15:59 01.11.2019
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից: Պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ նոր պատժամիջոցները կօգնեն պահպանել Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը: Չորս տեսակի նյութեր, որոնք Թեհրանն օգտագործում է իր հրթիռների և միջուկային զենքի արտադրության ժամանակ, ընկել են սահմանափակումների տակ: Պետդեպարտամենտը նաև կարծում է, որ այդ ոլորտը […]
15:59 01.11.2019
Այսօր խորհրդարանում արտաքին գերատեսչության 2020թ-ի բյուջեն ներկայացնելիս բավական երկար ու թեժ քննարկում ծավալվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Վերջինս, պատասխանելով պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցադրմանը, խոսեց արտերկրում դիվանագետների երեխաների համար դպրոց ընտրելու մասին՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է հոգալ նրանց ընտանիքների անվտանգ ու ապահով կեցության մասին: Արտակ Մանուկյանը հակադարձեց. «Որևէ մեկը չի ստորադասում մեկի ծառայությունը մյուսից, […]
15:58 01.11.2019
Ազգային ժողովում` բյուջեի նախաքննարկումների ընթացքում, ԲԿՀ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց այն թվերը, որոնց համաձայն՝ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին շեշտակի աճում է։ Նա նաև հայտնեց, որ այդ պայմաններում իրենք աշխատանք են տանում Ռուսաստանի գործընկերների հետ Վերին Լարսի անցակետի արդիականացման համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ հնարավորություն կա էլեկտրոնային հետագծման եղանակով բեռների ստուգումը կրճատել ու կրկնակի […]
15:54 01.11.2019
Այսօր առավոտյան Կենդանաբանական այգում թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքն է տեղի ունեցել: Ոհմակն այս անգամ հարձակվել է այգում պահվող 3 մուֆլոնների վրա: Մուֆլոնները սատկել են: Շներին բռնել չի հաջողվել: Երևանի կենդանաբանական այգուց հայտարարել են, որ այգի մուտք գործած ոհմակը, նույն ոհմակն է, որ երեկ հարձակվել էր կենգուրուների վրա: Մեր նկարահանող խումբը փորձել է պարզել դեպքի […]
15:51 01.11.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի բարձրացման նպատակով Արդարադատության նախարարությունը փորձարկում է ՔԿՀ-ների սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու ծրագիրը։
15:48 01.11.2019
«Ես էդ օրը կյանքում չեմ մոռանա: Անցնում էինք՝ պարոն Փաշինյանն էր, պարոն Ավինյանն էր, Լենա Նազարյանն էր: Մի պահ ձեռքս մեկնեցի, որ վահանը վերցնեմ, գցեմ փշալարերի վրա ու անցնեմ, ոստիկաններից մեկը շատ ջանասիրաբար փորձեց հարվածել մատներիս, ես ձեռքս հետ քաշեցի: Դրանից մեկ վայրկյան անց հենց տեղի ունեցավ պայթյունը… »,- վերհիշելով 2018 թվականի ապրիլյան դեպքերը՝ այսօր […]
15:42 01.11.2019
Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում է 9 մարզիկ: Նրանցից երկուսը` Վահե Պողոսյանն ու Ալբերտ Եղիկյանը, արդեն անցկացրել են իրենց առաջին գոտեմարտերը: 77 կգ քաշային Վահե Պողոսյանը որակավորման փուլի առաջին գոտեմարտում պարտվել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Ռինատ Իլյաս Ուլուին: Գոտեմարտն ավարտվել 8-8 հաշվով, բայց քանի որ վերջինը միավոր […]
15:36 01.11.2019
ԵԱՏՄ ներսում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում արդեն նոր պայմանավորվածություն կա մաքսային մուտքերի բաշխումների վերաբերյալ, և Միության մաքսային մուտքերից գոյացող գումարի 1․22 տոկոսը բաժին է հասնելու Հայաստանին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանը դա ներկայացրեց որպես դրական ձեռքբերում և նշեց, որ պայմանավորվածությունը ոչ թե 1-2 տարով է, այլ անժամկետ։ Արդյունքում՝ Հայաստանը այդ […]
15:34 01.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ կողմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Նա նշել է, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, իսկ այս տեսանկյունից կոնվենցիան նոր ու արդյունավետ մեխանիզմների հնարավորություն է տալիս: «Կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, ծրագրեր իրականացնել, այս պահին մեր […]
15:33 01.11.2019
Որևէ փակուղի չկա, շարունակում ենք աշխատել հանգիստ ու սառնասիրտ: ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ունենք մեր հստակ դիրքորոշումները, որոնք ուղղված են հետևյալին՝ ապահովել այնպիսի ձևաչափ, այնպիսի դաշտ, որտեղ համադրելի են կողմերի պարտավորությունները»,- ասաց Մնացականյանը:
15:31 01.11.2019
«Նյութական պահանջ չունեմ: Իմ միակ պահանջն էն է եղել, որ նախկին ոստիկանապետի հետ էլ հանդիպել եմ, և կարծես թե լուծել ենք այդ խնդիրը, որ այդ նռնակներն այլևս չկիրառվեն, որովհետև Մարտի 1-ին դրա պատճառով զոհ է եղել: Եվ այդ օրը Բաղրամյանում բազմաթիվ մարդիկ տուժեցին, իմ վնասվածքը, թերևս, ամենաթեթևն է եղել՝ ոտքիս մեջ 3 բեկոր կար, բայց […]
15:23 01.11.2019
Նոյեմբերի 1-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում ծանր այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը: Հրշեջ-փրկարարը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ: Նախարար Ցոլակյանը հրշեջ-փրկարարի հետ զրույցում նշեց, որ նրա և մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի […]
15:21 01.11.2019
ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն անդամ բոլոր երկրների կողմից ամբողջությամբ վավերացված չէ, սակայն Հայաստանի արտաքին գերատեսչությունը գոհ է դրա ընթացքից: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նշենք, որ 2020-ի բյուջեի քննարկումների օրակարգի համաձայն՝ ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ հետ համագործակցության ծրագրերին ԱԺ-ն անդրադառնում է այսօր: «Գիտեք, որ գործում է միջգերատեսչական […]
15:17 01.11.2019
2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման վերաբերյալ օրակարգով նիստի ժամանակ, ծնողներից հայտնել են, որ իրենց որդիների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը չեն ուսումնասիրվել այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված հասարակական մոնիթորինգի […]
15:10 01.11.2019
Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը մշտապես կարևորագույն հարցերից է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով շփման գծում իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերին: «Կա բովանդակային մասը, և կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայրը, որի մեջ քննարկում են այդ բովանդակային հարցերը: Չի կարող լինել իրավիճակ, երբ շարունակվում է այդ հռետորաբանության և ատելության […]
15:09 01.11.2019
Սիրելի հետևորդներ, տեղեկատվությունը, թե կենդանաբանական այգու բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել` չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։
14:58 01.11.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովի դիմաց իրականացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ փակ քննարկման: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ դիմացից ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Եվրոպայի խորհրդի գրասենյակ: Նրանք պահանջում են եվրոպացի պատվիրակներից ճնշում չգործադրել Հայաստանի վրա և չստիպել Հայաստանին վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:
14:56 01.11.2019
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը առաջին անգամ մեկնել է Սիրիայի հյուսիս թուրքերի հետ համատեղ պարեկություն անցկացնելու նպատակով, հայտնում է РИА Новости-ն: Կեսօրի սահմաններում Դերբեզիայից մեկնել է հինգ ռուսական և չորս թուրքական շարասյուն: Երթուղու երկարությունը կկազմի 110 կմ:
14:55 01.11.2019
ՀՀ ԱԳ նախարարությունն արդեն իրականացրել է Եթովպիայում դեսպանության բացման նախապատրաստման աշխատանքները, և 2020 թվականի սկզբին այնտեղ արդեն կսկսվեն դեսպանության հիմնադրման բուն աշխատանքները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Իսրայելում դեսպանության բացման հետ կապված։ Իսկ հաջորդ ուղղությունը, ըստ Մնացականյանի, Ավստրալիան է։ Նախարարը նշեց, որ […]
14:40 01.11.2019
Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարարը նշեց, որ Եվրոպական ընտանիքի կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհների զանգվածը չի նվազել։ Նա, սակայն, նշեց, որ պետք է աստիճանաբար փոխել մարտավարությունը՝ ստացողից վերածվել դրամաշնորհ տվողի։ «Կիսում եմ Ձեր այն հեռանկարային մոտեցումը, որ, ի վերջո, մենք պետք է դառնանք մի երկիր, որը ոչ թե կստանա գրանտներ և դրամաշնորհներ, […]
14:39 01.11.2019
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է, որ նախագահ Էրդողանին ուղարկված ԱՄՆ այցելելու հրավերն իրականացվի: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ էր ընդունել: Այդ […]
14:34 01.11.2019
Հայաստանի ԱԳ նախարարության համար չափազանց էական հարց է Եվրամիության հետ վիզաների լիբերալիզացման գործընթացը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Սա շատ կարևոր, շատ խիստ, շատ սուր հարց է մեզ համար»,- ասաց նախարարը։ Մնացականյանի խոսքերով՝ հիմա հայկական կողմը աշխատում է և՛ Եվրոպական հանձնաժողովի հետ, և՛ անդամ պետությունների հետ՝ առանձին-առանձին։ Նրա խոսքերով՝ աշխատանքը […]
14:33 01.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ համատեղ նիստերում ներկայացրել է ոլորտի բարեփոխումները հաջորդ տարվա համար: 2020-ի բյուջեն կկազմի 495.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2019-ի ցուցանիշը 10.8 տոկոսով, այսինքն՝ 47․98 մլրդ դրամով: Բաթոյանը նշեց, թե որ ուղղություններով են դրանք ծախսվելու: «Ուղղված են լինելու կենսաթոշակների 10 տոկոսով բարձրացմանը, որտեղ նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի […]
14:32 01.11.2019
Ի՞նչ ակնկալիքներ կան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից: Այսօր խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հիշեցնելով, որ մամուլում հրապարակումներ եղան այցի ընթացքում ինչ-որ լաբորատորիաների մասին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ: «Ես չեմ մեկնաբանելու որևէ բան, որը բանակցվում է: Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ այցին, սա լինելու է պաշտոնական այց մեր […]
14:30 01.11.2019
Ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր ունեցվածքը 2019թ. առաջին տասը ամիսներին ավելացել է 37,12 միլիարդ դոլարով, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստին» ՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) վրա: Ընդհանուր առմամբ, BBI-ում ներառված են աշխարհի ամենահարուստ 500 մարդիկ, որոնցից 23-ը ռուսաստանցիներ են: Վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է «Նորիլյան նիկել» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոտանինը, որի ունեցվածքը տարեսկզբից ավելացել է 6,72 […]
14:28 01.11.2019
Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում խոսեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ապահովման մասին՝ ընդգծելով, որ այս տարի հատկացումները ավելացել են, քանի որ պետության մասնակցությունն է ավելանում: Նշեց. «Նախատեսում ենք 70 մլրդ դրամի հատկացումներ, ճիշտ նշեցիք, որ հարցը տարբեր դաշտերում է ու միայն մեր մասով չի, միայն պիտի վստահեցնեմ, որ ցանկացած փոփոխություն իրականացնում ենք մասնակցային սկզբունքով: Որևէ այլ […]
14:27 01.11.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների խնդրանքով արձագանքեց BBC-ին իր տված հարցազրույցի մեկնաբանություններին: Նա նախ հիշեցրեց՝ արդեն խոսել է դրա մասին, ասաց՝ հավելելու բան չունի: «Ինձ քննադատում են, կան տարբեր մոտեցումներ, մեկնաբանություններ, դրանք հնչել են: Ես շատ ուրախ եմ, որ եղել է այդ հարցազրույցը՝ հաշվի առնելով հեղինակությունը և ծանրությունը, կշիռը, նշանակությունը այդ տիպի հարցազրույցի: […]
14:22 01.11.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր լրագրողները խնդրեցին արձագանքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Մենք արդեն արձագանքել ենք, ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես է եկել, սա չափազանց կարևոր է մեր հայ ժողովրդի համար արդարության հաստատման առումով, նաև ավելի լայն իմաստով: Սա բավական կարևոր է նաև նման ոճրագործությունների կանխարգելման գործընթացներում: Մենք ողջունել ենք շատ […]