitter-ում հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Սիրիայի հյուսիս-արևելքում զինվորականները պատանդ էին ընկել հոկտեմբերի 29-ին:

̰
Իմ առաքելությունը ողջ կյանքի ընթացքում համարել եմ իրական փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, պետությանը, եկեղեցուն. Փաշինյան

13:45 01.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար և ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը: Դիմելով ներկաներին, վարչապետ […]

̰
Շարունակվում է Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը

13:39 01.11.2019

Ավան -Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Նիստին որպես տուժող ներկայացած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նյութական պահանջ չունի, սակայն կցանկանար, որ այլևս երբեք զանգվածային հավաքների ժամանակ չկիրառվեն «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ։ Դատավորը տեղեկացրեց, որ գրություն է ստացվել տուժողի […]

̰
Հաջորդ տարվա հուլիսից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կավելանա համապատասխանաբար 6 և 2 անգամ

13:38 01.11.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ծրագրի մասին: «Շատ կարևոր որոշում ենք ընդունել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այն քաղաքացիներին, ովքեր գրանցման հասցե չունեին, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հասցեներ չունեին, զրկվում էին այդ աջակցությանը դիմելու հնարավորությունից, […]

̰
Վարչապետը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստի մասնակիցներին

13:36 01.11.2019

«Շատ կարևոր քննարկում ունեցա Գերագույն հոգևոր խորհրդի հետ: Նման քննարկումները արժեքավոր են և պետք է պարբերական բնույթ կրեն»: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Բուն խնդիրը թափառող ոհմակների ահագնացող քանակն է. Դավիթ Խաժակյան

13:35 01.11.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, կենդանաբանական այգին պետք է սահմանազատված լիներ, և երկու օր անընդմեջ այգու կենդանիները թափառող շների կողմից հարձակման չենթարկվեին: Տնօրենն աշխատանքից ազատվեց` օրինաչափ է: Բայց հասկանո՞ւմ ենք, չէ որ բուն խնդիրը թափառող ոհմակների ահագնացող քանակն է, և եթե հերթական անգամ երեխայի վրա հարձակման դեպք […]

̰
ԵՄ-ն Թուրքիային 663 մլն եվրո է հատկացրել սիրիացի փախստականներին տեղավորելու նպատակով

13:33 01.11.2019

ԵՄ-ն 663 միլիոն եվրո է հատկացրել Թուրքիային սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով, հայտնում է ensonhaber.com-ը: Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգ գոտիներ Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձն ապահովելու համար: Փախստականների համար նախատեսված տարածքների հարցը լուծված է: Նշենք, որ ֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը եղել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ […]

̰
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել Քիմ Քարդաշյանը

13:29 01.11.2019

Թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման, գրում է Ermenihaber-ը: Ուշագրավ լուրեր են շրջանառվում այն մասին, որ բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին […]

̰
Ատոմակայանի մեկօրյա լրացուցիչ կանգառը համակարգում արժենում է մոտ 230 մլն դրամ

13:20 01.11.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում այսօր մեկ հարց է` ՌԴ կողմից ՀՀ ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը պատմել է, որ վերազինման աշխատանքների պլանավորման հարցում թերացումներ են եղել, դրա համար էլ աշխատանքները երկարաձգվել են: Միաժամանակ, նա նշեց, թե որքան կարևոր է […]

̰
«Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

13:17 01.11.2019

«Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը դեռ չի մակագրվել։ Այս տեղեկությունը Գուլանյանը հաստատեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում։ Մեր այն հարցին, թե որն է իր հրաժարականի պատճառը, Գուլանյանը նշեց, որ արդեն 14 տարի է՝ պաշտոնավարում է, իսկ այժմ ցանկանում է բիզնեսով զբաղվել: Նա վստահեցրեց, որ ոչ մի կոնֆլիկտ չի եղել և […]

̰
Մենք պաշտպանելու ենք ավանդական ընտանիքը. Գևորգ Պետրոսյան

13:14 01.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները որևէ համոզիչ փաստարկ չեն բերել, թե ինչու պետք է վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան: «Չկա այդպիսի արարք, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը չնախատեսի և կոնվենցիան վավերացնելը պարտադիր լինի: Իրենք ասում էին, որ դա չի հակասում մեր Սահմանադրությանը և վտանգ չկա, ես էլ իրենց […]

̰
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից հրթիռի արձակման մասին

13:10 01.11.2019

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել. այդ մասին Twitter-ում հայտնել են Իսրայելի ԶՈւ ներկայացուցիչները: «Գրեթե մեկ ամիս հարաբերական հանգստությունից հետո Գազայի հատվածից հրթիռ է արձակվել դեպի Իսրայել»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի զինյալները և Իսրայելը պարբերաբար հրթիռային գրոհներ են ձեռնարկում:  

̰
2016թ. նոյեմբերի 1-ը Երևանում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

13:09 01.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է 2016 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում: Լուսանկարում իրական ձմեռ է:

̰
Հորիզոն 13.00

13:00 01.11.2019

̰
ՌԴ-ում ուժի մեջ է մտել «Ռունետի մասին» օրենքը

12:54 01.11.2019

Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել այսպես ասած ինքնիշխան «Ռունետի մասին» օրենքը: Այդպես են կոչվում օրենսդրական այն փոփոխությունները, որոնցվով պահանջվում է կապի օպերատորներից տեղադրել այնպիսի սարքեր, որոնցով տեղեկատվության ֆիլտրացիա կկատարվի: Այդ հատուկ սարքերը պետք է տրամադրի «Ռոսկոմնադզորը»: Օրենքի հեղինակները նշում են, որ այդ կերպ հնարավոր կլինի ռուսական ինտերնետը պաշտպանել հնարավոր բոլոր սպառնալիքներից: Չնայած օրենքն այսօր […]

̰
2020թ-ին առողջապահական ոլորտի ծախսերը կավելանան ավելի քան 7 տոկոսով

12:41 01.11.2019

2020 թվականին առողջապահական ոլորտի ծախսերը կավելանան ավելի քան 7 տոկոսով. ցուցանիշն այսօր ԱԺ-ի համատեղ նիստում` բյուջեի քննարկման ժամանակ, ներկայացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գերատեսչության բյուջեն կկազմի 109 մլրդ դրամ: Նախարարը ներկայացրել է ծախսման ուղղությունները, պատգամավորները հարցեր են ուղղել պետության կողմից դեղերի տրամադրման քաղաքականության անարդյունավետության մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Գլխավոր դատախազը ևս 3 գործով վճռաբեկ բողոքներ է ներկայացրել 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու վերաբերյալ

12:40 01.11.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հովհաննես Ղազարյանի, Դավիթ Առաքելյանի, Արման Շահինյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. կայացված դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան, «Ազատության» հրապարակում […]

̰
Հուսով եմ՝ լիազորություններիս դադարեցման արդյունքում կավարտվի կենդանիների անկումների շարանը. Ռուբեն Խաչատրյանը հեռանում է

12:37 01.11.2019

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է իր լիազորությունները: «Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի […]

̰
Գողություն գերեզմանոցից

12:33 01.11.2019

Հոկտեմբերի 30-ին մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ «Կենտրոնական» գերեզմանոցից գողացել են իր հանգուցյալ հարազատների ծաղկեպսակի հենասյունը և փայտե հինգ զամբյուղ՝ պատճառելով 150 հազար դրամի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենում բնակվող 42-ամյա մի տղամարդ: […]

̰
Ալ-Բաղդադիի սպանությունից հետո ԱՄՆ-ում կտրուկ բարձրացել է բելգիական հովվաշների գինը

12:27 01.11.2019

Այն բանից հետո, երբ ամերիկյան զինուժը իրականացրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացման գործողությունը, ամերիկացի շնաբույծները հայտնել են, որ կտրուկ բարձրացել է բելգիական հովվաշների գինը։ Այս տեսակի շունը, հիշեցնենք, մասնակցել ու վճռական դեր է ունեցել ալ-Բաղդադիի վնասազերծման գործում։ Դրանից հետո այս շների և նրանց ձագերի նկատմամբ պահանջարկը խիստ մեծացել է։ Վաճառողներից մեկը […]

̰
Թրամփը տեղափոխվում է Ֆլորիդա․ գոհ չէ Նյու Յորքի վարչարարությունից

12:15 01.11.2019

ԱՄՆ նախագահը փոխել է իր հարկային գրանցման վայրը. Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդա։ Այս մասին ինքը՝ Դոնալդ Թրամփն է գրել իր թվիթերյան էջում և բացատրել այդ տեղափոխությունը իր հանդեպ վատ վերաբերմունքով։ «Չնայած նրան, որ ես միլիոնավոր դոլարներ եմ վճարում որպես նահանգային, քաղաքային և տեղական հարկ, բայց շատ վատ վերաբերմունքի եմ արժանանում և՛ քաղաքի, և՛ նահանգի […]

̰
Երևանի փոխքաղաքապետը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել

12:02 01.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման հերթական միջադեպին: «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- գրել է նա:

̰
Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է ՀՀ-ն քարտեզից բնաջնջելու բոլոր արմատները. Սոնա Աղեկյան

11:58 01.11.2019

Այս պահին Ազգային ժողովի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Ակցիան անցկացվում է ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության կողմից: Ակցիային միացավ նաև Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ով նշեց, որ մարդիկ հեղափոխության անվան տակ պետք է բնաջնջեին նախկին համակարգի ստորագրած փաստաթղթերը. «Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է ՀՀ-ն քարտեզից բնաջնջելու բոլոր արմատները: Եթե մենք […]

̰
Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դումայի նախագահը

11:49 01.11.2019

Նոյեմբերի 5-ին Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Պաշտոնյայի աշխատանքային այցը կտևի նոյեմբերի 4-ից 5-ը։ Այս ընթացքում նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

̰
BACK_TO_TOP